16:53 13.01.2019
Գերմանիայի հարավում տեղի ունեցած ձնահոսքի պատճառով կտրվել է Բավարիայի Բալդերշվանգ բնակավայրի բնակչության կապն արտաքին աշխարհի հետ․ նրանք հայտնվել են լիարժեք մեկուսացման մեջ։ Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»՝ տեղական աղբյուրներին հղումով անելով։ Տարածքի էլեկտրամատակարարումը չի դադարել։ Բնակչությունն ու այնտեղ գտնվող զբոսաշրջիկները, ըստ տեղական ոստիկանության, ունեն անհրաժեշտ պարագաներ ու միջոցներ այդ ընթացքում ապրելու համար։ Բնակչության […]
16:20 13.01.2019
Մոսկվայի մետրոյի ինտերնետաֆիկացումն սկսվել է 2013 թվականին, ու դրանով Ռուսաստանի մայրաքաղաքը դարձել է առաջին քաղաքը, որի մետրոն ունի անվճար wifi ցանց, բայց դա անհնարին կլիներ, եթե հայ գործարարի «մատը խառը չլիներ»։ Ռուսաստանում ծնված ու գործունեությունը հենց այնտեղ ծավալած Սերգեյ Ասլանյանը հսկայական դեր ունի այս ամենում։ Ի սկզբանե կիրառական մաթեմատիկայի ոլորտում մասնագիտություն ստացած հայ գործարարը 1997-2007 […]
16:06 13.01.2019
Գերմանիայի քաղաքացի երեք լեռնադահուկորդ է մահացել Ավստրիայում ձնահոսքի պատճառով, նույն միջադեպից հետո ևս մեկ լեռնադահուկորդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերմանական գործակալություններին։ Միջադեպը, ըստ տեղական իշխանությունների, տեղի է ունեցել Ավստրիայի Լեխ կոչվող տարածքում։ Լեռնադահուկորդները եղել են դահուկային արահետի այն հատվածում, որն այդ ժամանակ փակ է եղել։
14:32 13.01.2019
Հզոր ձնամրրիկը պատուհասել է ԱՄՆ-ի կենտրոնական շրջաններին: Միսսուրի և Կանզաս նահանգներում անբարենպաստ եղանակն արդեն 5 մարդու մահվան պատճառ է դարձել: Հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվել: Գրեթե բոլոր մայրուղիները պատված են մերկասառույցով: Տեղի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին տներից դուրս չգալ: Տեղումները սաստկանալու են։ Ձնամրրիկներ սպասվում են նաև Նեբրասկա, Այովա, Իլինոյս և Ինդիանա […]
14:02 13.01.2019
Նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին Աբու Դաբիիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week – ADSW) ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից։ Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր: Ֆորումի նիստերից մեկում Հայաստանի […]
13:54 13.01.2019
Մեքսիկայի սահմանին ծառայող ամերիկացի սահմանապահները վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երրորդ թունելն են հայտնաբերել, որով մեքսիկացիներն ապօրինաբար հատում են սահմանը, հաստատվում Միացյալ Նահանգներում կամ թմրանյութեր տեղափոխում այնտեղ։ Այս մասին հայտնում է ամերիկյան The Hill պարբերականը։ Սահմանային ստորգետնյա թունելներ հայտնաբերվում էին նաև նախկինում, սակայն այսպիսի հաճախականությունը, ըստ ամենայնի, կապված է սահմանը հաճախակի փակելու, ինչպես նաև սահմանային պատի […]
13:03 13.01.2019
Բրիտանացի արքայազն Հարրին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, ներկա չեն գտնվել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ծննդյան 37-րդ տարեդարձին։ Այս մասին գրում է The Sun-ը։ Նշվում է, որ Քեյթն իր ծննդյան օրը տոնել է մտերիմ ընկերների և ամուսնու՝ արքայազն Ուիլյամի հետ, Նորֆոլկի Անմեր-Հոլ քաղաքամերձ տանը։ Սասեքսի դուքսն ու դքսուհին հյուրերի թվում չեն եղել։ Հայտնի չէ, Հարրին […]
12:26 13.01.2019
Պերուի լողափնյա «Լաս-Պալմաս» ակումբում պայթյուն է որոտացել։ Պայթյունի կադրերը հայտնվել են համացանցում։ Դեպքը տեղի է ունեցել Կանիետե նահանգում։ Այս մասին հայտնում է El Comercio պարբերականը։ Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը գազի երկու բալոնների պայթյունն է։ Մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։ Դեպի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։ https://twitter.com/PMBreakingNews/status/1084299653011652609
12:17 13.01.2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն մտադիր է լսումներ անցկացնել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումների վերաբերյալ։ «Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրում ոչինչ չի ասվում։ Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը»,-ասված է կոմիտեի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարությունում, որը հրապարակվել է կոմիտեի կայքում։ Նշվում է, որ լսումներ կանցկացվեն Պուտինի հետ Թրամփի նհարաբերությունների և […]
12:03 13.01.2019
Կինոօպերատորների ամերիկյան հանրույթը կազմել է XX դարի լավագույն ֆիլմերի թոփ հարյուրյակը։ Ցուցակը հրապարակվել է հանրույթի կայքում։ Մասնագետների կարծիքով՝ լավագույն ֆիլմը ռեժիսոր Ֆրեդի Յանգի «Լոուրենս Արաբացին» է (1962 թ․)։ Նկարահանումները կատարվել են դժվարին պայմաններում։ Հորդանանյան Ջեբել էթ-Թուբեյք վայրում անտանելի շոգ է եղել, իսկ ջրի մոտակա աղբյուրին հասնելու համար անհրաժեշտ էր անցնել 240 կմ։ Երկրորդ հորիզոնականում հայտնվել […]
11:44 13.01.2019
Իսրայելական ավիացիան հարձակվել է Գազայի հյուսիսում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ստորգետնյա ենթակառուցվածքի 2 օբյեկտի վրա՝ ի պատասխան Գազայի հատվածից հրթիռի արձակման։ Այս մասին հայտում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլ ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Շաբաթ երեկոյան Գազայի հատվածից հրթիռ է արձակվել, որը պայթել է իսրայելական Սդոտ-Նեգեվ տարածաշրջանային խորհրդի տարածքում, տուժածներ չկան։
11:30 13.01.2019
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հաջողությամբ վիրահատվել է Բուենոս Այրեսի կլինիկաներից մեկում։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա փաստաբան Մատիաս Մորլան։ «Դիեգոն վիրահատության է ենթարկվել, ամեն բան լավ է ընթացել։ Այժմ սպասում ենք ապաքինման, որպեսզի նա կարողանա վերադառնալ աշխատանքի»,-գրել է Մորլան։ AFP-ի տվյալներով՝ Մարադոնան ենթարկվել է պորտի ճողվածքի վիրահատության։
11:08 13.01.2019
Փհենյանը դիտարկում է փետրվարին երկու երկրների առաջնորդների հանդիպում անցկացելու Վաշինգտոնի առաջարկը։ ԱՄՆ վարչակազմը Հյուսիսային Կորեային առաջարկել է Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումն անցկացնել փետրվարի կեսերին, Վիետնամում։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը՝ հղում անելով ամերիկյան, հյուսիսկորեական և ճապոնական աղբյուրներին։ Փհենյանը դեռևս հստակ պատասխան չի տվել։ Հիշեցնենք, որ Թրամփի և Կիմ Չեն Ինի […]
10:53 13.01.2019
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոք ակցիաների ընթացքում ձերբակալվել է 240 մարդ։ Նրանցից 200-ը կալանավորվել են։ Այս մասին հայտում է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը։ Մի շարք քաղաքներում, այդ թվում Փարիզում, ցույցներն ուղեկցվել են անկարգություններով։ Մայրաքաղաքում ձերբակալվել է ավելի քան 120 մարդ։ Ձերբակալվածները մեղադրվում են իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնություն դրսևորելու և արգելված զենք կրելու մեջ։ Ընդհանուր […]
10:42 13.01.2019
ԱՄՆ-ում ձգվող Shutdown-ի՝ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգի ֆոնին նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով 44 տոկոսի։ Այս մասին վկայում են Hill TV-ի և HarrisX հետազոտական ընկերության անցկացրած հարցման տվալները։ Ըստ հարցման տվյալների՝ ամերիկացիների 44 տոկոսը հավանություն է տալիս Թրամփի գործողություններին։ Նշվում է, որ դեկտեմբերին Թրամփի վարկանիշը կազմել է 47 տոկոս։ Պատասխանողների 56 տոկոսը […]
09:43 13.01.2019
Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող ածխահանքում տեղի ունեցած փլուզումն առնվազն 19 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով իշխանությունների տվյալներին։ Եվս 2 հանքափորներ մնում են արգելափակված։ Դեպքը տեղի է ունեցել Շենսի նահանգում։ Փլուզման պահին հանքում գտնվել է 87 մարդ, նրանցից 66-ին հաջողվել է տարհանել։ Հանքում արգելափակված հանքափորների որոնումները շարունակվում են։ Ածխահանքը պատկանում […]
09:28 13.01.2019
Գերմանիայի իշխող էլիտան խուսափում է Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելից, նույնիսկ դաշնային կանցլեր Անգելա Մերկելը նրան պահում է հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։ Պարբերականի փոխանցմամբ՝ Բեռլինում ԱՄՆ-ի ներկայացուցիչը գրեթե գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ։ Դա կապված է այն բանի հետ, որ Գրենելը «փորձում է միջամտել Գերմանիայի ներքին գործերին»։ Ավելի վաղ Bild […]
09:16 13.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարչակազմի անդամներից թաքցնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները։ Այս մասին հայտնում է The Washington Post –ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը 2017 թվականին Համբուրգում կայացած հանդիպման մասին է, որին ներկա է գտնվել նաև այդ ժամանակ պետքատուղարի պաշտոնը զբաղեցնող Ռեքս Թիլերսոնը։ Նշվում է, որ բանակցություններից հետո Թրամփը վերցրել […]
22:54 12.01.2019
Ալկոհոլի փոքր չափաբաժինը օգտակար է 65 տարեկանից բարձր մարդկանց համար, ովքեր ունեն սրտային անբավարարություն. ալկոհոլը կարող է երկարացնել նրանց կյանքը, այս եզրահանգմանն են եկել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները, հաղորդում է korrespondent-ը: Գիտնականներն անցկացրել են հետազոտություն 1984-2013թթ․ 5888՝ 65 տարեկան հասակում գտնվող հիվանդների միջև, որոնցից 393-ն ունեն սրտի խնդիրներ: Հայտնաբերվել է, որ ալկոհոլի քիչ չափաբաժինը չի նպաստել […]
22:40 12.01.2019
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաքսիմ Ռադեցկին հայտարարել է, որ Մագնիտոգորսկում փլատակներից փրկված երեխայի վիճակը լավացել է: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Ներկայացուցչի խոսքերով՝ բժիշկներին հաջողվել է խուսափել երեխայի ոտքի հետ կապված բարդություններից: Նա նաև հավելել, է, որ երեխան աստիճանաբար անցնում է ինքնուրույն սնվելուն: Ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, որ Մագնիտոգորսկում փլատակներից […]
19:59 12.01.2019
Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս նախագահը «իրականում բավական դաժան» է Մոսկվայի նկատմամբ: Այս մասին հայտնել է TASS-ը: Սպիտակ տանը նաև մերժել են The New York Times-ի հոդվածը, ըստ որի՝ Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնի հետաքննություն է սկսել՝ պարզելու համար արդյո՞ք ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կապ ունի Ռուսաստանի հետ: Ըստ լրագրողների՝ երբ նախագահ […]
19:30 12.01.2019
Հազի դեմ լավագույն միջոցը շոկոլադն է. այս եզրահանգման են եկել Մեծ Բրիտանիայի համալսարաններից մեկի գիտնականները, գրում է Daily Record-ը: Հետազոտողները հետևել են 163 հիվանդի առողջական վիճակին, որոնք հազի դեմ կակաո պարունակող հաբեր էին ընդունում: Մարդիկ ընդամենը 2 օր բուժվելուց հետո թեթևություն էին զգում: Նշվում է, որ տեոբրոմինն ավելի շատ է նվազեցնում հազալու ցանկությունը, քան կոդեինը, որը […]
19:00 12.01.2019
Ամերիկյան հանրահայտ SpaceX ընկերությունը մոտ 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ առնչություն ունեցող իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն ընդհանուր հաշվով մոտ 6000 աշխատակից ունի, այսպիսով, աշխատանքից կազատվի մոտ 600 աշխատակից: «Մենք ստիպված կլինենք բաժանվել մեր մի քանի տաղանդավոր աշխատակիցներից»,- ասվել է աղբյուրի հարցմանն ի […]
18:59 12.01.2019
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը հրապարակել է ֆուտբոլիստների 2018 թվական խորհրդանշական հավաքականը: Հաղորդվում է, որ հավաքականի կազմման համար համացանցում հարցում է անցկացվել, որին մասնակցել է աշխարհի 1.8 միլիոն ֆուտբոլասեր: Քվեարկության արդյունքում պարզվել են ֆուտբոլասերների ամենանախընտրելի ֆուտբոլիստների անունները: Խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են. • դարպասապահ Մարկ-Անդրե Թեգ Սթեգենը («Բարսելոնա»), • պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Ռաֆայել Վարանը, Մարսելոն («Ռեալ»), Վիրջիլ վան […]
18:53 12.01.2019
Սիրիայի ափերին մոտենում է ամերիկյան ավիակիր նավ, որը պետք է օգնի դուրս բերել զորքերը սիրիական տարածքներից։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան մամուլին։ Ռազմանավի բուն նպատակն այն է, որ զորքերի դուրսբերման ժամանակ այն պետք է ապահովի անվգանգությունը և սրումների դեպքում վրա հասնի իր ուղղաիթներով և ինքնաթիռներով, այլ սպառազինությամբ։ Թեև մինչ այս ամերիկյան կողմը հակասական տեղեկություններ […]
18:20 12.01.2019
Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրվել ԱՄՆ Հավայի նահանգից ընտրված կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը, որը երկու տարի առաջ այցելել է Արցախ։ Նա իր առաջադրման մասին հայտնել է հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ ու խոստացել է պաշտոնապես առաջադրվել մյուս շաբաթ։ Կոնգրեսականը Հայաստան ու Արցախ այցելել է 2017 թվականին, Ստեփանակերտում հանդիպել է արցախյան իշխանությունների հետ, դատապարտել է Ադրբեջանի՝ արցախյան […]
18:17 12.01.2019
Ֆրանսիացի քաղաքական գործիչները քննադատել են երկրի նախագահ Էմանուել Մակրոնին Ելիսեյան պալատում հունվարի 11-ին հրուշակագործների հետ ամենամյա հանդիպման ժամանակ արած հայտարության համար, հայտնում է France Info-ն: Մակրոնը հավաքվածներին ասել էր, որ Ֆրանսիայում տեղի ունեցող անկարգությունները կապված են այն բանի հետ որ չափազանց շատ մարդիկ են ցանկանում հասնել իրենց նպատակներին՝ չներդնելով որևէ ջանք դրա համար: «Շատ հաճախ են […]
18:00 12.01.2019
1976 թվականից սկսած, երբ ԱՄՆ-ում հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն չի հաստատվում, երկրի կառավարության մի մասը դադարում է աշխատել։ Դա տևում է մի քանի օր, մինչև խորհրդարանն ու նախագահը համաձայնության են գալիս։ Այս անգամ այդ դադարը ռեկորդ է սահմանել՝ 22 օր է, ինչ կառավարության մի մասը չի աշխատում։ Նույնքան ժամանակ է (դեկտեմբերի 26-ից), ինչ մասնակի է […]
17:23 12.01.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի կենտրոնական հատվածում գտնվող հացաբուլկեղենի խանութում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել ՝ 12 մարդ: Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստանյերը հաստատել է այդ տեղեկությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ համաձայն ոստիկանների նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
17:14 12.01.2019
Ասիայի գավաթի առաջնության ժամանակ Հորդանանի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ է տարել Ավստրալիայի հավաքականի նկատմամբ, այդ հաղթանակով, երկրի հազարավոր քաղաքացիների հետ միասին, ուրախացել էր երկրի մայրաքաղաք Ամմանում աշխատող հավաքարար Խալիդ Շոմալին, գրում է championat.com-ը: Նշվում է, որ խաղի ժամանակ տղամարդն աշխատանքի էր և քաղաքի սրճարաններից մեկի ապակու հետևից փորձել է դիտել խաղը, և հենց այդ պահին նրան […]