TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ

09:43 01.11.2024

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հինգշաբթի օրը արձակել է նորագույն միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM)՝ Hwasong-19-ը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությանը։ Ինչպես հայտնում է KCNA-ն, հրթիռը բարձրացել է մինչև 7687,5 կմ առավելագույն բարձրություն և անցել է ավելի քան 1 հազար կմ։ Ճապոնիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ԿԺԴՀ-ի արձակած հրթիռը թռիչքի […]

̰
Վրաստանի վարչապետն ասել է, որ ընդդիմությանը չի հաջողվի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը

09:31 01.11.2024

Վրաստանի ընդդիմությունը չի կարողանա երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի։ Այս մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Չեմ կարծում, որ ընդդիմությունը կփորձի երկար ժամանակ սաբոտաժի ենթարկել խորհրդարանի աշխատանքը, քանի որ դրա համար զրոյական ռեսուրս ունի։ Այդպիսով, կարծում եմ, որ նրանք շատ ավելի շուտ […]

̰
ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

09:19 01.11.2024

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […]

̰
Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

09:10 01.11.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […]

̰
Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

09:00 01.11.2024

Իսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ»-ի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։

̰
Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

08:50 01.11.2024

Եգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական ​​Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […]

̰
Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

08:40 01.11.2024

Եվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […]

̰
Al Jazeera. առնվազն 95 պաղեստինցի սպանվել է Գազայում հոկտեմբերի 31-ին

08:20 01.11.2024

Հոկտեմբերի 31-ին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի կողմից առնվազն 95 պաղեստինցի է սպանվել։ Այս տվյալները ներկայացրել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ըստ հաղորդման՝ անկլավի հյուսիսային հատվածում բազմաթիվ ավիահարվածների հետեւանքով զոհվել է առնվազն 75 պաղեստինցի։ Առնվազն 20 մարդ զոհվել է այլ հատվածներում: Ինչպես նշվում է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության Telegram […]

̰
Բորելը կայցելի Ճապոնիա՝ անվտանգության հարցերով բանակցությունների համար

08:10 01.11.2024

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կայցելի Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիա-ԵՄ ռազմավարական երկխոսության արտաքին և անվտանգության քաղաքականության առաջին հանդիպմանը։ Սպասվում է, որ նա կհանդիպի Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ և կանցկացնի Ճապոնիայի և ԵՄ-ի միջև արտաքին քաղաքականության ռազմավարական երկխոսության առաջին հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում կքննարկվեն Ճապոնիայի և ԵՄ-ի միջև համագործակցությունը, մասնավորապես, անվտանգության ոլորտում, […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը ավելի քան երկու ժամ գնդակոծել են Բեյրութի հարավային արվարձանները

08:01 01.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երկու ժամվա ընթացքում ավելի քան 15 հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ռմբակոծվել են Ղբեյրի, Հարեթ Հրեյք, Բուրջ ալ Բարաջնի և Դուվար Քաֆաաթ շրջանները։ Օդային հարձակումների առաջին շարքն իրականացվել է գիշերվա ժամը երկուսի մոտ (Մոսկվայի ժամանակով 3։00)։ Ուժգին պայթյունների ձայները հասել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական թաղամասեր։ Ծխի […]

̰
Իրանը կարող է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա․ Axios

00:00 01.11.2024

Axios-ը հրապարակել է իսրայելցի լրագրող Բարաք Ռավիդի զեկույցն այն մասին, որ Իրանը, իր տարածքին պատասխան հարվածից խուսափելու համար, պատրաստվում է Իրաքից հարձակվել Իսրայելի վրա։ Երկու աղբյուրներ, որոնց հետ զրուցել է Բարաք Ռավիդը, ասում են, որ իսրայելական հետախուզությունը ենթադրում է, որ հարձակումը կիրականացվի մեծ թվով անօդաչու թռչող սարքերի և բալիստիկ հրթիռների միջոցով: Հարվածը կարող է լինել […]

̰
Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

23:52 31.10.2024

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […]

̰
Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

23:44 31.10.2024

Ֆոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […]

̰
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

23:36 31.10.2024

Չինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […]

̰
Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

23:28 31.10.2024

«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […]

̰
Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

23:20 31.10.2024

Neom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […]

̰
Այս պահին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում օրակարգում չկա․ Սաուդյան Արաբիա

23:04 31.10.2024

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հայտարարել է, որ Գազայի հյուսիսում մարտերը «ցեղասպանության ձև է, որը սնուցում է բռնությունների ցիկլը»: Նրա խոսքով՝ իրենք աշխատում են Գազայում հրդեհը դադարեցնելու ուղիներ գտնելու ուղղությամբ և կենտրոնանում են երկու պետությունների միջև խնդրի լուծման շուրջ։ «Պաղեստինցիներն ունեն ինքնորոշման և սեփական պետություն ստեղծելու իրավունք, և Պաղեստին պետությունը պետք է […]

̰
Ինչո՞ւ է ՀՀ վարչապետը զիջում ֆրանսիացիներին ու համաձայնեցված ժամանակից շուտ առաջարկում հրաժարվել «կոնյակ» անվանումից

22:32 31.10.2024

Կառավարության այսօրվա նիստում վարչապետը կոչ է արել հայկական կոնյակը չանվանել կոնյակ, քանի որ, ինչպես ինքն է ասել, մենք չունենք դրա իրավունքը: Նիկոլ Փաշինյանը նշել է որ հայ արդադրողները խնդիրներ են ունենում արտերկրում ոգելից ընպելիքի անվան հետ կապված: Վարչապետի խոսքերով, «Կոնյակ» անունը ֆրանսիացի արդյունաբերողների մենաշորհն է ու մենք դա պետք է հարգենք: Ինչո՞ւ է մենաշնորհ: Թեմային՝ […]

̰
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 158-ի

22:24 31.10.2024

Իսպանիայում տեղի ունեցած սաստիկ ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 158-ի, հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները, փրկարարներն ու զինվորականները շարունակում են որոնողական աշխատանքները և աղետի հետևանքների վերացումը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հինգշաբթի այցելել է Վալենսիա, որն ամենից շատն է տուժել  ջրհեղեղից։ Նա բնակիչներին հորդորել է հնարավորության դեպքում մնալ տանը և հետևել շտապօգնության […]

̰
ԱՄՆ-ը թույլ կտա Իսրայելին հարվածել Լիբանանին, եթե համաձայնությունը խախտվի․ ԶԼՄ-ներ

22:16 31.10.2024

Ըստ Wall Street Journal-ի զեկույցի՝ Լիբանանում քննարկված զինադադարը և հյուսիսային սահմանի վերաբերյալ հնարավոր համաձայնագիրը ներառում են համաձայնագիր Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև, որը թույլ կտա Իսրայելի պաշտպանության բանակին հարվածներ հասցնել Լիբանանին՝ ի պատասխան միջանկյալ ժամանակաշրջանի սպառնալիքների՝ ժամկետը 60 օր։ Համաձայնագրի նախագծի համաձայն, որը ձեռք է բերել ամերիկյան թերթը, Իսրայելը կկարողանա վերահսկել «Հըզբոլլահի» հետ պայմանավորվածությունների կատարումը […]

̰
Լավրովը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև պաշտպանական համագործակցության սերտացման մասին

21:51 31.10.2024

Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կներառի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության ոլորտում։ Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 31-ին Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի II միջազգային համաժողովի լիագումար նիստում։ Նրա խոսքով, համաձայնագիրը կամրագրի կողմերի ցանկությունը «պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության» և տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում «խաղաղության և անվտանգության շահերից ելնելով» փոխգործակցության […]

̰
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության «Վալենսիա»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը հետաձգվել է ջրհեղեղների պատճառով

21:43 31.10.2024

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել է մի շարք հանդիպումների հետաձգման մասին, որոնք պետք է կայանային նոյեմբերի 2-ին և 3-ին Վալենսիա ինքնավար համայնքում, որը մեծապես տուժել է ջրհեղեղից։ Այս մասին ասվում է RFEF-ի մամուլի հաղորդագրությունում։ Ի թիվս այլ հարցերի, որոշվել է հետաձգել «Վալենսիա» և «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբների խաղը, որն ի սկզբանե պետք է կայանար […]

̰
Միգրանտների ընտանիքների գործազուրկ անդամները պետք է լքեն Ռուսաստանի Դաշնությունը․ Մեդվեդև

21:35 31.10.2024

Միգրանտների ընտանիքների անդամները հենց այնպես չպետք է մնան Ռուսաստանում, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Պետական ​​միգրացիոն քաղաքականությանը նվիրված հանդիպման ժամանակ նա ասել է, որ Ռուսաստանում գտնվող միգրանտների ընտանիքների հարցը «հատուկ ուշադրություն է պահանջում»։ «Սա բոլորը պետք է հստակ հասկանան, ավելին, եթե ինչ-որ մեկը գտնվում է մեր երկրի տարածքում և չի աշխատում կամ […]

̰
Վրաստանի ընդդիմությունը նոյեմբերի 4-ին Թբիլիսիում հանրահավաք կանցկացնի՝ ընդդեմ ընտրությունների արդյունքների

21:11 31.10.2024

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց համախոհները նոյեմբերի 4-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հանրահավաք կանցկացնեն՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի անդամ Աննա Դոլիձեն։ «Մենք կհավաքվենք երկուշաբթի երեկոյան ժամը յոթին Ռուսթավելի պողոտայում և այնտեղ ձեզ կտեղեկացնենք գործողությունների մանրամասն ծրագրի մասին, թե ինչպես ներսում, այնպես էլ երկրից դուրս, ըստ օրենքի, […]

̰
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է ավելի քան 43 000 մարդու զոհվելու մասին

21:03 31.10.2024

2023 թվականի հոկտեմբերին անկլավում գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 43,2 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 43 204-ի, ևս 101 641 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված […]

̰
The Economist-ը զգուշացնում է Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու «անընդունելի ռիսկերի» մասին

20:47 31.10.2024

Բրիտանական The Economist ամսագիրը զգուշացնում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «անընդունելի ռիսկեր» է պարունակում ԱՄՆ-ի և աշխարհի համար։ Նման գնահատական է պարունակում շաբաթաթերթի հրապարակած խմբագրականը՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ։ «Նախագահները պարտադիր չէ, որ սուրբ լինեն, և մենք հուսով ենք, որ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ հնարավոր կլինի խուսափել […]

̰
Իսպանիայում ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 155-ի

20:08 31.10.2024

Առնվազն 155 մարդ է զոհվել Իսպանիայում փոթորկի հետևանքով, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և ջրհեղեղ է առաջացրել։ Այս մասին X-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նախկինում EFE գործակալությունը հայտնել էր 140 զոհի մասին։ Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացում էր տարածել երկրի տարբեր շրջաններում՝ առատ տեղումների պատճառով։ Թագավորության հարավում և արևելքում տեղումների պատճառով […]

̰
Հակակոռուպցիոն ռազմավարությամբ իրականացվող բարեփոխումները ներկայացվել են ՏՀԶԿ պատվիրակությանը

19:47 31.10.2024

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության […]

̰
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Բրազիլիայում է

19:41 31.10.2024

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում։ Գլխավոր հանձնակատարն այցելել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանի և Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանն ու Բրազիլիայի […]

̰
Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը

18:25 31.10.2024

Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above […]

̰
BACK_TO_TOP