19:22 08.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է հանդիպել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը: Թուրքիայի նախագահը նաև ելույթ է ունեցել խորհրդարանում, որտեղ անընդունելի է անվանել Բոլթոնի հայտարարությունները այն մասին, որ մինչ Սիրիայի ամերիկյան զորքերի դուրս գալը անհրաժեշտ է ապահովել այնտեղի քրդական բնակչության և ինքնապաշտպանական ջոկատների անվտանգությունը: «Մենք […]
19:02 08.01.2019
Այսօր Աստանայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմանովը ներկայացրել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ժամանակագրությունն ու զանգվածային ծեծկռտուքի պատճառները: Այս մասին հայտնում է Nur.kz-ը: Ղազախստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ զանգվածային ծեծկռտուքը տեղի է ունեցել Ամանորի գիշերը: Դեպքի մասին ոստիկանություն ահազանգել են ժամը 04:40-ի սահմաններում: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, սեփականատերերը և աշխատակիցները: […]
18:44 08.01.2019
Անձնագրերի «ուժը» Henley Passport Index վարկանիշը կազմում է հիմնվելով նրա վրա, թե քանի երկիր կարող է այդ անձնագիր կրող այցելել առանց վիզայի։ Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը Ճապոնիան է․ այս երկրի անձնագիրը կրողը կարող է անարգել մեկնել աշխարհի 190 երկիր։ Ճապոնիային «1-2 երկրի» տարբերությամբ զիջում են Սինգապուրը, Հարավային Կորեան, նրանց էլ «հետապնդում են» արևմտաեվրոպական ու սկանդինավյան […]
18:06 08.01.2019
Ինչպես արդեն հաղորդել ենք, SHANTNEWS.am-ն այսօր զրուցել է Կարագանդայում հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի հետ, որն ասել է, որ հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանը, հավանաբար, այսօր ՌԴ-ից կտեղափոխվի Ղազախստան: Բացի դրանից՝ հանդիպում է կայացել հայ համայնքի ներկայացուցիչների ու սպանված ղազախ երիտասարդի հարազատների միջև: Կարագանդայի հայ համայնքի ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքում տիրող իրավիճակին: «Վիճակը շատ ստաբիլ է հիմա: […]
17:29 08.01.2019
Կուրսկում ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ հունվարի 3-ին և 5-ին կազմակերպած տոնական միջոցառումների ժամանակ մասնակիցներին անվճար բաժանվել է քաղցրավենիք և հուշանվերներ: Նրանք սկսել են խաչակնքվել, գոռալ, երգել, հրել միմյանց: Թեև կազմակերպիչները բարձրախոսով հայտնել են հավաքվածներին, որ նվերները բոլորին կբավականացնեն, միևնույն է, հրմշտոցն անխուսափելի է եղել:
17:17 08.01.2019
Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանի խոսքերով՝ քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանը պատկանում է Մալխասյանների ընտանիքին: Հիմնադիրը 80-ականներին է Հայաստանից տեղափոխվել Ղազախստան: Հիմա ճանապարհաշինարարությամբ է զբաղված: «Մալխասյանները շատ նորմալ ընտանիք են, ռեստորանի տերը բժշկական ինստիտուտն է ավարտել, հիմա զբաղվում է ճանապարհաշինությամբ: Ինքը հայրն է էդ տղայի, ով հիմա նստած է ու իր եղբոր տղան է նստած: […]
16:46 08.01.2019
Բանկերն ու այլ ֆինանսական կազմակերպությունները Մեծ Բրիտանիայից ԵՄ երկրներ են տեղափոխել շուրջ 1 տրիլիոն դոլար: Ֆինանսական անկայունության մտավախության պատճառը Brexit-ն է, որի գործընթացը նախատեսված է սկսել մարտի վերջից: «Սա Brexit-ի սպասման շրջանում լավագույն լուծումն է»,- նշել են ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները: Նշվում է նաև, որ իրականում ֆինանսական փոխադրումների ծավալը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի […]
16:26 08.01.2019
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր (փոշի) ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: «Չոր ալկոհոլ» ասելով նկատի ունեն սննդային և ոչ սննդային ցանկացած արտադրանք, որից հնարավոր է ստանալ հեղուկ ալկոհոլ և որը պարունակում է մինչև 0,5% էթիլ սպիրտ: Օրենսդրական փոփոխության պատճառն այն է, որ սպառողը, չհետևելով արտադրողի ցուցումներին, ինքնակամ կարող են փոխել չափաքանակը՝ անկախ դրա պատրաստման խորհրդատվությունից, ինչը կարող է […]
16:14 08.01.2019
Վրացական «Ռքածիթելի» տեսակի խաղողից պատրաստվող գինին հնարավոր է՝ դառնա առաջինը, որը հնարավոր կլինի համտեսել Մարսի վրա: Այս մասին ասված է Washington Post-ի «Սպիտակ գինին՝ կարմիր մոլորակի վրա» վերտառությամբ հոդվածում: Հրապարակման մեջ նշված է, որ վրացի հետազոտողներն ակտիվ ներգրավված են նախագծում, որի նպատակն է պարզել, թե խաղողի ո՞ր տեսակը հնարավոր կլինի աճեցնել Մարսի վրա: «Հետազոտողները պետք […]
16:06 08.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն իջեցրել է Վաշինգտոնում ԵՄ ներկայացուցչության դիվանագիտական կարգավիճակը` Բրյուսելին այդ մասին պաշտոնապես չիրազեկելով: Այս մասին հաղորդում է Apsny.ge-ն: ԵՄ ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ քայլը ԵՄ ղեկավարության կողմից «լավ չի ընդունվել», և ԵՄ պաշտոնական պատասխանի հարցը դեռ քննարկվում է: Դիվանագետների կարծիքով` այս քայլը, ամենայն հավանականությամբ, արվել է 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբերին. հենց […]
15:48 08.01.2019
Երբ պաղպաղակ եք ուտում, փայտիկները նետո՞ւմ եք: Իսկ ահա Չինաստանում Սուն Չաոն այդ փայտիկներից մեծ «վիշապ» – հեծանիվ է պատրաստել, որը կարողանում է կրակ արձակել, ջուր ցողել: Գույնզգույն կրակներ արձակող «Չինական վիշապ»-ի ստեղծման համար 22 000 փայտիկ է օգտագործվել: Աշխատանքը տևել է 10 ամիս:
15:26 08.01.2019
Հարավաֆրիկյան Հանրապետության Պրետորիա քաղաքի արևմտյան հատվածում գտնվող Մաունթին Վյու շրջանում երկու գնացքներ են բախվել իրար: Զոհվել է 4, վիրավորվել՝ շուրջ 200 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Two killed, 200 injured in Pretoria #TrainCrash Emergency services personnel rescue patients from the Metro rail crash at Mountain view Station in West of Pretoria. […]
14:50 08.01.2019
Հնդկաստանում այսօր համազգային գործադուլ է սկսվել, որը կտևի երկու օր: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, գործադուլին մասնակցում է շուրջ 200 միլիոն մարդ: Ակցիային միացել են երկրի արդյունաբերական, բանկային, ապահովագրական և տրանսպորտային համակարգերի աշխատակիցները, ինչպես նաև ուսանողները, գյուղատնտեսները, դաշնային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Կերալա նահանգում ցուցարարները նստացույց են սկսել երկաթգծերի վրա և արգելափակել երկաթուղու աշխատանքը: Գործադուլի կազմակերպիչները ձախ քաղաքական ուժերն են […]
14:48 08.01.2019
ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հունվարի 8-ի կեսօրին Թուրքիայի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընի հետ: Հանդիպման մեկնարկին Կալընը հայտարարել է, որ թուրքական կողմի համար ընդունելի չէ Բոլթոնի այն հայտարարությունը, թե ԱՄՆ-ն Սիրիայից դուրս կբերի զորքը պայմանով, եթե Թուրքիան խոստանա պահպանել Սիրիայի քրդական զորամիավորումների անվտանգությունը: «Անկարայի՝ Սիրիայում պայքարի միակ […]
14:42 08.01.2019
Անկարան խնդրել է, որպեսզի ԱՄՆ-ն իր բազաները Սիրիայում հանձնի Թուրքիային կամ ոչնչացնի: Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում: Տեղեկությունն այսօր հրապարակել է Hurriyet թերթը: Ըստ աղբյուրի՝ Թուրքիան կտրականապես դեմ է, որ ԱՄՆ-ն Սիրիայում գտնվող իր 22 ռազմաբազաները հանձնի տեղի քրդական խմբավորումներին: Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Դոնալդ […]
14:30 08.01.2019
ԱՄՆ խոշորագույն 4 հեռուստաալիքներից երեքը՝ CBS, NBC և ABC, համաձայնել են եթերաժամանակ տրամադրել ԱՄՆ նախագհ Դոնալդ Թրամփին՝ տեսաուղերձով մարդկանց դիմելու համար: Այս մասին հայտնում է Mediaite պարբերականը: Նշենք, որ հունվարի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն էր հայտնել հեռուստատեսությամբ՝ փրայմ թայմում դիմել ժողովրդին և խոսել բյուջետային ճգնաժամի ու դրա հետևանքով առաջացած աշխատանքային ժամանակավոր կրճատումների մասին: Այս հայտարարությունից հետո New York Times-ի լրագրող Մայքլ […]
14:09 08.01.2019
Յութուբյան ակտիվ օգտատերերից ղազախ Բեկլյարիբեկ Բեկը տեսաուղերձ է հրապարակել՝ անդրադառնալով Կարգանդայում տեղի ունեցած միջադեպին: Օգտատերը նախ՝ որոշ մանրամասներ է հաղորդել կատարվածի մասին. «Ղազախ եղբայրներից մեկը ռեստորան էր եկել քրոջ հետևից: Նույնիսկ սպորտային համազգեստով էր: Կոնֆլիկտ է ստեղծվել նրա համար, քանի որ տղաները ցանկացել են երաժշտություն միացնել, ավելի ճիշտ՝ երգ ղազախի մասին: Հայերը կարծես մերժել են, […]
14:08 08.01.2019
Հոնկոնգի Լամմա կղզու ափերի մոտակայքում նավթատար նավ է այրվել: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2 մարդ էլ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնել է South China Morning Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի ժամանակ նավի վրա գտնվել է 25 մարդ: Իրավապահ մարմինների նախնական քննության ժամանակ պարզ է դարձել, որ նավթատարի վրա նախ` պայթյուն է […]
14:07 08.01.2019
ՀՀ Սփյուռքի նախարարությունը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումները պահում են ուշադրության կենտրոնում: «ՀՀ Սփյուռքի նախարարությունն ակնդետ հետևում է Ղազախստանի Կարագանդա քաղաքում վերջին օրերին տեղ գտած զարգացումներին, մշտական կապի մեջ է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և իր խորը մտահոգությունն է հայտնում միջադեպի առնչությամբ: Անթույլատրելի ենք համարում կենցաղային […]
13:58 08.01.2019
ԱՄՆ Սենատում փոքրամասնության ղեկավար Չակ Շումերը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին պահանջել են եթեր տրամադրել Դեմոկրատներին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրվող ուղերձի հետ: Այս մասին հայտնում է Associated press լրատվական գործակալությունը: «Այժմ, երբ հեռուստաընկերությունները համաձայնության են եկել ցուցադրել նախագայի տեսաուղերձը, որը, դատելով իր նախկին ուղերձներից, լինելու է ամբողջությամբ ատելության խոսք ու ապատեղեկատվություն, ապա […]
13:04 08.01.2019
Իրուկանջի մեդուզան դասվում է աշխարհի ամենաթունավոր կենդանիների շարքին: Իրուկանջի մեդուզայի թույնը 100 անգամ ավելի ուժեղ է կոբրայի թույնից: Մահացու վտանգավոր իրուկանջի մեդուզաներն ավստրալական Քուինսլենդ նահանգում հարձակվել են հանգստացողների վրա: Տուժել է 22 մարդ: Այս մասին հաղորդում է SBS հեռուստաալիքը: Իրուկանջի մեդուզաները հիմնականում բնակվում են Ավստրալիայի հյուսիսային ջրերում, հիմա սակայն տաք ջուրը նրանց դեպի հարավ է […]
13:00 08.01.2019
Ընթացիկ Shutdown-ն ընդգրկվել է ԱՄՆ պատմության մեջ երկարատևությամբ աչքի ընկած եռյակում, հաղորդում է TIME-ը: Աղբյուրը նշում է, որ արդեն 16 օր է, ինչ ԱՄՆ դաշնային ծառայությունները դադարեցրել են իրենց աշխատանքը: Բյուջեի չհաստատման դեպքում կառավարության աշխատանքի դադարեցման համակարգը սկսել է գործել 1976թ-ից: Այս ընթացքում կառավարությունը դադարեցրել է իր աշխատանքը 21 անգամ: Ավելի երկար ժամանակահատվածում կառավարությունը չի աշխատել […]
12:54 08.01.2019
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացողներ Արագադ Աբրամյանն ու Արկադի Մկրտիչյանը 2018/19 թթ. մրցաշրջանում իրենց կարիերան կշարունակեն Ղազախստանի առաջնությունում հանդես եկող «Բարսի Ատիրաու» ակումբում: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ «Բարսի Ատիրաու» ակումբն այս մրցաշրջանում ազգային առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում, որոնցից հաղթանակի է հասել 7-ում: Աբրամյանն ու Մկրտիչյանն իրենց նորամուտը նշեցին Եվրոպական «Բիբլ» լիգայում, որտեղ «Բարսի Ատիրաու»-ն 71-73 հաշվով […]
12:34 08.01.2019
2019 թվականի հունվարի 8-ին կայացել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահի օգնական-ԱԽ քարտուղար Գաբիթ Բայժանովի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդից: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ: ՀՀ ԱԽ քարտուղարն իր խորին ցավակցություններն է փոխանցել սպանված Ժանսեիտ Բակըտժանուլի հարազատներին և մերձավորներին: Երկուստեք ընդգծվել է կենցաղային հողի […]
12:05 08.01.2019
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում դայակը սպանել է երկու ամսական տղային, հետո հանձնել է ծնողներին` ներկայացնելով, թե փոքրիկն իբր քնած է: Երբ երեխայի մայրիկը՝ Մեգան Ռոյսը, եկել է տղային վերցնելու, ոչ մի կասկածելի բան չի նկատել: Միայն ահագին ժամանակ անց է զգացել, որ փոքրիկը չի շնչում, իսկ նրա մաշկը սառն է: Դայակը՝ 28-ամյա Մարիսսա Տիտսորտը, քննիչներին ասել […]
11:57 08.01.2019
Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է ԱՄՆ-ում զբոսաշրջիկը փրկում ճային պլաստիկե օղակի գերությունից, գրում է Daily Mail-ը: Այն հայտնվել էր թռչնի պարանոցին: Տարա Ռասսելը նկատել է դժբախտության մեջ հայտնված թռչնին, երբ Ֆլորիդա նահանգի ափերից մեկում հանգստանալիս է եղել: Կինը մեծ ջանքերի գնով փրկել է կենդանուն:
11:49 08.01.2019
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից ավելի քան երկու տարի անց՝ այսօր առավոտյան սկսվել է այդ գործով առաջին դատաքննությունը։ Գործով մեղադրվում է 18 մարդ։ Այս մասին դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Կառլովը սպանվել էր 2016 թվականի դեկտեմբերի 19-ին՝ միջոցառման ժամանակ, թուրք ոստիկան Մևլութ Ալթինթաշի կրակոցից։ Հետագայում թուրքական իշխանությունները գրեթե 30 մարդու մեղադրանք են […]
11:36 08.01.2019
Այսօր առավոտյան անհայտ տղամարդը հարձակում է գործել Պեկինի տարրական դպրոցներից մեկի աշակերտների վրա: 20 երեխաներ վնասվածքներ են ստացել: Նրանք բոլորը հոսպիտալացվել են: Տուժածներից 3-ը գտնվում են ծանր վիճակում: Նշվում է, որ ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հանցագործին տեղում ձերբակալել է: Ինչով է զինված եղել տղամարդը, և որոնք էին հարձակում գործելու դրդապատճառները, առայժմ չի […]
11:24 08.01.2019
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ցույցերի ամբողջ ընթացքում այդ ցույցերի վերաբերյալ արդեն 1000-ից ավելի դատական որոշում է կայացվել, ոստիկանությունը տարբեր ժամկետներով ձերբակալել է ավելի քան 5․6 հազար մարդու։ Այս մասին նախօրեին իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Նա տեղեկացրել է, որ կոնկրետ Հաղթական կամարը պղծելու գործով բոլոր մեղադրվողները ձերբակալված են՝ թվով 13 մարդ։ Իշխանության […]
11:14 08.01.2019
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում կայացել է 1/16 փուլի վիճակահանությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մյուս զույգերն են. «Մանչեսթեր Սիթի»-«Բարնլին», «Չելսի»-«Շեֆիլդ»/«Լուտոն», «Տոտենհեմ»-«Քրիսթալ Փելաս», «Սուոնսի»-«Ջիլինգհեմ»,«Ուիմբլդոն»-«Վեսթ Հեմ», «Սթոկ»/«Շրեսբուրի»-«Վուլվզ», «Միլուոլ»-«Էվերթոն», «Բրայթոն»-«Վեսթ Բրոմվիչ», «Աքրինգտոն»-«Դերբի»/«Սաութհեմփթոն», «Դոնկաստեր»-«Օլդհեմ Աթլետիկ», «Նյուքասլ»/«Բլքեբեռն»-«Ուոթֆորդ», «Միդլսբրո»-«Նյուպորտ», «Բարնետ»-«Բրենտֆորդ», «Պորտսմուրտ»-ՔՊՌ, «Բրիստոլ»-«Բոլտոն»: «Զինագործները» և «կարմիր սատանաները» միմյանց հետ կմրցեն հունվարի 26-ին: