22:29 15.01.2019
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի ԱԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգից: Happening Now: Foreign Minister #ElmarMammadyarov is holding a meeting with the @OSCE Minsk Group Co-Chairs in Paris pic.twitter.com/kZiBju2F5C — MFA Azerbaijan 🇦🇿 (@AzerbaijanMFA) January 15, 2019 Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի […]
22:13 15.01.2019
Այս պահին Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում ընթանում է վարչապետ Թերեզա Մեյի առաջարկած Brexit-ի գործարքի շուրջ վերջին քվեարկությունը, որով ստորին պալատի պատգամավորները կամ կհաստատեն, կամ էլ կմերժեն այն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.AM-ը, 321 կողմ և 152 դեմ ձայներով Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը մերժել էր Մեյի կառավարության առաջարկած Brexit-ի գործարքը: Պալատը հավանություն էր տվել […]
19:18 15.01.2019
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից ստացել է բողոքի նոտա՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ խտրականության հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում դիվանագիտական աղբյուրին: «Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը ստացել է բողոքի նոտա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից՝ կապված Ադրբեջանի օդանավակայաններում Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ էթնիկ սկզբունքի հիման վրա խտրականության դրսևորման […]
18:01 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է «Ցեղասպանությունների և վայրագությունների կանխման» մասին Էլի Վիզելի ակտը, որն ավելի վաղ Սենատում և Կոնգրեսում արժանացել էր հավանության: Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան պաշտոնական կայքից: Փաստաթղթի ստորագրմանն անդրադարձել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Նրանք նշել են, որ այս օրենքը հաղթանակ է նոր ցեղասպանությունների ու վայրագությունների կանխարգելման քաղաքական գործընթացների […]
17:49 15.01.2019
Ինչպես SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, անցնող օրերին հանգիստ չի եղել վիճակը Սիրիայի Քեսաբ քաղաքում: Սիրիայի ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից Քեսաբն ավանդաբար հայկական ավան է համարվել: Այստեղ հայերը պահպանել են սովորույթները, Քեսաբի ինքնատիպ բարբառը: 2014 թվականին ահաբեկիչների կողմից գրավվելուց, այնուհետև սիրիական բանակի ուժերով ազատագրվելուց հետո էլ Քեսաբում ժամանակ առ ժամանակ շարունակվել են պատերազմական գործողությունները: Օրեր առաջ հրթիռակոծվել […]
17:22 15.01.2019
Անցած օրերին իսրայելական կործանիչները հերթական անգամ ռմբակոծել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մատույցները: Արաբական մամուլը հաղորդում է, որ մոտ 10 հրթիռ է ընկել Դամասկոսի միջազգային օդանավակայանի շրջակայքում. Սիրիայի հակաօդային պաշտպանական խարիսխները հակադարձել են ռմբակոծությանը։ Ըստ նախնական տվյալների՝ իսրայելական կործանիչների թիրախը եղել է լիբանանյան «Հըզբոլլահ» կազմակերպությանը պատկանող մի զինապահեստ: Նույն օրերին հանգիստ չի եղել վիճակը նաև Քեսաբում: […]
17:18 15.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: «Հարգելի Նիկոլ Վովայի Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Մաղթում եմ, որպեսզի Ձեր ակտիվ աշխատանքը պատասխանատու պաշտոնում նպաստի Հայաստանի համակողմանի զարգացմանը և միջազգային ասպարեզում հեղինակության ամրապնդմանը, ինչպես նաև լավ նպատակների իրականացմանը: […]
17:14 15.01.2019
Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմն առաջին անգամ հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նորանշանակ հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի հետ: Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են այն միջոցառումները, որոնք շնորհիվ հնարավոր է Սիրիայում քաղաքական կայունացման հասնել: Նշվում է, որ Մուալլեմը Սիրիայի կողմից պատրաստակամություն է հայտնել գործակցել Պեդերսենի հետ երկրում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար: […]
17:07 15.01.2019
Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներն առաջիկայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Հայաստանն այս տարվա Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն երկու գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը և Անաստասիա Գալուստյանը: Առաջնությունն այս տարի կմեկնարկի հունվարի 21-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բացման պաշտոնական արարողությունը նախատեսվում է հունվարի 23-ին: Կանանց խումբը մենասահքի կարճ ծրագիր կներկայացնի հունվարի 23-ին, տղամարդիկ՝ մեկ օր անց՝ հունվարի […]
16:59 15.01.2019
Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է, որ չինական «Chang’e 4» տիեզերական սարքի կողմից Լուսին տարված սերմերը ծիլեր են տվել: Այս մասին հայտնել է BBC-ն: Սա բացառիկ երևույթ է, քանի որ առաջին անգամն է, որ Լուսնի վրա աճում է կենսաբանական նյութ: Մասնագետներն ընդգծել են, որ սա կարևորագույն քայլ է տիեզերքի երկարաժամկետ ուսումնասիրման համար: Այս ձեռքբերումը տիեզերագնացներին […]
16:42 15.01.2019
Երուսաղեմի Նուրհան պատրիարքը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առիթով: «Կաղոթենք, որ ստանձնելով վարչապետի պատասխանատու պաշտոնը՝ իրականացնենք մեր ժողովրդի ակնկալիքները՝ կայունացնելու Հայաստանի և Արցախի զույգ պետականությունները, բարձրացնելու Հայոց բանակի մարտունակությունը, զարգացնելու տնտեսությունն ու բարելավելու մեր հայրենակիցների ընկերային պայմանները»,- նշված է հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/photo.php?fbid=10217310730502942&set=a.10208816766239144&type=3&theater&ifg=1
16:34 15.01.2019
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Աբու Դաբիում կայացած Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության (IRENA) ասամբլեայի 9-րդ նստաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից: Ասամբլեայի նստաշրջանը Վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության բարձր մակարդակի տարեկան ժողովն է, որի […]
16:29 15.01.2019
Աֆղանստանում հայտնաբերվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի նմանակը: Այս մասին հայտնում է Mashable պորտալը: Հաղորդվում է, որ «Ամերիկյան կուռք» ծրագրի աֆղանական տարբերակի մասնակից Աբդուլ Սալամն աննկարագրելի նմանություն ունի Կանադային վարչապետի հետ, ինչն էլ նրան հանրահայտ է դարձրել ամբողջ աշխարհում: Աղբյուրը հայտնում է, որ երգիչն ինքն էլ նկատած չի եղել Թրյուդոյի հետ ունեցած նմանությունը՝ մինչև այն […]
16:18 15.01.2019
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Կասեմին քննադատել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները՝ կապված Իրանի հետ: Այս մասին հայտնել է Irana.ir լրատվական գործակալությունը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դասեր քաղի տարածաշրջանում թույլ տված քաղաքական սխալներից: Ներկայացուցիչը հավելել է, որ Իրանը տարածաշրջանի իր հարևանների հետ կշարունակի փոխգործակցության և խաղաղ […]
15:39 15.01.2019
Կալիֆոռնիական Լոս Անջելես քաղաքի 900 միջնակարգ դպրոցների ավելի քան 30 հազար ուսուցիչներ գործադուլ են հայտարարել: Այս մասին հայտնել է The New York Times-ը: Աղբյուրը նշում է, որ նահանգում ավելի քան 40 տարի այդպիսի ակցիաներ չեն անցկացվել: Ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում, դասարանների կրճատում և լրացուցիչ աշխատուժի ներգրավում: Նշենք, որ աշակերտների քանակը յուրաքանչյուր դասարանում մոտ 40 […]
15:16 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Clameson Tigers» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին Սպիտակ տանն արագ սնունդ (fast food) է հյուրասիրել: Այս մասին հայտնում է BuzzFeed-ը: Աղբյուրը հայտնում է, որ հյուրընկալության ու հյուրասիրության առիթն ազգային լիգայում ակումբի՝ Alabama Crimson Tide-ի հանդեպ տարած հաղթանակն է եղել: Հաղորդվում է, որ Թրամփը ֆուտբոլիստներին հյուրասիրել է երկրի տարածքում արագ սնունդ մատակարարող մի քանի […]
13:22 15.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու իր կառավարությունը Լորդերի պալատում պարտություն կրեցին՝ կապված Brexit-ի գործարքի հետ: Դա տեղի ունեցավ Լոնդոնի և Բրյուսելի միջև համաձայնագրի շուրջ Համայնքների պալատում քվեարկությունից մեկ օր առաջ: Այս մասին հայտնել է Tass լրատվական գործակալությունը Լորդերի պալատի թվիթերյան պաշտոնական էջում հայտարարվել է, որ 321 անդամներ կողմ, իսկ 152-ը դեմ են քվեարկել լեյբորիստ […]
11:40 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավոր որոշմանը չի աջակցում ամերիկացիների 69 տոկոսը: Այս մասին հաղորդում է The Hill-ը: Ամերիկացիների միայն 31 տոկոսն է կողմ արտակարգ իրավիճակ հայտարարելուն և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելուն: Սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել է հունվարի 12-ին և 13-ին: Հարցմանը մասնակցել է 1001 մարդ:
11:27 15.01.2019
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հզոր պայթյուն է որոտացել: Զոհվել է 4, վիրավորվել՝ ավելի քան 110 մարդ: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Ըստ տեղական լրատվամիջոցների՝ մահապարտ ահաբեկիչը մեքենա է պայթեցրել: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
11:25 15.01.2019
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում շարունակվում են ուսուցիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիաները: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ուսուցիչներ հավաքվել են խորհրդարանի և կառավարության շենքերի առջև՝ բողոքելով կրթական ոլորտի նոր օրենքի դեմ: Ցույցերի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, քանի որ ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք: Սրան ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ: […]
09:25 15.01.2019
Չինաստանի Ֆուչժոու քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է անցորդների վրա, որից հետո գետն է նետվել։ Այս մասին հայտնում է Sina պորտալը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 19 մարդ։ Նախնական տվյալներով՝ տղամարդու արարքի հիմքում ընկած է եղել կենցաղային կոնֆլիկտը։ Հարձակման մեջ կասկածվողը 48-ամյա տղամարդ է։
09:12 15.01.2019
Լեյբորիստական կուսակցությունից Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր Թուլիփ Սիդիկը հետաձգել է ծննդաբերությունը Brexit-ի հարցով քվեարկության պատճառով, որը պետք է կայանա հունվարի 15-ին։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։ Առաջին՝ ծանր հղիությունից հետո նրան խորհուրդ էին տվել երկրորդ երեխային լույս աշխարհ բերել կեսարյան հատման միջոցով։ Վիրահատությունը նշանակվել էր փետրվարի 4-ին, սակայն դիաբետի զարգացման պատճառով ժամկետը տեղափոխվել է […]
08:20 15.01.2019
ԱՄՆ-ում ճանապարհի վրա մոտ 13․3 հազար լիտր հեղուկ շոկոլադ է թափվել։ Այս մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով Հանրային անվտանգության վարչությանը։ Դեպքը տեղի է ունեցել Արիզոնա նահանգում՝ Ֆլագստաֆ քաղաքի մոտ։ ՃՏՊ-ի հետևանքով շրջվել է շոկոլադ փոխադրող ավտոցիստեռնը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տեղի ունեցածից հետո ճանապարհը 4 ժամով փակվել է՝ շոկոլադի զանգվածից այն […]
08:08 15.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուին անվանել է «մեր ժամանակների Հիտլեր»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Բրազիլիան ֆաշիստի ձեռքերում է։ Բոլսոնարուն մեր ժամանակների Հիտլերն է։ Դա այդպես է։ Նա չունի ո՛չ քաջություն, ո՛չ սեփական որոշումներ, նա աղանդի խամաճիկ է»,- հայտարարել է Մադուրոն Ազգային հիմնադիր ժողովի առջև ելույթի ընթացքում։ Վենեսուելայի նախագահը կոչ է […]
07:56 15.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է համագործակցությունը Սիրիայում ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի ֆոնին։ Այս մասին հայտնում է ABC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը Սիրիայի հյուսիս-արևելքում անվտանգության հարցով համատեղ աշխատելու ցանկություն է հայտնել։ Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է այն բանի կարևորությունը, որ […]
07:42 15.01.2019
82 տարեկանում մահացել է նշանավոր ավիակոնստրուկտոր Ալեքսանդր Սարկիսովը։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով «Միացյալ շարժիչաշինական կորպորացիա»-ին։ Նա մշակել է գազատուրբինային շարժիչներ Су-15, Су-25, МиГ-21БИС, МиГ-29, Ил-114, Ан-140 ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների և Ми-8, Ми-24, Ми-28, Ка-32, Ка-50, Ка-52 ուղղաթիռների ու անօդաչու թռչող սարքերի համար։ Այդ շարժիչների հիման վրա աշխատել են շարժական էլեկտրակայաններ, […]
07:31 15.01.2019
«Իսլամական պետության» ահաբեկիչները Նիգերիայում զավթել են Ռանն քաղաքը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նախնական տեղեկություններով՝ քաղաքն ամբողջությամբ անցել է գրոհայինների վերահսկողության տակ։ Զինվորականներից մեկն անանունության պայմանով հայտնել է, որ կառավարական ուժերը լքել են բնակավայրը։ Դեպքը տեղի է ունեցել նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ, ինչը հարված է հասցրել նախագահ Մուհամմեդ Բուհարիի վերընտրման պլաններին։ Ընտրությունները […]
00:53 15.01.2019
Ինդոնեզիացի գիտնականը դարձել է կոկորդիլոսի «նախաճաշ», երբ ցանկացել է վերջինիս կերակրել, հաղորդում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ենթադրվում է, որ կոկորդիլոսը 44-ամյա Դեյզի Թուվոյին ավելի քան 5 մետր «քարշ է տվել» վանդակով։ Նշվում է, որ կոկորդիլոսը նախկինում հարձակվել է այլ կոկորդիլոսների վրա, սակայն մարդկանց հանդեպ ագրեսիվ չի եղել։ Կոկորդիլոսը պատկանել է ճապոնացի […]
00:34 15.01.2019
Կանադայի ավիաընկերության աշխատակիցները հարյուրավոր պիցցաներ են ուղարկել իրենց ամերիկացի գործընկերներին, որոնք աշխատում են այդ երկրի կառավարության աշխատանքի դադարեցման պարագայում: Այս մասին հայտնում է BBC-ն: Ավիաընկերության աշխատակիցները երկրի այն հատվածն են, որոնք հնարավորություն չունեն դադարեցնելու իրենց աշխատանքը, այդ պատճառով շարունակել են աշխատել առանց վարձատրության: Նախաձեռնությունը ավիաընկերությունների մի քանի համակարգողներինն է, որոնք ցանկացել են իրենց վերաբերմունքը հայտնել […]
00:26 15.01.2019
Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում, հաղորդում է РЕН ТВ-ն: Նրան վիրահատել են հունվարի 12-ին. վերջինս ուներ ողնաշարի ճողվածք: Համացանցում են հայտնվել կադրեր, որտեղ երևում է, որ Պլյուշչենկոն հիվանդանոցում մահճակալին գամված է և իրեն վատ է զգում: Եվգենի Պլյուշչենկոն վրդովվել է ԶԼՄ-ներում տեսանյութի տարածման համար և երկրպագուներին հայտարարել, որ իրեն լավ է զգում […]