Կանադան հայտարարել է ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+26.09 oC

Կանադան հայտարարել է ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ աշխատելու պատրաստակամության մասին

09:17 02.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կանադայի կառավարությունը կաշխատի ԱՄՆ ցանկացած ընտրված նախագահի հետ։ Այս մասին ուրբաթ օրը Օտտավայում Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Չո Թաե-Յոլի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։

«Մենք հարգում ենք Ամերիկայի ժողովրդի ցանկությունն ու կամքը և պատրաստ կլինենք աշխատել նրա հետ, ում նրանք (ԱՄՆ քաղաքացիները) կընտրեն»,- ասել է Ջոլին՝ պատասխանելով այն հարցին, թե որ թեկնածուն է նախընտրելի Օտտավայի համար, այդ թվում՝ Ուկրաինային օգնության տրամադրման համատեքստում։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Նախագահի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը և դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

15:55 21.05.2025

Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...

Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը

15:48 21.05.2025

Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունը

Մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք […] ...

«Բարսելոնան» ու  Ռաֆինյան վերջնական համաձայնության են հասել

15:40 21.05.2025

«Բարսելոնան» ու Ռաֆինյան վերջնական համաձայնության են հասել

«Բարսելոնան» ու ակումբի հարձակվող Ռաֆինյան կշարունակեն համագործակցությունը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Կողմերը վերջնական համաձայնության են հասել և մինչև 2028 թ. հունիսի 30-ը ներառյալ նոր պայմանագիր կկնքեն։ 28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 56 խաղում 34 գոլ է խփել, կատարել 25 գոլային փոխանցում։ ...

Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը

15:33 21.05.2025

Նասիրզադեն վերահաստատել է Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու տարածաշրջանի երկրների անկախությանը

Մայիսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: ԱԽ քարտուղարը ողջունել է նախարարի այցը Հայաստան և կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները, որոնք իրենց նպաստն են բերում Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացմանը և ամրապնդմանը: Նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահությամբ […] ...

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները

15:28 21.05.2025

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորությունները

Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման, տրանսպորտային ենթակառուցվածքների վերագործարկման հնարավորության դեպքում Հայաստանի և Ռուսաստանի փոխշահավետ տնտեսական համագործակցությունը ևս էապես կավելանա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում: Միրզոյանը նշեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցությունները բավականին ընդգրկուն ու կառուցողական են եղել: «Երկուստեք […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրացու

15:22 21.05.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են մի քանի հանցանքների մեղադրանքով հետախուզվող օտարերկրացու

Մայիսի 19-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Կոտայքի մարզի Առինջ գյուղում հայտնաբերել և վարչություն են տեղափոխվել 23-ամյա օտարերկրացի երիտասարդի: Վերջինս այս տարվա մայիսի 16-ից հետախուզվում էր ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և շորթման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

BACK_TO_TOP