09:47 02.11.2024
Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․ «Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի […]
09:31 02.11.2024
Նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Պետքարտուղարությունում կազմակերպված՝ Դիվալիին նվիրված ընդունելությանը, որտեղ ելույթով հանդես են եկել պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման։ Շաբաթվա ընթացքում դեսպան Մակունցը մասնակցել է նաև Դիվալիի տոնը խորհրդանշող «Դիայի լուսավորման» արարողությանը՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի, ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի, ԱՄՆ-Հնդկաստան ռազմավարական գործընկերության ֆորումի նախագահ […]
09:17 02.11.2024
Կանադայի կառավարությունը կաշխատի ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Այս մասին ուրբաթ օրը Օտտավայում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թաե-Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Մենք հարգում ենք Ամերիկայի ժողովրդի ցանկությունն ու կամքը և պատրաստ կլինենք աշխատել նրա հետ, ում նրանք (ԱՄՆ քաղաքացիները) կընտրեն»,- ասել է Ջոլին՝ պատասխանելով […]
09:03 02.11.2024
Լիբանանի «Հըզբոլլահ» շիական շարժման զինյալ թեւը հոկտեմբերին ավելի քան 4400 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ «Հըզբոլլահի» կողմից հոկտեմբերին ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Լիբանանում ցամաքային գործողության ընթացքում իսրայելական զինուժը հայտնաբերել է ավելի քան 3 հազար պայթուցիկ սարք և […]
08:25 02.11.2024
Առնվազն 469 հազար մարդ լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց Իսրայելի ռազմական գործողությունը շիական «Հըզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ինչպես նշված է փաստաթղթում, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Սիրիայի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ Իրաք է ժամանել 25 հազար լիբանանցի։ Սեպտեմբերի 23-ին […]
23:52 01.11.2024
Եթովպիային հաջողվել է 156 տարի անց վերադարձնել ազգային պատմություն և մշակութային արժեք հանդիսացող կայսր Թեվոդրոս II-ի վահանը, որը գողացել էին բրիտանական գաղութային զորքերը 19-րդ դարում: 1867-1868 թվականների անգլո-եթովպական պատերազմի ժամանակ զավթիչները գողացել են վահանը Մեքդելե ամրոցի գրավումից հետո, հաղորդում է EBC ռադիոն։ Ինքը՝ կայսրը, չցանկանալով հանձնվել, ինքնասպան է եղել։ Եթովպիայի ժառանգության պաշտպանության գրասենյակը ավելի քան […]
23:36 01.11.2024
Թուրքիայի արտգործնախարարությունն անդրադարձել է Եվրամիության կողմից Թուրքիայի մասին հրապարակված զեկույցին, հայտնում է ermenihaber.am-ը։ «Մենք հերքում ենք Թուրքիայի մասին 2024-ի զեկույցում ԵՄ-ի անհիմն գնահատականները հատկապես քաղաքական չափանիշների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։ Թուրքական կողմը ԵՄ-ին մեղադրել է նաև երկկողմ հարաբերություններում քաղաքական խնդիրներ առաջ քաշելու մեջ և ընդգծել, որ անկալում է, թե ԵՄ-ն կվերացնի այդ […]
23:28 01.11.2024
Լեհաստանը «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում սկսել է պաշտպանական ամրությունների գծի կառուցումը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է վարչապետ Դոնալդ Տուսկը։ «Արևելյան վահանը» (Tarcza Wschód) պաշտպանության նախարարության և Լեհաստանի բանակի գլխավոր շտաբի կողմից պատրաստված ծրագիր է, որը ներառում է տարբեր տեսակի ամրությունների, տեղանքային խոչընդոտների և ռազմական ենթակառուցվածքների կառուցում Ռուսաստանի և Բելառուսի հետ Լեհաստանի սահմաններին՝ 800 […]
23:20 01.11.2024
Փհուկետում (Թաիլանդ) մի քանի խանութի սեփականատերեր միաժամանակ բողոքներով դիմել են ոստիկանություն: Նրանք դարձել են գողերի զոհ, ովքեր մտել են մանրածախ առևտրի կետեր և ապրանքներ գողացել։ Ու մինչ խանութների տերերի մեծամասնությունը դժգոհել ու բողոքել է, նրանցից մեկին հաջողվել է հայտնաբերել գողերին և հարձակվել նրանց վրա։ Վերջիններիս ծեծի ենթարկելուց հետո նա դիմել է ոստիկանություն։ Ի դեպ, դեպքի […]
23:12 01.11.2024
Թուրքիայի կառավարությունը պատրաստվում է խորհրդարանի վավերացմանը ներկայացնել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծ, հայտնում է Bloomberg գործակալությունը։ Օրենքն ուղղված է լինելու «այլ երկրների կամ օտարերկրյա կազմակերպությունների համար աշխատողների դեմ, որոնք սպառնում են Թուրքիայի ազգային անվտանգությանը»։ Օրինագծով այդ արարքի համար նախատեսվում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Գործակալության կողմից հարցված իրավաբաններն ու լրագրողները մտահոգություն են հայտնել օրենքի երկիմաստության […]
23:04 01.11.2024
Իրանը կարող է փոխել իր միջուկային դոկտրինը, եթե բախվի էկզիստենցիալ սպառնալիքի, Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ «Միջուկային դոկտրինի փոփոխություն դեռևս հնարավոր է՝ Իրանին սպառնացող էկզիստենցիալ սպառնալիքի դեպքում: Մենք ունենք միջուկային զենք արտադրելու տեխնիկական հնարավորություններ, և հեղափոխության առաջնորդի ֆեթվան միակ բանն է, որ կանգնեցնում է մեզ»,- ասել […]
22:56 01.11.2024
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը տեղեկատվություն է ուղարկել դատախազություն հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրակեղծիքների կոնկրետ փաստերի մասին, ասել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Մենք հաստատել ենք 81 դեպք, երբ «Վրացական երազանքին» աջակցող ընտրողներին հնարավորություն չի տրվել քվեարկել իրենց ընտրատեղամասերում»,- ասել է նա ճեպազրույցում։ Ըստ Մդինարաձեի, այդ ընտրողները, գալով իրենց ընտրատեղամաս, բախվել […]
22:48 01.11.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է Իսրայելի հետ անուղղակի բանակցություններում միջնորդների՝ Գազայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի և իսրայելական բանտերում բանտարկված պաղեստինցիների համար սահմանափակ թվով պատանդների փոխանակման վերաբերյալ համաձայնության շուրջ նախաձեռնությունը, քանի որ այս առաջարկը չի ապահովել արմատական խմբի հիմնական պահանջների կատարումը։ Այս մասին հայտնում է Maan գործակալությունը։ Ինչպես նշել է արմատականների ներկայացուցիչը, «առաջարկները չեն բավարարում […]
22:32 01.11.2024
ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության օրոք կարևոր իրադարձությունների մասին, որոնք ուղղված են աշխարհի երեք ամենամեծ հակամարտությունների քննարկմանը: Այս մասին դիվանագետը հայտարարել է միջազգային կազմակերպության կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում։ «Երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 18-ին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին կգլխավորի Անվտանգության խորհրդի նիստը՝ նվիրված Մերձավոր Արևելքում […]
22:24 01.11.2024
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Գազայի հյուսիսում գտնվող երեխաների համար պոլիոմիելիտի պատվաստումների երկրորդ փուլը կսկսվի շաբաթ օրը, երբ Իսրայեի կողմից տարածքի ռմբակոծությունները դադարեցվեն: «Գազայի հյուսիսում պոլիոմիելիտի պատվաստումը պատրաստ է վերսկսվել վաղը։ Մենք վստահ ենք, որ անհրաժեշտ է մարդասիրական դադար Գազա քաղաքում, որպեսզի պատվաստումը կայանա»,-գրել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսուսը X-ում:
21:44 01.11.2024
Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ հինգշաբթի՝ հոկտեմբերի 31-ի երեկոյան, Պուատիե քաղաքում թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված փոխհրաձգությունը վերաճել է ծեծկռտուքի, որին մասնակցել է մինչև 600 մարդ։ Հինգ մարդ լուրջ վիրավորում է ստացել քաղաքի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, այդ թվում՝ 15-ամյա մի երիտասարդ, ով գլխի վիրավորումից հետո գտնվում է ծանր վիճակում։ Ոստիկանության աղբյուրը հայտնել […]
20:56 01.11.2024
Իրանը Իսլամական Հանրապետությունը իր տարածքի վրա Իսրայելի վերջին հարձակմանը կպատասխանի «ճիշտ ժամանակին և պատշաճ ձևով»։ Այդ մասին Al Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Քամալ Խարազին։ Նոյեմբերի 1-ին ԶԼՄ-ները հաղորդել են, որ Խամենեին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին հանձնարարել է Իսրայելի դեմ պատասխան հարված հասցնելու ծրագիր մշակել:
20:48 01.11.2024
Վաշինգտոնն ու Սեուլը օդային վարժանքներ են անցկացրել։ Երկու երկրների ռազմաօդային ուժերի զորավարժություններին մասնակցել է 110 ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Times-ը։ Համատեղ զորավարժությունների ընթացքում պայմանական ռմբակոծվել են Հյուսիսային Կորեայի ենթակառուցվածքները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել հյուսիսկորեական արձակման կայանների մակետներին։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի դաշնակից ուժերի ցուցադրումն է Փհենյանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումից հետո։ […]
19:30 01.11.2024
Իսպանիայում տեղի ունեցած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 205-ի: Կան տասնյակ անհետ կորածներ: Արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները և աղետի հետևանքների վերացումը։ Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել:
18:54 01.11.2024
ԱՄՆ-ը ձգտում է հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին մինչև 2025 թվականի հունվարը, երբ կավարտվի ներկայիս նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամկետը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի անանուն պաշտոնյային։ «Սպիտակ տունն աշխատում է մինչև հունվար հնարավորինս շատ գումար և զենք փոխանցել Կիևին», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին […]
18:33 01.11.2024
Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր-Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը: Սույն համաձայնագրով նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ՝ շուրջ 89,469,000 եվրոյի չափով: Բյուջետային աջակցության ծրագրի շրջանակը ներառում է մի շարք ոլորտային բարեփոխումներ, այդ թվում՝ հարկաբյուջետային, պետական պարտքի, ֆինանսական ռիսկի կառավարման […]
17:30 01.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […]
15:52 01.11.2024
Դուշանբե կատարած այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ Օբիդ Նազարիոնի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Տաջիկստանում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սմբատ Հովհաննիսյանն ու ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես՝ անդրադարձ […]
13:40 01.11.2024
Միացյալ Նահանգները 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պենտագոնը։Ինչպես նշված է հակիրճ մամուլի հաղորդագրության մեջ, ռազմական հետախուզության ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 29,8 միլիարդ դոլար։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրի մանրամասնությունների կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ այլ տեղեկատվություն […]
10:20 01.11.2024
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 580-ը՝ վիրավորվել Թայվանում Կոնգ-ռեյ սուպեր թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ զոհերի ամենամեծ թիվը գրանցվել է այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Թայբեյը (84 մարդ), Տաոյուանը (73) և Սինբեյը (61), ինչպես նաև Հուալիեն կոմսությունը (44): Աղետի պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել է գրեթե 890 […]
10:00 01.11.2024
Մոսկվան կոչ է անում արաբա-իսրայելական հակամարտության մասնակիցներին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել բռնության հետագա սրմանը և իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ թուրքական Hurriyet թերթին տված հարցազրույցում։ «Արաբա-իսրայելական չլուծված հակամարտությունը բռնության հերթական փուլի պատճառ է դարձել. տասնյակ հազարավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել Գազայում, Լիբանանում զոհերի թիվը հասնում է […]
09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […]
09:31 01.11.2024
Վրաստանի ընդդիմությունը չի կարողանա երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կփորձի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար զրոյական ռեսուրս ունի։ Այդպիսով, կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ […]
09:19 01.11.2024
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […]
09:10 01.11.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […]