21:03 31.10.2024
2023 թվականի հոկտեմբերին անկլավում գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 43,2 հազար պաղեստինցի է զոհվել։ Այս տվյալները հրապարակել է անկլավի առողջապահության նախարարությունը։ «2023 թվականի հոկտեմբերից Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 43 204-ի, ևս 101 641 մարդ վիրավորվել է», – ասվում է գերատեսչության պաշտոնական Telegram ալիքում հրապարակված […]
20:47 31.10.2024
Բրիտանական The Economist ամսագիրը զգուշացնում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն «անընդունելի ռիսկեր» է պարունակում ԱՄՆ-ի և աշխարհի համար։ Նման գնահատական է պարունակում շաբաթաթերթի հրապարակած խմբագրականը՝ նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ։ «Նախագահները պարտադիր չէ, որ սուրբ լինեն, և մենք հուսով ենք, որ Թրամփի երկրորդ նախագահության ժամանակ հնարավոր կլինի խուսափել […]
20:08 31.10.2024
Առնվազն 155 մարդ է զոհվել Իսպանիայում փոթորկի հետևանքով, որն ուղեկցվել է հորդառատ անձրևներով և ջրհեղեղ է առաջացրել։ Այս մասին X-ում հայտնել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Նախկինում EFE գործակալությունը հայտնել էր 140 զոհի մասին։ Հոկտեմբերի 29-ին Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը նախազգուշացում էր տարածել երկրի տարբեր շրջաններում՝ առատ տեղումների պատճառով։ Թագավորության հարավում և արևելքում տեղումների պատճառով […]
19:47 31.10.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի բաժնի ղեկավար Ուիլյամ Թոմփսոնի և Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Դանիել Քվադբեկի հետ: Նախարարի տեղակալը կարևորել է ՏՀԶԿ-ի դերը ՀՀ-ում հակակոռուպցիոն բարեփոխումների և միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունների օրակարգում՝ ընդգծելով ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի շրջանակներում ՏՀԶԿ և Արդարադատության նախարարության սերտ համագործակցության […]
19:41 31.10.2024
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Բրազիլիայում։ Գլխավոր հանձնակատարն այցելել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաք, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Գլխավոր հանձնակատարը հանդիպել է Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Հիլդա Դիրուհի Բուրմայանի և Բրազիլիայի «Հայաստան» հիմնադրամի վարչության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-սփյուռք փոխգործակցությանն ու Բրազիլիայի […]
18:25 31.10.2024
Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և «Education Above […]
17:46 31.10.2024
«Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի նախագահի հրավերով Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Կոլումբիայի Հանրապետությունում մասնակցում է «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի համաժողովի տասնվեցերորդ հանդիպմանը (COP 16)։ Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալն հանդիպել է Պերուի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Խուան Կարլոս Կաստրոյի հետ։ Գործընկերները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել բնության […]
17:40 31.10.2024
Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում՝ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է նա։
17:32 31.10.2024
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Արուսյակ Տերչանյանը և ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը հոկտեմբերի 25-ից 28-ը գործուղվել են Ուզբեկստանի Հանրապետություն։ ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչները մեկնել են դիտարկելու Ուզբեկստանի Հանրապետության Օլի Մեջլիսի (Խորհրդարանի) օրենսդիր պալատի ընտրությունները՝ Ուզբեկստանի ԿԸՀ հրավերով։
16:58 31.10.2024
Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում հոկտեմբերի 30-31-ն անցկացվում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստին մասնակցում են նաև Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ադրբեջանի և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները։ ՀՀ պատվիրակության կազմում նիստին մասնակցում է նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի […]
16:43 31.10.2024
Հոկտեմբերի 30-ին՝ Հորդանան կատարած այցի ընթացքում, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Հորդանանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության գլխավոր քարտուղար Մաջիդ ալ-Կատարնեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ՝ անդրադարձ կատարելով Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել երկկողմ հարաբերությունները կրթության, զբոսաշրջության, […]
16:36 31.10.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է հղել աշխարհի բոլոր մարդկանց միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին. «Մենք վստահ ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կողմից նախաձեռնած ընդհանրական աղոթքը կխթանի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը։ ․․․Անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունը շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ […]
14:28 31.10.2024
Առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս 73-ը վիրավորվել է Թայվանում Կոնգ-ռեյ թայֆունի հետևանքով։ Այս մասին հայտնել է կղզու աղետների դեմ պայքարի շտաբը։ Կոնգ-ռեյ թայֆունը, որն ամենախոշորն է 1996 թվականից ի վեր, հասել է Թայվանի արևելյան ափ տեղական ժամանակով մոտավորապես 13:40-ին՝ Տայտունգ շրջանի տարածքում: Իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարեցին ոչ աշխատանքային օր, ուսումնական հաստատություններում դասերը չեղարկվեցին, իսկ […]
12:27 31.10.2024
Թայվանում ավելի քան 8,6 հազար մարդ է տարհանվել Կոնգ-ռեյ սոպերթայֆունի մոտենալու պատճառով, որը կղզուն կհարվածի առաջիկա ժամերին։ Այս մասին հայտնել է Թայվանի աղետների դեմ պայքարի շտաբը։ Վտանգավոր տարածքներից տարհանվել է 8602 մարդ, որից 3,4 հազարը՝ Թայվանի արևելյան Հուալիեն կոմսությունում, 2,3 հազարը՝ կղզու հարավ-արևմուտքում գտնվող Կաոսյուն քաղաքում։ Շտաբը պարզաբանել է, որ 1,3 հազար մարդ տեղավորված է […]
11:31 31.10.2024
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը գնդակոծել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ինդոնեզիական հիվանդանոցը։ Այս մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Կրակ բացելու պատճառը չի նշվում։ Ինչպես ընդգծում է հեռուստաալիքը, բուժհաստատությունը շարունակում է գործել և դեղորայքի ու վառելիքի սուր պակաս է զգում։
10:42 31.10.2024
Լիբանանում առնվազն 102 բուժաշխատող է զոհվել և 83-ը վիրավորվել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացման հետևանքով: Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր Լիբանանում գրանցվել է նաև առնվազն 55 հարձակում բժշկական հաստատությունների վրա, ևս 27-ը՝ շտապօգնության մեքենաների վրա։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» […]
09:55 31.10.2024
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը 24 ժամվա ընթացքում մոտ 60 արկ է արձակել Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF): «Վերջին 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված շուրջ 60 արկ է ներթափանցել Իսրայել Լիբանանից»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 1-ից Իսրայելը ցամաքային գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի ուժերի […]
09:50 31.10.2024
Թեհրանը մտահոգված չէ հարևան պետություններով, բայց անհանգստացած է օտարերկրյա ուժերի ներթափանցմամբ այդ երկրներ, չպետք է թույլ տրվի միջամտել մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների գործերին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։ «Օտարերկրացիների ներկայությունը մեր երկրներում կարող է հանգեցնել հարաբերությունների բարդությունների, իսկ արևմտյան երկրները, սկզբունքորեն, ձգտում են միջամտել մեր տարածաշրջանի երկրների ներքին իրավիճակին»,- ասել է Ջալալին: […]
09:40 31.10.2024
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինվորականները վարժանքներ կանցկացնեն ամերիկյան ռազմավարական միջոցների ներգրավմամբ՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից ենթադրյալ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերին։ «Կորեայի Հանրապետության և Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարները պայմանավորվել են ցույց տալ դաշինքի վճռականությունը՝ ձեռնարկելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ համատեղ զորավարժություններ՝ ամերիկյան ռազմավարական միջոցների […]
09:36 31.10.2024
Դերասան և Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը չորեքշաբթի հավանություն է տվել նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին։ «Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են լսել իմ կարծիքը, քանի որ ես ոչ միայն հանրաճանաչ մարդ եմ, այլև նախկին հանրապետական նահանգապետ։ Ես միշտ կլինեմ առաջին հերթին ամերիկացի, իսկ երկրորդը` հանրապետական՝ քվեարկելով Քամալա Հարիսի և Դեմոկրատների փոխնախագահի թեկնածու Թիմ […]
09:25 31.10.2024
Իսրայելի և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության միջև հրադադարը կարող է ձեռք բերվել մեկից երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ Սպիտակ տանը հանդիպումից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև վերոնշյալ կողմերի միջև ռազմական գործողությունները դադարեցնելու Վաշինգտոնի ջանքերը։ Խրիստոդուլիդեսը հավելել է, որ վերջերս Իսրայելի, Հորդանանի, Եգիպտոսի […]
09:15 31.10.2024
Իսրայելի վերջին հարվածին Իրանի պատասխանը կարող է լինել նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Սիոնիստական ռեժիմի ագրեսիային կլինի վճռական և ցավոտ»,- CNN-ին ասել է աղբյուրը՝ հավելելով, որ պատասխան գործողությունները «հավանաբար կհետևեն մինչև նախագահական ընտրությունների օրը»։ Ըստ հեռարձակողի՝ սա վկայում է այն մասին, […]
09:05 31.10.2024
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան սկսել է նախապատրաստվել նոյեմբերին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ առաջին հանդիպմանը։ Այն ուղղված կլինի երկու հարեւան երկրների փոխադարձ շահերի հաստատմանը և համագործակցության ուղիներ գտնելուն, գրում է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Հանդիպումը, ըստ այս տվյալների, կարող է կայանալ նոյեմբերի 15-16-ը Պերուում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի ժամանակ կամ G20-ի գագաթնաժողովում, […]
08:55 31.10.2024
Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի արձակումը մեծացնում է լարվածությունը և վտանգում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ Այս մասին ասված է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Շոն Սավետի հայտարարության մեջ։ «Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը»,-ասել է Սավետը: Սպիտակ տունը կարծում է, որ արձակումը «ՄԱԿ-ի […]
08:25 31.10.2024
Ճապոնիան Պեկինում դիվանագիտական ուղիներով բողոքել է Հյուսիսային Կորեային միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման պատճառով, և ուսումնասիրում է՝ արդյոք հրթիռը նոր տեսակի ICBM է, թե ոչ, ասել է կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին: «Այս արձակումը նպաստում է ամբողջ աշխարհում լարվածության սրմանը, Հյուսիսային Կորեայի գործողությունները՝ ներառյալ հրթիռների արձակումը, սպառնում են մեր երկրի, տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանը, անվտանգությանը և […]
08:15 31.10.2024
Իսրայելի անվտանգության ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափին գտնվող Թուլկարմ քաղաքում ոչնչացրել են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դաշտային հրամանատարին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դրա տեղեկություններով՝ սպանված Հասամ Մալախը «ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական գործողությունները Թուլկարմում՝ հոկտեմբերի 3-ին և 26-ին իսրայելցի զինվորականների կողմից այս պաշտոնում իր նախորդների ոչնչացումից հետո»։ Արմատականները «մասնակցել են մոտ ապագայում խոշոր […]
00:00 31.10.2024
Չժոնշանում (Չինաստանի Գուանդուն նահանգ) անցկացվել է «Բուրավետ ուտեստներ աղավնիներից» անվանումով ցուցահանդես։ Միջոցառմանը մասնակցել է խոհարարների 50 թիմ՝ լավագույն ռեստորաններից, և յուրաքանչյուր թիմ պատրաստել է 10 ուտեստ: Ըստ կանոնների՝ յուրաքանչյուր պատրաստված ուտեստ պետք է լիներ յուրօրինակ և պարունակեր առնվազն 50% աղավնու միս։ Արդյունքում ներկայացվել է 500 ուտեստ, որը գրանցել է համաշխարհային ռեկորդ՝ ներառվելով Գինեսի ռեկորդների գրքում։ […]
23:42 30.10.2024
Ջոսելին Հարփերը այցելել է Լաս Վեգաս և տեղավորվել է տեղական չափանիշներով էժան հյուրանոցում՝ մեկ գիշերվա վճարը կազմել է 200 դոլար։ Սակայն Westgate Las Vegas հյուրանոցից դուրս գրվելուց հետո Հարփերին տհաճ անակնկալ է սպասվել։ Նրան ներկայացրել են 566,90 դոլարի չափով լրացուցիչ հաշիվ՝ իբր այն պատճառով, որ տիկինը ծխել է սենյակում։ «Սա կատարյալ անհեթեթություն է։ Ես ընդհանրապես […]
23:34 30.10.2024
Աստղագետներն օգտագործելով 8,2 մետրանոց ճապոնական «Սուբարու» օպտիկական աստղադիտակը, որը գտնվում է Մաունա-Կեա աստղադիտարանում՝ Հավայան կղզիների համանուն հրաբխի վրա, ստացել են NGC 660 գալակտիկայի պատկերը, որն ունի բևեռային օղակ։ NGC 660 գալակտիկան գտնվում է Երկրից 45 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Դրա հիմնական առանձնահատկությունը երկարացված օղակաձեւ կառուցվածքն է, որը շրջապատում է սկավառակը գրեթե ուղիղ անկյան տակ: […]
23:18 30.10.2024
Գերմանիայի իշխող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կուսակցության նոր գլխավոր քարտուղար է դարձել Գերհարդ Շրյոդերի մտերիմ Մաթիաս Միերշը։ Ըստ BILD օրաթերթի՝ նա նախկինում գլխավորել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության Հաննովերի մասնաճյուղը։ Միերշը այն քիչ քաղաքական գործիչներից էր, ով ներկա է եղել Գերհարդ Շրյոդերի ընկեր՝Վլադիմիր Պուտինի տարեդարձին։ Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերում կարող է […]