14:59 21.01.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին: Հունվարի 21-ին լրացել է նրա 75-ամյակը: «Ձեր կերտած հերոսները կամային և տղամարդկային հատկանիշներով օժտված, խորը և ռոմանտիկ, անկեղծ զգացմունքների պատրաստ մարդիկ են: Նրանք սիրահարվում են, երազում, մտածում և ձգտում գտնել իրենց տեղն այս աշխարհում: Նրանք իրական մարդիկ են՝ […]
14:26 21.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի […]
13:20 21.01.2019
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրանալը միայն դրական իմաստով է ազդել իր կյանքի վրա: Աշխարհի նախկին առաջին ռակետը պատմել է, որ աղջկա՝ Օլիմպիայի ծնվելուց հետո, լի է էներգիայով: «Այս զգացումը շատ դժվար է բացատրել, բայց բացարձակ ճշմարտություն է: Մայրությունը ինձ տվեց եռանդ ու նոր նպատակ, կյանքի նոր իմաստ: Նորից եմ ասում, […]
13:06 21.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին […]
12:45 21.01.2019
Իսրայելական օդուժի կողմից սիրիական տարածքում հարվածներ հասցնելու հետևանքով սիրիական բանակի 4 զինծառայող է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ռուսական «РИА Новости» գործակալությունը: Մինչդեռ «Интерфакс» -ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, հաղորդում է 11 զոհի մասին: Ավիահարվածները հասցվել են երեք ուղղություններով: Զգալի վնաս է պատճառվել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, թեև նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել 30-ից […]
11:48 21.01.2019
Ռուսաստանի Սիբայ քաղաքի բնակիչ, 15-ամյա Արսլան Կաիպկուլովը տեսանյութ է հրապարակել Վլադիմիր Պուտինի ինքնաթիռի մասին: «Ինձ համար մեծ պատիվ է հայտնվել այս գաղտնի օբյեկտում, որտեղ ընդամենը մեկ նկարահանող խումբ է եղել: Առաջին տպավորությունն այն է, որ դու ոչ թե ինքնաթիռում ես, այլ շատ մեծ բնակարանում: Այստեղ շատ երկար միջանցք ու տարբեր սենյակներ կան: Մեկը հենց նախագահի […]
11:38 21.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22-ից 25-ը կայանալիք Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի թեմատիկ քննարկումներից մեկում հանդես կգա որպես բանախոս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի պաշտոնական կայքը, Փաշինյանը որպես բանախոս հանդես կգա «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագիրը կրող թեմատիկ քննարկմանը: Նույն քննարկմանը որպես բանախոս են հանդես գալու Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի […]
11:37 21.01.2019
Հույները բողոքում Հունաստանի և Մակեդոնիայի հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագրի պատճառով, որից հետո վերջինս կկոչվի Հյուսիսային Մակեդոնիա:
11:26 21.01.2019
Լոնդոնի «Արսենալ»-ը «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին, որն այսօր նշում է ծննդյան 30-րդ տարեդարձը: «Ծնունդդ շնորհավոր, Միկի: Հենրիխ Մխիթարյանն այսօր դառնում է 30 տարեկան. հուսով ենք լավ տարեդարձ կանցկացնես: Անհամբերությամբ սպասում ենք շուտով քեզ տեսնել խաղադաշտում»,- գրված է հաղորդագրության մեջ: HAPPY BIRTHDAY, MICKI! ??@HenrikhMkh turns 30 today – we hope you have […]
10:53 21.01.2019
Վիճահարույց Կուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու հնարավորության դեմ ՌԴ-ում բողոքի ակցիաներ են կազմակերպվել:
10:38 21.01.2019
Չիլիում շաբաթ օրը տեղի ունեցած 6.8 մագնիտուդով երկրաշարժից, պարզվում է, զոհեր են գրանցվել: Մահացել են Կոկիմբո քաղաքի երկու բնակիչներ՝ 74-ամյա կին և 60-ամյա տղամարդ: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ մահացել են ոչ թե բուն երկրաշարժի պատճառով, այլ այդ պահին առաջացած վախի և սթրեսի հետևանքով: 60-ամյա տղամարդը երկրաշարժի ժամանակ եղել է մեքենայի ղեկին և հենց այդ […]
10:21 21.01.2019
Life Shot ալիքը հրապարակել է Մերձմոսկվայի Օդինցովո բնակավայրում ավտոկայանատեղիի երրորդ հարկից մեքենայի ընկնելու կադրերը: Դեպքը տեղի է ունեցել Օդինցովոյի առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում: Land Rover-ն ընկել է առևտրի կենտրոնի մեքենաների բազմահարկ կայանման շենքի երրորդ հարկից վարորդի սխալի պատճառով: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, հարվածել է պաշտպանիչ պատնեշին, ջարդել այն, որի հետևանքով մեքենան ընկել է: Հաղորդվում է, […]
09:48 21.01.2019
ԵՄ խոսնակը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Վերջին ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո արտգործնախարարների մակարդակով հանդիպումները, այդ թվում բոլորովին վերջերս՝ 2019թվականի հունվարի 16-ին Փարիզում կայացած հանդիպումը դրական ազդակ են հաղորդում ղարաբաղյան հակամարտության հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացին: Եվրոպական միությունն ակնկալում է դրանց արդյունքների լիարժեք իրագործում, այդ թվում՝ արտգործնախարարների վերջին համաձայնության կատարում, ըստ որի՝ անհրաժեշտ է կոնկրետ միջոցներ ձեռնարկել Հայաստանի և Ադրբեջանի հասարակություններին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ինչպես նաև դիտարկել քայլեր` բանակցությունները վերականգնելու համար։ Եվրոպական միությունը շարունակում է լիովին աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, այդ թվում` Հարավային Կովկասի […]
08:46 21.01.2019
Իտալական «5 աստղի շարժում» կուսակցությունը հանդես է եկել երկրների դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկով, որոնք շարունակում են գաղութացնել Աֆրիկան։ Խոսքը մասնավորապես Ֆրանսիայի մասին է։ Նման հայտարարությամբ է հանդես եկել երկրի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով նախարար Լուիջի Դի Մայոն։ Նրա խոսքերով՝ Միջերկրական ծովում տեղի ունեցողը (ներգաղթյալների հոսքն ու մարդկանց մահվան դեպքերը-խմբ․) աֆրիկյան […]
08:17 21.01.2019
2018 թվականին Չինաստանի բնակչության թիվն ավելացել է 5․3 միլիոնով՝ հասնելով 1 մլրդ 395 միլիոնի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալներին։ 2017 թվականին Չինաստանի բնակչությունն աճել էր 7․37 միլիոնով։ Արական սեռի բնակիչների թիվը կազմում է 713.51 մլն, իսկ իգական սեռի բնակիչներինը՝ 681․87 մլն։ 249․49 մլն բնակչի տարիքն անցնում է […]
08:04 21.01.2019
Վերջին 10 տարում միլիարդատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է՝ 2018 թվականի դրությամբ հասնելով 2208-ի։ Իսկ նրանց կարողությունն օրական աճել է 2․5 մլրդ դոլարով։ Այս մասին է վկայում միջազգային բարեգործական և մարդասիրական Oxfam կազմակերպության հետազոտությունը, որը պատրաստվել է Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական համաժողովի նախօրեին, փոխանցում է RIA Novosti-ն։ Կազմակերպության տվյալներով՝ այդ խմբի կարողության աճը մեկ տարում կազմել […]
07:51 21.01.2019
Մալիի Ագելհուկ քաղաքում ահաբեկիչները հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ճամբարի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել են 10 խաղաղապահներ, որոնք եղել են Չադից։ Հաղորդվում է առնվազն 25 վիրավորի մասին։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հարձակումն իրականացրել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող գրոհայինները։ MINUSMA առաքելության խաղաղապահները վճռական պատասխան են հասցրել հարձակվողներին՝ սպանելով նրանցից մի քանիսին։ ՄԱԿ-ի […]
07:33 21.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 21-ին խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը ստիպված է «պլան Բ»-ն հնչեցնել այն բանից հետո, երբ ԵՄ-ի հետ համաձայնեցված նախորդ գործարքն աջակցություն չստացավ երկրի խորհրդարանի կողմից։ Նոր պլանից մանրամասներ չեն հաղորդվում, սակայն ԶԼՄ-ները հայտնում են, որ նա ստիպված […]
07:17 21.01.2019
Իսրայելի ռազմաօդային ուժերը գիշերը կառավարվող հրթիռներով զանգվածային օդային հարված են հասցրել Դամասկոսին։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակն իր թվիթերյան էջում։ Հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել սիրիական տարածքում իրանական «Ալ-Կուդս» ուժերի թիրախներին։ Այդկերպ իսրայելցի զինվորականները նախազգուշացում են արել Սիրիայի զինված ուժերին իսրայելական տարածքներին կամ ուժերին վնաս հասցնելու փորձերի հետ կապված։ […]
21:58 20.01.2019
ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի հետ կնքել առևտրային գործարք՝ պայմանով, որ պաշտոնական Պեկինը թույլատրի Վաշինգտոնին անցկացնել խոստացված բարեփոխումների իրականացման ստուգումներ: Այս մասին հայտնում է Reuters լրավական գործակալությունը: Հայտնի է, որ Չինաստանը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ի առաջարկած պայմաններին, բայց դա բանակցությունների դադարեցման պատճառ չի հանդիսացել։ Աղբյուրը փոխանցել է, որ տվյալ պահանջները ստորացուցիչ են, բայց հուսով են, որ ԱՄՆ-ն […]
21:39 20.01.2019
Unicredit բանկի Միլանի մասնաճյուղն աշխատակիցներին թույլատրել է շներին իրենց հետ աշխատանքի բերել: Եթե «Շունը աշխատավայրում» նախագիծը հաջողվի, ապա այն կկիրառվի բանկի մյուս մասնաճյուղերում: Բանկի ղեկավարությունը կարծում է, որ ընտանի կենդանու առկայությունն աշխատավայրում կնվազեցնի աշխատակիցների մոտ սթրեսի մակարդակը: Չորքոտանիների համար նախատեսված է առանձին սենյակ՝ բոլոր հարմարություններով: Նրանց համար, ովքեր աշխատանքի կներկայանան իրենց շների հետ, սահմանվել են […]
21:23 20.01.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Click to pray («Սեղմիր՝աղոթելու համար») հարթակի գործարկման մասին։ Ռեսուրսը կունենա բջջային հավելվածի տեսք, սոցցանցերում կներկայացվի հանրույթների ձևաչափով։ Հովվապետը մշակումն անձամբ է ներկայացրել կիրակնօրյա քարոզի ժամանակ։ Նա նշել է, որ այսօր շփման հնարավորություններն ընդլայվել են շնորհիվ համացանցի և սոցցանցերի։ «Կոչ եմ անում Ձեզ՝ հատկապես երիտասարդությանը, ներբեռնել հավելվածն ու շարունակել աղոթել ինձ […]
20:47 20.01.2019
Ֆրանսիայում հունվարի 19-ին «դեղին բաճկոնների» ցույցերի ժամանակ մոտ 300 մարդ է ձերբակալվել։ Այս մասին այսօր BFM TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՆԳՆ պետքարտուղար Լորան Նունիեսը։ Նրա խոսքով՝ իրավապահները բախվել են «չտեսնված բռնության», այդ իսկ պատճառով ռետինե փամփուշտների օգտագործումն արդարացված է։ «Եթե ոստիկանությունը դրանք չկիրառի, չի կարողանա պայքարել բռնության այդ ալիքի դեմ»,-պատասխանել է պետքարտուղարը։ Հունվարի 19-ին […]
17:41 20.01.2019
Ոստիկանությունն արքայազն Ֆիլիպին խիստ նախազգուշացում է արել ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: Նախազգուշացման պատճառն օրերս համացանցում տարածված լուսանկարներն են, որտեղ 97-ամյա արքայազնը մեքենայի ղեկին երևում է առանց ամրագոտու։ Դրանից երկու օր անց նա վթարի է ենթարկվել: Նորֆոլկ կոմսության ոստիկանության ներկայացուցիչն ասել է, որ արքայազն Ֆիլիպին բանավոր նախազգուշացում է արվել, հաղորդում է Reuters-ը: Սովորաբար նման խախտման […]
17:17 20.01.2019
Շվեյցարիայում դահուկորդների երկու խմբեր ձնահոսքի պատճառով հայտնվել են ձյան հսկա զանգվածի տակ։ 2 դահուկորդներ մահացել են, ևս 4-ը՝ տուժել։Տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են տեղի հիվանդանոցներ։ Միջադեպերը գրանցվել են երեկ՝ ալպիական Շարմեյ և Շատո-դ՝Է առողջավայրերում։ Այս մասին հայտնում է swissinfo.ch-ն։ Շվեյցարիայի իշխանությունները տեղի ունեցած դեպքերի հետ կապված հիշեցրել են երկրի մի շարք շրջաններում ձնահոսքի բարձր վտանգի մասին։
17:01 20.01.2019
Առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է Pajhwok գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հարձակումը կատարվել է Մուհամմադ Ագա շրջանում։ Անվտանգության ծառայությունների աշխատակիցները փակել են մայրուղին, որտեղ տեղի է ունեցել հարձակումը։ Նահանգապետ Անվար Իսհակզայն անվտանգության նահանգային վարչության պետի հետ վերադառնում էր […]
15:17 20.01.2019
ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով 3 մարդ է մահացել, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած ավտովթարներից 2 անձ զոհվել է Վիսկոնսին նահանգում, ևս մեկը՝ Կանզասում։ Երկու նահանգների իշխանությունները քաղաքացիներին հորդորել են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
13:21 20.01.2019
Իտալական Սամբուկա-դի-Սիցիլիա քաղաքի հրվանդանային շրջանի տները վաճառվում են 1 եվրոյով: Այդ տներից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Միջերկրական ծով: Տեղական իշխանություններն այդ քայլին են գնացել, քանի որ ցանկանում են վերակենդանացնել այդ թաղամասերը, համայնքը: Քանի որ տեղի բնակիչները աստիճանաբար տեղափոխվել են այլ քաղաքներ, Սամբուկա-դի-Սիցիլիան սկսել է դատարկվել: Տեղացի պաշտոնյանները խոստանում են գնորդներին զերծ պահել ավելորդ բյուրոկրատական […]