TIME
Ամսաթիվ
30 05 2025
  • $
    384.15
  • RUBLE
    4.88
  • 433.59
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրանի պատճառով Սիրիան վերակառուցման համար գումար չի ստանա․ Պոմպեո

07:41 11.10.2018

Սիրիան վերակառուցման համար ԱՄՆ-ից ֆինանսական օգնություն չի ստանա այնքան ժամանակ, քանի դեռ երկրի տարածքում կգտնվեն Իրանի աջակցությունը վայելող միավորումները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Նրա խոսքով՝ երկրից իրանական ուժերի դուրսբերման պատասխանատվությունն ընկնում է Սիրիայի կառավարության վրա։ Ավելի վաղ եվրոպական  և ամերիկյան իշխանությունները բազմիցս ասել են այն մասին, որ կսկսեն ֆինանսական աջակցություն […]

̰
Նևադայի իշխանությունները դատի են տվել Tesla-ին

00:25 11.10.2018

ԱՄՆ-ի Նևադա նահանգի իշխանությունները դատի են տվել  Tesla ընկերությանը հարկերի չվճարելու համար, տեղեկացնում է Bloomberg-ը: Ինչպես նշվում է, ընկերությունը չի վճարել հարկերը 2018թ․-ի առաջին կեսին՝ ունի 655 հազար դոլար պարտք: Դատարան հայցը ներկայացնելուց հետո ընկերության ներկայացուցիչները կապ են հաստատել իշխանությունների հետ և հաղորդել, որ տեղի է ունեցել սխալմունք և հոկտեմբերի 9-ին ընկերությունը վճարել է բոլոր պարտքերը: […]

̰
Նյու Յորքի իշխանությունները թույլ են տվել ծննդականում 3-րդ սեռ նշել

00:21 11.10.2018

Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն՝ թույլատրվում է ծննդականում 3-րդ սեռ նշել, տեղեկացնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ թուղթն ստորագրվել է երեքշաբթի, որի արդյունքում Նյու Յուրքը դարձել է ԱՄՆ- ում 5-րդը Կալիֆոռնիայից, Օրեգոնից, Վաշինգտոնից և Նյու Ջերսիից հետո, որտեղ ծննդյան վկայականում թույլատրվում է 3-րդ սեռ նշել: Նշվում է, որ տրանսգենդեր ակտիվիստները երկար […]

̰
Տղամարդն այրել է հարևանի տունը, որպեսզի չվճարի տաքսի ծառայությանը

00:15 11.10.2018

Կրասնոյարսկի Ույար քաղաքում, տղամարդը այրել է հարևանի տունը, որպեսզի չվճարի տաքսի ծառայությանը, տեղեկացնում է NTV-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը հրդեհը կազմակերպել է 250 ռուբլու պատճառով, քանի որ չէր ցանկանում տաքսու վարորդին գումար վճարել: Վարորդին շեղելու համար նա մտել է հարևանների բաց պատշգամբ, այրել շերտավարագույրը և գնացել տուն: Կրակը շատ արագ տարածվել է, հրդեհի պահին տանը 4 […]

̰
Վիետնամցու քթից կենդանի տզրուկ են դուրս բերել

21:00 10.10.2018

Վիետնամի Լաոկայ բնակավայրում տեղի մի բնակչի քթից բժիշկները կենդանի տզրուկ են դուրս բերել: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Ի դեպ, այս ամբողջ գործընթացը նկարահանվել և տեղադրվել է համացանցում: Տեսանյութում երևում է, որ նույնիսկ քթից դուրս բերելուց հետո հսկայական տզրուկը դեռ շարժվում է: Իսկ թե ինչպես է այն հայտնվել իր քթում, վիետնամցին բժիշկներին չի հայտնել: […]

̰
Պոմպեյի բնակիչների գլուխները պայթել են. գիտնականներ

20:30 10.10.2018

Իտալացի հնագետները եկել են այն եզրակացության, որ հրաբխի ժայթքման ժամանակ Պոմպեյի բնակիչները մահացել են ակնթարթորեն, քանի որ բարձր ջերմաստիճանի հետևանքով ներմարմնային հեղուկը սկսել է եռալ: Այս մասին հայտնել է Plos One  ամսագիրը: Վեզուվի ստորոտին գտնվող Պոմպեյ, Հերկուլանում և Ստաբիա քաղաքների բնակչության գերակշիռ մասը զոհվել է Ք.ծ.ա. 79 թվականին, հրաբխի ժայթքման հետևանքով: Հնագետները նշում են, որ […]

̰
Լուկաշենկոն մեկնաբանել է Բելառուսի՝ ՌԴ-ին միանալու մասին շրջանառվող լուրերը

19:55 10.10.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծիծաղելի է անվանել ՌԴ-ին միանալու վերաբերյալ խոսակցությունները: Այս մասին նա ասել է ՌԴ դեսպան Միխայիլ Բաբիչի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «РИА Новости»-ն: Նշվում է, որ Բելառուսի նախագահը մեկնաբանել է վերլուծաբանների հայտարարությունը և բացատրել, որ Բելառուսի անկախությունը ցանկացել են ոչ միայն բելառուսցիները, այլ նաև այն ժամանակվա ռուսական իշխանությունները: «21-րդ դարում խոսել Բելառուսի՝ […]

̰
ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է Իտալիա

19:50 10.10.2018

Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այցով գտնվում էր Իտալիայում: Այցի շրջանակում հայկական պատվիրակության համար կազմակերպվել են ճեպազրույցներ՝ Իտալիայի զինված ուժերի համազորային շտաբային քոլեջի և ռազմավարական հետազոտությունների ռազմական կենտրոնի կառուցվածքի, գործառույթների, ուսումնական ծրագրերի, դասավանդվող առարկաների, ունկնդիրների և դասախոսական կազմի ընտրության ու վերապատրաստման գործընթացի վերաբերյալ: Իր հերթին […]

̰
Անցած 20 տարում բնական աղետների հասցրած վնասի չափը 251 տոկոսով աճել է. զեկույց

19:23 10.10.2018

Աշխարհում գրանցված բնական աղետների հետևանքով ավելի քան 1.3 միլիոն մարդ է զոհվել, նյութական վնասը կազմել է շուրջ 3 տրիլիոն դոլար: Այս մասին ասված է ՄԱԿ-ի տարերային աղետների վտանգի նվազեցման վարչության զեկույցում: Զեկույցի համաձայն՝ 1998-2017 թվականների ընթացքում համաշխարհային շուկայի ֆինանսական կորուստը, ընդհանուր առմամբ, ավելացել է 251 տոկոսով: Տարերային աղետներից տուժած երկրները 908 միլիարդ դոլար են կորցրել, […]

̰
Ջրհեղեղ Մայորկայում. կան զոհեր

18:35 10.10.2018

Իսպանական Մայորկայում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, գրում է DW.com-ը: Առավել շատ տուժել է Սան Լյորենս դես Կարդասար քաղաքը: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Twitter-ում գրառում է կատարել. «Իմ կարեկցությունը և աջակցությունն ուղղված է այս սարսափելի ջրհեղեղի արդյունքում զոհվածների ընտանիքներին»: Նշվում է, որ վարչապետի ամենշաբաթյա ասուլիսից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են […]

̰
Լևոն Հայրապետյանի գործը կվերանայվի. կստուգվի նրա թունավորման վարկածը

18:29 10.10.2018

Ռուսաստանի Քննչական կոմիտեն կրկնակի քննություն կիրականացնի՝ բացահայտելու բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Նրա ազգականներին մերժել էին քրեական գործի հարուցումը, սակայն պաշտպանությունը, բողոքարկելով համապատասխան որոշումը, հասել է քրեական գործի վերանայմանը: Աղբյուրը փոխանցում է Լևոն Հայրապետյանի փաստաբանի հայտնած տեղեկությունն այն մասին, որ հոկտեմբերի 16-ին Հայրապետյանին «ինչ-որ ծանոթ» երկու տղամարդ […]

̰
Հույս ունեմ հաստատվել Հայաստանում՝ նվիրվելու համար ծրագրերին, որ հայրս նախաձեռնել էր այնտեղ. Նիկոլա Ազնավուր

17:37 10.10.2018

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը հարցազրույց է տվել Le Journal du Dimanche ֆրանսիական շաբաթաթերթին: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ. Le Journal du Dimanche – Հաջորդ ուրբաթ Դուք Երևանում ներկայացնելու եք «Ազնավուր» կենտրոնի ծրագիրը, որը Ձեր հոր վերջին նախաձեռնություններից մեկն էր: Ի՞նչ կարող եք պատմել այս ծրագրի մասին: Ինչպե՞ս այն ծնվեց: […]

̰
Հայտնի է Կանադայի վարչապետի՝ Հայաստան այցի օրակարգը

17:12 10.10.2018

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Կանադայի վարչապետը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նախատեսվում են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի և Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ: Ջասթին Թրյուդոն կայցելի նաև Մեծ […]

̰
Շարմազանովը Եվրասիական խորհրդարանների ղեկավարների միջազգային համաժողովում խոսել է հայ-թուրքական փակ սահմանի մասին

16:06 10.10.2018

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է: Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում նման հայտարարություն է արել ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ելույթի ընթացքում նա ընդգծել է, որ ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժն ու մրցակցության հավասար պայմանները: «Այս առումով շրջափակումը և փակ սահմաններն անբնական և անընդունելի խոչընդոտներ […]

̰
Մեծ Բրիտանիան նշանակել է ինքնասպանությունների կանխման՝ աշխարհում առաջին նախարարին. The Guardian

15:18 10.10.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսին նշանակել է ինքնասպանությունների դեպքերի կանխման նախարարի պաշտոնում: Ինչպես հոկտեմբերի 9-ին հայտնել է The Guardian թերթը, նախաձեռնությունը կոչված է օգնել՝ վերջ դնելու հասարակության մեջ արմատացած բացասական կարծրատիպերին, որոնք մարդկանց խանգարում են օգնության դիմել նման իրավիճակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Ժակլին (Ջեկի) Դոյլ-Փրայսը՝ Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարի նախկին խորհրդարանական տեղակալը, […]

̰
Հասարակությունն ըմբոստացել է չինացու դեմ, որն իր որդուն դպրոց է ուղեկցել Ferrari-ով

14:15 10.10.2018

Չինաստանի Չժեցյան նահանգում մի խումբ դպրոցականների ծնողներ բողոքի ակցիա են կազմակերպել: Պատճառն այն է, որ մեկ այլ ծնող իր որդուն դպրոց է ուղեկցել թանկարժեք Ferrari մեքենայով: Բողոքավորները տղայի հոր արարքը «պիժոնություն» են համարել: Դժգոհել են նաև մանկավարժները` նշելով, որ նման երևույթները կարող են լուրջ հետևանքների հանգեցնել աշակերտական միջավայրներում: Բողոքավորներն առաջարկել են, որ երեխայի հայրը մեկ […]

̰
Էմանուել Մակրոնն այսօր կժամանի Երևան

13:14 10.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 11-12-ը՝ Երևանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մակրոնը ժամանելու է Հայաստան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ/Organisation Internationale de la […]

̰
Virgin Galactic-ի միլիարդատեր ղեկավարը պատրաստվում է տիեզերք թռչել

13:04 10.10.2018

Ձեռնարկատեր, միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը հայտարարել է, որ իր ընկերության ստեղծած Virgin Galactic տիեզերանավը մի քանի շաբաթ անց դուրս կգա բաց տիեզերք:  «Մենք տիեզերքում կլինենք ոչ թե մի քանի ամսից, այլ մի քանի շաբաթ անց»,- ասել է նախագծի հեղինակը CNBC-ի հետ զրույցում: Ռիչարդ Բրենսոնը նաև ասել է, որ մարդկանց կտեղափոխեն տիեզերք առաջին թռիչքից կարճ ժամանակ անց: Սըր […]

̰
Ո՞վ կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը

12:44 10.10.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկկի Հեյլին հրաժարական է տվել իր պաշտոնից՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը թողնելով առանց ևս մեկ չափավոր հանրապետականի: ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկկի Հեյլիիի հրաժարականից հետո ամերիկյան լրատվամիջոցներում այդ պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում էր նաև ԱՄՆ նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի անունը, սակայն նախ՝ Իվանկան դա հերքեց, ապա հայրը՝ Դոնալդ Թրամփը, […]

̰
Նիսի քաղաքապետը հանդես կգա Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով

12:40 10.10.2018

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին մտադիր է հանդես գալ ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված հուշարձան կառուցելու առաջարկով: «Ազնավուրը մեզ լքեց, սակայն նրա երգերը շարունակում են հնչել: Ողջ աշխարհում և հատկապես իր նախնյաց երկրում` Հայաստանում, երբեք չեն մոռանա այդ մեծ արտիստին: Ու քանի որ ես ցանկանում եմ, որ Ազնավուրը հավերժ ապրի մեր սրտերում, քաղաքային խորհրդի […]

̰
Ինչո՞ւ են «աղքատանում» չինացի մեծահարուստները

12:03 10.10.2018

Չինաստանում կտրուկ նվազել է մեծահարուստների թիվը: Առնվազն 2 միլիարդ յուան  (290 միլիոն դոլար) ունեցողների թիվը  վերջին 20 տարիների նվազագույն ցուցանիշին է հասել: Չինաստանի ամենահարուստ մարդը համարվում է Alibaba Group  ընկերության հիմնադիր Ջեք Ման: Նրա կարողությունը գնահատվում է 39 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ իր կարողությունների 90 տոկոսը նա ձեռք է բերել 50 տարեկանից հետո: Մեծահարուստների […]

̰
7 զոհ, տասնյակ վիրավորներ. երկաթուղային վթար Հնդկաստանում

11:40 10.10.2018

Հնդկաստանում երկաթուղային վթարի պատճառով 7 հոգի է մահացել: Տասնյակ մարդիկ վիրավոր են: Հայտնի է դարձել, որ Ուտտար-Փրադեշ նահանգում գնացքը դուրս է եկել ռելսերից: 8 վագոն է դուրս ընկել ռելսերից մոտակա կայարանից ընդամենը 50 մետր հեռավորության վրա: Գնացքը Նյու Դելիից ուղևորվում էր Մալդա: Առայժմ պարզ չեն դեպքի մանրամասները, սակայն Հնդկաստանում բավական հաճախակի են երկաթուղային նման աղետները, […]

̰
Եվրամիությունն իրեն հռչակել է «մշակութային գերտերություն»

10:46 10.10.2018

Եվրամիությունը «մշակութային գերտերություն» է: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Նրա կարծիքով՝ ԵՄ-ը շարունակում է մնալ համաշխարհային մշակութային գերտերություն, չնայած այն բանին, որ հսկայական ուշադրություն է դարձնում ռազմավարական խնդիրներին և պաշտպանունակության բարելավմանը: Մոգերինին մշակույթը ևս անվանել է «ռազմի դաշտ» և հիշեցրել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Սիրիայի Պալմիրա և Մալիի Տիմբուկտու […]

̰
5 թեկնածություն՝ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի համար. Իվանկա Թրամփի թեկնածությունը հերքվել է

10:00 10.10.2018

ԱՄՆ-ը ՄԱԿ-ում իր դեսպանի պաշտոնում 5 թեկնածություն է դիտարկում: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ դիտարկվում է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի թեկնածությունը, սակայն Սպիտակ տունը հերքել է այդ լուրերը: Ավելին՝ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Իվանկան լավ թեկնածու է, սակայն չի ուզում, որ իրեն մեղադրեն նեպոտիզմի մեջ: Նա նաև հայտարարել էր, […]

̰
Google-ը ներկայացրել է նոր սմարթֆոններ և պլանշետ

08:22 10.10.2018

Ամերիկյան Google կորպորացիան Նյու Յորքում կայացած շնորհանդեսի ժամանակ ներկայացրել է Pixel սմարթֆոնի երկու մոդել, ինչպես նաև պլանշետ։ Pixel 3 և Pixel 3 XL սմարթֆոնները տարբերվում են էկրանի չափերով։ «Մենք ստեղծել ենք աշխարհի ամենալավ տեսախցիկն ու այն տեղադրել աշխարհի լավագույն սմարթֆոնի՝ Pixel 3-ի մեջ»,- հայտարարել է ընկերության փոխնախագահ Ռիկ Օստերլոհը։ Պլանշետն ստացել է Pixel Slate անվանումը։ […]

̰
ԱՄՆ-ը փակել է Կիպրոսի ռազմաբազան

08:07 10.10.2018

ԱՄՆ-ը փակել է իր ավիացիոն ռազմաբազան Կիպրոսում, որը ստեղծվել էր 2013 թվականի սեպտեմբերին։ Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, այդ օբյեկտում տեղակայված են եղել մոտ 40 զինծառայողներ և 5 ուղղաթիռ։ Զորակազմի ապահովման համար Վաշինգտոնը ծախսել է մոտ 70 մլն դոլար։ Պետդեպարտամենտը պարզել է, որ բազան ստեղծվել է առանց դրա համար անհրաժեշտ թույլտվության։ Նշվում է, որ օբյեկտն […]

̰
Ուկրաինայի զինամթերքի պահեստի պայթյունները՝ թռչնի թռիչքի բարձրությունից

07:51 10.10.2018

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Իչնյա քաղաքի մոտ զինամթերքի պահեստի պայթյունները և հրդեհը տեսանկարահանել են վերևից։ Անօդաչու թռչող սարքի միջոցով լրագրողներին հաջողվել է ֆիքսել ՊՆ զինանոցի պայթյունների օջախները։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, պայթել է զինամթերքի ռազմավարական պաշարը, որը չի արտադրվում Ուկրաինայում։ Ոչնչացված զինամթերքի արժեքը հասնում է մի քանի հարյուր միլիոն դոլարի։

̰
Հնդկաստանի ԱԳ նախարարին մեղադրում են լրագրողուհիների հանդեպ ոտնձգությունների մեջ

07:34 10.10.2018

Հնդկաստանում մի քանի լրագրողուհիներ մեղադրել են արտաքին գործերի պետնախարար Ջավեդ Աքբարին սեռական ոտնձգություններ իրականացնելու մեջ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Լրագրողուհի Պրիա Ռամանին բարձրաձայնել է, որ մեկ տարի առաջ ցանկացել է հարցազրույց ունենալ Աքբարի հետ։ Ի պատասխան՝ նա նրան հրավիրել է Մումբայ քաղաքի հյուրանոցային համար։ Հարցազրույցի ժամանակ պետնախարարն առաջարկել է աղջկան խմել և նստել իր […]

̰
Թրամփը Կիմ Չեն Ինի հետ կհանդիպի Կոնգրեսի ընտրություններից հետո

07:25 10.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ նոր գագաթնաժողովը կկայանա ԱՄՆ Կոնգրեսի՝ նոյեմբերի 6-ին կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Ես պարզապես չեմ կարող հիմա գնալ»,-ասել է նա՝ պատասխանելով երկու առաջնորդների նոր հանդիպման ժամկետների մասին լրագրողների հարցին։ Նրա խոսքով՝ առաջիկայում անհնար է […]

̰
Աշխարհի ամենաանվտանգ մեքենան՝ ըստ Նիկոլա Տեսլայի

01:09 10.10.2018

Նիկոլա Տեսլան իր էլեկտրական մեքենան անվանել է  ամենաանվտանգն աշխարհում: Մեքենայի վարորդն ու ուղևորները վթարների միայն 6 տոկոսի դեպքում են վնասվածքներ ստանում: Տեսլան  հայտարարում  է, որ դա ամենաանվտանգ մեքենան է   աշխարհում: Նա ներկայացնում է  երթևեկության անվտանգության  կառավաման ԱՄՆ Ազգային կենտրոնի տվյալները, ըստ որոնց՝  էլեկտրական մեքենան  այլ մեքենաների համեմատ, վթարի դեպքում  ունի վնասվելու ամենացածր հավանականությունը: Կենտրոնի մասնագետներն […]

̰
BACK_TO_TOP