14:30 18.01.2019
27-ամյա Նիկ Նայդևը ջուրն է ցատկել հսկա զբոսանավի 11-րդ հարկից: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, ամերիկացին այս քայլին է գնացել ընդամենը մի նպատակով՝ Instagram-ում շատ լայքեր հավաքելու համար: Ցատկելու պահին Նիկը եղել է անսթափ վիճակում: Թռիչքից հետո խոստովանել է, որ լավ չի պատկերացրել, թե ինչ վտանգավոր քայլի է գնում: Նա նաև ասել է, որ ուժեղ ցավերի […]
13:36 18.01.2019
2018-ի ընթացքում, պայմանավորված Ուկրաինայի «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի հետ անհամապատասխանությամբ, երկրում արգելվել է 139 սերիալների ու ֆիլմերի ցուցադրությունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի՝ Կինոյի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչ Ֆիլիպ Իլենկոն իր ֆեյսբուքյան էջում: «Ուկրինֆորմ» գործակալության տվյալներով՝ արգելված ֆիլմերի ցուցակում է հայտնվել նաև ռուսական հայտնի «Штрафбат», «Баллада о бомбере», «Последний бой майора Пугачева», «Агент особого назначения 3», «Заходи-не бойся, […]
13:24 18.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում արդեն մի քանի օր է՝ շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաներն ընդդեմ աշխատանքի ընդունման նոր օրենքի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև: Նրանցից մի քանիսը նույնիսկ փորձել են մուտք գործել խորհրդարան, ինչին ի պատասխան՝ իրավապահները սկսել են հետ մղել ցուցարարներին: Հունաստանում ցույցերը […]
13:10 18.01.2019
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանական կայքերից մեկի` իրեն ուղղված սպառնալիքի մասին: «Ադրբեջանական լրատվական կայքերից մեկում բառացիորեն գրված է. «… Եթե Լապշինը չդադարի սիրել Հայաստանը, մեր համբերությունը կսպառվի»: Կարծես թե ադրբեջանցիների համար քիչ էր այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ստրասբուրգը պատասխանատվության էր ենթարկել նրանց իմ նկատմամբ սպանության փորձի համար: Շուտով նաև […]
13:09 18.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը դեռ Ռուսաստանի Դաշնությունում է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտնեց, որ Գուրուրյանը մեկուսարանում է, այժմ որոշվում է նրա խափանման միջոցը: Տողանյանը մանրամասներ ներկայացրեց նրա առողջական վիճակի, արտաքսման և խափանման միջոցի որոշման գործընթացից: «Իր հետ և հարազատների հետ անմիջական կապ […]
12:52 18.01.2019
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հուզիչ կերպով շնորհավորել է կնոջ՝ Միշել Օբամայի ծննդյան տարեդարձը: Բարաք Օբաման հին լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում: Քաղաքական գործիչը գրել է, որ դեռևս այն ժամանակ է իմացել, որ իր կինը միակն է իր համար ամբողջ աշխարհում: Համացանցի օգտատերերի աչքից չի վրիպել նկարում Օբամայի ձեռքի թերթը, որում եղել է հոդված […]
12:20 18.01.2019
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, տուժել է 68 մարդ: Այս մասին հայտնում են երկրի պաշտպանության նախարարությունից: Նշվում է, որ սկսել են պարզել պայթյունի հանգամանքները, կոլումբացի իրավապահները հաստատել են, որ ահաբեկչություն է եղել: Կոլումբիայի գլխավոր դատախազությունից հաստատել են, որ պայթյունն իրականացրել է 56-ամյա Խոսե Ալդեմար Ռոխասը: Հայտնի […]
12:10 18.01.2019
Բրիտանական Լիվերպուլի քաղաքային խորհուրդը քննարկում է զբոսաշրջային հարկերի ներդրման հեռանկարը: Այս մասին հայտնում է ITV-ն: Ծրագրվում է, որ հավաքագրված գումարները պետք է ուղղվեն Լիվերպուլի մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կրթությանն աջակցմանը: Քաղաքային խորհրդի ներկայացուցիչները պարզաբանում են, որ տեղական իշխանությունն այդ հարցով հանրային քննարկում է իրականացնում և ուսումնասիրությում այլ քաղաքների փորձը:
12:08 18.01.2019
Միացյալ Նահանգների Սենատում անցկացված քվեարկության ժամանակ 57 կողմ-42 դեմ ձայներով հաջողվել է հասնել նրան, որ ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից հանվեն ամերիկյան պատժամիջոցները։ Թեև դեմկրատները փորձել են խոչընդոտել սրան ու նույնիսկ նրանց են միացել նաև մի քանի հանրապետականներ, բայց պատժամիջոցները պահելու նրանց փորձը ձախողվել է։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի […]
11:56 18.01.2019
Այսօր առավոտյան թռիչքի ժամանակ օդում բախվել են Ռուսաստանի զինված ուժերի երկու «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչներ։ Դեպքը եղել է Խաբարովսկի երկրամասում։ Այս մասին հայտնի է դարձել պետական ՏԱՍՍ գործակալությանը։ Ինքնաթիռների բախումից հետո օդաչուների ճակատագիրն առայժմ անհայտ է մնում։ Հայտնի է, որ ինքնաթիռներից մեկի օդաչուները բախումից առաջ կարողացել են կատապուլտով դուրս ցատկել։
11:54 18.01.2019
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան (UCLA), որտեղ հանդիպել է Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթների ֆակուլտետի Կոթսենի անվան հնագիտության ինստիտուտի տնօրեն Վիլեկե Վենդրիխի հետ, տեղեկացնում է ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության զարգացման հեռանկարները և ձեռքբերվել մի […]
08:29 18.01.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Մագնիտոգորսկում բնակելի շենքի մուտքի փլուզման պատասխանատվությունը։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը, որը համացանցում հետևում է գրոհայինների ակտիվությանը։ Նշվում է, որ ահաբեկիչների կողմից հրատարակվող թերթերից մեկում հայտարարություն է հայտնվել այն մասին, որ ԻՊ-ը ստանձնում է ինչպես Մագնիտոգորսկում բնակելի շենքում պայթյունի, այնպես էլ հաջորդ օրը երթուղային ավտոբուսում տեղի ունեցած […]
08:13 18.01.2019
ԱՄՆ Միչիգան նահանգի Արևելյան շրջանի դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Audi-ի (Volkswagen կոնցեռնի դուստր ձեռնարկություն) 4 նախկին մենեջերի՝ ավտոմեքենաների դիզելային արտանետումների ցուցանիշների կեղծման հետ կապված գործով։ Այս մասին ասվում է մեղադրական եզրակացությունում, փոխանցում է «РИА Новости»-ն։ Խոսքը դիզելային շարժիչների մշակման, գրանցման, թեստավորման բաժինների նախկին ղեկավարներ Ռիչարդ Բաուդերի, Աքսել Այզների, Ստեֆան Կնիրշի և Քարսթեն Նագելի մասին է։ […]
08:01 18.01.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել ԱՄՆ-ում և արտերկրում իր աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի՝ չնայած դեկտեմբերի վերջից պետական հաստատությունների մի մասի աշխատանքի ֆինանսավորման դադարեցմանը։ Այս մասին հայտնում է The Hill-ը։ Չնայած «շաթդաունին», որը շարունակվում է 27 օր, Պետդեպարտամենտի աշխատակիցների մեծ մասը պետք է աշխատանքի վերադառնա հունվարի 22-ին, ոմանք՝ հունվարի 20-ին։ «Որպես գերատեսչություն, որն առնչություն ունի ազգային անվտանգությանը, […]
07:45 18.01.2019
ԱՄՆ վարչակազմը քննարկում է չինական ապրանքների ներկրման համար առկա մաքսատուրքերի հնարավոր չեղարկման հարցը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նշվում է, որ դա ուղղված է շուկաները հանդարտեցնելուն, առևտրային պատերազմում ավելի լուրջ զիջումների նպատակով Չինաստանի համար պայմաններ ստեղծելուն։ Աղբյուրների փոխանցմամբ՝ այդ գաղափարն ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինինն է։ Հիշեցնենք, որ 2018 թվականի […]
07:33 18.01.2019
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ ոստիկանական ակադեմիայի մոտ, պայթյուն է որոտացել․ զոհվել է 11 մարդ, ևս 87-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է El Heraldo թերթը։ Մասնագետներին հաջողվել է պարզել միայն 6 զոհերի ինքնությունը։ Նրանցից 2-ն էկվադորցիներ են։ Հաղորդվում է, որ պայթած Nissan Patrol բեռնատարում հայտնաբերվել է պենտոլիտ տեսակի 80 կգ պայթուցիկ նյութ։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։
07:17 18.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չեղարկել ամերիկյան պատվիրակության մասնակցությունը Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին։ Պատճառն ԱՄՆ-ում շարունակվող «շաթդաունն» է՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարը բյուջեի չընդունման պատճառով։ Նախագահի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը, փոխանցում է CNBC-ն։ Սանդերսի խոսքերով՝ 800 հազար ամերիկացի աշխատողներ աշխատավարձ չեն ստանում, և նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար […]
00:58 18.01.2019
Միջազգային Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը մարդու իրավունքների իրավիճակի մասին իր 2019թ. համաշխարհային զեկույցում անդրադարձել է Հայաստանին: Այս մասին գրված է կազմակերպության պաշտոնական կայքում: Աղբյուրն իր զեկույցում նշում է, որ Հայաստանի նոր կառավարությունը ժառանգություն է ստացել մի երկիր, որը լի է կոռուպցիայով և բազմաթիվ մարդկային իրավունքների խնդիրներով: Քանի որ նոր իշխանությունները սկսել են ինստիտուտների վերակառուցումը […]
00:24 18.01.2019
Մի խումբ գիտնականներ պնդում են, որ մշտական մտավոր ծանրաբեռնվածությունը կարող է ուղեղի լուրջ հիվանդություններ առաջացնել: Ուսումնասիրությունները կատարել են Կանզասի համալսարանի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել են ամերիկացի ուսանողներ: Գիտնականների պնդմամբ՝ մտավոր ծանրաբեռնվածությունը հանգեցնում է լուրջ սթրեսների, որոնք էլ իրենց հերթին ուղեղի ծանր հիվանդությունների պատճառ են դառնում: Հատկապես շատ են սթրեսների ենթարկվում ճշգրիտ գիտություններով զբաղվող ուսանողները, առավելապես մաթեմատիկոսները: […]
23:10 17.01.2019
Վրաստանում վերջին երկու շաբաթների ընթացքում կտրուկ ավելացել է կարմրուկով հիվանդների թիվը: Հունվարի սկզբից գրանցվել է արդեն 312 հիվանդ, ընդ որում, մեծ մասը երեխաներ են: Առաջիկա օրերին կառավարությունը հատուկ ծրագիր է պատրաստվում ներկայացնել՝ հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված: Կոչ է արվում պատվաստումների համար դիմել բուժհաստատություններ։ Պատվաստումներն անվճար են: Կարմրուկի բռնկումներ կան նաև ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում: Ըստ նախնական […]
20:17 17.01.2019
Հունվարի 17-ին Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, 39-րդ Կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը տեղեկացնում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ […]
19:44 17.01.2019
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն հունվարի 17-ին ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին: Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հանդիպման սկզբում Ջովաննի Ռուբինին նշել է, որ անցած աշնանը տեղի ունեցած հանդիպումից հետո մեծ առաջընթաց է գրանցվել Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքներում, ավելի քան 187 փաստաթղթեր են ստորագրվել […]
19:43 17.01.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հունվարի 29-ին կքվեարկություն կանցկացնի Brexit-ի նոր պայմանների համար: Մինչ այդ կառավարությանը հունվարի 21-ին կներկայացվի Brexit-ի նոր պայմանները: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է […]
18:45 17.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այցելել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոն և հանդիպել կենտրոնի կառավարիչ Իսսա Աբդուլֆաթթահ Կազիմի ու գործադիր տնօրեն Արիֆ Ամիրիի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ֆինանսական սեկտորում համագործակցությանը վերաբերող հարցեր, մասնավորապես կարևորվել է եվրասիական տարածաշրջանում առկա ներուժի առավելագույն օգտագործումը։ Խոսվել է նաև Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնի հետ համագործակցությամբ Հայաստանում նմանատիպ համատեղ կառույց ստեղծելու հնարավորության […]
18:38 17.01.2019
Հունվարի 17-ին աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ: Հանդիպման սկզբում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ նորանշանակ մշտական ներկայացուցիչ և համատեղության կարգով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինս իր նշանակալի ներդրումը կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի […]
18:06 17.01.2019
Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Քննարկման հիմնական թեման եղել է բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը: Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին: «Պետք է վերջ տալ այն սպեկուլյացիաներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպային գազ տրամադրելով՝ ազատում է նրանց […]
17:43 17.01.2019
«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, […]
17:28 17.01.2019
Հայաստանի քաղաքացիներն այսօրվանից չեն կարողանալու իրենց հայկական վարորդական իրավունքներով տաքսի վարել Ռուսաստանում։ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա Մելքումյանին հարցրեց, թե ինչ է անելու այս և նմանատիպ հարցերի լուծման համար։ Մելքումյանը համաձայնեց, որ սա խնդիր է, ու խնդիր է […]
17:00 17.01.2019
Ճապոնիայի հարավարևմտյան Կուտինոերաբու կղզում հրաբուխ է ժայթքել: Դրա հետևանքով մոտ 6 կմ շառավղով ծուխ ու մոխիր է տարածված: Այս մասին հայտնում է AFP-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին: «Ճապոնական հրաբուխը մոխիր ու ծուխ է արտազատել 6 կմ շառավղով»,- ասված է հաղորդագրության մեջ: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ այս […]