21:38 16.01.2019
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումաին: Հանդիպման ընթացքում քննարկվել է Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ Պաշտպանի հայերեն և անգլերեն արտահերթ հրապարակային զեկույցը: Յոհաննես Դաուման կարևորել է Պաշտպանի աշխատանքը, մասնավորապես՝ Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման վերաբերյալ զեկույցում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծմանն […]
21:32 16.01.2019
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` 2018թ. դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի արդյունքներով։ Նոր խորհրդարանի կազմավորմամբ անցած տարի սկսված քաղաքական անցումը հասավ իր ավարտին՝ խաղաղ պայմաններում և սահմանադրական նորմերին համապատասխան։ Դեկտեմբերի 9-ի […]
18:38 16.01.2019
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Առնվազն 7 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնում է Mainichi-ն: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ Ճապոնիայի Սինձյուկու երկաթուղային կայանի մոտակայքում: Վիրավորներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի հանգամանքներն այժմ քննվում են:
17:30 16.01.2019
Դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: 6 տարեկան Դոուլթոնը, նրա 1 տարեկան քույրը՝ Քեյլին, և ընկերը, որի անունը չի նշվում, մահացել են հին սառնարանի մեջ հայտնվելուց հետո: Սարքը միացված չի եղել էլեկտրականությանը: Այն դրված է եղել տան բակում և ենթակա չի եղել օգտագործման: Նկատելով սառնարանը՝ երեխաները փորձել են բացել այն և մտնել խցիկի մեջ, […]
16:10 16.01.2019
Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեն հայտարարություն է տարածել Նյու Յորքից ընտրված սենատոր Կիրստեն Ջիլլիբրենդի՝ ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու որոշման վերաբերյալ: «Ջիլլիբրենդը ցավալի փորձ ունի աջակցել այն նախագծերին, որոնք Նյու Յորքի հայկական համայնքի մտահոգությունն են առաջացնում: Սենատում նա ոչ մի անգամ կողմ չքվեարկեց Հայերի ցեղասպանության վերաբերյալ որևէ նախագծի, ոչ մի անգամ չստորագրեց նախագահին […]
15:38 16.01.2019
Երուսաղէմ քաղաքի վերջերս ընտրուած քաղաքապետը այցելութիւն տուած է Հայոց Պատրիարքարան։ Այս մասին SHANTNEWS.am-ին յայտնեցին Երուսաղէմէն՝ նշելով նաեւ, որ այցը եղած է երէկ` 16 յունուարին։ Մոշէ Լիոնը հանդիպում ունեցած է Երուսաղէմի Հայ Պատրիարք Ամեն. Տ. Նուրհան Արք. Մանուկեանի հետ: Հանդիպման ընթացքին Պատրիարք Սրբազանը շնորհաւորած է տիար Լիոնին քաղաքապետ ընտրուելու առթիւ՝ վերջինիս մաղթելով յաջողութիւն: Իր կարգին քաղաքապետը […]
14:35 16.01.2019
Ամերիկյան McDonald’s ռեստորանների ցանցը զրկվել է Big Mac ապրանքանիշը Եվրոպայում ներկայացնելու իրավունքից: Համապատասխան հայցը դատարան ներկայացրել էր իռլանդական արագ սննդի Supermac’s ցանցը: Supermac’s-ն Իռլանդիայում ունի 100-ից ավելի առևտրի կետեր, բայց մինչև հիմա չէր կարողանում առևտրային օբյեկտներ բացել ԵՄ այլ երկրներում: Պատճառը հենց McDonald’s-ի հակազդեցությունն էր: Ամերիկյան ընկերությունը պնդում էր, որ Supermac’s անվանումը կխանգարի Big Mac ապրանքանիշի իրացմանը: Հետագայում, սակայն, ամերիկյան […]
14:27 16.01.2019
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության շենքի մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել: Այս մասին հայտնում է թուրքական DHA գործակալությունը: Ակցիան անցկացրել են ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած «Հայրենիք» կուսակցության անդամները՝ դատապարտելով Թրամփի կողմից հնչեցրած սպառնալիքները, թե Սիրիայում քրդերի վրա հարձակման դեպքում կկործանի Թուրքիայի տնտեսությունը:: Հակաամերիկյան կոչերից բացի, ակցիայի մասնակիցները հանդես են եկել նաև հայտարարությամբ: «ԱՄՆ զորքերի՝ Սիրիայից դուրս բերելու պատճառը […]
13:15 16.01.2019
Ռուսաստանում պահվող և լրտեսության մեջ մեղադրվող Փոլ Ուիլանին արդեն մեկ դեսպան այցելել է, մյուս դեսպանն «այսօր-վաղը» կայցելի նրան, ամերիկացի դեսպանն էլ մտադիր է երկրորդ անգամ այցելել բանտարկված ամերիկացուն։ Այս մասին այսօր իր ասուլիսի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ 4 երկրի քաղաքացիություն ունեցող Ուիլանին այցելելու համար առայժմ չի դիմել միայն բրիտանական կողմը. եթե դիմեն, ապա […]
13:13 16.01.2019
Սիրիական հակամարտության կարգավորումը, թեև դանդաղ, բայց առաջ է ընթանում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում այսօր հայտարարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նա նշեց, որ հակամարտության կարգավորմանը զուգահեռ պետք է պայքար իրականացնել ահաբեկչական խմբերի դեմ։ Նրա խոսքերով՝ հիմա ահաբեկչական խմբերը հիմնականում կենտրոնացած են Իդլիբի հատվածում, որտեղ «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորումն իր մեջ է միավորել մյուս ահաբեկիչներին, հարվածներ […]
12:54 16.01.2019
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքնության ժամանակ այսօր հրապարակվել են քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանի ու Վահե Պետրոսյանի նախաքննական ցուցմունքները: Դատարանը նախ հրապարակեց Կարեն Հակոբյանի նախաքննական ցուցմունքը, քանի որ վերջինս հրաժարվեց դատարանում ցուցմունք տալ, հրաժարվեց նաև իր նախաքննական ցուցմունքներից, սակայն ասաց, որ կպատասխանի դատարանի հարցերին: Կարեն Հակոբյանը պատմել է նախաքննական մարմնին, որ զինված խմբում […]
12:50 16.01.2019
Ռուսաստանի և Բելառուսի անդամակցությամբ Միութենական Հանրապետության մասին պայմանագրում նշված է այն ամենը, ինչ երկու կողմերը պայմանավորվել էին իրականացնել՝ միասնական Սահմանադրություն, միասնական դատարաններ և այլն։ Եվ զարմանալի է, թե ինչ աղմուկ է հիմա առաջացել Միութենական Հանրապետության վերաբերյալ մասնավորապես լրատվամիջոցներում։ Այս մասին իր ասուլիսի ընթացքում հարցերից մեկին պատասխանելիս ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ հիմա […]
12:14 16.01.2019
Նյու Յորքի դեմոկրատ սենատոր Քիրստեն Ջիլիբրանդը հայտարարել է ԱՄՆ-ի՝ 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ այս մասին նա պատմել է հաղորդավար Սթիվեն Քոլբերին: Նա հայտարարել է, որ նախագահի պաշտոնում կցանկանար հակազդել «կոռուպցիային և ագահությանը», բացի այդ զբաղվել կրթական և առողջապահական համակարգերի բարելավմամբ: Ի դեպ, Ջիլիբրանդն առաջինն էր, որ իր […]
11:52 16.01.2019
Մոսկվայի քաղաքային իշխանությունները Հայ Կաթողիկե եկեղեցի կառուցելու համար հողատարածքն արդեն հատկացրել են համայնքին: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանի՝ հունվարի 11-ին Ռուսաստան կատարած այցից հետո Մոսկվայի քաղաքային իշխանությունները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ քաղաքապետարանի քաղաքաշինական հարցերի հանձնաժողովը հավանություն է տվել եկեղեցու կառուցման համար հայ կաթողիկե համայնքին հողատարածք հատկացնելու […]
11:50 16.01.2019
Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հունվարի 14-16-ը Աբու Դաբիում մասնակցում է «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որին ներկա են աշխարհի տարբեր երկրների շուրջ 4000 մասնակիցներ, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Էրիկ Գրիգորյանը՝ որպես Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Թանի Ահմեդ Ալ Զեյուդի հյուր, ներկա է եղել ֆորումի բացման արարողությանը և […]
11:18 16.01.2019
Իրանական «Press TV» հեռուստաընկերությունը հաղորդել է Վաշինգտոնում իր լրագրողի՝ Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին: «Մենք տեղեկացված ենք Press TV-ի լրագրող Մարզի Խաշեմիի ձերբակալության մասին»,- ասված է հեռուստաընկերության թվիթերյան էջում: Նշվում է, որ Խաշեմիի ձերբակալության պատճառներն առայժմ հայտնի չեն: Նրան պաշտոնապես մեղադրանք չի առաջադրվել, այլ մանրամասներ չեն ներկայացվում:
10:47 16.01.2019
ԱՄՆ դեսպանը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է էներգիան որպես զենք օգտագործել Եվրոպայի դեմ:
09:22 16.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ սեփական արտադրության արբանյակով իրանական հրթիռակրի արձակումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։ Պոմպեոն ընդգծել է, որ հրթիռակրի արձակումը ենթադրում է տեխնոլոգիաների օգտագործում, որոնք, փաստացի, նման են այն տեխնոլոգիաներին, որոնք կիրառվում են բալիստիկ հրթիռների ստեղծման մեջ։ «Այդ արձակումը նման զենք ստեղծելու վերջնական նպատակին […]
08:12 16.01.2019
Աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննան դատական հայց է ներկայացրել իր հոր դեմ։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։ Ռիհաննան Ռոնալդ Ֆենտիին մեղադրում է այն բանում, որ վերջինս օգտագործում է հագուստի և կոսմետիկայի Fenty բրենդը սեփական բիզնես սկսելու համար։ 2017 թվականին Ռիհաննայի հայրը ստեղծել է տաղանդների զարգացման Fenty Entertainment գործակալությունը։ Չնայած Ռիհաննայի բազմաթիվ նամակների՝ հայրը շարունակում է գումար […]
07:59 16.01.2019
Բրիտանացի խորհրդարանականները մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ ԵՄ-ի հետ գործարքը։ Վճռորոշ քվեարկության ժամանակ 432 պատգամավոր դեմ է արտահայտվել գործարքին, որը հավանության էր արժանացել Լոնդոնի և Բրյուսելի կողմից 2018 թվականի նոյեմբերին՝ 1․5 տարի շարունակված բանակցություններից հետո։ Գործարքին կողմ է քվեարկել 202 պատգամավոր։ Այդպիսով՝ Լոնդոնն ուղի է բացել իրադարձությունների զարգացման մի ողջ շարք հնարավոր սցենարների համար, այդ […]
07:43 16.01.2019
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում «Ալ-Շաբաբ» սոմալիական խմբավորման գրոհայինները հարձակվել են տեղի հյուրանոցային համալիրներից մեկի՝ Dusit-ի վրա։ Հարձակման հետևանքով զոհվել է մոտ 15 մարդ, ևս առնվազն 30-ը վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հյուրանոցի մոտ պայթյուն է որոտացել, որից հետո հրաձգություն է կատարվել։ Զոհերից 11-ը քենիացիներ են, զոհերի թվում կա ԱՄՆ-ի և […]
07:31 16.01.2019
Facebook սոցիալական ցանցը ծրագրում է 300 մլն դոլար ներդնել տեղական լրագրողական ծրագրերի, լրատվական նախագծերի մեջ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Facebook-ը կֆինանսավորի Պուլիտցերյան կենտրոն և Report for America լրագրողական կազմակերպություններն, ինչպես նաև տեղական լրատվական հրատարակչությունները։ «Մենք չենք ցանկանում, որ հրատարակիչները կախված լինեն մեզնից, մենք ցանկանում ենք աջակցել նրանց»,- հայտարարել է տեղեկատվական գործընկերության հարցերով ընկերության փոխնախագահ […]
07:20 16.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ-ում և աշխարհում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման հնարավորությունները, հայտնում է Associated Press-ը։ Ի թիվս այլ միջոցառումների` դիտարկվում է տիեզերք արբանյակների արձակման հնարավորությունը, որոնք կօգնեն ճանաչել և հետևել թիրախներին։ Աղբյուրների տվյալներով՝ Սպիտակ տունը, ըստ ամենայնի, չի պնդի տիեզերքում հակահրթիռներ տեղակայելու անհրաժեշտությունը։ Պլանների մասին կբարձրաձայնվի հունվարի 17-ին, երբ Պենտագոնը ներկայացնի ԱՄՆ […]
00:15 16.01.2019
Թուրքիայում անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ գործազրկությունն ակնառու աճ է գրանցել: Այս մասին հայտնում է Gazetakarinca.com-ը: Հաղորդվում է, որ 2018 թվականի ապրիլ ամսին Թուրքիայի աշխատունակ քաղաքացիների 9.6 տոկոսն աշխատանք չի ունեցել, մինչդեռ նույն տարվա՝ արդեն հոկտեմբեր ամսին այդ թիվը հասել է 11.6 տոկոսի՝ մոտ 3.788 հազար մարդ: Ընդ որում, տեղի մասնագետներն ուշադրություն են հրավիրել այն […]
23:15 15.01.2019
2019 թվականին ԶՈւ-ի համար նորագույն զինտեխնիկա ձեռքբերելու նպատակով նախատեսվում է մինչև 1 տրլն ռուբլի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «ԶՈւ-ի համալրման ոլորտում պետպատվերի իրականացման համար նախատեսվում է ավելի քան 1.44 տրիլիոն ռուբլի», – հայտարարել է նա: Հաղորդվում է, որ նախատեսվող ծախսերի 71 տոկոսն ուղղվելու է նորագույն զինամթերքի […]
22:44 15.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հունվարի 23-ին մտադիր է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Մեծ հավանականություն կա, որ կհանդիպեմ Պուտինի հետ հունվարի 23-ին»,- ասել է Էրդողանը: Նախագահը նաև հավելել է, որ «օրակարգում կա եռակողմ հանդիպում Ռոհանիի (Իրանի նախագահ) և Պուտինի […]