TIME
Ամսաթիվ
28 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հաղորդավարն ընկել է ուղիղ եթերում սելֆի անելիս

16:43 08.10.2018

ԱՄՆ-ում հաղորդավար Ռայմոնդ Արոյոն ընկել է ուղիղ եթերի ժամանակ, երբ ցանկանում էր սելֆի անել: Դեպքը տեղի է ունեցել Fox News-ի եթերում: Ընկնելու տեսանյութը թվիթերյան իր էջում տարածել է հայտնի կատակերգու և հաղորդավար Ջեյմս Կորդենը: Արոյոն հրավիրվել էր Լաուրա Ինգրահամի հաղորդմանը՝ որպես փորձագետ: Խոսելով սելֆիի վտանգավորության մասին՝ հաղորդավարը ցանկացել է գովազդել գարեջուրը՝ Ինգրահամի հետ ինքնալուսանկար անելով: Որպեսզի […]

̰
Խնդրում եմ փոխանցեք կնոջս, որ այս հեռախոսն անհնար է նորոգել. ուշագրավ միջադեպ Չինաստանում

15:45 08.10.2018

Չինաստանի Շանհայ քաղաքի հեռախոսների նորոգման ծառայություններից մեկի աշխատակիցը հրապարակել է հաճախորդներից մեկի հեռախոսի լուսանկարն  ու դրանում տեղադրված գրությունը: Երբ աշխատակիցը բացել է հեռախոսը, մարտկոցի վրա տեսել է 100 դոլար և հետաքրքիր մի գրություն: Թղթի կտորի վրա գրված է եղել հետևյալը: «Խնդրում եմ, փոխանցեք կնոջս, որ այս հեռախոսն անհնար է նորոգել: Նա ուզում է ստուգել իմ […]

̰
Բուլղարիայում հայտնաբերվել է հաղորդավարուհի Վիկտորյա Մարինովայի դին

15:39 08.10.2018

Հեռուստահաղորդավարուհին մահացել է գլխին ստացած հարվածից և խեղդամահությունից:

̰
Հայտնի են տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները

15:21 08.10.2018

Հայտնի են դարձել տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիրները: Այս տարի այդ մրցանակին են արժանացել Ուիլյամ Նորդհաուսն ու Պոլ Ռոմերը: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Նորդհաուսը մրցանակին արժանացել է մակրոտնտեսության մեջ կլիմայական փոփոխությունների ինտեգրացիան վերլուծելու համար: Իսկ Ռոմերն այդ մրցանակին արժանացել է տնտեսագիտության ոլորտում նորարարական տեխնոլոգիաներ ինտեգրելու համար: 2018 թվականին յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի համար նախատեսված է 9 մլն […]

̰
Սթինգն ու բրիտանացի մյուս աստղերը դեմ են Brexit-ին

15:12 08.10.2018

Բրիտանական շոու բիզնեսի աստղերը, որոնց թվում են Սթինգը, Էդ Շիրանը և Gorillaz խմբի մենակատար Դեյմոն Ալբարնը, բաց նամակ են գրել վարչապետ Թերեզա Մեյին, որում դեմ են արտահայտվել Brexit-ին: «Ազգային արժույթի փոխարժեքի անկումը ազդել է նաև երաժշտական սարքավորումների, ստուդիաների և բեմերի վարձակալության, շրջագայությունների կազմակերպման գների վրա, իսկ ֆունտ ստեռլինգի անկումը պայմանավորված է Brexit-ի գործընթացներով»,- նշել են […]

̰
150 դոլարն արդարացված չէ. Փաշինյանը կհանդիպի Պուտինի հետ գազի գնի շուրջ քննարկում ունենալու համար

14:58 08.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին ներկայացնելուց հետո նախարարությունից հեռանալիս նախարարից հետաքրքրվել է, թե գազի գնի վերանայման վերաբերյալ բանակցությունները ինչ փուլում են և ինչ է արվել այդ ուղղությամբ։ Նախարարը տեղեկացնում է, որ մի հանդիպում արդեն եղել է, իսկ Փաշինյանը տեղեկացնում է, որ հնարավոր է`  նոյեմբերին հանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր […]

̰
Գրահրատարակչությունը Իրանում սկսվել է հայերից. 380-ամյակը կնշվի Գերմանիայում

14:52 08.10.2018

Ֆրանկֆուրտում ընթացող գրքի փառատոնի շրջանակներում Իրանի մշակույթի նախարարությունը մտադիր է նշել իրանական գրահրատարակչության 380-ամյակը, հայտնում է Tehrantimes.com-ը: Հատկանշականն այն է, որ գրահրատարակչությունը Իրանում սկսվել է հայկական գրքից: Արարողության ժամանակ կցուցադրվի հայկական աղոթքների գրքի առաջին էջի պատճենը: Այս գիրքը հրատարակվել է 1638 թվականին Սպահանի Վանք կոչվող տաճարում: Գրքի բնօրինակը գտնվում է Լոնդոնի թանգարաններից մեկում: Միջոցառման ժամանակ կընթերցվի […]

̰
Հնդիկ վարորդն ազատվել է աշխատանքից մեքենայի ղեկը կապիկին վստահելու համար

14:25 08.10.2018

Հնդկաստանում ավտոբուսի վարորդը կորցրել է աշխատանքն այն բանից հետո, երբ մեքենայի ղեկը վստահել է կապիկին: Այդ ընթացքում ավտոբուսի սրահում 30 մարդ է եղել: Այս մասին հայտնում է Channel News Asia-ն: 36-ամյա վարորդը բացատրել է՝ այդպես ցանկացել է պարզապես կատակել: Սակայն վարորդի կատակը տնօրինությունը չի ընդունել, և նրան ազատել են աշխատանքից: Տնօրինությունից հաղորդել են, որ իրենք առաջին […]

̰
Թաիլանդի քարանձավում արգելափակված տղաները Բուենոս Այրեսում մասնակցել են Երիտասարդական օլիմպիական խաղերին

12:52 08.10.2018

Թաիլանդական պատանեկան թիմը հունիս-հուլիս ամիսներին հայտնվել էր աշխարհի բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:

̰
Պուտինի ծննդյան օրը նշել են՝ ռեկորդներ սահմանելով

12:46 08.10.2018

Չեչնիայի և Ռուսաստանի դրոշների հանդիսավոր բարձրացման արարողությանը ելույթ ունեցել 200 հոգուց բաղկացած մանկական երգչախումբը

̰
Լուսանը «որդեգրել է» կատվի ձագերին

12:16 08.10.2018

Լուսանը նախկինում խնամել է նաև արջի քոթոթների և շան ձագերի:

̰
Շնորհակալություն, որ մեր պապային այսչափ սիրեցիք. Սեդա Ազնավուրի գրառումը

11:36 08.10.2018

Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի դուստրը` Սեդա Ազնավուրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` շնորհակալություն հայտնելով բոլորին` դժվար պահին իրենց կողքին լինելու, զորակցություն հայտնելու համար: «Շատ շնորհակալություն, որ մեր պապային այսչափ սեր տվիք և սիրեցիք: Մեր մեջ կը մնա տարիներով-տարիներով»,- գրել է նա: https://www.facebook.com/Aznavourdaughter/posts/2639577092723019?__xts__[0]=68.ARA8QQnINSOOu8uzVmAS4I0kD1oPggb-J5OgAxmHKXZI69_H3xDLMWw5Zs67o7mcRbW2_5nwmEo1xEq8uZg_kr1NkPh5YentakRsK2dVmX5hnXo0hOQOMxX8mbdv9rrItYaGlLyp3jtzDErHIfeDRGmwNo_KmtRXbeeOvXWNeDEq6g20oVcujg&__tn__=-R

̰
Էրդողանը հետևում է սաուդցի լրագրողի անհետացման գործի հետաքննությանը

11:19 08.10.2018

Խաշըքջին օրեր առաջ մուտք էր գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան, որից հետո անհետացել էր:

̰
Կատալոնիայում անցկացվել է մարդկանցով ամենաբարձր աշտարակ «կառուցելու» հերթական մրցույթը

11:17 08.10.2018

Հաղթում է ամենաբարձր և ամենաբարդ աշտարակը կառուցած խումբը:

̰
Պորտուգալիայում մասշտաբային անտառային հրդեհ է սկսվել

09:36 08.10.2018

Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնին հարակից Սինտրա և Կաշկայշ քաղաքներում խոշոր անտառային հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնում է տեղի TVI24 հեռուստաալիքը։ Հարակից բնակավայրերի բնակիչները տարհանվել են։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 700 հրշեջներ, 7 ինքնաթիռ և 200 միավոր ցամաքային տեխնիկա։ Նախնական տվյալներով՝ կրակից տուժել է 18 մարդ, հիմնականում՝ հրշեջներ։ Տվյալ շրջանում փակ ճանապարհներ կան։ Ուժգին […]

̰
Միջերկրական ծովում միմյանց են բախվել երկու նավեր

08:42 08.10.2018

Միջերկրական ծովում՝ Կորսիկա կղզու ափերի մոտ, բախվել են երկու նավեր, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Դրանցից մեկը նավարկել է Թունիսի, մյուսը՝ Կիպրոսի դրոշի ներքո։ Բախման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Վթարի հետևանքների վերացման վրա աշխատում են Ֆրանսիան, Իտալիան և Մոնակոն։

̰
Օքսֆորդի բառարանը համալրվել է 100-ից ավելի կինոտերմիններով

08:35 08.10.2018

Օքսֆորդի բառարանի նոր հրատարակությունում ներառվել է կինոարդյունաբերության ոլորտին առնչվող ավելի քան 100 բառ։ Ինչպես հայտնում է The Guardian-ը, դրանց շարքում հայտնվել են ռեժիսորների ոճերն առանձնացնող տերմիններ, օրինակ՝ Tarantinoesque, Kubrickian, Lynchian։ Բառարանում է ընդգրկվել նաև idiocracy բառը, որը նշանակում է հիմարների կողմից կառավարվող հանրություն։ Օքսֆորդի բառարանը համարվում է անգլերենի գլխավոր և ամենամեծ բառարանը և ամեն տարի […]

̰
Չինացի 666 դաշնակահարներ միաժամանակ նվագել են ու ռեկորդ սահմանել

08:21 08.10.2018

Չինաստանում 666 դաշնակահարներ միաժամանակ նվագել են՝ սահմանելով դաշնամուրային կոլեկտիվով նվագելու նոր համաշխարհային ռեկորդ։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Իրադարձությունն անցկացվել է խոշոր բարեգործական միջոցառման շրջանակում, որը նվիրված է եղել կույր երեխաներին։ Երկրի տարբեր ծայրերից Հեբեյ նահանգի Ուցյան գավառում հավաքված երաժիշտները կարողացել են միջոցառման արդյունքում ավելի քան 50 մլն յուան հավաքել (ավելի քան 7,3 մլն […]

̰
Chrome-ը կդադարի աշխատել 32 մլն սարքերի վրա

08:10 08.10.2018

Google Chrome դիտարկիչը շուտով կդադարի աշխատել 32 մլն Android սարքերի վրա։ Ինչպես հայտնում է Xda-developers պորտալը, կդադարեցվի Android 4.1-4.3 Jelly Bean օպերացիոն համակարգի սպասարկումը, ինչը կանդրադառնա Google Chrome-ի աշխատանքի վրա։ Համաձայն Google-ի վիճակագրության՝ Android 4.1-4.3 Jelly Bean տարբերակը դեռևս տեղադրված է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի 3․2 տոկոսի վրա։ Այսինքն՝ օգտատերերը, ովքեր չեն թարմացնի իրենց […]

̰
Մոնրեալում բողոքի ակցիա է անցկացվել կրոնական հագուստն արգելող օրենքի դեմ

07:54 08.10.2018

Կանադայի Մոնրեալ քաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ աշխատավայրում հագուստի կրոնական տարրերի կրման արգելքի։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ցուցարարներն այդ օրենքը համարում են ռասիզմի դրսևորում։ «Հիջաբն իմ մի մասն է, և ես կարծում եմ, որ իշխանությունները չպետք է հալածեն մարդկանց այն բանի համար, թե ինչ են նրանք ցանկանում կրել»,- ասել […]

̰
Իսրայելում դատում են վարչապետի տիկնոջը

07:39 08.10.2018

Իսրայելում դատում են վարչապետ Բենյամին Նեթանյահուի տիկնոջը՝ Սառա Նեթանյահուին։ Երուսաղեմի հաշտարար դատարանում անցկացվել է առաջին նիստը, հայտնում է Newsru.co.il-ը։ Սառային մեղադրում են չարաշահումների մեջ։ Մեղադրանքն առաջադրվել էր դեռևս հունիսի 21-ին։ Մեղադրական եզրակացությունում ասվում է, որ Նեթանյահուն սնունդ է պատվիրել Երուսաղեմի թանկարժեք ռեստորաններում՝ չնայած այն բանին, որ նստավայրում մշտական հիմունքով խոհարար է աշխատել։ Պատվիրված սննդի վրա […]

̰
ԱՄՆ-ում հարսանեկան լիմուզինի վթարի հետևանքով 20 մարդ է զոհվել

07:28 08.10.2018

Ամերիկյան Նյու Յորք նահանգում հարսանեկան լիմուզինը մխրճվել է կայանված մեքենայի մեջ։ Զոհվել է 20 մարդ։ Այս մասին հայտնում է Տրանսպորտային անվտանգության ազգային խորհրդի նախագահ Ռոբերտ Սամուոլթը։ Դեպքը տեղի է ունեցել Սկոհարի քաղաքի մոտ։ Զոհերի թվով այդ պատահարն ամենախոշորն է նահանգում վերջին 9 տարում։ Լիմուզինում գտնվել է 18 մարդ՝ ներառյալ վարորդը։ Նրանք բոլորը, ինչպես նաև 2 […]

̰
ԱՄՆ-ում սպանել են հայտնի ռեփեր Hollywood Play-ին

07:19 08.10.2018

Անցած գիշեր Նյու Յորքում կրակել են 35-ամյա ռեփեր Ֆրենկ Սնայդերի վրա, ով առավել հայտնի է Hollywood Play մականվամբ։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Երաժիշտն այդ պահին գտնվել է զվարճանքի կենտրոնում։ Գիշերային ակումբի մոտ կանգ է առել սև սեդան։ Մեքենայից կրակ է արձակվել ակումբի մուտքի մոտ, որտեղ այդ պահին կանգնած է եղել ռեփերը։ Hollywood […]

̰
Բրազիլիայում նախագահ կընտրեն երկրորդ փուլով

07:11 08.10.2018

Բրազիլիայում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որտեղ կպայքարեն Աշխատավորների ձախ կուսակցության թեկնածու Ֆերնանդու Ադադն ու Ազգային խորհրդարանի ուլտրաաջ պատգամավոր Ժաիր Բոլսոնարուն։ Այս մասին հայտնում է  ТАСС գործակալությունը՝ հղում անելով Գերագույն ընտրական դատարանի տվյալներին։ Երեկ կայացած ընտրությունների արդյունքներով՝ Բոլսոնարուն ստացել է ընտրողների 46․62 տոկոսի աջակցությունը, իսկ Ադադը՝ 28․5 տոկոսինը։ Թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել քվեների 50 […]

̰
Ինտերպոլի անհետացած նախագահը հրաժարական է տվել

23:49 07.10.2018

Ինտերպոլի նախագահ Մեյ Խունվեյը, որի հետ սեպտեմբերի 29-ից հետո հնարավոր չէր կապ հաստատել, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին գրառում է կատարվել Ինտերպոլի թվիթերյան էջում։ Ինտերպոլի հաղորդմամբ՝ կազմակերպության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Հարավային Կորեայից Կիմ Յոնգ Յանգը։ Նշվում է, որ կազմակերպության նոր նախագահին կընտրեն նոյեմբերի 18-21-ը Դուբայում կայանալիք Ինտերպոլի Գլխավոր Ասամբլեայի 87-րդ նստաշրջանի ժամանակ։ Ավելի […]

̰
Բրիտանացին մեղրամիսը փոխել է խոզի հետ

22:43 07.10.2018

Ջոանա Դուրկինի ամուսինը հարսանեկան պաշտոնական արարողությունից հետո շտապել է տուն՝ սիրելի խոզին տեսակցելու։ Ընտանի կենդանու պատճառով զույգը նաև մեղրամսից է հրաժարվել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Հարսանեկան արարողությանը փեսացուն վառ վարդագույն պիջակով է եղել, իսկ սրահը ձևավորված է եղել խոզի նկարներով։ «Ջոանան հասկանում է, որ Փարսնիփն ինձ համար առաջին տեղում է և եթե հարձակում […]

̰
Կիմ Չեն Ինը Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ հաստատել է միջուկային զորակայանի ոչնչացումը

21:58 07.10.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը հաստատել է, որ Փունգիրի միջուկային զորակայանը ոչնչացվել է։ Նա երկիր է հրավիրել տեսուչների՝ դրանում համոզվելու համար։ Այս մասին հայտնում են Պետդեպարտամենտից։ «Պետքարտուղար Պոմպեոն արդյունավետ քննարկումներ է ունեցել Կիմ Չեն Ինի հետ Փհենյանում։ Նրանք քննարկել են 4 կետեր, որոնք պարունակվում են ԱՄՆ- Հյուսիսային Կորեա […]

̰
Բարսելոնում հրաժեշտ են տալիս Մոնսերատ Կաբալիեին

21:42 07.10.2018

Բարսելոնում վերջին հրաժեշտ են տալիս իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեին։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Երգչուհու հուղարկավորությունը տեղի կունենա երկուշաբթի՝ տեղի ժամանակով 12․00-ին (Երևանի ժամանակով 14․00-ին)։ Կաբալիեին կհուղարկավորեն Բարսելոնի Սան-Անդրեու գերեզմանատանը՝ իր ծնողների կողքին։ Երգչուհու հուղարկավորությանը ներկա կգտնվեն Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Կատալոնիայի առաջնորդ Կիմ Տորան։ Կաբալիեն մահացել է հոկտեմբերի 6-ին, 85 […]

̰
Ինչպես են փոխվել տղամարդկանց գեղեցկության չափանիշները 100 տարվա ընթացքում

20:45 07.10.2018

Տղամարդիկ միշտ ձգտել են լինել գեղեցիկ, ոճային և հաջողակ և, իհարկե, դուր գալ կանանց: Այդ փոխակերպումների մեջ յուրատեսակ դեր են ունեցել բեղերը, մորուքը և առնական կազմվածքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լուսանկարներն՝ ըստ տասնամյակների 1900-ականներ․ ըմբիշների ժամանակը 1910-ականներ․ էլեգանտություն 1920-ականներ․ լղոզված սանրվածք և սևեռուն հայացք 1930-ականներ․ կարճ բեղեր 1940-ականներ․ զինվորական տարիների տղամարդկություն 1950-ականներ․ սեքսուալություն Ապստամբ ոգի […]

̰
Ինդոնեզիայի ավերածությունները՝ թռչնի թռիչքի բարձրությունից․ զոհերի թիվը գերազանցել է 1900-ը

20:18 07.10.2018

Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1944-ի։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ հիվանդանոցներում շարունակում է մնալ 2549 մարդ։ Անհետ կորած է համարվում 683 մարդ, ևս 152 մարդ ենթադրաբար գտնվում է փլատակների տակ։ Արբանյակը տեսանկարահանել է երկրաշարժի հետևանքով ինդոնեզական Պալու քաղաքի երկու շրջանների ավերման պահը։

̰
BACK_TO_TOP