TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ոստիկանությունը հարցաքննել է Չեխիայի վարչապետին նրա որդու՝ Ղրիմ գնալու պատճառով

00:28 27.11.2018

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը հայտնվել է ոստիկանությունում, քանի որ վերջինիս տղան եղել է Ղրիմում, գրում է Seznam-ը: «Վարչապետ Բաբիշը անցկացրել է ոստիկանությունում 2 ժամ և պատասխանել է որդու վերաբերյալ հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ: Դրա հետ մեկտեղ վարչապետը կարողացել է խուսափել լրագրողների հետ հանդիպումից, որոնք իրեն սպասում էին ոստիկանության բաժանմունքի մոտ: Ոստիկանությունը հարցաքննություն է սկսել Բաբիշի […]

̰
Բիթքոյնը կտրուկ արժեզրկվել է

19:58 26.11.2018

Բիթքոյնի արժեքը կտրուկ նվազել է: Այժմ այն 4 հազար դոլարից էլ ցածր արժեք ունի: Այս մասին հայտնում է CoinMarketCap-ը: Հաղորդվում է, որ նման իրավիճակ ստեղծվել էր նաև 2017 թվականի սեպտեմբերին: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղի ժամանակով 06:30-ի դրությամբ՝ բիթքոյնն արժեցել է 3.8 հազ. դոլար: Էլեկտրոնային տարադրամն ընդամենը 24 ժամվա ընթացքում արժեզրկվել է 13 տոկոսով:

̰
ԵԱՀԿ-ն կոչ է արել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը լուծել դիվանագիտական ճանապարհով

19:16 26.11.2018

Ռուսական կողմը հարվածել է ուկրաինական նավին և կրակ է բացել, այնուհետև կալանել է ուկրաինական 3 նավերը:

̰
Քիմ Քարդաշյանն ու Շերը Հայաստան գալու ցանկություն են հայտնել

19:13 26.11.2018

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանը և հայտնի փոփ-երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան) միմյանց հետ Հայաստան գալու ցանկություն են հայտնել, այս մասին նրանք ասել են «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի (KUWTK) ժամանակ, գրում է  «Արմենպրես»-ը: Նշվում է, որ Քարդաշյանն իր ընկերուհիների հետ գնացել էր Լաս Վեգաս՝ Շերի համերգին: Ելույթից հետո երգչուհին միացել էր Քարդաշյանին, և միմյանց տեսնելուց հետո նրանք գրկախառնվել են, և Շերը սկսել է գովել Քիմին […]

̰
Պորոշենկոն ՌԴ-ից պահանջել է անհապաղ վերադարձնել ուկրաինացի զինծառայողներին

19:05 26.11.2018

Ռուսական կողմում է գտնվում 24 ուկրաինացի նավաստի:

̰
Հայտնի է Բեռնարդո Բերտոլուչիի մահվան պատճառը

18:59 26.11.2018

Իտալացի լեգենդար ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին մահացել է ուռուցքային հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների հետևանքով, որի դեմ պայքարում էր երկար ժամանակ, տեղեկացնում է The Guardian-ը: Նշվում է, որ ռեժիսորը ավելի քան 10 տարի գամված է եղել հաշմանդամի սայլակին ողնաշարի ճողվածքի անհաջող վիրահատությունից հետո: Ավելի վաղ հայտնել էինք, որ կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և […]

̰
«Սադրանք». Լավրովը մեկնաբանել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը

18:51 26.11.2018

ՌԴ արտգործնախարարը խոսել է նաև Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու մասին:

̰
Ե՞րբ է հնարավոր մեկնել Մարս, և ի՞նչ կարժենա այդ ուղևորությունը

18:36 26.11.2018

Ամերիկյան SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ, 70 տոկոս հավանականությամբ, կարող է թռչել Մարս: Այս մասին 47-ամյա Մասկը հայտնել է Axios կայքի հետ զրույցում: Նա ենթադրել է, որ նման գիտարշավը հնարավոր կլինի իրականացնել 7 տարի անց: Տիեզերական զբոսաշրջիկի համար մեկ տոմսը կարժենա մի քանի հարյուր հազար դոլար: «Մենք վերջերս մի քանի հայտնագործություն ենք […]

̰
Էրդողանը հանձնարարել է արտերկրում կազմակերպել Արա Գյուլերի նկարների ցուցադրությունները

18:32 26.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է արտերկրում կազմակերպել հայտնի հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցադրությունը: Նշենք, որ Արա Գյուլերը մահացել է հոկտեմբերի 17-ին, 90 տարեկան հասակում: Ինչպես հաղորդում է թուրքական Sabah հանդեսը, լուսանկարչի աշխատանքների ցուցադրությունը կազմակերպվելու է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի հայտնի ցուցասրահներում: Նշվում է, որ հիմա ընթանում են կազմակերպչական աշխատանքները: Արա Գյուլերը […]

̰
Ուկրաինայի նախագահն ստորագրել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին հրամանագիր

18:03 26.11.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մասին հրամանագիրը երկրում ռազմական դրություն մտցնելու մասին: Այս մասին ասված է Ուկրաինայի նախագահի կայքում: Ռազմական դրությունն այս երկրում կգործի 2018 թվականի նոյեմբերի 26-ից մինչև հաջորդ տարվա հունվարի 26-ը: Նշվում է, որ Ուկրաինայի գլխավոր շտաբին «մասնակի մոբիլիզացման» հրահանգ է տրվել: Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը հանձնարարվել է ուժեղացնել […]

̰
Նավթի գնի գահավիժումը դադար է վերցրել

17:37 26.11.2018

Մի քանի կտրուկ անցումներից հետո նավթի գինն այսօր կայունացել է։ «Brent» տեսակի նավթը, որ գնով գրեթե հավասար է ադրբեջանական «Azeri LT CIF», այսօր 2,2 տոկոս աճ է գրանցել (պայմանավորվածությունները կնքվել են հաջորդ տարվա հունվարի մատակարարումների համար)։ Այս տեսակի նավթը վերականգնել է դիրքերն ու նորից բարձրացել բարելի համար 60 դոլար գնին։ Սա հատկապես ադրբեջանական կողմի համար […]

̰
Ուկրաինայի բանակը բերվել է մարտական պատրաստվածության լրիվ աստիճանի

16:07 26.11.2018

Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ են կատարել:

̰
Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդականն այսօր կտեղափոխվի բանտ

15:19 26.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն այսօր կտեղափոխվի բանտ: Նա երկշաբաթյա ազատազրկման է դատապարտվել Հետախուզության դաշնային ծառայությանը «ռուսական գործով» կեղծ տեղեկություններ տրամադրելու համար: Դատարանը որոշումն ընդունել էր սեպտեմբերին: Ազատազրկումից բացի, նա ստիպված կլինի 200 ժամ հանրային աշխատանք կատարել և վճարել 9.5 հազար դոլարի տուգանք: Հիշեցնենք՝ նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսն ընդունել էր, որ 2017 […]

̰
Նոր Զելանդիայում բացվել է Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկած զինվորներին նվիրված հուշարձան

15:06 26.11.2018

Նոր Զելանդիայի մայրաքաղաքում բացվել է հուշարձան՝ նվիրված նորզելանդացի զինվորականներին, որոնք 1915 թվականին Օսմանյան կայսրությունում փրկել են  հայերի և ասորիների: Հուշարձանը բացվել է Վելինգտոնի քաղաքային գերեզմանատան տարածքում: Նախաձեռնության հեղինակները տեղի հայկական և ասորական համայնքների ներկայացուցիչներն են: «Շուրջ 1.5 միլիոն հայեր և 300 հազար ասորիներ 1915 թվականին դարձան Օսմանյան կայսրությունում իրագործված ցեղասպանության զոհեր: Մինչ օրս Նոր Զելանդիայի […]

̰
Մահացել է իտալացի լեգենդար կինոռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչին

14:00 26.11.2018

Կյանքի 78-րդ տարում այսօր Իտալիայում մահացել է լեգենդար կինոռեժիսոր և դրամատուրգ Բեռնարդո Բերտոլուչին: Ռեժիսորը կինեմատոգրաֆի հեղինակավոր մրցանակների է դափնեկիր է, արժանացել է «Օսկար»-ի (1987թ.), «Ոսկե գլոբուս»-ի (1988թ.), BAFTA (1989թ.) և այլ մրցանակների: 2011թ. Բերտոլուչին արժանացել է Կաննի կինոփառատոնի պատվավոր մրցանակի, իսկ 2013թ. Հոլիվուդի Փառքի ծառուղում բացվել է նրա աստղը: Բեռնարդո Բերտոլուչին համաշխարհային ճանաչում ձեռք բերեց 1970 թվականին […]

̰
Եվրախորհրդարանի նախագահը աչքի տակ կարմիր շրթներկ է քսել՝ ի պաշտպանություն կանանց

13:45 26.11.2018

Արշավին են միացել նաև մի շարք հայտնի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն:

̰
Կոտրած թևով աղավնին իր «ոտքով» եկել է անասնաբուժական կլինիկա

12:10 26.11.2018

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ Օմսկ քաղաքում: Իր «ոտքով» անասնաբուժական կլինիկա է եկել մի աղավնի, որը, ինչպես պարզվել է, բուժման լուրջ կարիք ունի:  «Մուտքի ապակե դռան թակոցը լսեցի և երբ շրջվեցի՝ զարմացա: Դռան հետևում աղավնի էր, որը կտուցով հարվածում էր ապակուն: Ես բացեցի դուռը, թռչունը ներս եկավ, չվախեցավ, որևէ դիմադրություն ցույց չտվեց, երբ նրան […]

̰
Նոր Զելանդիայում ափ է նետվել ավելի քան 140 դելֆին

12:01 26.11.2018

Նոր Զելանդիայի Սթյուարթ կղզու ափ է նետվել 145 դելֆին: Այս մասին հայտնել է Radio New Zealand-ը: Դելֆիններին հայտնաբերել է արշավորդների խումբը և անմիջապես զանգահարել Բնության պաշտպանության հարցերով վարչություն: Ռադիոկայանի տվյալներով՝ շաբաթ երեկոյան դելֆինների երկու վտառ է նետվել ափ: Դելֆինների կեսից ավելին սատկել է: Դելֆինների մի մասին էլ տանջանքներից ազատելու համար մահացու ներարկում են կատարել: Նոր Զելանդիայի շրջակա միջավայրի […]

̰
Ուկրաինայում հնարավոր է՝ ռազմական դրություն մտցվի

10:08 26.11.2018

Ազովի ծովում տեղի ունեցած միջադեպից հետո Ուկրաինայի մի քանի քաղաքներում բողոքի ալիք է բարձրացել: Ցույցեր են տեղի ունեցել Ուկրաինայում ՌԴ դեսպանատան առջև: Ցույցի ժամանակ դեսպանատան ուղղությամբ ծխանռնակներ  են նետվել:  Ցուցարարները նաև փորձել են հրկիզել դեսպանատան դիմաց կայանված մեքենաների անվադողերը, սակայն իրավապահները միջամտել են նրանց գործողություններին: Ավելի ուշ իրավիճակը դեսպանատան դիմաց կայունացել է, սակայն մի քանի […]

̰
«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ». ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն շնորհակալություն է հայտնել

09:49 26.11.2018

«Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագահ Թրամփ»: ԱՄՆ-ի նախագահն ինքն իրեն է շնորհակալություն հայտնել նավթի գների նվազման համար: Շնորհակալական գրառումը Թրամփն արել է «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով, որ  նավթի գները տարվա նվազագույնից էլ ցածր ցուցանիշի են հասել: «Ինչ լավ է, որ նավթի գները նվազում են: Շնորհակալությո՛ւն Ձեզ, նախագա՛հ Թրամփ: Գումարեք սա տնտեսության մասին մյուս դրական նորություններին, օրինակ նրան, […]

̰
ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել

08:45 26.11.2018

ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 1200 ավիաչվերթ է չեղարկվել։ Փակվել են նաև մի քանի խոշոր ավտոմայրուղիներ։ Ձյան առատ տեղումներն ու սաստիկ քամին իրենց տիրապետության տակ են վերցրել Կանզաս, Այովա, Միսսուրի և Նեբրասկա նահանգները։ Բնության տարերքից առավել տուժել են Չիկագո և Կանզաս-սիթի քաղաքները։ Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ձնաբուքը կշարժվի հյուսիսարևելյան ուղղությամբ ու գերակայության տակ կառնի Ինդիանա ու Միչիգան […]

̰
Իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 550-ի

08:31 26.11.2018

Երեկ երեկոյան իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։ Ամենից շատ տուժել է Իրանի Կերմանշահ նահանգը, որտեղ բնակիչները զգացել են 20 հետցնցում։ Հաղորդվում է Իրաքյան Քրդստանի տարածքում 1 զոհի և 43 վիրավորի մասին։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի […]

̰
ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ներգաղթյալները գրոհ են սկսել․ ամերիկյան կողմն արցունքաբեր գազ է կիրառել

08:15 26.11.2018

Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեքսիկական Տիխուանա քաղաք ժամանած ներգաղթյալների քարավանից մոտ 500 անձինք ձեռնարկել են սահմանային արգելապատեշների գրոհման փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրստեն Նիլսենը։ Անկարգություններին նախորդել է փախստականների խաղաղ ցույցը, որից հետո մի քանի հարյուր մասնակիցներ առանձնացել են բազմությունից ու հարձակում գործել։ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել զսպել բազմությանը։ ԱՄՆ մաքսային-սահմանային […]

̰
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն արձագանքել են Ազովի ծովում իրավիճակի սրացմանը

07:57 26.11.2018

Կապված Ազովի ծովում իրավիճակի սրացման հետ՝ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն հայտարարել են Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցելու մասին։ ԵՄ-ն նշել է ծովում աճող լարվածությունն ու կոչ արել ՌԴ-ին վերականգնել Կերչի նեղուցով ազատ երթևեկը։ Այս մասին թվիթերյան էջում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը։ «Կերչի նեղուցում և Ազովի ծովում լարվածությունը զգալիորեն աճել է։ Մենք ակնկալում […]

̰
Ազովի ծովում կոնֆլիկտ է հասունանում․ ՌԴ-ն կալանել է ուկրաինական 3 նավ

07:42 26.11.2018

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի 3 նավ կալանելու մասին, որոնք կիրակի «մի շարք սադրանքներ են թույլ տվել»։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ ՌԴ պահանջներին չենթարկված ուկրաինական նավերի դեմ զենք է կիրառվել։ Ուկրաինացի վիրավոր 3 զինվորներին (որոշ տվյալներով՝ վիրավորները 6-ն են) բուժօգնություն է ցուցաբերվել։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ռուսական կողմը […]

̰
Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի վարկանշային համակարգ

23:40 25.11.2018

Չինաստանում ծրագրում են ներմուծել քաղաքացիների սոցիալական վարքի և պահվածքի վարկանշային համակարգ: Այս նախագիծն արդեն ներկայացրել են Պեկինի ղեկավարությանը, հայտնում է Bloomberg պարբերականը: Պաշտոնյաները հավաքելու են 22 մլն բնակչության հիմնական տվյալները և դրանց համապատասխան՝ մարդուն վարկանիշ են տալու: 2020 թվականի վերջին այն քաղաքացիները, որոնք, համաձայն այդ համակարգի, կունենան բարձր վարկանիշ, կունենան նաև առավելություններ հասարակության մեջ, իսկ […]

̰
Շվեյցարիայում այսօր անցկացված երկու հանրաքվեները ձախողվել են

23:23 25.11.2018

Նոյեմբերի 25-ին Շվեյցարիայում միանգամից երկու հանրաքվե է անցկացվել։ Դրանցից մեկը վերաբերել է այսպես կոչված «Ինքնորոշման հարցով նախաձեռնությանը», որը սպառնալիքի տակ է դնում Շվեյցարիայի միջազգային պարտավորությունները։ Շվեյցարացիները չեն աջակցել նախաձեռնությանը, համաձայն որի՝ առաջարկվում էր ավելի մեծ կշիռ տալ ազգային իրավունքին, քան միջազգայինին։ Եթե պոպուլիստների նախաձեռնությունն իրականություն դառնար, ապա երկիրը կարող էր չեղարկել Մարդու իրավունքների հարցերով եվրոպական […]

̰
ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել

23:05 25.11.2018

ԱՄՆ-ում Աֆղանստանի դեսպանի պաշտոնում առաջին անգամ կին է նշանակվել։ Ռոյա Ռահմանին փոխարինել է Համդուլա Մոհիբին, ով օգոստոսին նշանակվել էր երկրի նախագահի խորհրդականի պաշտոնում։ Ինչպես հայտնում է 1TV հեռուստաալիքը, մինչ նոր պաշտոնում նշանակվելը, Ռահմանին աշխատել է որպես Ինդոնեզիայում Աֆղանստանի դեսպան։ Նշվում է, որ նախորդ պաշտոնում դիվանագետը հաջողությունների է հասել և շուտով կսկսի աշխատանքը Վաշինգտոնում։

̰
ՌԴ օդուժը հարվածել է Հալեպի ուղղությամբ քլորով արկեր նետած գրոհայինների դիրքերին

22:47 25.11.2018

ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է տարածել այն մասին, թե ինչպես են ռուսական Су-24 ռմբակոծիչները հարվածել Հալեպի շրջանում տեղակայված գրոհայիններին։ Տեսանյութը հրապարակել է РЕН ТВ-ն։ Ինչպես հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ռուս զինվորականներն ի հայտ են բերել ահաբեկչների հրետանային դիրքերը, որտեղից նոյեմբերի 24-ին քլորով արկեր էին արձակվել Հալեպի որոշ թաղամասերի ուղղությամբ։ Հարձակման հետևանքով տուժել […]

̰
Եգիպտոսում հին դամբարան են հայտնաբերել

17:00 25.11.2018

Եգիպտական Լյուքսոր  քաղաքի մոտակայքում աշխատող հնէաբանները մ.թ.ա․ 1292-1286 թթ․ փարավոնների XIX  դինաստիայի դամբարան են հայտնաբերել, հայտնում է youm 7 պորտալը։ Ըստ նախնական տվյալների՝ դամբարանը պատկանել է Ամոն աստծո տաճարին: Դամբարանում եղել է մումիա, դիմակ և արձանիկներ: Նշվում է, որ դամբարանի պատերին առկա են եղել գունավոր գրանշաններ: Եգիպտոսի հնագույն հուշարձանների գծով նախարար Խալեդա-ալ-Աննանին նշել է, որ դամբարանի կողքին հայտնաբերվել է […]

̰
BACK_TO_TOP