07:34 22.01.2019
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գիտնական Հե Ցզյանկուի հայտարարությունը՝ գենետիկորեն մոդիֆիկցված երեխաների ծննդյան փաստի մասին և մեղադրել մասնագետին մի շարք չինական օրենքների խախտման մեջ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Չինաստանի քննչական մարմինները վստահ են, որ գիտնականի գործողությունները պայմանավորված են անձնական փառքի և շահի հասնելու ցանկությամբ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ գիտնականն ինքնակամ, […]
07:17 22.01.2019
Ձեռնարկատեր, սուրճի վաճառքի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։ Նա կարող է նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցել 2020 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գործարարի շրջապատին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուլցը մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս ծառայել երկրին։ […]
23:59 21.01.2019
Ամերիկյան Քարդիֆի համալսարանի աշխատակիցներից Քլիֆ Առնոլը հետազոտություն է արել՝ պարզելու, թե որն է տարվա ամենասթրեսային օրը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ այդ օրը հունվարի 3-րդ երկուշաբթին է: Նա տեսակետ է հայտնել, որ դրա պատճառն այն է, որ տոներից հետո աշխատանքային սովորական ռեժիմին անցնելու գիտակցությանը հարմարվելու գաղափարն այս ընթացքում […]
23:15 21.01.2019
Աֆղանստանի ԶՈւ-ի առնվազն 126 ուժային է զոհվել թալիբների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի Պաշտպանության նախարարության իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թալիբները հարձակում են գործել Աֆղանստանի կենտրոնական Վարդակ նահանգի ռազմակայանի վրա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված […]
22:26 21.01.2019
Չինաստանի առևտրի կենտրոններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մի երիտասարդ փրկում 10 ամսական երեխայի կյանքը: Փոքրիկը անիվներով շարժական սայլակով աննկատ հասնում է դեպի ներքև ընթացող շարժասանդուղքին, իսկ մի ակնթարթ անց սկսում է գլորվել: Մի քանի վայրկյան հետո երևում է, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: 22-ամյա Վան Հաոն, նկատելով փոքրիկին, անմիջապես օգնության […]
21:55 21.01.2019
Կերչի նեղուցում Տանզանիայի դրոշի ներքո նավարկող երկու նավ է այրվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նավերից մեկի վրա եղել է 17, մյուսի վրա՝ 14 մարդ, այդ թվում՝ Հնդկաստանի և Թուրքիայի քաղաքացիներ: Հայտնի է, որ 10 մարդ զոհվել է, 14-ին հաջողվել է փրկել: Ըստ գործակալության տվյալների՝ այրվում են նավթ ու գազ տեղափոխող բեռնանավեր: Հրդեհն […]
20:49 21.01.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմիին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա՝ այդ […]
19:34 21.01.2019
Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 30-ամյակը: Առաջին ակումբը, որտեղ հանդես է եկել Հենրիխ Մխիթարյանը, Երևանի «Փյունիկն» էր: Այնուհետև նա տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», ապա հանդես է եկել Դոնեցկի «Շախտյորում»: 2013-2016թթ. Հենրիխ Մխիթարյանը խաղացել է Գերմանիայում՝ Դորտմունդի «Բորուսիայում»: 2016-ին նա տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ հետո էլ […]
19:08 21.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը: ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. […]
19:06 21.01.2019
Երևանի «Բանանց»-ի բրազիլացի կիսապաշտպան Վալմերսոն Գարսիա Պրայան տեղափոխվել է Ճապոնիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Տոկիո Վերդի» ակումբ: 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի, որոնցում դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Նշենք, որ Վալմերսոնը նախկինում հանդես է եկել նաև «Գանձասար-Կապան»-ում:
19:00 21.01.2019
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատրաստվում է այս թեմայով ելույթի: Նրա ելույթի տեքստը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններով Հայաստանում ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը։ Ժողովրդի քվեով ձևավորվեց խորհրդարան, և միջազգային կառույցները ևս հաստատեցին ընտրությունների լեգիտիմությունը։ Ես ևս […]
18:34 21.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ստեֆան Լյովենին՝ այդ պաշտոնում վերընտրվելու առթիվ: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Շվեդիայի Թագավորության վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Հայաստանի նոր կառավարությունը մեծապես կարևորում է Շվեդիայի հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շարունակական զարգացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը։ Շվեդիան Հայաստանի կարևոր գործընկերներից […]
18:02 21.01.2019
Հայաստանում անցկացված ընտրությունները ժողովրդավարական էին ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Իսկ նորընտիր խորհրդարանը հիմնականում դեկորատիվ գործառույթ է կատարում, որովհետև այնտեղ փաստացի մեկ ուժ է ներկայացված՝ ամբողջ խորհրդարանը աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին Rusarminfo-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ռուս վերլուծաբան, ԵԱՏՄ ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Լեպեխինը։ Նրա խոսքերով՝ այս պահին ամբողջ իշխանությունը […]
17:58 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ իրենց դիտարկումների արդյունքները: Թեմայի վերաբերյալ SHANTNEWS.am-ը զրուցել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ: «Հայաստանի մասով ներկայացվեց, որ ընտրություններն անցել են ազատ և ժողովրդավարական սկզբունքներով: Իհարկե, որոշ մտահոգություններ […]
17:39 21.01.2019
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկություններ է հաղորդել նիստի այսօրվա օրակարգից: «ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում այսօր քննարկվում են Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ դիտորդական առաքելության դիտարկումները։ Առաքելության ղեկավար, զեկուցող Ալեքսանդր Պաչիերը շատ բարձր գնահատական տվեց տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններին` նշելով, որ նախկինում կրկնվող ընտրախախտումներն այս անգամ […]
17:18 21.01.2019
«Սասսուոլո»-ի գանացի կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Ինչպես հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կատալոնցիները պայմանավորվել են իտալական ակումբի հետ ֆուտբոլիստի վարձակալության հարցում, որի ավարտից հետո հնարավորություն կունենան 8 մլն եվրոյով ձեռք բերել ամբողջական տրանսֆերը: Սերիա Ա-ի ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է 13 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
16:46 21.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Իդալգո նահանգում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել: Նախագահ Արմեն Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել տոկունություն, համբերություն և ոգու […]
16:38 21.01.2019
ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեն, մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է, որ Եվրամիության բոլոր անդամ-երկրները պետք է կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները: «Եվրամիությունը չի կարող լինել սպառնալիքի առարկա»,- ասել է Պասկիեն: Նշենք, որ 2014 թվականի ապրիլին ՌԴ-ն զրկվել էր ձայնի իրավունքից և այլ լիազորություններից՝ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետևանքով: 2015 թվականին ԵԽԽՎ-ն երկու անգամ դիտարկել է Ռուսաստանի […]
16:15 21.01.2019
Նստաշրջանի սկզբում ԵԽԽՎ-ն հաստատել է վեհաժողովի նոր անդամների, այդ թվում՝ ՀՀ պատվիրակության անդամների մանդատները: ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ևս 1 տարով ընտրվեց ներկայիս նախագահ Լիլիան Մորի Պասկիեն։ Ներկայացվել էր միայն նրա թեկնածությունը: Դեմ արտահայտվողներ չեն եղել։ Վեհաժողովը նստաշրջանի մեկնարկին 1 րոպե լռությամբ հարգել է Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության և Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիցի հիշատակը, որը դանակահարվել […]
16:02 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]
15:02 21.01.2019
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը տեղեկացնում է, որ Միացյալ Թագավորությունը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում, որտեղից գրառումը տարածել է նաև դեսպանության էջը։ Միացյալ Թագավորության դեսպան Ֆարնուորթ․ «Ուրախ եմ հաստատել, որ ՄԹ-ը վավերացրել է ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը․ https://t.co/hEbfsLMWcg»։ https://t.co/RlnHpc7z0S […]
14:59 21.01.2019
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական հեռագիր է ուղարկել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դերասան և ռեժիսոր Ռոդիոն Նահապետովին: Հունվարի 21-ին լրացել է նրա 75-ամյակը: «Ձեր կերտած հերոսները կամային և տղամարդկային հատկանիշներով օժտված, խորը և ռոմանտիկ, անկեղծ զգացմունքների պատրաստ մարդիկ են: Նրանք սիրահարվում են, երազում, մտածում և ձգտում գտնել իրենց տեղն այս աշխարհում: Նրանք իրական մարդիկ են՝ […]
14:26 21.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։ Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի […]
13:20 21.01.2019
Աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հարցազրույցներից մեկում պատմել է, որ մայրանալը միայն դրական իմաստով է ազդել իր կյանքի վրա: Աշխարհի նախկին առաջին ռակետը պատմել է, որ աղջկա՝ Օլիմպիայի ծնվելուց հետո, լի է էներգիայով: «Այս զգացումը շատ դժվար է բացատրել, բայց բացարձակ ճշմարտություն է: Մայրությունը ինձ տվեց եռանդ ու նոր նպատակ, կյանքի նոր իմաստ: Նորից եմ ասում, […]
13:06 21.01.2019
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ընդունել է տասնյակ երկրների դեսպանների հավատարմագրերը: Նրանց թվում է նաև Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը: Ինչպես տեղեկացնում է «Беларусь сегодня»-ն, Հայաստանի նորանշանակ դեսպանի ընդունելության ժամանակ Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ու Բելառուսի երկկողմ հարաբերությունների թեմային: «Մենք նպատակ ունենք ընդլայնել հայ-բելառուսական հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչը և պատրաստ ենք մասնակցել Հայաստանի մեր եղբայրներին ու բարեկամներին […]
12:45 21.01.2019
Իսրայելական օդուժի կողմից սիրիական տարածքում հարվածներ հասցնելու հետևանքով սիրիական բանակի 4 զինծառայող է զոհվել, 6-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ռուսական «РИА Новости» գործակալությունը: Մինչդեռ «Интерфакс» -ը, հղում անելով տեղի լրատվամիջոցներին, հաղորդում է 11 զոհի մասին: Ավիահարվածները հասցվել են երեք ուղղություններով: Զգալի վնաս է պատճառվել Դամասկոսի միջազգային օդանավակայանին, թեև նշվում է, որ սիրիական ՀՕՊ համակարգերը կարողացել են ոչնչացնել 30-ից […]