TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է հիվանդանոցում գտնվող մարդկանց վրա. կան վիրավորներ

14:09 01.11.2018

Ճապոնիայի Ամագասակի քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցում գտնվող մարդկանց վրա: Այս մասին հայտնել է Russia Tօday-ը: 28-ամյա տղամարդը դանակով վնասել է 2 մարդու: Ոստիկանները ձերբակալել են նրան: Կատարվում է քննություն տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

̰
Լրատվամիջոցները հայտնել են, թե որ երկիրը կհայտնվի ԻՊ-ի ուշադրության կենտրոնում

13:16 01.11.2018

Հաջորդ երկիրը, որը կհայտնվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուշադրության կենտրոնում, Հորդանանն է: Այս մասին հայտնում է The National Interest-ը: Նշվում է, որ Հորդանանին վտանգ է սպառնում, չնայած ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ-ի հետ կապեր ունենալուն: Մոտ 3 հազար հորդանանցի է համալրել ահաբեկչական խմբավորման կազմը: Ավելին, շուտով նրանք կվերադառնան հայրենիք, ինչն էլ կարող է հնարավոր վտանգ […]

̰
Հելոուինը Կանադայի խորհրդարանում

11:57 01.11.2018

Հելոուինյան շնչով է անցկացվել հոկտեմբերի 31-ին Կանադայի խորհրդարանի նիստը: Առավոտյան մի քանի պատգամավորներ նիստին ներկայացել են ծերունիների տեսքով: Լուսանկարում երևում են Բրայան Մեյը և Քեն Մաքդոնալդը: Սակայն հետևի շարքերում ևս նկատելի են կերպարանափոխված անձինք: Լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Ավելի ուշ նա սոցցանցի իր էջում հրապարակել է հելոուինյան ընտանեկան լուսանկար:

̰
ԱՄՆ Կոնգրեսի շենքի մոտ հրաձգություն է տեղի ունեցել

10:57 01.11.2018

Կապիտոլիումից ոչ հեռու կրակոցներ են հնչել: Վաշինգտոնի ոստիկանությունը հետաքննում է հրաձգության դեպքը, ինչի հետևանքով 35-ամյա տղամարդ է վիրավորվել: Նա ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է: Կոնգրեսի համալիր տանող մուտքերը շղթայվել են: Դեպքը տեղի է ունեցել կենտրոնական երկաթուղային կայարանի և Փոստի թանգարանի շրջանում: Հրաձիգի ինքնությունն ու նման արարքի դրդապատճառները հայտնի չեն:  

̰
Փարիզի օդանավակայանում երկու ինքնաթիռներ են բախվել

09:39 01.11.2018

Փարիզի «Ռուասի-Շառլ դե Գոլ» օդանավակայանում բախվել են երկու ինքնաթիռներ։ Ինչպես գրում է Parisien թերթը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին։ Air France-ի ինքնաթիռը կայանման հրապարակից շարժվել է թռիչքուղի, երբ դրան հետևից թևով հարվածել է Delta Air Lines-ի ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Ֆրանսիական ավիափոխադրողի ինքնաթիռն ուղևորվում էր Սեն-Մարտեն, չվերթը տեղափոխել են այսօր, ուղևորներին […]

̰
Հայտնի է ամենաբարձր վարձատրվող հանգուցյալ աստղը

07:59 01.11.2018

Forbes-ի վարկածով այս տարի հանգուցյալ աստղերից ամենից շատ գումար է «վաստակել» փոփ արքա Մայքլ Ջեքսոնը։ Նրա ստեղծագործությունները ժառանգներին 12 ամսում բերել են 400 մլն դոլար։ Այդ գումարի մեծ մասը կազմում է EMI ընկերությունում վաճառված բաժնեմասը, ինչպես նաև հեռուստատեսային նախագծերը։ Համաձայն անցած տարվա վարկանիշի՝ Ջեքսոնի եկամուտները 2009 թվականին նրա մահվան պահից գերազանցել են 1 մլրդ դոլարը, […]

̰
Ներգաղթյալների «քարավանին» ընդառաջ Թրամփը 15 հազար զինվորական կուղարկի Մեքսիկայի հետ սահման

07:43 01.11.2018

Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը կհասնի 15 հազարի։ Նման մեծաթիվ զինվորները կփորձեն կանգնեցնել ներգաղթյալների «քարավանը»։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը։ Դեռևս օրեր առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԱՄՆ իշխանությունները հայտարարում էին, որ սահման կուղարկեն 5200 զինծառայողի՝ ներգաղթյալներին զսպելու հարցում սահմանապահներին և գվարդիականներին օգնելու համար։ Հաղորդվում է նաև, որ սահման […]

̰
ԱՄՆ-ը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների էմբարգոն

07:30 01.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է էմբարգոյի գործողությունը, որը նախկինում սահմանվել էր Իրանից նավթի ու նավթամթերքի մատակարարումների վրա։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Հուշագիրը հասցեագրված է Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանն ու Էներգետիկայի նախարարությանը և հրապարակվել է Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլի սահմանումից օրեր առաջ։ «Ես եկել եմ եզրակացության, որ աշխարհում Իրանից զատ, այլ երկրների […]

̰
Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը կստեղծեն Սուեզի ջրանցքի այլընտրանք

07:16 01.11.2018

Ռուսաստանը, Հնդկաստանն ու Իրանը նոյեմբերին հանդիպում կանցկացնեն՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի գործարկումը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն։ Երկաթգծերի և ծովային ուղիների կիրառմամբ 7200 կմ երկարությամբ նոր տրանսպորտային միջանցքը պետք է դառնա Սուեզի ջրանցքի ավելի էժան և կարճ այլընտրանքը։ Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքը կկրճատի բեռնափոխադրումների ժամանակն ու արժեքը 30-40 տոկոսով։ Օրինակ՝ […]

̰
Աճուրդի է հանվելու Էյֆելյան աշտարակի հին սանդուղքը

00:47 01.11.2018

Միջազգային Artcurial աճուրդում վաճառքի կհանվի Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածը, որը 1983 թվականի վերանորոգումից հետո հանվել է: Նշվում է, որ սանդուղքը 4 մետր է և ունի 25 աստիճան: Աճուրդը կանցկացվի նոյեմբերի 27-ին: Աստիճանի կտորը գնահատվում է 60 հազար եվրո: Սանդուղքն ապամոնտաժվել է 1983 թվականին և փոխարենը տեղադրվել է վերելակ: Այն ապամոնտաժելուց հետո բաժանել են 2-9 […]

̰
Եղիսաբեթ թագուհին պատրաստվում է գահը փոխանցել արքայազն Չարլզին

00:23 01.11.2018

Ուելսի արքայազն Չարլզը 3 տարի հետո հնարավոր է գահ բարձրանա, քանի որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը արդեն պլանավորել է կառավարումը փոխանցել որդուն: Այս մասին տեղեկացնում է Է Daily Mirror թերթը: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին ծրագրում է գործերից հեռանալ 95 տարեկանում: Ընդ որում, ինչպես նշում է թերթը, Նորին Մեծությունը «մտադիր է գահաժառանգին արքայազն-ռեգենտ դարձնել»: […]

̰
Բարսելոնում լաստանավը բախվել է կռունկին ու հրդեհ է բռնկվել

23:35 31.10.2018

Բարսելոնի լողափերից մեկում ուղևորափոխադրող լաստանավը բախվել է ամբարձիչ կռունկին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկացնում է La Vanguardia պարբերականը: Լաստանավը ուղևորափոխադրումներ էր իրականացնում: Այն բախվել է կռունկի հենասյուներից մեկին, որից հետո կռունկն ընկել է ու հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, իսկ հրշեջները մի քանի ժամում կարողացել են հանգցնել կրակը: Կռունկը վնասել է ափին տեղադրված բաքերը, […]

̰
ԱՄՆ-ում տղամարդիկ մասնակցել են բարձրակրունկներով մրցավազքի

21:00 31.10.2018

ԱՄՆ-ում կայացել է տղամարդկանց ամենամյա բարձրակրունկներով մրցավազքը Այս մասին գրում է ТСН-ն: Մրցավազքի մասնակիցները հաղթահարել են 317 մետր տարածությունը: Միջոցառումը, որն այս տարի անցկացվում էր 30-րդ անգամ, տևել է մի քանի րոպե: Մրցավազքին նախորդել է տղամարդկանց դեֆիլեն կոստյումներով: Յուրաքանչյուր տղամարդ ներկայացել է կանացի վառ գույների հանդերձանքով, զգեստներից շատերը խորը լանջաբացվածքով են եղել: «Վազորդների» կոշիկները տարբեր ոճերի […]

̰
Սաուդցի լրագրողին խեղդել են, ապա մասնատել. դատախազությունը մանրամասներ է ներկայացրել

19:12 31.10.2018

Ստամբուլի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ քննարկումները շոշափելի արդյունքի չեն հանգեցրել:

̰
ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացվել է. Պուտին

18:35 31.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է պետական միգրացիոն քաղաքականության նոր հայեցակարգ, որը կհեշտացնի ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը: «Այսօր ստորագրել եմ միգրացիոն քաղաքականության վերաբերյալ լրամշակված պետական հայեցակարգը: Այն միտված է մասնավորապես արտերկրում գտնվող հայրենակիցներին ՌԴ-ում մշտական բնակություն հաստատելու ավելի հարմարավետ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև բնակվելու, աշխատելու և Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու հստակ կանոններ ստեղծելուն»,- ասել […]

̰
Բարձր եմ գնահատում, որ Հայաստանի նախագահը որոշեց մասնակցել Մյունխենի համաժողովին. Վոլֆգանգ Իշինգեր

18:02 31.10.2018

Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնական խմբի Մինսկում մեկնարկած աշխատանքները միավորում են մոտ 70 լիդերների: Այն գործնականում կարևոր հարթակ է գլոբալ անվտանգությանն ու ռազմական խնդիրներին վերաբերող քննարկումների համար՝ փետրվարին կայանալիք Մյունխենի համաժողովին ընդառաջ: Մոտ 70 ղեկավարների առաջին քննարկումները տեղի են ունենում Բելառուսի նախագահական պալատում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը Մինսկից: Անվտանգության համաժողովների հիմնական խմբի աշխատանքներին Հայաստանը մասնակցում է […]

̰
Բուենոս Այրեսում տեղադրել են Դիեգո Մարադոնայի արձանը

17:37 31.10.2018

Արգենտինայի մայրաքաղաքում՝ «Արխենտինոս Խունիորս» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ, տեղադրել են Դիեգո Մարադոնայի արձանը: Այս մասին գրում է TASS-ը: Ի դեպ, դա հենց այն մարզադաշտն է, որտեղ իր ֆուտբոլային կարիերան է սկսել հայտնի ֆուտբոլիստը: 4-մետրանոց արձանի հեղինակը քանդակագործ Խորխե Մարտինեսն է: Արձանը տեղադրվել է՝ որպես հայտնի ֆուտբոլիստի նկատմամբ  հարգանքի և երախտագիտության նշան: Հեղինակները կարծում են, որ […]

̰
Մահվան դատապարտված քրիստոնյա կնոջ ազատ արձակումը Պակիստանում մեծ ցույցերի առիթ է տվել

17:33 31.10.2018

Ասյա Բիբին 2010թ. մեղադրվել էր աստվածանարգության և Մուհամեդ մարգարեին վիրավորելու մեջ:

̰
Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ նախագահ դառնալու հավակնություններ ունի

15:36 31.10.2018

Reddit ընկերության հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Quartz հանդեսին տված հարցազրույցում ասել է, որ ցանկություն ունի իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահական ընտրություններում: «Ես ցանկանում եմ առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց երկրի երկու ամենաազդեցիկ մարդիկ ինձ ասել են, որ երկրին այդ պաշտոնում պետք են ուժեղ կանայք, և եթե ես ուզում եմ տեսնել լուրջ փոփոխություններ, ապա պետք է օգնեմ այդ […]

̰
ՌԴ-ում կրկեսում առյուծի հարձակումից տուժած փոքրիկը կոմայի մեջ է

15:34 31.10.2018

Կրասնոդարի կրկեսում առյուծի գործած հարձակումից հետո փոքրիկ աղջնակը կոմայի մեջ է: Այս մասին հայտնել է Кубань 24 հեռուստաալիքը: Երեխայի հայրը հայտնել է, որ փոքրիկը կոմայում է հայտնվել վիրահատությունից հետո: «Մնացածը հայտնի կդառնա այն բանից հետո, երբ երեխային դուրս բերեն կոմայից»,- ասել է նա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում […]

̰
Հնդկաստանում կանգնեցվել է աշխարհի ամենաբարձր արձանը

15:25 31.10.2018

182մ բարձրություն ունեցող արձանի կառուցման համար ծախսվել է գրեթե 430մլն ԱՄՆ դոլար:

̰
Հայաստանից ՌԴ տարված ծաղիկներն այրվել են

14:50 31.10.2018

Հայաստանից Ռուսաստան տարված հերբերա տեսակի ծաղիկներն այրվել են: Այս մասին տեղեկանում ենք «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնական էջից: Հաղորդվում է, որ փաստաթղթային ստուգումների արդյունքում տվյալ ծաղիկների վրա կարանտինային վտանգավոր օրգանիզմներ են հայտնաբերվել, այսպես կոչված՝ արևմտյան ծաղկային թրիփս: Այս օրգանիզմները, աղբյուրի փոխանցմամբ, տարածված են նաև Ամերիկայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Ասիայում և Աֆրիկայում: Վտանգավոր օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացվել […]

̰ ̰
Հռոմում Վատիկանի դեսպանատանը մարդկային ոսկորներ են հայտնաբերվել

13:54 31.10.2018

Իտալական ԶԼՄ-ները ենթադրում են, որ ոսկորները պատկանում են Վատիկանի աշխատողներից մեկի դեռահաս աղջկան:

̰
Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 25 զոհ

13:06 31.10.2018

«Թալիբան» խմբավորումը հայտարարել է, որ իրենք են կործանել ուղղաթիռը:

̰ ̰
ԱՄՆ-ը արաբական կոալիցիային 30 օր է տվել Եմենում ռմբակոծությունը դադարեցնելու համար

11:58 31.10.2018

Եմենում կառավարության և շիա հուսիտ ապստամբների միջև հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից:

̰
Զամբիայում 1.13 կգ քաշով հազվագյուտ զմրուխտ է հայտնաբերվել

11:25 31.10.2018

Զմրուխտն անվանել են «Ինկալամու», որը թարգմանաբար նշանակում է «առյուծ»:

̰
ՌԴ նավթաբազաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. կան վիրավորներ

10:42 31.10.2018

Հրդեհի բռնկման պատճառ է դարձել ռեզերվուարներից մեկի ապահերմետիկացումը:

̰
Փիթսբուրգի սինագոգ այցելած Թրամփին դիմավորել են ցույցերով

10:16 31.10.2018

Փիթսբուրգի սինագոգում օրեր առաջ հրաձգության հետևանքով 11 հրեա հավատացյալ էր սպանվել:

̰
BACK_TO_TOP