16:59 09.01.2019
Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղորդել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը: «Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանի տարածքում ձերբակալել են […]
16:50 09.01.2019
Apple ընկերությունը նախորդ ֆինանսական տարում ավելացրել է գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և մյուս թոփ մենեջերներին տրվող պարգևավճարների չափը, քանի որ տարեկան ցուցանիշները, այդ թվում՝ շահույթն ու եկամուտը, բարձր են եղել սպասվածից: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal թերթը: 12 ամսում Apple-ը Կուկին վճարել է 15.7 մլն դոլար, ինչը մոտ 22 տոկոսով ավելի է նախորդ տարվանից: Apple-ի […]
16:26 09.01.2019
Նորվեգիայում առևանգել են երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Թոմ Հագենի կնոջը: Չարագործները փրկագին են պահանջել և սպառնացել, այս մասին հաղորդում է VG-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին: Նշվում է, որ նորվեգացի միլիոնատիրոջ կինը՝ 68-ամյա Աննա-Էլիզաբեթ Ֆալկևիկ-Հագենն անհետացել էր հոկտեմբերի 31-ին՝ Լյորենսկուգեում գտնվող իրենց տնից: Առևանգողները պահանջել են փրկագին կրիպտոարժույթով՝ 9 մլն եվրոյի չափով: «68-ամյա կնոջ անհետացումից հետո առաջադրված պահանջը […]
15:09 09.01.2019
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի զուգարաններից մեկում ուղևորի դի է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» պարբերականը, 32-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել: Իրավապահները քննում են տեղի ունեցածի մանրամասները: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած տղամարդը տարանցիկ ուղևոր էր: Նա Նոր Ուրենգոյից թռիչք էր կատարում Ուֆա: Մոսկվայում տարանցիկ վայրեջքի ժամանակ նա մտել է ներքին թռիչքների գոտու զուգարաններից մեկը և […]
14:45 09.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է առաջիկա ժամանակահատվածում կրկնապատկել տնտեսական ու դիվանագիտական ճնշումը Իրանի նկատմամբ, փոխանցում է РИА Новости-ին: «Դուք կտեսնեք առաջիկա օրերին ու շաբաթներին, որ մենք կրկնապատկում ենք ճնշումը ոչ միայն մեր դիվանագիտական, այլև առևտրի ոլորտում, որպեսզի Իրանի վրա իսկական ճնշում գործադրվի և հասնենք նրան, ինչ որոշել ենք մայիսին»,- ասել է նա լրագրողներին Հորդանանի ԱԳ […]
14:08 09.01.2019
ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիայի» միջև հունվարի 8-ից բանակցություններ են սկսվել ներքին սպառողի համար գազի սակագնի շուրջ: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Թե որքան կտևեն բանակցությունները, չի նշվում: Գրասենյակից հայտնեցին, որ դրանք կավարտվեն այն ժամանակ, երբ հարցի արդյունավետ լուծման տարբերակ կգտնվի: Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնեցին, որ պայմանավորվածության համաձայն՝ «Գազպրոմ […]
14:05 09.01.2019
2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։ Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն […]
13:58 09.01.2019
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը որոշել է գնել Մահե անմարդաբնակ կղզին, որպեսզի ԱՄՆ ռազմածովային ուժերն այնտեղ անցկացնեն վարժանքներ: Այս մասին գրում է Yomiuri-ն: Գործակալության տվյալներով՝ Տոկիոն պատրաստ է 147 միլիոն դրամ ներդնել այդ ծրագրի իրագործման համար: Գնման գործընթացը կմեկնարկի հաջորդ շաբաթ: Մինչ այդ, կղզին պատկանում է ճապոնական մասնավոր ընկերություններից մեկին: Նշենք, որ Ճապոնիայում ԱՄՆ-ն ունի 5 ռազմակայան Հոնսյու […]
12:46 09.01.2019
«Գազպրոմ»-ը վերջին պահին կարողացել է Հայաստանի նոր իշխանությունների հետ համաձայնության գալ 2019-ից երկրի համար գազի գինը 10 տոկոսով` 1000 խմ-ի համար մինչև 165 դոլար բարձրացնելու հարցում: Համաձայնությունը, սակայն, թվում է, ձևական է. գինը բարձրացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար, սակայն ներքին սպառման գազի գինը Երևանը պատրաստ չէ բարձրացնել, գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը: Փորձագետների կարծիքով` […]
12:33 09.01.2019
ԱՄՆ ձկնաշխարհի և վայրի բնության պահպանության ծառայության կողմից արևելյան պուման պաշտոնապես հայտարարվել է վերացած տեսակ: Այս մասին գրում է econews.am-ը: Նշվում է, որ հայտարարությունից տարիներ առաջ կենդանատեսակի ներկայացուցիչներին կարելի էր հանդիպել երկրի արևելյան նահանգներում, հատկապես՝ Միսիսիպի գետի երկայնքով ձգվող տարածքներում: Այնուամենայնիվ, արևելյան պուման ընդգրկվել էր կարմիր ցուցակի մեջ՝ որպես վտանգված տեսակ, սակայն չէր հանդիպել վայրի բնության […]
12:16 09.01.2019
ԱՄՆ Սենատը չկարողացավ հասնել օրենսդրական այն նախաձեռնության քվեարկությանը, որը նախատեսում է նոր պատժամիջոցների կիրառում Սիրիայի դեմ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Փաստաթուղթը, որը կոչվում է «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում», ստացել է 100 սենատորների միայն 2/3-ի աջակցությունը: Դեմոկրատներն ի սկզբանե հայտարարել էին, որ ոչ մի դեպքում չեն քվեարկի օրենսդրական այն նախաձեռնության օգտին, որը […]
11:56 09.01.2019
ՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունը տվյալներ է ներկայացրել Հնդկաստանի Հանրապետության` Հայաստանում գտնվող քաղաքացիների մասին: Ծառայությունից հայտնեցին, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի կլինեն հունվարի 20-ից հետո միայն, այնուհանդերձ, անգամ առկա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս որ առկա է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի աճ։ Այսպես, 2015թ. նրանց սահմանահատումները կազմել են՝ մուտք-3951, ելք-3899, տարբերությունը՝ 52, 2016թ․-ին՝ համապատասխանաբար […]
11:32 09.01.2019
Կալուգայի մարզի Օբնինսկ քաղաքի բնակիչ Էդգար Բաբասյանը պատմել է, թե ինչպես է կարողացել ընդամենը 12 հազար ռուբլիով ճամփորդել աշխարհով մեկ: «Երբ քո մոտ քնապարկ կա, քեզ այլևս գիշերելու համար գումար պետք չէ, իսկ երբ ավտոստոպով ես ճամփորդում, ապա նաև տրանսպորտի համար ծախսեր պետք չեն»,- ասել է Էդգարը Telegram-ի Mash ալիքում հրապարակված տեսանյութում: Այնուամենայնիվ, Էդգարը 12 հազար […]
10:50 09.01.2019
Սիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին այդ ուղղությամբ զգալի աշխատանք է իրականացվել, ինչն էլ ակտիվորեն շարունակվելու է այս տարի: «Մենք ակնկալում ենք, որ 2019-ն աշխարհի համար կլինի խաղաղ տարի: Հալեպի ազատագրումից հետո սկսվեց վերականգնման գործընթաց: Կարող ենք […]
10:47 09.01.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Էրիկ Չունինգը: 2017 թվականի հոկտեմբերից նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի՝ արդյունաբերական քաղաքականության հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ աշխատակազմի նախկին ղեկավարը հրաժարական էր տվել երկու օր առաջ:
10:31 09.01.2019
Վրաստանի բոլոր առողջապահական հաստատությունները H1N1 վիրուսի տարածման պատճառով աշխատում են արտակարգ ռեժիմով: Մեկ ամսվա ընթացքում Վրաստանում խոզագրիպից (H1N1 վիրուս) մահացել է 13 մարդ: Այս մասին հայտնում է «Ռուսթավի» հեռուստաընկերությունը: Նշվում է, թե մահվան 13 դեպքերից առայժմ լաբորատոր հաստատվել է, որ 10-ն է գրանցվել H1N1-ի պատճառով: Հաղորդվում է նաև, որ ներկայում հաստատված է H1N1 վիրուսով վարակման […]
08:46 09.01.2019
114 տարեկանում մահացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհի Լեսի Բրաունը։ Նա ապրում էր Օհայո նահանգի Քլիվլենդ-Հայթս քաղաքում։ Այս մասին հայտնում է cleveland.com պորտալը՝ հղում անելով նրա ընտանիքին։ Նրա թոռնուհին լրագրողներին պատմել է, որ տատի երկարակեցության գաղտնիքը եղել է քաղցր կարտոֆիլի օգտագործումն ու Աստծո նկատմամբ հավատը։ Լեսի Բրաունն ԱՄՆ-ի ամենատարեց բնակչուհին է ճանաչվել 2018 թվականի մայիսին, երբ […]
08:29 09.01.2019
Ավստրալական Մելբուրն քաղաքի առնվազն 10 հյուպատոսարաններում կասկածելի փաթեթներ են հայտնվել։ Այս մասին հայտում է 9news պորտալը։ Դրանց թվում նշվում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Պակիստանի, Հունաստանի, Ինդոնեզիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Ոստիկաններն ու փրկարար ծառայությունները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։ Brisbane Times-ի հաղորդմամբ՝ առնվազն 7 հյուպատոսարաններ տարհանվել են։
08:10 09.01.2019
Վենեսուելան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ բողոքելով ԱՄՆ-ի գործողություններից, որոնք, ըստ Կարակասի բնութագրման, ուղղված են վենեսուելական ապրանքների, ծառայությունների դեմ և միտված են առևտրի սահմանափակմանը։ Այս մասին ասված է Առևտրի համաշխարհային կազմակերպության կայքում։ Կարակասը մեղադրել է Վաշինգտոնին Վենեսուելան տնտեսապես մեկուսացնելու փորձում։ ԱՄՆ-ը Վենեսուելայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի մեջ։ Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների […]
07:56 09.01.2019
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Ինչպես իր թվիթերյան միկրոբլոգում հայտնել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը, սահմանափակող միջոցառումերն ուղղված են իրանական հատուկ ծառայությունների դեմ՝ կապված եվրոպական տարածքում նրանց քրեական ծրագրերի հետ։ «Սա ԵՄ-ի ուժեղ ազդանշանն է այն մասին, որ մենք չենք ընդունի Եվրոպայում նման վարք»,- ասել է նախարարը։ Նիդերլանդների կառավարությունն իր կայքում հայտնում […]
07:38 09.01.2019
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Եվրոպայի երկրներն իրենց տարածքներում ապաստան են տալիս ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներին։ Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ում։ «Եվրոպական երկրները, ներառյալ Դանիան, Նիդերլանդները և Ֆրանսիան, իրենց մոտ ապաստան են տալիս «Մոջահեդին-է հալկ» (Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն) ներկայացուցիչներին, որոնք սպանել են 12 հազար իրանցիների և աջակցել իրաքցի քրդերի դեմ […]
07:27 09.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահմանին տիրող իրավիճակն անվանել է մարդասիրական ճգնաժամ։ Այս մասին նա ասել է ազգին հղված հեռուստաուղերձում։ «Մեր հարավային սահմաններին իրավիճակը վերածվել է մարդասիրական ճգնաժամի, անվտանգության ապահովման ոլորտի ճգնաժամի»,- ասել է Թրամփը։ Թրամփի կարծիքով՝ այդ ամենի պատճառն անօրինական ներգաղթյալների հոսքերն են։ Նրանց անհնար է վտարել երկրից։ Նա ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը […]
00:17 09.01.2019
Մեծ Բրիտանիայի ԶՈւ-ն կհանի ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի՝ այդ երկրում գտնվող տան տանիքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները: «Ռուս նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի տունը կապամոնտաժվի: Զինվորականներն ամբողջությամբ կքանդեն տանիքը», – ասված է Associated Press -ի թվիթերյան էջում: Հաղորդվում է, որ նման որոշում է կայացվել, որպեսզի բնակարանից ու դրան հարող […]
22:13 08.01.2019
Ձյան և ցածր տեսանելիության պատճառով Թուրքիան փակել է Բոսֆորի նեղուցը նավարկության համար: Այս մասին հայտնել է Interfax-ը: Թուրքական իշխանությունները դեռ չեն կարող կանխատեսել, թե երբ կվերականգնվի նավարկությունը նեղուցով: Նշենք, որ Բոսֆորի և Դարդանելի նեղուցները համարվում են սևծովյան նավահանգիստներից ռուսական նավթի և հացահատիկի արտահանման գլխավոր տրանզիտային կետերը: Ամեն տարի այդ նեղուցներով տեղափոխվում է ավելի քան 120 […]
21:30 08.01.2019
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել էր իրանական նավթի ներկրումը, չնայած այն բանի, որ ԱՄՆ-ը նոյեմբերին պատժամիոցներ էր սահմանել Իրանի նկատմամբ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Թուրքիա իրանական նավթի ներմուծումը նոյեմբերին հավասար էր 0-ի: Սակայն Թուրքիան դեկտեմբերին ստացավ իրանական նավթի երկու մատակարարում, որոնց ծավալը կազմում է օրական 54 հազար բարել: Նշենք, որ ավելի վաղ նոյեմբերին ԱՄՆ-ը […]
20:15 08.01.2019
Ճապոնացի միլիարդատեր Յուսակա Մաեդզավայի գրառումը, որը նա հրապարակել է հունվարի 5-ին իր թվիթերյան էջում, ռեկորդային թվով տարածում է ունեցել Twitter-ի պատմության մեջ: Այս մասին հայտնել է անձամբ ձեռքբերման հեղինակը իր միկրոբլոգում: Նոր ռեկորդը կապված է միլիարդատիրոջ խոստման հետ. նա խոստացել է 100 միլիոն իեն (925 հազար դոլար) այն 100 հաջողակներին, ովքեր իր գրառումը կտեղադրեն իրենց […]
20:03 08.01.2019
Ռուս ֆիզիկոսները պարզել են, որ քաղցկեղով հիվանդ բջիջները կարելի է բուժել հատուկ ակտիվ նյութով մշակված նանոմասնիկների միջոցով: Նանոմասնիկների «հարձակումը», գիտնականների կարծիքով, կարող է արդյունավետ լինել հատկապես քաղցկեղի ծանր դեպքերի ժամանակ: Ժամանակի ընթացքում գիտնականները կարող են հիվանդությամբ ախտահարված ավելի մեծ տարածք մշակել նանոմասնիկներով և ակտիվ նյութերով, որի արդյունքը կլինի քաղցկեղի բուժումը: Որպեսզի Տ-լիմֆոցիտներն արդյունավետ ոչնչացնեն հիվանդ […]
19:50 08.01.2019
Հնդկաստանի բնակիչները օրերս ծնված հորթուկին համարում են Աստծո պարգև: Բանն այն է, որ հորթուկն արտասովոր տեսք ունի: Կենդանին չունի քիթ, բայց դժվարությամբ կարողանում է շնչել, իսկ երկու աչքի փոխարեն ունի մեկ մեծ աչք: Հորթուկի մայրը հրաժարվել է նրանից, կենդանուն ներկայումս խնամում են այն գյուղի բնակիչները, որտեղ ծնվել է կենդանին: Հորթուկը արդեն հայտնի է դարձել ողջ […]
19:34 08.01.2019
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Օրերս Ղազախստանից մտահոգիչ լուրեր հասան. Ամանորի գիշերը Կարագանդայում` «Հին Հռոմ» ռեստորանում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ղազախ պատանի, իսկ երեք հոգի վիրավորվել է: Դա սովորական քրեական-կենցաղային միջադեպ էր մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, […]
19:30 08.01.2019
Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդի, որը կասկածվում էր 2018 թվականի դեկտեմբերին մի շարք քաղաքական գործիչների անձնական տվյալները հրապարակելու մեջ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Գերմանական Der Spiegel շաբաթաթերթն էլ գրում է, որ երիտասարդը խոստովանել է իր հանցանքը: Նա նաև նշել է, որ չի գիտակցել իր արարքի վտանգավորության աստիճանը: Ավելի վաղ SHANTNEWS.AM– հայտնել […]