TIME
Ամսաթիվ
16 07 2025
  • $
    383.96
  • RUBLE
    4.90
  • 446.01
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Կանաչ գիրք» ֆիլմը նվաճել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակը

12:54 20.01.2019

Ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրք» ֆիլմը դարձել է ԱՄՆ պրոդյուսերների գիլդիայի մրցանակակիր գլխավոր՝ «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Բևերլի-Հիլզում։ Ֆիլմը պատմում է 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում հայտնի ջազագային դաշնակահար Դոն Շիրլիի և նրա վարորդ-թիկնապահի ուղևորության մասին, որի ժամանակ նրանք օգտվում են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերի այսպես կոչված Կանաչ գրքից։ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» […]

̰
Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց տղամարդը

12:24 20.01.2019

Ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մասաձո Նոնական, ով ավելի վաղ ճանաչվել էր Երկրի ամենատարեց տղամարդը, մահացել է 113 տարեկանում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Նա ծնվել էր 1905 թվականին։ Վերջին տարիներին թոռների հետ ապրել է Հոկայդոյի հյուսիսում՝ Մեական լեռան ստորոտում։ Տարեց ճապոնացին մահացել է Ասերո բնակավայրի իր տանը։ Նշվում է, որ նրա թոռները ղեկավարում են […]

̰
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ծրագրում են համատեղ կրիպտոարժույթ ստեղծել

11:08 20.01.2019

ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են համատեղ կրիպտոարժույթ ստեղծելու պլանների մասին՝ երկկողմ ռազմավարական գործընկերության ամրապնդման շրջանակում։ Այս մասին հայտնում է էմիրությունների WAM լրատվական գործակալությունը։ Թվային արժույթի ներդրման նպատակն անդրսահմանային վճարումները դյուրացնելու հնարավորությունն է, ինչպես նաև տեխնոլոգիաների զարգացումն ու կիբերանվտանգության ռիսկերի գնահատումը։ Շրջանառության մեջ դրվելուց հետո կրիպտոարժույթից կարող են օգտվել կենտրոնական և կոմերցիոն բանկերը։ Երկու երկրները […]

̰
Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը գերազանցել է 70-ը

10:26 20.01.2019

Մեքսիկական Իդալգո նահանգում Pemex ընկերության խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը հասել է 71-ի։ Այդ մասին հայտարարել է նահանգապետ Օմար Ֆայադը, փոխանցում է El Universal-ը։ Զոհերի թիվը կարող է զգալի աճել, քանի 7 տասնյակից ավելի տուժածներից ոմանք գտվում են ծանր վիճակում։ Պայթյունը տեղի է ունեցել արտահոսքի վայրում կամ ապօրինի բացվածքի հատվածում, որտեղից ավելի քան 350 տեղացիներ փորձել […]

̰
Թրամփը «շաթդաունին» վերջ դնելու պլան է առաջարկել

10:10 20.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ելույթի ընթացքում հունվարի 19-ին ներկայացրել է երկրի կառավարության աշխատանքի վերականգնման պլան։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Սպիտակ տան ղեկավարը խոստացել է երկարաձգել ներգաղթյալների որոշ կատեգորիաների կարգավիճակը՝ Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար միջոցների հատկացման դիմաց։ Թրամփը նաև առաջարկել է պարբերաբար հանդիպումներ անցկացնել դեմոկրատների հետ՝ միգրացիոն խնդիրների կարգավորման համար։ […]

̰
ՌԴ-ԱՄՆ ավելի քան 1000 ավիաչվերթ է չեղարկվել

09:35 20.01.2019

ԱՄՆ-ում 1000-ից ավելի ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ ՌԴ քաղաքացիներին այդ մասին նախազգուշացրել է ՌԴ ԱԳՆ-ն իր թվիթերյան էջում։ ԱՄՆ-ի կենտրոնական և հյուսիսարևելյան հատվածներւմ դիտվում են  տեղատարափ անձրևներ և ձյան տեղումներ։ Եղանակային վատ պայմանների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Փենսիլվանիա և Նյու Ջերսի նահանգներում։ Չիկագոյի, Բոստոնի, Նյու Յորքի և այլ քաղաքների օդանավակայաններում […]

̰
ԱՄՆ-ը ժամանակակից զենք է հանձնել քրդերին․ ԶԼՄ-ներ

09:26 20.01.2019

Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման ամերիկացի հակառակորդները սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) են հանձնել ժամանակակից զենք, այդ թվում հակատանկային համակարգեր։ Այս մասին գրում է Yeni Akit պարբերականը։ Խոսքը, մասնավորապես, Javelin և Tow հակատանկային հրթիռային համալիրների մասին է։ Նշվում է, որ քրդերը կօգտագործեն զենքը թուրքական տանկերի դեմ։ Նշվում է, որ ներկայում Անկարան զբաղվում է սիրիական Մանբիջ քաղաքում […]

̰
Դերասանուհի Ռոզաննա Բարրը «տհաճ»  է անվանել Նատալի Փորթմանի արարքը

23:44 19.01.2019

Ամերիկացի դերասանուհի և հումորիստ Ռոզաննա Բարրը քննադատել է դերասանուհի Նատալի Փորթմանին՝ Իսրայելի հարցում ունեցած անձնական մոտեցման համար: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Աղբյուրը մասնավորապես հայտնում է, որ Փորթմանը հրաժարվել է մասնակցել 2018 թվականի ապրիլին անցկացվող The Genesis Prize մրցանակաբաշխությանը՝ դա բացատրելով նրանով, որ իր այցը կարող է ընկալվել որպես սատարում՝ այդ երկրի վարչապետ […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհուն «բռնացրել են» օրենք խախտելիս

22:51 19.01.2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նկատել են առանց անվտանգության ամրագոտու մեքենա վարելիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նրա ամուսինը դրա նախորդ օրը կողաշրջվել էր արտաճանապարհային մեքենա վարելու ընթացքում: Հրապարակված լուսանկարն այդ երկրի բնակիչների կողմից մեծ քննադատության է ենթարկվել: Նրանք նշել են, որ անվտանգության ամրագոտի […]

̰
ԱՄՆ-ում առևանգել են Բեթմենի մասին կոմիքսների 1,4 մլն դոլար արժողությամբ հավաքածուն

19:44 19.01.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում  գտնվող փակ պահեստից առևանգել են Բեթմենի մասին կոմիքսների հավաքածուն, որն արժի 1,4 միլիոն դոլար, հաղորդում է Sun Sentinel-ը: Նշվում է, որ հավաքածուի սեփականատեր Ռենդի Լոուրենսը հայտնաբերել է կորուստը և դիմել ոստիկանություն: Տղամարդու խոսքով՝ միակ մարդը, որը կարող էր տեսնել, թե ինչպես է գողը տուփերը տեղավորում պահեստում, եղել է բանվորը, որը տղամարդու հետ […]

̰
Գիտնականները մարդկությանը փրկող դիետա են առաջարկել

19:39 19.01.2019

Sky News հետուստաընկերությունը հայտնում է, որ, ըստ գիտնականների, մարդկությունը օրական 7 գրամով պետք է նվազեցնի մսի օգտագործումը, որպեսզի փրկի Երկիր մոլորակը՝ նվազեցնելով վաղաժամ մահացությունների թիվը: EAT-Lancet Commission-ի զեկույցի համաձայն՝ մսային արտադրանքներից զատ, անհրաժեշտություն կա զգալիորեն կրճատել նաև ձվի օգտագործումը: Զեկույցի կազմման աշխատանքներին մասնակցել են 37 մասնագետներ 16 երկրներից, որոնք մասնագիտացել են առողջապահության, սննդի, տնտեսության, քաղաքականության […]

̰
Երաժիշտ R. Kelly-ին սեռական ոտնձգությունների մեջ են մեղադրել

19:30 19.01.2019

Sony Music ընկերությունը դադարեցրել է համագործակցությունը երաժիշտ ու պրոդյուսեր R Kelly-ի հետ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Նշվում է, որ այդ դեպքերը տեղի են ունեցել 6 ժամանոց սկանդալային ֆիլմի հրապարակումից հետո: Այդ ֆիլմում երգչին մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու և բռնություն գործադրելու մեջ: Երաժիշտի փաստաբանի խոսքով՝ ֆիլմի ներկայացված բոլոր փաստերը […]

̰
Անգելա Մերկելն իր աջակցությունն է հայտնել Brexit-ի գործընթացի իրագործմանը

19:12 19.01.2019

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Brexit-ի (Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացի բնականոն իրականացման հարցն իր համար շարունակում է առաջնային լինել, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոեխանցմամբ՝ այս մասին Մերկելը խոսել է Ռոսթոքում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ: «Ես մինչև վերջին օրն աշխատելու եմ այն ուղղությամբ, որ Brexit-ի գործընթացն իրականացվի […]

̰
Ռեկորդակիր հավկիթի Instagram-ի էջում նոր լուսանկար է հայտնվել

19:09 19.01.2019

  Ռեկորդային հավանումներ (like) ստացած հավկիթի լուսանկարի Instagram-ի էջում վերջերս ևս մեկ նկար է հայտնվել: Լուսանկարում կրկին նույն հավկիթից է պատկերված: Այս անգամ միայն մեկ տարբերությամբ. դրա վրա փոքրիկ ճաք կա: Լուսանկարի հրապարակումից ընդամենը մի քանի ժամ անց այն ավելի քան 4 մլն հավանում է ունեցել: Ենթադրվում է, որ առաջիկայում Instagram-ի այս էջում կարող է ևս […]

̰
Ռուս հայտնի պրանկերները խոստովանել են, որ Պուտինին զանգել հնարավոր չէ

18:20 19.01.2019

Հայտնի պրանկերներ Վովանն ու Լեկսուսը ուկրաինական «Страна» հանդեսին պատմել են, որ ոչ մի կերպ չեն կարողացել զանգահարել  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Լեկսուսի խոսքով՝ ՌԴ նախագահին զանգահարելը շատ դժվար է, քանի որ վերջինս չունի հեռախոս և օգտվում է հսկված համակարգով հեռախոսներից. «Տեսականորեն, եթե անգամ մենք ուզեինք զանգահարել Պուտինին, ապա չէինք էլ կարողանա նրա հետ խոսել»,- խոստովանել է […]

̰
Ուզում եմ, որ նրա երգերը հատեն հավերժության սահմանը. Եսայի Ալթունյանը ներկայացրել է Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը

18:08 19.01.2019

Ֆրանսահայ երգիչ Եսայի Ալթունյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է շանսոնյե Շառլ Ազնավուրի Mourir d’aimer երգի իր մեկնաբանությունը: Կից գրառման մեջ ասված է. «Ես չէի ցանկանում հրապարակել սա մինչև … Ես ցանկանում էի, որ մեծն Շառլի ձայնը շարունակեր հնչել մեր սրտերում: Բայց ժամանակն անցնում է, և այսօր ես ցանկանում եմ ձեզ հետ կիսել Mourir d’aimer երգի իմ […]

̰
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային

17:55 19.01.2019

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]

̰
Փարիզում ոստիկանությունը ձերբակալել է 12 ցուցարարի

17:40 19.01.2019

Ֆրանսիայի մայրաքաղաքում առնվազն 12 մարդ ձերբակալվել է «դեղին բաճկոնների» շարժման ակցիաների տասներորդ ալիքի ժամանակ: Այս մասին հաղորդում է BFM հեռուստաալիքը: Ըստ աղբյուրի՝ ձերբակալությունների պատճառը ցուցարարների մոտ արգելված նյութերի հայտնաբերումն էր, որոնք կարող էին պոտենցիալ ծառայել որպես զենք: Այնուամենայնիվ, չնայած այն բանին, որ ակցիայի որոշ մասնակիցներ օգտագործում են բռնկվող և ծխարձակող նռնակներ, իրավապահները նշում են, որ […]

̰
Լեհաստանում վերջին հրաժեշտն են տալիս Գդանսկի քաղաքապետին

16:58 19.01.2019

Լեհաստանում հրաժեշտ են տալիս Գդանսկի՝ օրեր առաջ սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչին, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ թաղման արարողությունը հեռարձակվում է լեհական հեռուստաալիքներով: Կեսօրին Գդանսկում և Լեհաստանի այլ քաղաքներում, ի հիշատակ մահացած քաղաքապետի, միացրել են ձայնային ազդանշաններ: Շաբաթ օրը երկրում հայտարարվել է սգո օր: Քաղաքապետի հուղարկավորության արարողությանը մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի վարչապետ Մատեուշ […]

̰
Ֆրանսիայում 80 հազար իրավապահ է մոբիլիզացվել բողոքի ցույցերի պատճառով

16:35 19.01.2019

Ֆրանսիայում բողոքի 10-րդ ալիքն է, ինչի պատճառով 80 հազար իրավապահներ է մոբիլիզացվել: 5000 ոստիկան կենտրոնացել են պետական հաստատությունների շենքերի և Ելիսեյան դաշտերի մոտ: 20minutes.fr.-ը հայտնում է, որ ֆրանսիական մի շարք քաղաքներում են բողոքի ցույցեր սկսվել: Մարդիկ հավաքվում են բողոքի ակցիաների համար, չնայած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ այս շաբաթվա սկզբին սկսված բանավեճերին, որոնց նպատակը  ցուցարարների […]

̰
Գուրուրյանի կալանավորման ժամկետը ցանկացել են երկարաձգել 10 օրով, սակայն փաստաբանը բողոքարկել է

16:30 19.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցի լուծման համար Ղազախստանը պետք է փաստաթղթեր ներկայացնի, որոնք ապացուցում են նրա մեղավորությունը: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ երեկ կայացել է Գուրուրյանին արտաքսելու հարցով դատական նիստը: «Դատախազը ցանկանում էր ևս 10  օր ավելացնել, որ նա 40 օր մնար մեկուսարանում, սակայն մեր փաստաբանը […]

̰
ՀՀ ԿԳ նախարարն ԱՄՆ-ում հայկական վարժարան է այցելել

15:50 19.01.2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում: Այցի ընթացքում նա այցելել է Ռոզ և Ալեք Փիլիպեոս վարժարան: Այս մասին տեղեկանում ենք նախարարի ֆեյսբուքյան գրառումից: Վարժարանի աշակերտներն Արայիկ Հարությունյանին դիմավորել են նախապես բեմադրված ներկայացումներով:

̰
Լիբիայի մայրաքաղաքում բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ

15:40 19.01.2019

Առնվազն 13 մարդ զոհվել է, 52-ը՝ վիրավորվել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում տեղի ունեցած բախումների հետևանքով: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը գրանցվել է չորեքշաբթի՝ հունվարի 16-ին: «Չորեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 13-ի, 52 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանց թվում կան կանայք ու երեխաներ»,- […]

̰
Սաուդյան Արաբիայում կանանց թույլ են տվել ընտրել ծննդաբերության ձևը՝ առանց ամուսնու համաձայնության

15:19 19.01.2019

Սաուդյան Արաբիայում հղի կանայք այլևս պարտավոր չեն ամուսինների թույլտվությունը ստանալ ծննդաբերության ձևն ընտրելիս: Այս մասին հաղորդում է National-ը: Այսուհետ կինը կարող է ինքնուրույն ընտրել ծննդաբերության ձևը, կլինի դա կեսարյան հատման, թե վիրաբուժական այլ ճանապարհով: Կանանց նաև թույլատրվում է առանց ամուսնու գրավոր համաձայնության տեղեկություն ստանալ հղիության ընթացքի և ծննդաբերության ժամկետի մասին:

̰
Մեքսիկայի գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը հաջողվել է մարել

15:07 19.01.2019

Մեքսիկայի Իդալգո նահանգի Տուսպաս-Տուլա գազատարի պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը մարվել է: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է նահանգապես Օմար Ֆայադը: Նա հայտնել է նաև, որ ներկա պահին անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվում պատահարի հետևանքով տուժածներին: Ավելի վաղ, դեպքի պահին արված տեսանյութ էր հայտնվել համացանցում: Նախնական տեղեկություններով՝ պատահարի զոհ էր դարձել 21 մարդ, 71-ը մարմնական տարբեր […]

̰
Ռիո դե Ժանեյրոն ճանաչվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք

13:32 19.01.2019

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ճարտարապետների միջազգային միության հետ համատեղ 2020 թվականի ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք է ճանաչել Ռիո դե Ժանեյրոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարությունը տեղադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում: Բրազիլիայի ամենահայտնի քաղաքը կդառնա մշակույթի, մշակութային ժառանգության, քաղաքային պլանավորման և ճարտարապետության համաշխարհային մարտահրավերները քննարկելու միջազգային հարթակ: Ռիո դե Ժանեյրոյում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, այդ թվում և Ճարտարապետների […]

̰
ՄԱԿ-ն ակնկալում է սերտորեն համագործակցել Ձեզ և Ձեր կառավարության հետ. Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետին

12:51 19.01.2019

ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: «Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ:  Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարեւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության […]

̰
Սպիտակ տունը կոնգրեսականներին արգելել է օգտվել կառավարական ինքնաթիռներից

12:46 19.01.2019

ԱՄՆ նախագահի վարչակազմն արգելել է կոնգրեսականներին կառավարական ինքնաթիռներով ուղևորություն կատարել առանց իր թույլտվության: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է շարունակական շաթդաունի հետ: Լրատվամիջոցը հաղորդում է, որ հունվարի 17-ին Սպիտակ տունն արգելել էր ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակին՝ Նենսի Փելոսիին, օգտագործել ռազմական ինքնաթիռը Աֆղանստան մեկնելու համար: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը չեղարկել […]

̰
Լեհաստանում քաղաքական գործիչներին սպառնալու համար 20 քաղաքացի է ձերբակալվել

12:32 19.01.2019

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 20 մարդու: Նրանց կասկածում եմ քաղաքապետներին, քաղաքական գործիչներին սպառնալու մեջ: Այս մասին հաղորդում է radiopolsha.pl-ն: Ոստիկանությունից լրատվամիջոցներին տեղեկացրել են, որ ձերբակալության մասին արդեն իսկ տեղեկացրել են գլխավոր դատախազությանը: «Խոսքը ոչ թե սովորական քննադատության կամ կարծիքի սուր արտահայտման, այլ կոնկրետ սպանության սպառնալիքների մասին է: Վերջին օրերին ձերբակալել ենք ավելի քան 20 […]

̰
Մեքսիկայում պայթել է վառելիքի խողովակաշարը. կան տասնյակ զոհեր

12:00 19.01.2019

Մեքսիկայի Իդալգո նահանգում մեծ պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել խողովակաշարում: Ինչպես հայտնում է El Universal-ը, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել են վառելիք գողանալ: Մարդիկ այդ տարածք են գնացել և փորձել տարբեր տարաներով վառելիք գողանալ՝ անգամ չիմանալով խողովակաշարի արտահոսքի մասին: Տարաներում վառելիք լցնելու պահին տեղի է ունեցել պայթյունը: Իդալգոյի […]

̰
BACK_TO_TOP