18:06 17.01.2019
Եվրոպական խորհրդարանում քննարկումներ են կայացել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների թեմայով: Քննարկման հիմնական թեման եղել է բլոգեր Նեհման Հուսեինովի ձերբակալությունը: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը: Հաղորդվում է, որ քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի անդամները սուր քննադատության են ենթարկել Ադրբեջանի իշխանություններին: «Պետք է վերջ տալ այն սպեկուլյացիաներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանը Եվրոպային գազ տրամադրելով՝ ազատում է նրանց […]
17:43 17.01.2019
«Մինչև սեպտեմբեր ամիսը Փաշինյան-Վլադիմիր Պուտին ամեն հանդիպումից առաջ ես անձամբ վարչապետին խնդրել եմ, որ այդ հարցը բարձրաձայնվի, և ինձ հավաստիացվել է, որ բարձրաձայնվել է։ Բայց հիմա մենք ունենք այն, ինչ ունենք»,- Հայաստանի վարորդական իրավունքով Ռուսաստանում տաքսի վարելու սահմանափակումների մասին այսօր Ազգային ժողովում ասաց Էդմոն Մարուքյանը։ Նա հիշեցրեց, որ այսօրվանից ուժի մեջ է մտնում այդ արգելքը, […]
17:28 17.01.2019
Հայաստանի քաղաքացիներն այսօրվանից չեն կարողանալու իրենց հայկական վարորդական իրավունքներով տաքսի վարել Ռուսաստանում։ ԱԺ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Միքայել Մելքումյանի նշանակման հարցի քննարկման ժամանակ հիշեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա Մելքումյանին հարցրեց, թե ինչ է անելու այս և նմանատիպ հարցերի լուծման համար։ Մելքումյանը համաձայնեց, որ սա խնդիր է, ու խնդիր է […]
17:00 17.01.2019
Ճապոնիայի հարավարևմտյան Կուտինոերաբու կղզում հրաբուխ է ժայթքել: Դրա հետևանքով մոտ 6 կմ շառավղով ծուխ ու մոխիր է տարածված: Այս մասին հայտնում է AFP-ն: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 17-ին: «Ճապոնական հրաբուխը մոխիր ու ծուխ է արտազատել 6 կմ շառավղով»,- ասված է հաղորդագրության մեջ: Զոհերի կամ վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հայտնի է, որ այս […]
16:55 17.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արարատ Միրզոյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոն, Իտալիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Չժանշուն, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի […]
16:51 17.01.2019
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Լյուքսեմբուրգի Մեծ դքսության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Մաղթելով հաջողություն Ձեր բարձր առաքելության մեջ, հույս ունեմ, որ մեր երկրների կառավարությունները […]
16:40 17.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Քրիստիան Տեր-Ստեփանյանը հետ է կանչվել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Քրիստիան Տեր-Ստեփանյանին հետ կանչել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է […]
16:32 17.01.2019
Զիմբաբվեում «Հանուն մարդկանց իրավունքների» բժիշկների ասոցիացիան հայտնել է, որ երկուշաբթի օրվանից երկրում սկսված բողոքի ակցիաների ժամանակ տուժել է 172 մարդ, որոնցից 68-ն ստացել է հրազենային վիրավորումներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ZimEye լրատվականին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է 3 մարդ, որոնցից մեկը դպրոցական է եղել: «Այս պահին […]
15:50 17.01.2019
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ավազամրրիկ է: Այս մասին հայտնել է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամբողջ քաղաքը ծածկվել է փոշու հաստ շերտով: Մայրաքաղաքում քամու արագությունը հասնում է 50 կմ/ժ-ի: Համաձայն իրավապահ մարմինների տարածած տեղեկությունների՝ ավազամրրիկի պատճառով Կահիրեի օդանավակայանում հետաձգվել են չվերթներ: Փակվել են նաև մի քանի նավահանգիստներ: Եգիպտոսի առողջապահության նախարարությունը շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տվել դուրս […]
13:55 17.01.2019
Ֆրանսիայի Լիոն քաղաքի համալսարաններից մեկի տանիքում հզոր պայթյուն է որոտացել: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունից տուժել է 1 մարդ: Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել տանիքում վերանորոգման աշխատանքների ժամանակ. պայթել են գազի պահեստավորված բալոնները: https://twitter.com/eliote_sama/status/1085821664632418304
13:40 17.01.2019
Մեքսիկայում բենզինի գողությունը կարող է դասվել ծանր հանցագործությունների շարքին: Այսպիսի առաջարկությամբ է հանդես եկել Մեքսիկայի ներքին գործերի նախարար Օլգա Սանչեզ Կորդերոն: Այս մասին հայտնել է Известия-ն: Նախարարն ընդգծել է, որ բենզինի գողությունը Մեքսիկայի համար դարձել է պատուհաս, և այս հարցը պետք է լուծվի դատարանում: Ներքին գործերի նախարարը նաև նշել է, որ երկրում չկա բենզինի պակասուրդ՝ […]
13:06 17.01.2019
Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում հազարավոր մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Բողոքի ակցիաները ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ձերբակալել 15 մարդու: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավապահ մարմինները նաև կրակ են բացել ռետինե փամփուշտներով: Ավելի վաղ՝ […]
12:54 17.01.2019
Չիլիի հարավային հատվածում գտնվող Վալդիվիա քաղաքում ձկնորսությունը կարգավորող օրենքների փոփոխությունների հետ կապված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և այրել անվադողեր: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կրակ են բացել ռետինե փամփուշտներից, կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
12:42 17.01.2019
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը Վաշինգտոն կայանալիք այցից առաջ նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է CNN-ի աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ նամակը Թրամփին կփոխանցի է հյուսիսկորեական հեոտախուզական ծառայության նախկին ղեկավար Կիմ Յոն Չհոլը: Ըստ ամենայնի, նա նամակը կհանձնի այսօր՝ Վաշինգտոն հասնելուն պես:
12:16 17.01.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիից մեկնել է Շարժա: Այս մասին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահը կհանդիպի Շարժայի կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամմադ Ալ Քասիմիի հետ: Այնուհետև Արմեն Սարգսյանը կմեկնի Դուբայ՝ հանդիպելու ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումիի հետ:
10:47 17.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բոլոր կուսակցությունների պատգամավորներին կոչ է արել մի կողմ դնել քաղաքական տարաձայնությունները և սկսել հետագա գործողությունների քննարկումները՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չէր աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ […]
09:46 17.01.2019
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարությանը։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։ Շուրջ 4 ժամ […]
08:16 17.01.2019
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանը չի ձգտում լինել «ուզուրպատոր» (զավթիչ) և մտադիր չէ ապագայում փորձել ԱՄՆ-ին «փոխարինել»։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Ժենմին ժիբաո» թերթին։ Վան Ին ընդգծել է, որ ամերիկացի որոշ քաղաքական գործիչների մտավախություններն առ այն, թե Չինաստանն ապագայում անպայման մարտահրավեր կնետի կամ կփոխարինի ԱՄՆ-ին, սխալ է։ […]
08:02 17.01.2019
Սիրիական Մանբիջ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 27-ի։ Զոհերից 5-ն ամերիկացի զինվորականներ են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մանբիջում տեղի ունեցած ահաբեկչության նպատակը կարող էր լինել Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերման վերաբերյալ Վաշինգտոնի որոշման վրա ազդելու ցանկությունը, ասել է Էրդողանը։ Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը։ Ինչպես ավելի վաղ […]
07:48 17.01.2019
Ամերիկյան իշխանությունները հետաքննություն են անցկացնում չինական Huawei ընկերության դեմ՝ ամերիկացի գործընկերներից կոմերցիոն տեղեկատվության գողության կասկածանքով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։ Նախնական տվյալներով՝ տեղեկությունները, որոնք իբրև թե չինական ընկերությունը գողացել է, վերաբերել են սարքավորմանը, որը կիրառում է ամերիկյան T-Mobile ընկերությունը՝ սմարթֆոնների ստուգման համար։ Դաշնային դատախազները քրեական գործ են հարուցել։ Այն մասամբ կարող է […]
07:32 17.01.2019
Բամբակի սերմը, որը պատմության մեջ առաջին անգամ ծիլ էր տվել Լուսնի հակառակ կողմում գտնվող չինական «Չանէ-4» զոնդում, ոչնչացել է։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Գիտնականների խոսքով՝ իրենք մինի-բիոսֆերայի հետ կապված տևական փորձի հույս չեն ունեցել, սակայն բույսի ոչնչացման գործոն է հանդիսացել լուսնային գիշերվա վրա հասնելը։ Այդ ժամանակ Երկրի արբանյակի մակերևույթի վրա ջերմաստիճանը հասնում է […]
07:15 17.01.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը չի աջակցել Թերեզա Մեյի գլխավորած կառավարության անվստահության քվեին։ Կառավարության հրաժարականի օգտին է քվեարկել 306 պատգամավոր, դեմ՝ 325-ը։ Այն նախաձեռնել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը՝ երեկ Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ գործարքի շուրջ քվեարկության ձախողումից հետո։ Պատգամավորները մերժել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պլանը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։
23:54 16.01.2019
Մոսկվայում օրեր առաջ բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է տաքսու վարորդին։ Ուղևորները նախապես պայմանավորվել են գումարի շուրջ, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը պայմանավորվածից ավելին է պահանջել: Նրանք վիճել են, որից հետո վարորդը նստել է մեքենան և հեռացել: Կարճ ժամանակ անց նա վերադարձել է ուղևորների մոտ։ Այս մասին […]
23:46 16.01.2019
Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հաստատել է տարածված տեղեկությունն այն մասին, որ Եվրամիությունը Վրաստանին կհատկացնի 3․5 միլիարդ եվրո ենթակառուցվածքային նախագծերը կյանքի կոչելու նպատակով: «Սա կարևոր որոշում է: Վրաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է: Մեր նպատակը՝ Վրաստանի Եվրամիություն ինտեգրումն է: Այս ֆինանսական օգնությունը հենց դա նկատի ունի: Մեր վերջին բարձր մակարդակի հանդիպման […]
21:47 16.01.2019
Հունվարի 15-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին, որն անցկացվել է Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափով: Նիստը նվիրված էր ռազմական ու քաղաքական տեսանկյունից «Վճռական աջակցություն» առաքելության ընթացքի շուրջ կարծիքների փոխանակմանը, կոալիցիոն ուժերի երկարաժամկետ խնդիրների և Աֆղանստանի զարգացման հեռանկարների քննարկմանը:
21:38 16.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն […]
21:32 16.01.2019
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։ Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի […]
18:38 16.01.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Առնվազն 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Mainichi-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ Ճապոնիայի Սինձյուկու երկաթուղային կայանի մոտակայքում: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքներն այժմ քննվում են: