TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում հայտնաբերվել է ապօրինի զինագործարան. գտնվել է 36 ռումբ

15:46 09.10.2018

Սանկտ Պետերբուրգ և Պետրոզավոդսկ քաղաքներում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության խուզարկումների արդյունքում հայտնաբերվել է հանցավոր խմբավորում, որը զբաղվել է ինքնաշեն պայթուցիկների պատրաստման ու վաճառքի, զենքի նորոգման, հավաքման, վաճառքի ապօրինի գործունեությամբ, փոխանցում է RT կայքը։ Ձերբակալվել է հանցավոր խմբավորման 3 ակտիվ անդամ, առգրավվել է 36 միավոր ինքնաշեն պայթուցիկ սարք, 1,3 կգ պայթուցիկ նյութ, 19 միավոր հրաձգային զինատեսակ, […]

̰
Զինապահեստի հրդեհի պատճառով Ուկրաինան միլիոնավոր դոլարների կորուստներ է կրելու

15:35 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսային մարզերից մեկում տեղակայված խոշոր զինապահեստում գիշերը սկսված հրդեհի ու պայթյունների հետևանքով երկիրը կրելու է 100 միլիոնավոր դոլարների կորուստներ, որոնք դժվար կլինի վերականգնել։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի պատգամավոր, ՆԳՆ խորհրդի անդամ Անտոն Գերաշչենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։ Չերնիգովի ռազմական պահեստում եղել են այնպիսի զինատեսակների զինամթերքի պաշարներ, որոնք այլևս չեն արտադրվում կամ Ուկրաինայում […]

̰
Կիմ Չեն Ինը Հռոմի պապին հրավիրել է Հյուսիսային Կորեա

15:23 09.10.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Փհենյան: Այս մասին հաղորդել է Yonhap գործակալությունը: Պաշտոնական հրավերը կաթոլիկ առաջնորդին կփոխանցի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, որը հաջորդ շաբաթ պատրաստվում է մեկնել Եվրոպա, իսկ կանգառներից մեկը կլինի Վատիկանը:    

̰
Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով միակ տուժածը հայ է

15:09 09.10.2018

Ռուսաստանի Ամուրի շրջանում կամրջի փլուզման հետևանքով տուժել է մեկ անձը, որը ազգությամբ հայ է (ծնված՝ 1980թ․-ին), Հայաստանի քաղաքացի։ Այս մասին տեղեկությունները ShantNews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Տուժածի անունը չի հրապարակվում։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, նրա վնասվածքները ծանր չեն։ Կամուրջի փլուզումը եղել է Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում։ Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից […]

̰
Փախստականների թիվն աճում է, ֆինանսավորումը՝ նվազում. ՄԱԿ-ը մտահոգված է

14:25 09.10.2018

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը տեղեկացրել է, որ փախստականների ծրագիրը ֆինանսավորվել է ընդամենը 35 տոկոսով: «Փախստականների թիվն աճում է, իսկ միջոցները՝ նվազում»,- մտահոգություն է հայտնել ՄԱԿ-ի ներկայացուցիչը: Փախստականների կարիքները հոգալու համար 2018 թվականին անհրաժեշտ է 1 միլիարդ 968 միլիոն դոլար: Դրամական միջոցների պակասն անդրադառնում է հատկապես սիրիացի փախստականների վրա: Միայն տարածաշրջանում այսօրվա դրությամբ կա […]

̰
Գերմանիայի խորհրդարանը պահելու ծախսերը կտրուկ կաճեն 10 տոկոսով

13:48 09.10.2018

2019 թվականին Բունդեսթագի աշխատանքների ֆինանսավորման համար գերմանական իշխանությունները մոտ 970 միլիոն եվրո կհատկացնեն։ Սա մոտ 100 միլիոն եվրոյով ավելի է նախորդ տարվա ֆինանսավորման գումարից։ Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը: Միայն խորհրդարանի շենքի պահպանման համար հատկացվելու է 137 միլիոն եվրո: 112 միլիոն եվրո տրվելու է խորհրդարանական խմբակցություններին, իսկ 460 միլիոն եվրոն հատկացվելու է […]

̰
Ռուսաստանում կամուրջը փլուզվել է աշխարհի ամենաերկար երկաթգծի վրա. կա տուժած

12:44 09.10.2018

Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում գտնվող Ամուրի մարզում կամուրջ է փլուզվել և ընկել դրա տակով անցնող երկաթգծի վրա: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի պահին կամրջով բեռնատար էր անցնում, իսկ ներքևով՝ գնացքը: Բեռնատարի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կամրջի փլուզման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է երկաթգծի աշխատանքը: […]

̰
Ուկրաինայում զինապահեստի հրդեհի պատճառով վտանգի տակ է 88 հազար տոննա զինամթերք

12:15 09.10.2018

Գիշերը պայթյուններ են եղել ու հրդեհ է բռնկվել Ուկրաինայի հյուսիսում՝ Բելառուսի հետ սահմանի մոտ գտնվող Իչնյա քաղաքի մոտ տեղակայված զինապահեստում, որտեղ կա մոտ 88 հազար տոննա զինամթերք։ Զինապահեստի տարածքն, ընդհանուր առմամբ, մոտ 680 հեկտար է (6,8 քառակուսի կիլոմետր)։ Հրդեհի ու պայթյունների պատճառով, այլ միջադեպերից խուսափելու համար զինապահեստի շրջակայքում՝ մոտ 30 կիլոմետր շառավղով, դադարեցրել են երթևեկությունն […]

̰
Google-ը փակում է Google+ սոցցանցը

12:01 09.10.2018

Ամերիկյան Google ընկերությունը պատրաստվում է փակել Google+ սոցցանցն այն բանից հետո, երբ երրորդ կողմին հաջողվել է օգտատիրական տվյալներ ձեռք բերել: Նշենք, որ խոսքը վերաբերում է ավելի քան 500 հազար օգտատերերի անձնական տվյալներին: Համաձայն ամերիկյան Wall Street Journal-ի՝ ընկերությունը խնդրի մասին տեղյակ է եղել դեռևս մարտին, սակայն չի բարձրաձայնել: Google-ի տարածած հաղորդագրությունում էլ նշվում է, որ […]

̰
Կանադայի նավթավերամշակման գործարաններից մեկում հզոր պայթյուն է որոտացել. կան տուժածներ

11:39 09.10.2018

Կանադայի արևմտյան Նյու Բրանսուիք նահանգում երեկ պայթյուն է որոտացել տեղի ընկերություններից մեկին պատկանող նավթավերամշակման գործարանում: Պայթյունին հաջորդել է հզոր հրդեհը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Տեղի ունեցածի հետևանքով 5 մարդ է տուժել: Կանադայի Սենթ Ջոն հիվանդանոցից տեղեկացնում են, որ բոլոր տուժածներն ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ականատեսները պատմում են, որ պայթյունը եղել […]

̰
Հրդեհ և պայթյունների շարք Ուկրաինայի ռազմամթերքի պահեստներից մեկում

09:56 09.10.2018

Ուկրաինայի հյուսիսում` Չեռնիգով մարզի ռազմամթերքի պահեստում, հրդեհ է բռնկվել, որին հաջորդել է պայթյունների շարքը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Շրջակա բնակավայրերից ավելի քան 10 հազար մարդ է տարհանվել: Ուկրաինայի ԶՈւ գլխավոր շտաբից հայտնում են, որ Իչնյա քաղաքի ռազմամթերքի պահեստում առաջին պայթյունը գրանցվել է ժամը 3:30-ին: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան: Դեպքի վայրում […]

̰
Սիրիան չի վճարել С-300 համալիրների համար․ ԶԼՄ-ներ

09:10 09.10.2018

Ռուսաստանը Սիրիա է մատակարարել С-300 զենիթահրթիռային համակարգերի 3 դիվիզիոններն անհատույց հիմունքով։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով  ռազմական-դիվանագիտական ոլորտի աղբյուրին, տեխնիկան նոր չէ, սակայն անցել է կապիտալ վերանորոգում։ Նախկինում զենիթահրթիռային համալիրները եղել են ՌԴ օդատիեզերական ուժերի գնդերից մեկի սպառազինության կազմում, որոնք այնուհետև վերազինվել են։ Արձակման 24 կայանների հետ հոկտեմբերի 1-ին Սիրիա են ուղարկվել ավելի […]

̰
Ճապոնիայում սպիտակ վագրը սպանել է կենդանաբանական այգու աշխատակցին

08:08 09.10.2018

Ճապոնիայի կենդանաբանական այգիներից մեկում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Սպիտակ վագրը հարձակվել է այգու աշխատակցի վրա։ Ստացած վնասվածքներից 40-ամյա տղամարդը մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի երեկոյան, Կագոսիմա քաղաքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Պարանոցի պատռված վերքով տղամարդուն հոսպիտալացրել էին, սակայն նրա կյանքը փրկել չէր հաջողվել։ Փաստի առթիվ կենդանաբանական այգում համապատասխան ստուգումներ […]

̰
Ժան-Կլոդ Յունկերը կրկնօրինակել է Թերեզա Մեյի պարը

07:56 09.10.2018

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը կրկնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պարը, որը նա կատարել էր անցած շաբաթ՝ Պահպանողական կուսակցության համագումարում։ Բրյուսելում ելույթի մեկնարկից առաջ՝ դեռևս չդադարած երաժշտության ներքո, Յունկերը պարային մի քանի շարժում է արել՝ առաջացնելով դահլիճում ծիծաղ և ծափահարություններ։

̰
Ընտրություններում Թրամփի հաղթանակին կարող էին նպաստել Իսրայելի նախկին հետախույզները․ The New York Times

07:46 09.10.2018

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում տարած հաղթանակին կարող էին նպաստել իսրայելցի նախկին հետախույզները։ Ինչպես գրում է The New York Times-ը՝ հղում անելով «ռուսական գործը» հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի փաստաթղթերին, 2016 թվականի սկզբին Թրամփի ընտրարշավի պաշտոնական ներկայացուցիչը դիմել էր իսրայելական  Psy-Group ընկերության օգնությանը, որտեղ աշխատում են նախկին հետախույզներ։ Նշվում է, որ […]

̰
Միլիոնավոր եգիպտացիներ տուգանք կվճարեն ընտրություններին չմասնակցելու համար

07:23 09.10.2018

Միլիոնավոր եգիպտացիներ ստիպված են տուգանք վճարել ընտրություններին չմասնակցելու համար։ Յուրաքանչյուրին, ով ընտրատեղամաս չի ներկայացնել անհարգելի պատճառով, սպառնում է 28 ԱՄՆ դոլար տուգանք։ Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովն ավարտում է այս տարվա մարտին անցկացված նախագահական ընտրություններին չմասնակցած, սակայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակի նախապատրաստումը՝ այն Գլխավոր դատախազությանը փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է Al-Watan թերթը։ Ընտրության չի […]

̰
Comedy Club-ի անդամ Ռոման Պոպովին տեղափոխել են հիվանդանոց

00:55 09.10.2018

Comedy Club-ի անդամ Ռոման Պոպովին առողջական լուրջ խնդիրների պատճառով տեղափոխել են հիվանդանոց: Այս մասին հաղորդում է РЕН հեռուստաալիքը: Նշվում է, որ Պոպովի ինքնազգացողությունը սկսել է վատանալ հոկտեմբերի 4-ից:  Այժմ հումորիստի վիճակը կայուն է, նրան  վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հատուկ մասնագիտացված հիվանդանոց: Դեռևս չեն հայտնում, թե ինչ է պատահել արտիստին և ինչ առողջական խնդիրներ ունի:    

̰
Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց եկել է ժամանակը, որ այն շողա. BBC-ի անդրադարձը Հայաստանին

00:52 09.10.2018

Բրիտանական BBC-ն  անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը. «Երեք միլիոն բնակչություն ունեցող այս երկիրը գարնանը կատարել է մեծ փոփոխություն՝ թավշյա հեղափոխություն: Ամիսներ տևած խաղաղ շարժումը բերեց երկրի՝ երկար ժամանակ գործող վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և այդ շարժումը ղեկավարող, կրքեր բորբոքող ելույթներ ունեցող, մասնագիտությամբ լրագրող Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն: Հայաստանը հաճախ արհամարհված է, բայց․ իմ […]

̰
Փարիզի դատարանը մերժել է Սարկոզիի միջնորդությունը

00:41 09.10.2018

Փարիզի բողոքարկման դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությունը՝ իրեն վերաբերող գործը դատարանին փոխանցելու չեղարկման մասին։ Նա մեղադրվում է քննչական մարմինների վրա ճնշում գործադրելու փորձերի մեջ, տեղեկացնում է  Franceinfo-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դատարանը դեռ պետք է ևս մեկ բողոքարկման հայտ քննի: Սարկոզին կասկածվում է ծառայողական գաղտնիքի խախտման և վկաների կաշառման մեջ: Մարտին հայտնի էր […]

̰
Շրի  Լանկայում կապիկը կոկոսով սպանել է թոշակառու կնոջը

00:31 09.10.2018

Շրի Լանկա կղզում թոշակառու կինը մահացել է կոկոսի հարվածի հետևանքով, որը նրա վրա նետել է կապիկը, տեղեկացնում է Asia One-ը: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Խալանգամուվա գյուղում: 72 ամյա Ռենջանի Կուլեռեյտնան դարձել է կապիկի զոհը․ կենդանին նետել է կոկոսը կնոջ գլխին, երբ վերջինս նստած է եղել իր տան առջև: Տարեց կինը տեղում մահացել է:  

̰
Իտալիան կփակի օդանավակայանները միգրանտների առաջ

00:26 09.10.2018

Իտալիայի իշխանությունները հրաժարվել են ընդունել այն միգրանտներին, որոնց Գերմանիան պատրաստվում է արտաքսել հատուկ ինքնաթիռով: Այս մասին հայտարարել է Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին, հայտնում է DW-ն: Իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ առաջիկայում կփակվեն Եվրոպայից Իտալիա այն չվերթները, որոնցում միգրանտներ կլինեն: «Մենք կփակենք օդանավակայաններն այնպես, ինչպես ավելի վաղ փակեցինք նավահանգիստները: Եթե որևէ մեկը Բեռլինում կամ […]

̰
ՌԴ արտգործնախարարություն կանչված Նիդերլանդների դեսպանը Մոսկվային կոչ է արել չխախտել միջազգային իրավունքը

00:24 09.10.2018

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հաագայից արտաքսված ռուսների մոտ հայտնաբերված հատուկ սարքավորումները նախատեսված են եղել տեղեկատվական համակարգերի թեստավորման համար:

̰
Տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորության արարողությունը

23:59 08.10.2018

Իսպանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչները, քաղաքական գործիչները և երկրպագուները Բարսելոնում մասնակցել են աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեի հուղարկավորման արարողությանը, հայտնում է Associated Press-ը: «Նա ինձ համար ավագ քույր է եղել»,- ասել է իսպանական օպերայի տենորներից Խոսե Կարերասը: Կաբալյեն մահացել է 85 տարեկանում: Աղբյուրը հայտնում է, որ հուղարկավորման արարողությանը ներկա են եղել Իսպանիայի թագուհի Սոֆիան, այդ երկրի վարչապետ […]

̰
ԱՄՆ-ում ստեղծվել են գովազդն արգելափակող ակնոցներ

20:09 08.10.2018

Օքլենդում ստեղծել են հատուկ ակնոցներ, որոնք բառացիորեն արգելափակում են գովազդները, այսինքն՝ այն կրող մարդը պարզապես չի կարող տեսնել քաղաքային հսկա էկրանների և այլ էլեկտրոնային սարքերի միջոցով ցուցադրվող գովազդային հոլովակները: Ակնոցների ոսպնյակները պատրաստված են այնպես, որ ամբողջությամբ արգելափակում են հեղուկ-բյուրեղային էկրաններից արձակվող ճառագայթները: Այսպիսով, այն կրող մարդիկ չեն կարողանա տեսնել այն ամենն, ինչ ցուցադրվում է քաղաքների […]

̰
Դատարանը կալանքի տակ է առել Ստեպանենկոյի հաշիվները Պետրոսյանի հետ ամուսնալուծության գործընթացի պատճառով

19:31 08.10.2018

Պետրոսյանի և Ստեպանենկոյի համատեղ ունեցվածքը գնահատվում է 1.5 մլրդ ռուբլի:

̰
ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

18:47 08.10.2018

Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հրավերով ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ը պաշտոնական այցով մեկնել է Մինսկ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

̰
Ժիրինովսկին ելույթից առաջ ընկել է բեմի վրա

17:50 08.10.2018

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին սայթաքել և ընկել է բեմի վրա: Ժիրինովսկին մասնակցել է Վլադիմիրսկի շրջանի նորանշանակ ղեկավար Վլադիմիր Սիպյագինի երդմնակալության արարողությանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Բեմ բարձրանալիս աստիճանների վրա Ժիրինովսկին սայթաքել է: Անհարմար իրավիճակից հետո քաղաքական գործիչը, այնուամենայնիվ, բեմ է բարձրացել: https://www.youtube.com/watch?v=aRr9jscu2Zo  

̰
Սիրիական ընդդիմությունն ավարտել է ծանր սպառազինության դուրսբերումն Իդլիբից

17:44 08.10.2018

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը դեպի Իդլիբի ապառազմականացված գոտի է ուղարկել զրահատեխնիկա և սպառազինություն:

̰
Փարիզի մետրոյում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

17:35 08.10.2018

Այսօր առավոտյան Փարիզի մետրոյում 35-ամյա մի տղամարդ՝ դանակով զինված, հարձակվել է երկու ոստիկանի վրա: Նրանցից մեկը թեթև վնասվածք է ստացել, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը: Ականատեսների խոսքերով՝ մինչ հարձակումը տղամարդը ծխախոտ է խնդրել ուղևորներից, հետո հանել դանակն ու հարձակվել ոստիկանների վրա: Իրավապահները զինաթափել են նրան: Պարզվել է՝ տղամարդը նախկինում էլ օրենքի հետ խնդիրներ է ունեցել թմրանյութեր պահելու, […]

̰
ԱՄՆ-ն և Իրանը սառեցված ակտիվների հարցով հանդիպել են Հաագայի դատարանում

17:29 08.10.2018

Ըստ ԱՄՆ-ի՝ Արդարադատության միջազգային դատարանն իրավասություն չունի Վաշինգտոնից պահանջել չեղարկել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները:

̰
BACK_TO_TOP