Մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության թիվը կավելանա 2.2 միլիարդով: Այս մասին նշված է ՄԱԿ-ի` ժողովրդագրության վերաբերյալ 2018-ի զեկույցում: Աշխարհի բնակչությունը կաճի հիմնականում Աֆրիկայի հաշվին: Աշխարհում 43 երկիր կա, որտեղ միջինացված հաշվարկով ամեն մի կին ծննդաբերում է 4 և ավելի երեխա, իսկ այդ երկրներից 38-ը գտնվում են Աֆրիկայում:
Եթե ներկայումս աշխարհի բնակչության 17 տոկոսն է կազմում Աֆրիկայի բնակչությունը, ապա 2050 թվականին այդ տոկոսը կհասնի 26-ի: Միևնույն ժամանակ, կշարունակի անկում ապրել ծնելիությունը այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը, Բանգլադեշը, Մյանման:
Զեկույցում նաև նշվում է, որ տարեկան շուրջ 300 հազար կին է մահանում ծննդաբերության ժամանակ: Սակայն նախորդ տարիների համեմատ սա բարելավված ցուցանիշ է: