Հայֆայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի նոր դիմանկարը, որը զարդարել է Իսրայելի հարավային հատվածում տեղակայված հնագույն մկրտարաններից մեկի առաստաղը: Դա Քրիստոսի հնագույն որմնանկարներից է, որը շատ քիչ բանով է նման նրան, թե ինչպես են սովարաբար պատկերում Հիսուսին: Գտածոյի մասին հետազոտողները պատմել են Antiquity ամսագրում:
Թեև պատի վրայի կարմիր պիգմենտը հայտնաբերվել էր դեռևս 1920-ականներին, դրա որակն այնքան վատն է եղել, որ ուշադրության չէր արժանացել: Մկրտարանը Ք.ծ.ա. 350 թվականին կառուցված Հարավային եկեղեցուն է պատկանում: Գիտնականները պատահաբար էին նկատել, որ ինչ-որ գծեր աչք են ուրվագծում: Հետո ավելի մանրամասն ուսումնասիրել էին մյուս գծերը և կազմել սափրված, երկար քթով ու ալիքվող մազերով մարդու դիմանկարը:
Գիտնականների կարծիքով՝ որմնանկարում պատկերված է Քրիստոսն իր մկրտության օրը: Որմնանկարում այլ կերպարներ ևս աղոտ ուրվագծվում են: Հավանաբար, նրանք մկրտությանը մասնակցող մարդիկ են: