Հենց անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է հաղորդի հանդիպումներին. տնտեսագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Հենց անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է հաղորդի հանդիպումներին. տնտեսագետը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

16:30 23.01.2019

«Շանթ» հեռուստաընկերության եթերում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին: Անդրադառնալով Պուտին- Ալիև հանդիպմանը` տնտեսագետը նշել է.

«Քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ վարչապետն Ալիևի հետ հանդիպեց. գուցե գաղտնի օրակա՞րգ կար: Չեմ կարծում, թե ինչ-որ գաղտնի օրակարգ ունի: Կարծում եմ, որ հենց այդ անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է հաղորդի հանդիպումներին, քան պաշտոնական այն ձևաչափերը: Ես չեմ բացառում, որ այստեղ մեկ կամ երկու լրացուցիչ հնարավորություն կարող են տեսնել, որ պարտադրված չեն այլոց ներկայությամբ քննարկել»:

Տնտեսագետը նշեց, որ Ադրբեջանում ապրող նոր սերունդը, որը ծնվել է Արցախյան զինված հակամարտությունից հետո, կոչ է անում վերանայել մոտեցումները:

Անդրադառնալով Հայաստանում կատարվելիք ներդրումների հավանականությանը՝ Թաթուլ Մանասերյանը նշեց, որ ընտրված է այն ոլորտը, որում մենք ունենք մրցակցային հնարավորություններ.

«Ուրիշ է՝ երկրի ղեկավարից հենց անգլերենով ունենալ հավասարը հավասարի շփում: Մարդու անկեղծությունն ունի էներգետիկա, խոշոր ընկերությունների ղեկավարները գիտեն, թե ում հետ գործ ունեն: Եթե գործարար աշխարհին կառավարությունը կարողանում է հավասար պայմաններ ապահովել, մենք ունենք բոլոր պայմաններն առաջընթացի համար: Ես կարծում եմ, որ 2019-ին գործելու ժամանակն է: Եթե մենք ակտիվ չլինենք, անգամ լավագույն ղեկավարությանը կդատապարտենք դանդաղկոտության»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP