TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սթիվեն Հոքինգի նկարը կարող է հայտնվել 50 ֆունտ սթերլինգ անվանական արժեքով թղթադրամի վրա. BBC

20:17 02.11.2018

Մեծ Բրիտանիայի նշանավոր գիտնականներից մեկի նկարը կարող է զարդարել 50 ֆունտ սթերլինգ անվանական արժեքով նոր թղթադրամը, հայտնում է BBC-ն: «Մեր թղթադրամները հնարավորություն են ընձեռում ցույց տալ Միացյալ Թագավորության հասարակության բազմազանությունը և նշանավոր քաղաքացիների ներդրումը»,- ասել է Անգլիայի բանկի ղեկավար Մարկ Քառնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թեկնածուների թվում է բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը: Բրիտանացի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը ևս հավակնում է […]

̰
Բրիտանացի զույգը ստրկական պայմաններում է պահել լեհ տղամարդուն

20:00 02.11.2018

Բրիտանացի մի զույգ 4 տարի շարունակ ազգությամբ  լեհ տղամարդու է պահել անազատության մեջ, գրում է Daily Mail պարբերականը: Ոստիկանության տվյալներով՝ համալսարանի դասախոս՝ 56-ամյա Փրիտպալ Բինինգը, և նրա 54-ամյա ամուսինը՝ Փալվինդեր Բինինգը ձերբակալվել են մարդուն ստրկական պայմաններում պահելու մեղադրանքով: Նշվում է, որ ամուսնական զույգը բավականին հարուստ է, նրանց տունը գնահատվել  է 1.2 մլն ֆունտ սթեռլինգ: Տուժածը դիմել […]

̰
Գերմանիան ու Ֆրանսիան քննադատել են ՌԴ կողմից ԵԱՀԿ առաքելության ԱԹՍ-ի ոչնչացման փաստը

19:57 02.11.2018

Գերմանիան և Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրել են ԵԱՀԿ անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) ուղղությամբ հարձակում գործելու մեջ: Այս մասին հայտնում է DW-ն: Հաղորդվում է, որ ԱԹՍ-ն կործանվել է Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանային հատվածում: «Վերջին շաբաթների ընթացքում սարքը հաճախակի ֆիքսում էր, թե ինչպես են փոխադրամիջոցները տեղաշարժվում ռուս-ուկրաինական սահմանային հատվածում: Կապի ընդհատումից առաջ սարքը ֆիքսել էր հակաօդային պաշտպանության հրթիռային […]

̰
Դավիթ Տոնոյանի լիբանանյան հանդիպումները շարունակվում են

19:26 02.11.2018

UNIFIL west sector-ում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին զինվորական կարգով դիմավորել է իտալական բանակի բրիգադի գեներալ, Գարիբալդի բրիգադի հրամանատար Դիոդաթո Աբագնարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հրապարակելով լուսանկարներ: «Հենց այս հատվածում, նշված բրիգադի ենթակայության տակ են ծառայությունն իրականացնում հայ խաղաղապահները։ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարին ուղեկցում էր Լիբանանում […]

̰
Իզմիրում կայացել է ԱՄՆ հոգևորականի գործով դատական նիստը

19:01 02.11.2018

Նոյեմբերի 1-ին Իզմիրում տեղի է ունեցել ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործով դատական հերթական նիստը: Այս մասին հայտնում է Enmenihaber.am-ը: Հաղորդվում է, որ դատավարությունը կայացել է այդ երկրի ծանր հանցագործությունների դատարանում: Նիստն ընթացել է առանց Բրանսոնի, քանի որ ավելի վաղ՝ Թուրքիայի դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել ու վերադարձել ԱՄՆ: Միևնույն ժամանակ, սակայն, նրա վրայից չեն […]

̰
Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա

18:27 02.11.2018

Արևմտյան Լոնդոնում անհայտ անձը դանակով հարձակվել է երկու հոգու վրա: Այս մասին հաղորդում է RT-ն՝ հղում անելով Սքոթլենդ-Յարդի լրատվական ծառայությանը: Նշվում է, որ դեպքն ահաբեկչություն չէ: «Երկու մարդ վիրավորվել է, իսկ հարձակվողին ձերբակալել են: Դեպքը կապ չունի ահաբեկչության հետ»,- ասված է հայտարարությունում: Տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունն անվտանգության նկատառումներից ելնելով՝ հարակից շենքերի բնակիչներին տարհանել է:  

̰
Ճապոնիայում կղզի է անհետացել

18:20 02.11.2018

Ճապոնական Հոկայդո կղզուց հյուսիս՝ Կուրիլյան կղզիների ափի մոտակայքում, անհետացել է այդ երկրին պատկանող Էսանբե Հանակիտա Կոձիմա կղզին: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կղզու անհետացման փաստը չեն նկատել անգամ մոտակա կղզիների բնակիչները: Այդ փաստն արձանագրել է փոքր կղզիներ մասին գրքի հեղինակը: Հաղորդվում է, որ դեռևս 1987 թվականին կղզին ջրի մակերևույթից բարձր է եղել […]

̰
Կատալոնիայում կառավարության արտահերթ նիստ է հրավիրվել

17:56 02.11.2018

Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան կառավարական խորհրդի արտաhերթ նիստ է հրավիրել այն բանից հետո, երբ  Իսպանիայի դատախազությունը մեղադրանք է առաջադրել կատալոնացի մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ, գրում է El Periodico պարբերականը: Դատախազությունը երկարատև ազատազրկում է պահանջել այդ գործիչների համար՝ մեղադրելով նրանց պետական միջոցների չարաշահման և անկարգություններ հրահրելու համար: Հիշեցնենք՝ Կատալոնիայի վարչապետ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է նոր […]

̰
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին՝ Աստանայում

17:15 02.11.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովը չի բացառում, որ կազմակերպության նոր ղեկավարի հարցը կքննարկվի նոյեմբերի 8-ին` Աստանայի գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: «Ես չեմ բացառում, որ այդ հարցը կքննարկվի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է Սեմերիկովը`պատասխանելով հարցին` հնարավո՞ր է արդյոք Աստանայում կայանալիք գագաթնաժողովում քննարկվի ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցն այն բանից հետո, երբ այդ պաշտոնը լքել է […]

̰
«Վիվարո»-ի շնորհիվ «Էմիրեյթս» մարզադաշտում պատվավոր տեղ հատկացվեց հայկական եռագույնին և Armenia գրությանը

16:42 02.11.2018

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտում այսուհետ մշտապես իր տեղն ունի Armenia գրվածքով և հայկական եռագույնով պաստառը: Այս նախաձեռնությունը, որի շնորհիվ Հայաստանը ստացել է իր հատվածը «Արսենալ»-ի մարզադաշտում, իրականացվել է SoftConstruct ընկերության և իր «Վիվարո» բրենդի  ջանքերով: Նման պատվի արժանանում են Անգլիայից դուրս գործող՝ «Արսենալ»-ի խոշորագույն ֆան-ակումբները: «Արսենալ»-ն Անգլիայում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից է, որի տնային […]

̰
Այցելուն թանգարանում լուսանկարվելիս վնասել է Դալիի և Գոյայի կտավները

15:23 02.11.2018

Եկատերինբուրգի Արվեստի միջազգային կենտրոնում մի քանի կտավներ են վնասվել, գրում է ТАСС-ը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կանանցից մեկը Սալվադոր Դալիի և Ֆրանցիսկո Գոյայի կտավների դիմաց կանգնած լուսանկարվում: Այդ ընթացքում կոնստրուկցիան, որը վրա կախված էին կտավները, գետնին է ընկել: Տեղի ունեցածի հետևանքով վնասվել է Դալիի կտավը և Գոյայի կտավի շրջանակն ու ապակին: Կտավներն ուղարկվել են […]

̰
Քանի դեռ ՀՀ-ում չեն ավարտվել ներքաղաքական գործընթացները, ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներ չեն դիտարկվի. Լավրով

15:09 02.11.2018

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում շփումներն ակտիվացնելու Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների պայմանավորվածությունը, բայց միաժամանակ նշել է, որ մինչև Հայաստանի ներքաղաքական բուռն գործընթացների ավարտը,՝ դժվար թե հնարավոր լինի լրջորեն դիտարկել կոնկրետ տարբերակներ՝ ճգնաժամից դուրս գալու և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը լիարժեքորեն ապահովելու համար: Այս մասին գրել […]

̰
Հարավային Օսիան կվավերացնի Սիրիայի հետ ստորագրած համաձայնագիրը

14:56 02.11.2018

Հարավային Օսիայի խորհրդարանն այսօր մտադիր է վավերացնել Սիրիայի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիրը, հայտնում է aliq.ge-ն՝ վկայակոչելով Interpressnews-ին: Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 23-ին՝ Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովի Դամասկոս կատարած այցի շրջանակներում: Համաձայնագիրը ենթադրում է Սիրայի և Հարավային Օսիայի միջև արտաքին քաղաքականության և տնտեսական ոլորտներում համագործակցություն: «Հարավային Օսիայի կառավարությունը ներդրումային և տնտեսական գործունեություն ծավալելու […]

̰
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները համագործակցության 18 փաստաթուղթ են ստորագրել

14:09 02.11.2018

ԱՊՀ երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Դրանց թվում Է միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադրության ստեղծման դեպքում փոխօգնության մասին համաձայնագիրը: Մյուս փաստաթղթերը վերաբերում են համագործակցությանը էներգետիկական մեքենաշինության, տեղեկատվության փոխանակման, թափոնների վերամշակման, հումանիտար հարցերի, մտավոր սեփականության և շրջակա միջավայրի […]

̰
ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել G20-ի ժամանակ

13:38 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Չինաստանի հետ առևտրային համաձայնագիր ստորագրել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում, հայտնում է Bloomberg-ը: Գագաթնաժողովը տեղի է ունենալու այս տարվա նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը՝ Բուենոս Այրեսում: Աղբյուրի համաձայն՝ Թրամփը հանձնարարել է նախարարների կաբինետին մշակել համաձայնագրի նախնական պայմանները: Ավելի վաղ Թրամփը հայտնել էր ամերիկա-չինական առևտրային հարցերի շուրջ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ […]

̰
Ինչպիսի՞ն է պետությունների ղեկավարների անվտանգությունը

13:27 02.11.2018

Աշխարհում ամենից շատ ապահովվում է պետության ղեկավարների անվտանգությունը, քանի որ նրանք կառավարում են մի ամբողջ երկիր, պետք է ունենան իսկապես հուսալի թիկնազոր: Ղեկավարները լինում են տարբեր, ոմանք մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության աշխատակիցների առկայությանն ու քանակին, իսկ կան ղեկավարներ, ովքեր առհասարակ չեն կարևորում դրա առկայությունը: Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպիսի թիկնազոր ունեն աշխարհի տարբեր երկրների […]

̰
Լուսնից բերված հողակտորն աճուրդի է դրվել

13:26 02.11.2018

Առաջիկայում կայանալիք Sotheby’s աճուրդում ամենասպասված դրվագը կլինի Լուսնից բերված հողակտորի վաճառքը: Այն բերվել է 1970 թվականին «Լուսին 16» առաքելության ժամանակ: Այդ հողակտորը Լուսնից բերելուց հետո փոխանցել են Սերգեյ Կորոլևի այրուն՝ Նինա Կորոլևային: 1993թ. Sotheby’s աճուրդում վաճառվել է 442500 դոլարով: Գնորդը ցանկացել է անանուն մնալ: Աճուրդում, բացի Լուսնից բերված հողակտորից, լինելու են նաև այլ արժեքավոր իրեր, […]

̰
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարը՝ Քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում

12:36 02.11.2018

ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությունը Բուդապեշտում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը մասնակցել է «Իրավապահ մարմինների միջազգային ակադեմիա»-ում կազմակերպված վերապատրաստմանը՝ նվիրված «Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարին»։ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել են հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Տ.Կիրակոսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության […]

̰
Դավիթ Տոնոյանը Լիբանանում է

12:16 02.11.2018

Նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ժամանել է Լիբանանի Հանրապետություն։ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ օդանավակայանում Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները, ողջունելով իրար, ունեցել են կարճ քննարկում։ Նոյեմբերի 2-ին առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այցելել […]

̰
Եկե՛ք միասին կանգնենք լրագրողների կողքին՝ հանուն ճշմարտության և արդարության․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձը

09:47 02.11.2018

Նոյեմբերի 2-ը Լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների անպատժելիությանը վերջ դնելու միջազգային օրն է: Օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև․ «Միայն վերջին տասնամյակի ընթացքում ավելի քան հազար լրագրող է սպանվել իրենց կենսականորեն անհրաժեշտ աշխատանքն իրականացնելիս։ Տասը դատական գործից ինը չի բացահայտվել՝ պատասխանատվության չենթարկելով որևէ մեկին։ Իգական սեռի լրագրողները սովորաբար թիրախավորման […]

̰
Իմ ջանքերը փրկեցին աշխարհը միջուկային պատերազմից․ Թրամփ

08:28 02.11.2018

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կարծում է, որ աշխարհը ներկայում կլիներ միջուկային պատերազմի վիճակում, եթե չլինեին Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորմանն ուղղված իր ջանքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թրամփը՝ Միսսուրի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս։ «Հենց հիմա մենք կլինեիք միջուկային պատերազմական վիճակում, եթե ճիշտ մարդ չգար։ Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ լավ […]

̰
Թրամփը հայտնել է, թե երբ լիովին կմարվի ԱՄՆ-ի պետպարտքը

08:14 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետպարտքը լիովին կմարի իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտին։ Այս մասին գրում է The Hill-ը։ Թրամփը, ելույթ ունենալով աշխատատեղերի ավելացմանը նվիրված միջոցառման ժամանակ, հայտնել է ԱՄՆ-ի վիթխարի պարտքի մասին, ինչպես նաև հավելել, որ երկիրը շուտով կսկսի պարտքերը վճարել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ի պետպարտքն […]

̰
Ֆրանսիայում Հելոուինի տոնակատարությունների ժամանակ 100-ից ավելի մարդ է ձերբակալվել

07:58 02.11.2018

Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները 116 մարդու են ձերբակալել Հելոուինի տոնակատարությունների ժամանակ։ Անկարգություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, մասնավորապես Լիոնում, Թուլուզում, Ռենում և Նանտում։ Անկարգությունների մասնակիցները հրկիզել են ավտոմեքենաներ, աղբամաններ, ինչպես նաև իրենց ագրեսիվ վերաբերմունք դրսևորել իրավապահների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Korrespondent-ը։ ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները նշել է, որ Հելոուինն ավերածությունների առիթ չէ։ Նա ընդգծել […]

̰
Թուրքմենստանի նախագահին ոսկե ծանրաձող են նվիրել

07:42 02.11.2018

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նախարարների կաբինետի նիստի ժամանակ կառավարության անդամներին ցուցադրել է իր մարզական հմտությունները՝ գլխից վեր բարձրացնելով նվեր ստացած ոսկե ծանրաձողը։ Պետության ղեկավարի գործողությունները ներկաները ողջունել են ծափերով։ Նշվում է, որ հոկտեմբերի 31-ին կայացած նիստի ժամանակ քննարկվել է ծանր աթլետիկայի աշխարհի առաջնության նախապատրաստությունը։ Առաջնությունը հանրապետությունում մեկնարկել է նոյեմբերի 1-ին և կշարունակվի 10 օր։

̰
Apple-ը հայտնել է ռեկորդային եկամտի ու շահույթի ստացման մասին

07:28 02.11.2018

Ամերիկյան Apple կորպորացիայի եկամուտները երրորդ եռամսյակում, որն ավարտվել է սեպտեմբերին, կազմել են 62․9 մլրդ դոլար՝ 20 տոկոսով գերազանցելով անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Դա ռեկորդային ցուցանիշ է Apple-ի գոյության ողջ ընթացքում։ Ռեկորդային ցուցանիշի է հասել նաև եռամսյակային շահույթը։ Այն կազմել է 14․1 մլրդ դոլար (2․91 ԱՄՆ դոլար՝ մեկ բաժնետոմսի համար), ինչը 32 տոկոսով ավելի է, […]

̰
Ռուսաստանը, Չինաստանը, բոլորը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին․ Թրամփ

07:16 02.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները շնորհավորել են իրեն ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ, և վստահություն արտահայտել, որ Ռուսաստանն ու Չինաստանը կրկին սկսել են հարգել Վաշինգտոնին։ «Մեզ կրկին սկսել են հարգել, դուք հավանաբար չէիք էլ մտածում, որ երբևէ կլսեք այդ մասին։ Չինաստանը, Ռուսաստանը, բոլորը հարգում են ԱՄՆ-ին, հարգում են այն, ինչ մենք արել […]

̰
Փիթսբուրգի սինագոգում 11 մարդու սպանած տղամարդը չի ընդունել իր մեղքը

00:55 02.11.2018

Փիթսբուրգի սինագոգում ծխականների ուղղությամբ կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ընդունել իր մեղավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ 46-ամյա Ռոբերտ Բաուերսը, գործի շրջանակներում ընթացող դատավարության ամբողջ ընթացքում միայն լռել է: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ հասկանում է իր դեմ առաջադրված՝ 44 կետից կազմված մեղադրանքներն ու գիտակցում է, որ իրեն մահապատիժ է սպառնում, սակայն, […]

̰
Google-ն ու Facebook-ը վտանգավոր են

00:44 02.11.2018

Համացանցի հիմնադիրը համարվող բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին հայտարարել է, որ այնպիսի խոշոր ՏՏ կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը և Facebook-ը, վտանգավոր են, հայտնում է Reuters-ը: Նա հայտարարել է, որ նման կազմակերպությունները չափից դուրս մեծ ազդեցություն ունեն ու մարդկության գրեթե կեսի վերաբերյալ տեղեկատվություն ունեն: Աղբյուրի փոխանցմամբ՝ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսիք են Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Google-ը և Facebook-ը, […]

̰
Աղի չարաշահումը կարող է ցրված սկլերոզի հանգեցնել

00:40 02.11.2018

Յելի համալսարանի գիտնականները պարզել են, որ կերակրի աղի ակտիվ օգտագործումը կարող է հանգեցնել ցրված սկլերոզի: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն: Հիշեցնենք, որ ցրված սկլերոզի դեպքում վնասվում է մարդու նյարդային համակարգը, ինչն էլ կարող է 5-10 տարով կրճատել մարդու կյանքի տևողությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդության վերջնական բուժման հստակ ճանապարհ առայժմ հայտնի չէ: Միայն վերջին ուսումնասիրությունները որոշակի հույսեր […]

̰
Վայրի բնությունը կոչնչանա. գիտնականներ

00:38 02.11.2018

Ավստրալիայի համալսարաններից մեկում մասնագետները կանխատեսել են վայրի բնության ոչնչացումը: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Գիտնականները հետազոտել են մարդկանց գյուղատնտեսական գործունեությունը վերջին 100 տարիների ընթացքում: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ վայրի բնության չօգտագործված տարածքները գնալով վերանում են: Եվ այսպես, մոտ մեկ դար առաջ գյուղատնտեսական, ինչպես նաև անասնաբուծության նպատակով, օգտագործվել է Երկիր մոլորակի մակերևույթի ընդամենը 15%-ը: […]

̰
BACK_TO_TOP