23:40 14.01.2019
Ռուսաստանի Կամչատկա թերակղզու և Ճապոնիայի հյուսիսային Հոկկայդո կղզու միջև ընկած 4 կղզիները կռվախնձոր են դարձել երկու երկրների համար:
20:00 14.01.2019
2018թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2 856 673 ուղևոր, որը 11.9 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջից: 2018թ., «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2017թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 2,448,251 ուղևոր, ապա 2018թ. այդ ցուցանիշը կազմում է 2,690,727 ուղևոր: 2018 թվականին […]
19:30 14.01.2019
ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են իր կողմից ղեկավարվող ColdS pring Harbor լաբորատորիայի պատվավոր կոչումներից, հաղորդում է korrespondent-ը: Նշվում է, որ նա ղեկավարել է այդ լաբորատորիան և աֆրիկացիների ինտելեկտի մասին ռասիստական հայտարարություններ է արել: «Բժիշկ Ուոթսոնի արած արտահայտությունները դատապարտելի են, չեն ողջունվում գիտության կողմից և չեն արտացոլում լաբորատորիայի հայացքները»,- ասել […]
18:07 14.01.2019
Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայրերում արտակարգ դեպք է գրանցվել: Տևական ժամանակ չդադարող ձյան առատ տեղումներից հետո այդտեղ հանգստացող շուրջ 17 հազար քաղաքացիներ հայտնվել են ձնե թակարդում: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը: Հաղորդվում է, որ առաջիկայում այստեղ մինչև 1 մետր բարձրության տեղումների նոր ալիք է կանխատեսվում: Ձյան տեղումների հետևանքով հատկապես տուժել են Թիրոլե և Ֆարալբերգ հանգստավայրերը: Առանձին […]
17:36 14.01.2019
Լեհաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչի վրա դանակով հարձակվելու փաստի առթիվ, հաղորդում է ТАСС–ը: Դատախազ Կշիշտոֆ Շերակի խոսքերով՝ արդեն հարցաքննվել է 20 վկա, մասնագետները շարունակում են ուսումնասիրել տվյալները, ինչպես նաև սպասում են հարձակվողի արյան անալիզի տվյալներին՝ հասկանալու, թե արդյոք վերջինիս արյան մեջ եղել է ալկոհոլի չափաբաժին: Նշվում է, որ 27-ամյա կասկածյալի հետ կարող […]
15:40 14.01.2019
Հունվարի 15–ին ԱՄՆ պաշտպանության նախարարության երկրորդ պատվիրակությունը մեկնելու է Անկարա ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի 3,5 մլրդ դոլար արժողությամբ գործարքը քննարկելու համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է RazmInfo-ն, հայտնում է թուրքական «ՏՌՏ Հաբեր» լրատվակայքը։ Նշվում է, որ քննարկումները Թուրքիայի արդյունաբերության պետական վարչությունում կտևեն 2 օր։ Հանդիպում կլինի նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև արտաքին […]
14:40 14.01.2019
Իրանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել առաջիկայում չմեկնել Վրաստան, եթե դրա մեծ անհրաժեշտություն չկա, փոխանցում է IRNA գործակալությունը: Որպես նման կոչի պատճառ նշվում է Վրաստանում վերջին շրջանում բռնկված H1N1 վիրուսը: Աղբյուրը հայտնում է, որ այդ վիրուսի պատճառով Վրաստանում դադարեցվել է ուսումնական հաստատությունների աշխատանքը: Իրանի իշխանությունները մտավախություն ունեն, որ քաղաքացիների այցերի ընթացքում H1N1-ը կարող է […]
14:35 14.01.2019
Վրաստանը և Հնդկաստանը բանակցություններ են սկսում համատեղ առևտրի ազատ գոտի ստեղծելու հարցի շուրջ: Apsny.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության կողմից: Աղբյուրը հայտնում է, որ նման որոշում է կայացվել երկու երկրների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել՝ պարզելու համար, թե որքանով է նպատակահարմար նման համագործակցության մեկնարկը: Հետաքննության […]
14:28 14.01.2019
Շանսոնյե Շառլ Ազնավուրին պատկանող La Vanden Plas Princess մակնիշի ավտոմեքենան փետրվարի 7-ին վաճառքի կհանվի, հայտնում է Le Figaro-ն: Նշվում է, որ մեքենան գտնվել է Շատո դե Բուրդոն պալատում, որը պատկանում է երգչի քրոջը։ Հաղորդվում է, որ մեքենան Ազնավուրը գնել է մեկ այլ հայտնի ֆրանսիացի երգչից՝ Ֆրանկոյից։ Աղբյուրի փոխանցմամբ՝ շանսոնյեն այդ մեքենայով շատ քիչ է երթևեկել, […]
13:43 14.01.2019
Հունվարի 14-ին լրագրողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին`զրուցե՞լ է արդյոք իր ընկերոջ` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, նրան հորդորե՞լ է ավելի կոռեկտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում: Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը շատ կոռեկտ է, ես իրեն ասել էի, իր վերաբերմունքն էլ, հարգանքն էլ դուք տեսնում եք: Ինքը սպասում ա, որ մեր վարչապետի կողմից հրավերք լինի, ինքը գա, […]
12:24 14.01.2019
ՍՄՆ-ում հանձնել են Critics’ Choice Movie Awards-ի մրցանակները, որտեղ հաղթողներին ընտրում են կինոքննադատները, հաղորդում է The Associated Press-ը: Օտարալեզու լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Հռոմը», ֆիլմը պարգևատրվել է նաև լավագույն ռեժիսուրայի համար: Լավագույն դերասան է ճանաչվել Քրիստիան Բեյլը, ով նկարահանվել է «Իշխանությունը» ֆիլմում: Լավագույն դերասանուհի տիտղոսը կիսվել է Գլենն Քլոուզի («Կինը») և Լեդի Գագայի («Աստղ ծնվեց») միջև:
12:08 14.01.2019
Գերմանիայի ԱԳՆ-ը սադրանք է անվանել Բեռլինում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելի նամակը, որում պարունակվել են պատժամիջոցների սպառնալիքներ՝ հասցեագրված գերմանական ընկերություններին, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք-2» նախագծին: Այս մասին գրում է Handelsblatt-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականի փոխանցմամբ՝ նամակներ ստացած ընկերությունները դիմել են ԱԳՆ՝ պարզաբանման խնդրանքով, թե ինչպե՞ս արձագանքել նման ուղերձներին: ԱԳՆ-ն խորհուրդ է տվել զերծ մնալ արձագանքից: Գազատարը […]
09:07 14.01.2019
2018 թվականին Չինաստանն իրականացրել է ռեկորդային թվով տիեզերական արձակումներ և այդ ցուցանիշով առաջ անցել մյուս երկրներից։ Անցած տարի Չինաստանն իրականացրել է 39 տիեզերական արձակում։ Այս մասին հայտնում է China Daily-ն։ Այդ ցուցանիշը գերազանցում է անցած տարի ՌԴ-ի, ԵՄ-ի և Հնդկաստանի իրականացրած հարձակումները միասին։ Ցուցանիշով երկրորդ տեղում ԱՄՆ-ն է, որն անցած տարի 34 արձակում է իրականացրել։
08:22 14.01.2019
Ամերիկացի պետծառայողները սուպերմարկետների մոտ գոյացրել են անվճար սննդի հերթեր, քանի որ դեկտեմբերի վերջից աշխատավարձ չեն ստացել։ Այս մասին հայտնում է գերմանական Welt-ը։ Հերթում կանգնած կանանցից մեկի խոսքերով՝ դա նվաստացուցիչ է իրենց համար, սակայն ստիպված են։ Ներկաներից մեկն էլ հավելել է, որ իրավիճակը հիշեցնում է Մեծ ընկճախտի ժամանակների մասին իր տատիկի պատմությունները, ինչը մտահոգիչ է։ Մոտ […]
08:09 14.01.2019
Ամերիկացի կոնգրեսականները ցանկանում են հարցաքննել նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումներին ներկա գտնված թարգմանիչներին։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միանգամից երկու՝ հետախուզական և արտաքին հարցերով կոմիտեներն իրավաբանների միջոցով դիտարկում են նման հնարավորությունը։ Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ The Washington Post-ի հրապարակմամբ՝ Թրամփն իր վարչակազմի անդամներից թաքցրել է Պուտինի […]
08:01 14.01.2019
Հունվարի 13-ին լեհական Գդանսկ քաղաքի քաղաքապետ Պավել Ադամովիչը հարձակման է ենթարկվել դանակով զինված տղամարդու կողմից։ Համացանցում հայտնվել է հարձակման պահը։ Կադրերում երևում է, թե ինչպես է նա մոտ վազում քաղաքապետին, մի քանի հարված հասցնում, որից հետո փորձում է թաքնվել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքապետը բեմում ելույթ էր ունենում բարեգործական համերգի ժամանակ։ ԶԼՄ-ների […]
07:46 14.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է տնտեսապես կործանել Թուրքիան, եթե Սիրիայից ամերիկացի զինվորականների դուրս գալուց հետո Անկարան իր գործողությունների ընթացքում հարձակվի սիրիացի քրդերի վրա։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ Սիրիայից ԱՄՆ զորակազմի դուրսբերումը «վաղուց հասունացել է», այդուհանդերձ, նա հստակ նշել է, թե ինչ տեղի կունենա Թուրքիայի հետ, […]
21:33 13.01.2019
Եթե մինչև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկու կողմերը չհասցնեն պայմանագիր կնքել Brexit-ի պայմանների վերաբերյալ, ապա դա եվրոպական երկրների համար միայն այս տարի կավելացնի 16,5 միլիարդ դոլարի ծախս։ Այս մասին եզրակացության է եկել բելգիական Bruegel հետազոտական կենտրոնը։ Բանն այն է, որ եվրոպական երկրները ստիպված են լինելու առանց Բրիտանիայի մասնակցության լրացնել ԵՄ ընդհանուր բյուջեն, որն արդեն […]
20:46 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվում է երկրի պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը բյուջեի չհաստատման ու ֆինանսավորման կասեցման պատճառով։ ԱՄՆ նախագահը պնդում է, որ պետք է բյուջեում նախատեսել Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումը (5,7 միլիարդ դոլար), իսկ հակառակորդ դեմոկրատների մեծամասնությամբ Կոնգրեսը դեմ է դրան, ինչի արդյունքում բյուջեն չի հաստատվում։ Միացյալ Նահանգների նախագահն այժմ պնդում է, […]
20:11 13.01.2019
Նիգերիայի շուկաներից մեկում բեռնատարի վրաերթի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Դեպքը տեղի է ունեցել Էկիտի նահանգի Իվորոկո քաղաքի կենտրոնական մասում գտնվող շուկայում, հայտնում է Daily Post պարբերականը։ Հնարավոր պատճառ կարող է լինել արգելակների խափանումը։ Նշվում է, որ բեռնատարը բեռնված է եղել բրնձի փաթեթներով։ Մինչ մարդկանց վրաերթի ենթարկելը, այն բախվել էր երկու ավտոմեքենայի։ Երկրի […]
19:05 13.01.2019
Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։ Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։ Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում […]
18:45 13.01.2019
Queen խմբի առաջատար Ֆրեդի Մերկյուրիի նախկին սիրեցյալ Մերի Օսթինը կստանա ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի շահույթի մոտ 19 տոկոսը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նոյեմբերին վարձույթ դուրս գալու պահից ի վեր ֆիլմի դրամարկղային մուտքերը կազմել են 600 մլն ֆունտ ($770,6 մլն)։ Մերկյուրիի հետ Օսթինը ծանոթացել էր դեռևս 1970 թվականին մինչ արտիստի՝ մեծ ժողովրդականություն […]
17:43 13.01.2019
Միացյալ Նահանգներում շարունակվող «շաթդաունը»՝ կառավարության աշխատանքի դադարը, ֆինանսավորման բացակայության պատճառով ռեկորդ է սահմանել ԱՄՆ պատմության մեջ։ Բյուջեի չհաստատումից հետ «շաթդաուն» անելու մասին կարգավորումը Միացյալ Նահանգներում սահմանվել է 1976 թվականին, ու դրանից հետո ներկայում շարունակվող «շաթդաունն» ամենաերկարատևն է։ Գրաֆիկում ներկայացվածից պարզ է դառնում, որ միայն 2018-2019 թվականներին՝ Թրամփի կառավարման օրոք, եղել է 3 «շաթդաուն»։ Դրանցից երկուսը […]
16:53 13.01.2019
Գերմանիայի հարավում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով կտրվել է Բավարիայի Բալդերշվանգ բնակավայրի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ․ նրանք հայտնվել են լիարժեք մեկուսացման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական աղբյուրներին հղումով անելով։ Տարածքի էլեկտրամատակարարումը չի դադարել։ Բնակչությունն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ըստ տեղական ոստիկանության, ունեն անհրաժեշտ պարագաներ ու միջոցներ այդ ընթացքում ապրելու համար։ Բնակչության […]