TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+17.09 oC

ԱՇԽԱՐՀ

Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին ընտանեկան գերեզմանատանը

17:43 06.10.2018

Ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրին հուղարկավորեցին Փարիզի մերձակայքում գտնվող Մոնֆոր-լ’Ամորիում (Իվլին) գտնվող ընտանեկան գերեզմանատանը: Այս մասին հաղորդում է BFMTV-ն: Շառլ Ազնավուրի երկրպագուները սիրելի երգչին հրաժեշտ են տվել նրա Emmenez-moi երգով: Հուղարկավորությանը ներկա են եղել երգչի հարազատները, ինչպես նաև Հայաստանի ղեկավարությունը: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ […]

̰
The New York Times-ի հոդվածագիրը քննադատել է Մելանյա Թրամփի հագուստի ոճը

17:38 06.10.2018

Ամերիկյան The New York Times-ը քննադատական հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ հասցեին: Հոդվածի հեղինակն անընդունելու ու սխալ է համարել այն, որ Մելանյա Թրամփը դեպի Քենիա կատարած շրջագայության ընթացքում սպիտակ գլխարկ է կրել, որը, ըստ հոդվածագրի, խորհրդանշում է եվրոպական գաղութատիրությունը: Հոդվածագիրը գրել է, որ Մելանյա Թրամփն ընտրել է մի հագուստ, որը առնչություն ունի […]

̰
Խոսել ենք Հայաստանից, ցեղասպանությունից. Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետը՝ Ազնավուրի հետ վերջին հանդիպման մասին

17:28 06.10.2018

Ֆրանսիական Դեսին Շարպիո քաղաքը հաճախ անվանում են «Փոքրիկ Հայաստան»: Իսկ պատճառն այն է, որ քաղաքի բնակչության մոտ 40 տոկոսը հայ է: Բացի այդ, Դեսին Շարպիոյի փոխքաղաքապետն է հայ: Նա Դենիս Ջորկաեֆն է՝ մարզական հայտնի ընտանիքի անդամներից մեկը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ջորկաեֆը հայտնեց, որ ինչպես ամբողջ Ֆրանսիայում, այնպես էլ իրենց քաղաքում սգում են ֆրանսահայ շանսոնյե Շառլ […]

̰
Վաղը Մոսկվայում կհայտարարվի եղանակային վտանգի դեղին մակարդակ

17:20 06.10.2018

Ռուսաստանի օդերևութաբանական կենտրոնը կանխատեսել է, որ հոկտեմբերի 7-ին Մոսկվայում կլինի եղանակային վտանգի դեղին մակարդակ: Ծառայության տվյալների համաձայն՝ կիրակի օրը սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կլինի +14 … + 16 ° C, քամու ուժգնությունը `15 մ / վրկ: Ավելի վաղ օդերևուաբանները կանխատեսել էին Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և 11-ին +20 ° C-ի տաքացման մասին:

̰
Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել Emmenez-moi երգով և ծափերով

17:10 06.10.2018

Մոնֆոր-լ’Ամորիում հավաքվել են ֆրանսահայ անվանի երգիչ Շառլ Ազնավուրի երկրպագուները՝ վերջին հրաժեշտը տալու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու սիրելի երգչին: «Նա իր հետ տանում է մեր կյանքի մի մասը»,- ասում են նրանք: Երկրպագուներն Ազնավուրին հրաժեշտ են տվել` կատարելով նրա Emmenez-moi  երգը, ապա ծափահարել են: Հիշեցնենք, որ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա […]

̰
Ո՞ւմ երգը հնչեց Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ ու գերեց բոլորին

16:58 06.10.2018

Երեկ Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ Ելիսեյան պալատի երգչախմբի  անդամը երգեց «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան» երգը, որը, պարզվում է՝ ֆրանսիացի բազմաթիվ երգիչների շրջանում տարածված  երգ է: Այս երգը ֆրանսիական Bratsch խմբի կատարմամբ ձայնագրվել է խմբի ալբոմներից մեկում Bratsch-ի հայ հիմնադրի՝ վոկալիստ, կիթառահար Դեն Ղարիբյանի կատարմամբ: Խմբի հիմնադիրները նպատակ են ունեցել ներկայացնել Սև Ծովից մինչև Ատլանտյան օվկիանոս տարածվող […]

̰
Սա ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլև քրիստոնեության պատմության արմատը. Մոնսերատ Կաբալյեն՝ հայերի մասին

15:46 06.10.2018

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյեի ձայնը նկատել էին դեռ լիցեյում սովորելու տարիներին: Նրան ուսուցիչները խորհուրդ էին տալիս գնալ Իտալիա և ուժերը փորձել օպերայում, սակայն նա չուներ բավարար ֆինանսական միջոցներ այնտեղ գնալու և ապրելու համար: Այդ ժամանակ բարերար Բելտրանների ընտանիքը հայտնի բարիտոն Ռայմոնդ Տորեսին գրում է երաշխավորագիր: Բելտրան Մատան հոգում է աղջկա ճանապարհորդության բոլոր ծախսերը: […]

̰
ԱՄՆ-ն ավելի քան 63 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի օտարերկրյա պետություններին

15:24 06.10.2018

ԱՄՆ-ը 63,7 մլրդ դոլար արժողությամբ սպառազինության կմատակարարի օտարերկյա պետություններին: Պետդեպարտամենտն արդեն տվել է համապատասխան թույլտվությունը: Արդեն հաստատվել է ավելի քան 70 պայմանագիր: Դրանց մեծ մասը եվրոպական երկրների հետ է կնքվել: Եվրոպական երկրների հետ կնքված պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 37,34 մլրդ դոլար: Մերձավոր Արևելքի պետությունների հետ 22,12 մլրդ դոլարի, ասիական և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ […]

̰
Չիկագոյում ոստիկանին մեղավոր են ճանաչել սևամորթ պատանուն գնդակահարելու համար

15:00 06.10.2018

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում դատարանը մեղավոր է ճանաչել ոստիկանին 17-ամյա սևամորթ պատանուն սպանելու համար, տեղեկացնում է Associated Press-ը: Նշվում է, որ 2014թ. ոստիկանը կրակել էր պատանու ուղղությամբ, քանի որ նա իբրև սպառնացել էր ոստիկանին դանակով: Դեպքից հետո հրապարակվել էր վիդեոձայնագրություն, որում երևում է թե ինչպես է ոստիկանը կրակ բացում մայրուղով քայլող պատանու վրա: Ոստիկանը պատանու վրա կրակել […]

̰
Յունկերը զգուշացրել է նոր պատերազմի առաջացման սպառնալիքի մասին

14:10 06.10.2018

Եվրոպայի խորհուրդը պետք է լուրջ վերաբերվի Արևմտյան Բալկանյան երկրների՝ ԵՄ-ին անդամակցության բանակցություններին, հակառակ դեպքում տարածաշրջանում հնարավոր է՝ նոր պատերազմ սկսվի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, փոխանցում է Bloomberg պարբերականը: Յունկերի խոսքերով՝ ԵՄ-ն պետք է հաշվի առնի միության նախընտրական գաղափարները թեկնածու երկրների համար, որպեսզի վերջիններիս զուր հույսեր չտան և օգնեն բարելավել տնտեսական իրավիճակը […]

̰
Սաուդյան Արաբիայում կոռուպցիոներներից առգրավել են 35 մլրդ դոլարի ակտիվներ

14:06 06.10.2018

Սաուդյան Արաբիայում կոռուպցիոներներից առգրավել են 35 միլիարդ դոլարի ակտիվներ, այդ մասին Bloomberg-ին է հայտնել թագավորության արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանը: «Այդ գումարի 40 տոկոսը եղել է կանխիկ, իսկ 60 տոկոսը՝ ակտիվներով»,- նշել է նա: Հիշեցնենք, որ անցած տարի Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում բերման էր ենթարկվել 11 արքայազն, 4 նախարար և տասնյակ այլ պաշտոնյաներ, իսկ այս […]

̰
Լաոսում հայտնաբերվել են Բուդդայի հարյուրավոր՝ 2000-ամյա փոքրիկ արձաններ

14:00 06.10.2018

Լաոսի Սավանակհեթ նահանգում Բուդդայի հարյուրավոր արձանիկներ ու դրանց մասնիկներ են հայտնաբերվել: Սա այս տարածքում կատարված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքում գտածոների հայտնաբերման ամենամասշտաբային դեպքն է, հայտնում է Vientiane Times-ը: Հաղորդվում է, որ դրանք հայտնաբերվել են Թադ Ինգ Հանգի արձանի վերականգնման ժամանակ: Հայտնաբերված արձանիկներն 8-10 սմ երկարություն ունեն: Դրանք պատրաստված են ոսկուց, արծաթից, բրոնզից, փայտից ու այլ նյութերից: […]

̰
Հունաստանում տարածված տենդից ավելի քան 30 մարդ է մահացել

13:40 06.10.2018

Հունաստանում Արևմտյան Նեղոս տենդի զոհերի թիվը հասել է 34-ի: Ընդհանուր առմամբ` այս երկրում 289 մարդ է վարակվել այդ հիվանդությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Հունաստանի Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնից: Աղբյուրը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից հեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում ընդհանուր թվով 18 մարդ է վարակվել, 3 մարդ մահացել է: Արևմտյան Նեղոսի տենդը Հունաստանում […]

̰
Գալապագոսյան կղզիներում գողացվել է ոչնչացման եզրին գտնվող ավելի քան 100 կրիա

13:20 06.10.2018

Ավելի քան 120 փղանման կրիաներ են գողացվել Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տարածքից, այդ մասին հաղորդել է  РИА Новости-ին՝ հղում անելով Էկվադորի հանրապետության շևջական միջավայրի նախարարության հաղորդագրությունը: Նախարարության տվյալներով՝ Գալապագոսյան կղզիների ազգային պարկի տնօրինությունը սեպտեմբերի 27-ին Սանտա Կրուզի դատախազությանն է ներկայացրել հաղորդագրություն, որ ազգային պարկից գողացել են ընդհանուր թվով 123 կրիաների, որոնք արհեստական ճանապարհով աճեցվել են Իզաբելա […]

̰
Վարչապետը Փարիզում մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին

13:12 06.10.2018

Այսօր Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ տաճարում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի կարգին՝ մատուցված Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի կողմից։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: https://www.facebook.com/photo.php?fbid=2152612284762602&set=a.2045550165468815&type=3&theater  

̰
Մոնֆոր-Լամորիում ժամեր անց վերջին հրաժեշտը կտան Շառլ Ազնավուրին

12:56 06.10.2018

Ազգային հարգանքի տուրքի հանդիսավոր արարողությունից հետո սիրված շանսոնյե Շառլ Ազնավուրն իրավունք ուներ առավել համեստ հուղարկավորության` միայն ընտանիքի անդամների մասնակցությամբ: Ֆրանսահայ սիրված երգչի ընտանիքը ցանկացել է, որ Ազնավուրի հուղարկավորությունը չլուսաբանվի: Նրա վերջին հանգրվանը կլինի ընտանեկան գերեզմանատունը, որ հենց ինքն է կառուցել 2009թ.: Այնտեղ են թաղված Ազնավուրի ծնողներն ու որդին` Պատրիկը, որը կյանքից հեռացել է երիտասարդ տարիքում: […]

̰
Լոնդոնի մետրոպոլիտենում ռելսերի վրա են հրել Եվրաթունելի նախկին ղեկավարին

12:32 06.10.2018

Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես են Լոնդոնի մետրոպոլիտենում Եվրաթունելի նախկին ղեկավա,  91-ամյա Սեր Ռոբերտ Մալպասին գցում ռելսերի վրա: Տեսանյութում երևում է, թե ինչպես է 46-ամյա Փոլ Քրոսլին մոտենում Մալպասին, երբ վերջինս կանգնած է հարթակի վրա և հրում նրան ռելսերի վրա: Նշվում է, որ տարեց մարդուն փրկել է ականատեսներից մեկը՝ […]

̰
Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

11:12 06.10.2018

85 տարեկանում Բարսելոնում մահացել է հանրահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հայտնել են հիվանդանոցից: Իսպանացի երգչուհին սեպտեմբերի վերջին բուժում էր ստանում Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում: Լեգենդար երգչուհին համաշխարհային ճանաչում ստացավ իր եզակի դիապազոնի շնորհիվ: Առողջական վիճակի պատճառով նա վերջին տարիներին ձգտում էր զերծ մնալ ելույթներից: Մոնսերատ Կաբալյեն առավել հայտնի էր իտալացի […]

̰
Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է սրճարանի մեջ. կան վիրավորներ

10:52 06.10.2018

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավտոմեքենան մխրճվել է սրճարանի մեջ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղի ունեցածի հետևանքով վիրավորվել է 5 մարդ՝ ներառյալ վարորդը: Ականատեսների փոխանցմամբ՝ սպիտակ Audi-ի վարորդը մինչ սրճարանի մեջ մխրճվելը սլանում էր մեծ արագությամբ: Ոստիկանների նախնական վարկածի համաձայն՝ պատահարը կարող էր լինել վարորդի վատ ինքնազգացողության պատճառով:

̰
Բախումներ Հունաստանի փախստականների ճամբարներից մեկում

10:40 06.10.2018

Հունաստանի քաղաք Սալոնիկից ոչ հեռու գտնվող Դիավատա փախստականների ճամբարում բախումներ են տեղի ունեցել, 1 տուժած կա: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 30 հոգուց բաղկացած փախստականների 2 խմբեր հարձակվել են միմյանց վրա՝ տարածքի հետ կապված հակասությունների պատճառով: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է արագ հսկողության տակ վերցնել իրավիճակը:

̰
Գազայում 3 պաղեստինցի է զոհվել, ավելի քան 120 վիրավոր կա

10:17 06.10.2018

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ երեք պաղեստինցի է զոհվել և ավելի քան 120 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Նա նշել է, որ սպանվածներից մեկը 13-ամյա պատանի է:  Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանցից 7-ի վիճակը գնահատվում է ծանր:

̰
Վենետիկում աճուրդի են դրել Բրոդսկու հարևանությամբ գտնվող գերեզմանատեղերը

09:00 06.10.2018

Վենետիկի իշխանությունները աճուրդ են կազմակերպելու գերեզմանատներում երկարաժամկետ տեղ գնելու համար: Այս մասին հաղորդում է  Վենետիկի քաղաքապետարանը: Աճուրդի են դնելու Սան-Միկելե կղզու վրա գտնվող 16 գերեզմանատեղ, որտեղ թաղված են նաև Իոսիվ Բրոդսկին, կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին և թատերական գործիչ Սերգեյ Դյագիլևը: Աճուրդի մեկնարկային գինը սոհմանվել է 2մլն եվրոն: Պատմական գերեզմանատանը թույլատրում են վարձակալել տարածք մինչև 99 տարով: […]

̰
Պակիստանի աղքատ բնակչի հաշվեհամարին պատահաբար 18 մլն դոլար է փոխանցվել

08:25 06.10.2018

Պակիստանի բնակիչներից մեկն ապրում է ամենաաղքատ թաղամասում և իր ապրուստը վաստակում է պաղպաղակ վաճառելով: Օրերս նա պատահաբար պարզել է, որ բանկային հաշիվ ունի, որի վրա 18 մլն դոլար կա: Այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Ըստ պարբերականի հոդվածի՝ վաճառողի անունը Մուհամադ Աբդուլ Քադիր է, ում Պակիստանի դաշնային հետախուզական ծառայությունը հարցաքննության է կանչել՝ պարզելու, թե որտեղից […]

̰
Դանիան նոր կղզի է  կառուցում

08:13 06.10.2018

Դանիան մտադիր է  Կոպենհանգենի մոտակայքում նոր կղզի կառուցել: Այդ  գաղափարը կարող է իրագործվել  մոտ 2070 թվականին: Կառավարությունը մտադիր է կղզու վրա շուրջ 35 հազար մարդ բնակեցնել, որի նպատակը մայրաքաղաքը թեթևացնելն է, քանի որ բնակչության թիվը չափազանց  արագ տեմպերով է աճում: Բացի  դրանից՝ կղզին կարող է պաշտպանել մայրաքաղաքը ծովի տարերքից: Ծրագիրը, որը պայմանականորեն կոչվում է Lynetteholm, մոտ […]

̰
Մեքսիկայում դպրոցի հարակից տարածքում կրակոցներ են հնչել․ կա 5 զոհ

01:02 06.10.2018

Մեքսիկայի Գուայամաս քաղաքի դպրոցից ոչ հեռու կրակոցներ են, որի պատճառով զոհվել է 5 ոստիկան, ևս երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Excelsior -ը: Նշվում է , որ սկզբում զինված մարդիկ հարձակվել են ու կրակ են բացել ոստիկանական մեքենաների վրա՝ սպանելով երեք ոստիկանի, որից հետո փախուստի են դիմել: Լրատվականը փոխանցում է, որ կրակոցները հնչել են դպրոցից […]

̰
Իտալիայի ոստիկանությունը բերման է ենթարկել «Կոզա Նոստրա»-ի ամենավտանգավոր անդամներից մեկին

00:59 06.10.2018

Իտալիայում իրավապահ մարմինները բերման են ենթարկել ամենափնտրվող հանցագործներից մեկին, ով համարվում է «Կոզա Նոստրա» մաֆիոզային կազմակերպության անդամենրից մեկը, տեղեկացնում է եվրոպական ոստիկանության գործակալության կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բերման ենթարկվածը համարվում է խմբավորման գլխավոր անդամներից մեկի որդին: Նրա անունը չի նշվում, սակայն հայտնի է, որ իրավապահ մարմինները նրան փնտրել են 2016թ․-ից: Նա մեղադրվում է 2006-ին կատարված եռակի սպանությանն […]

̰
Թրամփը շփոթվել է կոշիկին կպած թղթի պատճառով

00:41 06.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի նկատել օդանավասանդուղքի վրա բարձրանալիս իր ձախ ոտքի կոշիկին կպած թղթի կտորը, որը, ենթադրաբար, զուգարանի թուղթ է, գրում է Huffington Post-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ նախագահը պատրաստվում էր թռչել Մինեսոտա նահանգ: Տեսանյութը սոցցանցերում քննարկման առարկա է դարձել: WATCH: President Trump boards Air Force One with what appears to be toilet paper stuck […]

̰
Թաիլանդում փակել են Լեոնարդո Դի Կապրիոյի ֆիլմից հայտնի լողափը

00:38 06.10.2018

Լենարդո Դի Կապրիոյի «Լողափ» ֆիլմից հայտնի թաիլանդական լողափը փակել են անհայտ ժամկետով: Ղեկավարությունը կարծում է, որ լողափի էկոհամակարգը հանգստի կարիք ունի՝ մեծ թվով զբոսաշրջիկների այցելությունից հետո լողափի բնական վերականգնման համար ժամանակ է պետք։ Պհի-Պհի-Լե կղզում գտնվող հայտնի «Բուխտու Մայա Բեյ» լողափն այս ամռանը 4 ամսով փակել էին: Այդ ժամանակ իշխանությունները փորձլ են փրկել կորալային խութերը: […]

̰
Ինդոնեզիայում ցունամիից հետո հազարավոր մարդիկ են անհետ կորել

00:22 06.10.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո ենթադրվում է, որ ավելի քան հազար մարդ է անհետ կորել: Այս մասին փոխանցում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը: Իսկ ավելի վաղ լրատվականը տեղեկացրել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 1558-ի, տուժել է ավելի քան 2.5 հազար մարդ, 113 հոգի անհետ կորել է: «Մեր […]

̰
Ռոբին Ուիլյամսի իրերը 6 միլիոն դոլարով վաճառվել են աճուրդում

23:59 05.10.2018

Նյու Յորքում աճուրդի ժամանակ վաճառել են մահացած Ռոբին Ուիլյամսի իրերը, տեղեկացնում է Sotheby’s-ի տունը: Դերասանի և նրա կնոջ իրերի հավաքածուն վաճառվել է 6 միլիոն դոլարով: Ամենաթանկը վաճառվել է Ոսկե գլոբուսը, որը դերասանն ստացել էր 1988-ին «Բարի լույս» ֆիլմում խաղացած դերի համար, այն վաճառել են 27․5 հազար դոլարով: Վաճառել են նաև 4․8 հազար դոլարով «Կապիտան կեռ» (Капитан […]

̰
BACK_TO_TOP