11:47 19.01.2019
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության աշխատակազմից: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և 2018 թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր դաշինքի հաջողության կապակցությամբ: Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, […]
09:59 19.01.2019
Մոսկվայի դատարանը հունվարի 18-ին 10 օրով ձերբակալել է տեսահոլովակի նկարահանման համար Մոսկվայի կենտրոնում փողոցը փակած երկու բլոգերներին։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ Դաբիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը ճանաչվել են մեղավոր վարչական իրավախախտման համար։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է վարչական կալանք 10 օր ժամկետով»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Չերնիկովը։ Նման արարքի […]
08:44 19.01.2019
Նոր Մոսկվայում թալանել են գործարար Սերգեյ Ղազարյանի տունը, որը զբաղվում է էլիտար քոթեջային ավանների շինարարությամբ: «Հանցագործները մտել են անտառի կողմից՝ ներխուժելով քոթեջ պատուհանից: Տեղեկության համաձայն՝ հանցագործները գողացել են ոսկյա զարդերով երկու չհրկիզվող պահարան և 1․5 մլն ռուբլի»,- հաղորդում է РЕН ТВ-ն : Նշվում է նաև, որի հանցագործները տեսահսկման խցիկների ձայնագրությունները նույնպես տարել են։ Տուժողը ներկա […]
23:59 18.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ բելառուսներին և ռուսներին գժտեցնել չի հաջողվի՝ չնայած այդ ուղղությամբ արվող քայլերի: Նախագահը դատապարտել է այդ քայլերը և ընդգծել է, որ այդ հարցով «խաղալը» շատ վտանգավոր է: Այս մասին նախագահը հայտարարել է Բելառուսի դիվանագիտական ծառայության 100-ամյակի նախօրեին կայացած հանդիպման ժամանակ, հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Հանդիպման ընթացքում նախագահը […]
22:39 18.01.2019
Մագնիտոգորսկում գրանցված պայթյունի հետևանքով տուժած երեխային վերակենդանացման բաժանմունքից սովորական հիվանդասենյակ են տեղափոխել: 1TV.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխայի մոտ առողջական բավականին մեծ առաջընթաց է գրանցվել: Նա արդեն կարողանում է խաղալ ու շարժվել անկողնու մեջ: Նա նաև հայտնել է, որ երեխայի վնասված ոտքը վիրահատության կարիք այլևս չունի, չնայած՝ […]
21:08 18.01.2019
Այսօր ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հատուկ հայտարարություն է տարածել, որով պարզաբանումներ է ակնկալում Բաքվից՝ այդ երկրի տարածք ծագումով հայ ռուսաստանցիների մուտքի արգելման յուրաքանչյուր միջադեպի շուրջ: Այս մասին գրված է ՌԴ արտաքին գործերի նախարարության կայքում: «Ծանոթացանք Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության արձագանքին՝ կապված մեր կողմից արված հայտարարությանը՝ այդ երկրի տարածք հայկական արմատներով ՌԴ քաղաքացիների մուտքի արգելմանը: Նշում […]
19:14 18.01.2019
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը միացել է համացանցում մեծ տարածում գտած #10yearschallenge-ին: Նախարարության Instagram-ի պաշտոնական էջը հրապարակել է մի լուսանկար, որն արվել է 10 տարի առաջ: Լուսանկարում պատկերված են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և այդ ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: https://www.instagram.com/p/BsxoO1BlCfr/
18:11 18.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կսկսի ընդհանուր խմբի հետ մարզումներն «Արսենալի» կազմում: Պարզվում է երկրպագուների մի խումբ կար, որոնց ուրախացրել էր 29-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը, և նրանք մտածում էին, որ լոնդոնյան ակումբը Մխիթարյանից կհրաժարվի: Սակայն «Զինագործների» երկրպագուների շրջանում հայտնի Pain in The Arsenal կայքը գրել է. «Չնայած նրա ելույթները այս մրցաշրջանում աղքատիկ էին, բայց […]
17:42 18.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմաբազա այցելության ընթացքում խոստացել է թռչել օդապարիկով: Այս մասին հաղորդում է Depeche du Midi հրատարակչությունը: Մակրոնի պատվին Թուլուզի ռազմաբազայում տեղի են ունեցել դեսանտային զորքերի ծառայողների ցուցադրական թռիչքներ: Մակրոնը ողջունել է ծառայողներին, հրամանատարն էլ կատակով ասել է, թե զինվորներն ուզում են տեսնել, թե ինչպես է թռչում օդապարիկով երկրի ղեկավարը: «Ես դա […]
17:18 18.01.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հարվածել է իրեն նկարահանող քաղաքացու հեռախոսին, երբ վերջինս փորձել է հարց ուղղել նրան: Տեսանյութը տարածվել է սոցցանցերում: Պորոշենկոն թիկնազորի ուղեկցությամբ քայլել է քաղաքով և սելֆի արել տարբեր մարդկանց հետ: Նրան մոտեցել է մի տղամարդ և հեռախոսով նկարելու ընթացքում հարց է տվել Պորոշենկոյին: Հարցը դուր չի եկել նախագահին, նա հարվածել, գցել է […]
17:14 18.01.2019
Նիդեռլանդներում հայտնաբերվել է Վինսենթ Վան Գոգի՝ աշխարհին անհայտ գեղանկար: Այժմ այն արդեն գտնվում է Դրենտում՝ Վան Գոգի տուն-թանգարանում: Նկարը թանգարանին է փոխանցել Հաագայի 92-ամյա մի բնակչուհի: Մասնագետները միանգամից են պարզել, որ նկարը պատկանում է Վան Գոգի վրձնին: Նկարում բար է պատկերված, որտեղ մարդիկ են, սեղաններ, խմիչք: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, ապացուցելու համար, որ նկարը պատկանում է […]
16:57 18.01.2019
ԿԺԴՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կիմ Յոն Չոլը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ առաջիկա բանակցություններում կպահանջի խաղաղության պայմանագրի կնքում և տնտեսական պատժամիջոցների վերացում՝ Յոնբյոնում միջուկային օբյեկտների ապամոնտաժման դիմաց: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Ըստ կանխատեսումների՝ Կորեան կառաջարկի Յոնբյոնում ապամոնտաժել միջուկային օբյեկտներն՝ ի նշան ապամիջուկայնացման երաշխիքի, բայց փոխարենն ԱՄՆ-ից կպահանջի անվտանգության երաշխիքներ՝ խաղաղության պայմանագրի տեսքով […]
16:07 18.01.2019
ՌԴ ՊՆ-ն քիչ առաջ հաստատել է, որ որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում հաջողվել է ծովից ողջ դուրս բերել կործանիչներից մեկի 2 օդաչուներին, քանի որ նրանք մինչ բախումը կարողացել էին կատապուլտով դուրս ցատկել։ Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Հավելենք, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում էին Խաղաղօվկիանոսյան նավատորմի 6 նավեր և ուղղաթիռներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, […]
15:53 18.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի մասին հարազատները տեղեկություն չունեն: Նարեկ Գուրուրյանի քեռին` Արթուր Հովեյանը, SHANTNEWS.am-ին հայտնեց, որ արդեն երկար ժամանակ է` Նարեկի մասին տեղեկություն, նրա հետ կապի միջոց չունի: Նա ասաց, որ նախկինում մարդիկ կային, որոնց միջոցով տեղեկություններ էր ստանում: «Իմացել էի, որ երեխեն ինքն իրանով է հանձնվել, իսկ նրանից […]
14:30 18.01.2019
27-ամյա Նիկ Նայդևը ջուրն է ցատկել հսկա զբոսանավի 11-րդ հարկից: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ամերիկացին այս քայլին է գնացել ընդամենը մի նպատակով՝ Instagram-ում շատ լայքեր հավաքելու համար: Ցատկելու պահին Նիկը եղել է անսթափ վիճակում: Թռիչքից հետո խոստովանել է, որ լավ չի պատկերացրել, թե ինչ վտանգավոր քայլի է գնում: Նա նաև ասել է, որ ուժեղ ցավերի […]
13:36 18.01.2019
2018-ի ընթացքում, պայմանավորված Ուկրաինայի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի հետ անհամապատասխանությամբ, երկրում արգելվել է 139 սերիալների ու ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի՝ Կինոյի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ Ֆիլիպ Իլենկոն իր ֆեյսբուքյան էջում: «Ուկրինֆորմ» գործակալության տվյալներով՝ արգելված ֆիլմերի ցուցակում է հայտնվել նաև ռուսական հայտնի «Штрафбат», «Баллада о бомбере», «Последний бой майора Пугачева», «Агент особого назначения 3», «Заходи-не бойся, […]
13:24 18.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը […]
13:10 18.01.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական կայքերից մեկի` իրեն ուղղված սպառնալիքի մասին: «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում բառացիորեն գրված է. «… Եթե Լապշինը չդադարի սիրել Հայաստանը, մեր համբերությունը կսպառվի»: Կարծես թե ադրբեջանցիների համար քիչ էր այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստրասբուրգը պատասխանատվության էր ենթարկել նրանց իմ նկատմամբ սպանության փորձի համար: Շուտով նաև […]
13:09 18.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանի Դաշնությունում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտնեց, որ Գուրուրյանը մեկուսարանում է, այժմ որոշվում է նրա խափանման միջոցը: Տողանյանը մանրամասներ ներկայացրեց նրա առողջական վիճակի, արտաքսման և խափանման միջոցի որոշման գործընթացից: «Իր հետ և հարազատների հետ անմիջական կապ […]
12:52 18.01.2019
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված […]
12:20 18.01.2019
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, տուժել է 68 մարդ: Այս մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ սկսել են պարզել պայթյունի հանգամանքները, կոլումբացի իրավապահները հաստատել են, որ ահաբեկչություն է եղել: Կոլումբիայի գլխավոր դատախազությունից հաստատել են, որ պայթյունն իրականացրել է 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոխասը: Հայտնի […]
12:10 18.01.2019
Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է զբոսաշրջային հարկերի ներդրման հեռանկարը: Այս մասին հայտնում է ITV-ն: Ծրագրվում է, որ հավաքագրված գումարները պետք է ուղղվեն Լիվերպուլի մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կրթությանն աջակցմանը: Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական իշխանությունն այդ հարցով հանրային քննարկում է իրականացնում և ուսումնասիրությում այլ քաղաքների փորձը:
12:08 18.01.2019
Միացյալ Նահանգների Սենատում անցկացված քվեարկության ժամանակ 57 կողմ-42 դեմ ձայներով հաջողվել է հասնել նրան, որ ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից հանվեն ամերիկյան պատժամիջոցները։ Թեև դեմկրատները փորձել են խոչընդոտել սրան ու նույնիսկ նրանց են միացել նաև մի քանի հանրապետականներ, բայց պատժամիջոցները պահելու նրանց փորձը ձախողվել է։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի […]
11:56 18.01.2019
Այսօր առավոտյան թռիչքի ժամանակ օդում բախվել են Ռուսաստանի զինված ուժերի երկու «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ։ Դեպքը եղել է Խաբարովսկի երկրամասում։ Այս մասին հայտնի է դարձել պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Ինքնաթիռների բախումից հետո օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է մնում։ Հայտնի է, որ ինքնաթիռներից մեկի օդաչուները բախումից առաջ կարողացել են կատապուլտով դուրս ցատկել։
11:54 18.01.2019
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի […]
08:29 18.01.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը համացանցում հետևում է գրոհայինների ակտիվությանը։ Նշվում է, որ ահաբեկիչների կողմից հրատարակվող թերթերից մեկում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ ԻՊ-ը ստանձնում է ինչպես Մագնիտոգորսկում բնակելի շենքում պայթյունի, այնպես էլ հաջորդ օրը երթուղային ավտոբուսում տեղի ունեցած […]
08:13 18.01.2019
ԱՄՆ Միչիգան նահանգի Արևելյան շրջանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Audi-ի (Volkswagen կոնցեռնի դուստր ձեռնարկություն) 4 նախկին մենեջերի՝ ավտոմեքենաների դիզելային արտանետումների ցուցանիշների կեղծման հետ կապված գործով։ Այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է «РИА Новости»-ն։ Խոսքը դիզելային շարժիչների մշակման, գրանցման, թեստավորման բաժինների նախկին ղեկավարներ Ռիչարդ Բաուդերի, Աքսել Այզների, Ստեֆան Կնիրշի և Քարսթեն Նագելի մասին է։ […]
08:01 18.01.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, […]
07:45 18.01.2019
ԱՄՆ վարչակազմը քննարկում է չինական ապրանքների ներկրման համար առկա մաքսատուրքերի հնարավոր չեղարկման հարցը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ դա ուղղված է շուկաները հանդարտեցնելուն, առևտրային պատերազմում ավելի լուրջ զիջումների նպատակով Չինաստանի համար պայմաններ ստեղծելուն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գաղափարն ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինինն է։ Հիշեցնենք, որ 2018 թվականի […]
07:33 18.01.2019
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանական ակադեմիայի մոտ, պայթյուն է որոտացել․ զոհվել է 11 մարդ, ևս 87-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է El Heraldo թերթը։ Մասնագետներին հաջողվել է պարզել միայն 6 զոհերի ինքնությունը։ Նրանցից 2-ն էկվադորցիներ են։ Հաղորդվում է, որ պայթած Nissan Patrol բեռնատարում հայտնաբերվել է պենտոլիտ տեսակի 80 կգ պայթուցիկ նյութ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։