TIME
Ամսաթիվ
27 05 2025
  • $
    384.36
  • RUBLE
    4.80
  • 436.02
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թաթարստանում 18 ուսանող թունավորվել է օծանելիքից

22:09 05.10.2018

Արսկ քաղաքի մանկավարժական քոլեջում 18 ուսանող թունավորվել է օծանելիքից, նրանցից 16-ը հոսպիտալացվել են, տեղեկացնում է kp.ru-ն: Նշվում է, որ դասամիջոցին աղջիկներից մեկը ցանկացել է գլուխ գովալ Չինաստանից ձեռք բերված օծանելիքի կապակցությամբ: Նրա ընկերուհիներից մի քանիսը խնդրել են ցանել օծանելիքից, սակայն որոշ ժամանակ անց նրանց ինքնազգացողությունը վատացել է: Մարդիկ ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: «Տեղի է […]

̰
Սթիվեն Սիգալը ընդհատել է հարցազրույցը սեռական ոտնձգությունների մասին հարցից հետո

20:49 05.10.2018

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը BBC հեռուստաալիքի Newsnight Thursday հաղորդման ընթացքում ընդհատել է հարցազրույցը՝ սեռական ոտնձգությունների մասին հնչած հարցից հետ: Այս մասին հայտնում Digital Spy պարբերականը: Նշվում է, որ հաղորդավարուհի Քրիստի Ուորքը փորձել է խոսել և հարցեր տալ դերասանին #MeToo շարժման մասին: Հաղորդավարուհին փորձել է հետաքրքրվել դերասանից, թե վերջինս ինչպես է կարողանում հաղթահարել իր հասցեին հնչող մեղադրանքները: […]

̰
Մելանյա Թրամփը շրջագայության է մեկնել Աֆրիկա

20:30 05.10.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի՝ Աֆրիկայում միայնակ շրջագայությունը շարունակվում է: ԱՄՆ առաջին տիկինը հասցրել է լինել Գանայում, Մալավիում, Քենիայում: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Մելանյա Թրամփը խոստովանել է, որ  աֆրիկյան շրջագայությունը հրաշալի փորձառություն է իր համար: Շրջագայության ընթացքում նա եղել է կրթական հաստատություններում, բարեգործական հիմնադրամներում, հանդիպել հարյուրավոր երեխաների, որոնց տարբեր նվերներ է նվիրել, մասնավորապես՝ […]

̰
Toyota-ն ավելի քան 2․4 մլն հիբրիդային մեքենա է հետ կանչում

20:09 05.10.2018

Ճապոնական Toyota ընկերությունը հետ է կանչում մոտ 2,4 միլիոն ավտոմեքենա, որոնք ունեն հիբրիդային շարժիչ, հաղորդում է ընկերությունը: Պատճառը շարժիչի հետ կապված խնդիրներն են, որոնք ծագել են ողջ աշխարհում: Հետ կանչվող մոդելների մեջ կարող է լինել նաև հայտնի Prius մոդելը: Վերադարձման է ենթակա Ճապոնիայում՝ 1․25 միլիոն, ԱՄՆ- ում՝ 830 հազար, Եվրոպայում՝ 290 հազար ավտոմեքենա: Հիբրիդային շարժիչը, որով զինված […]

̰
Սատուրնի օղակները կարող են անհետանալ

20:00 05.10.2018

Գիտությունների զարգացման ամերիկյան կազմակերպության գիտնականները հայտարարել են, որ խոշորագույն մոլորակներից մեկի՝ Սատուրնի շուրջ պտտվող օղակները կարող են անհետանալ: Այս մասին հայտնում է Science գիտական պարբերականը: Սատուրնը շրջապատող օղակները սառույցից ու տիեզերական փոշուց կազմված զանգվածներ են: Դրանցում կան նաև ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտի մասնիկներ: Նշվում է, որ ժամանակի ընթացքում օղակները կազմող մասնիկները մաշվում ու տարրալուծվում […]

̰
Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

19:08 05.10.2018

Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Asbarez.com-ը: Այսպիսով, Տուկումանը դառնում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունող 21-րդ նահանգը: «Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգը կետ ունի՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ահա, թե ինչու  նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով վավերացվում դատապարտման հարցում հավատարմությունը՝ 20-րդ դարի […]

̰
Ղազախստանում ՀՀ ԶՈւ հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ զորավարժությունն ավարտվել է

18:41 05.10.2018

Հոկտեմբերի 5-ին ավարտվել է ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների հետախուզության ուժերի և միջոցների ներգրավմամբ Ղազախստանում անցկացված «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը: ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում անցկացված «Որոնում-2018» մարտավարական-մասնագիտական զորավարժությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների և հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները: Զորավարժության հիմնական […]

̰
Ավստրալիայում ծովային օձի խայթոցից առաջին անգամ մարդ է մահացել

18:35 05.10.2018

Ավստրալիայի հյուսիսային շրջանի ափամերձ հատվածում ծովային օձի խայթոցից բրիտանացի 23-ամյա երիտասարդ է մահացել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ օձը տղամարդուն խայթել է այն ժամանակ, երբ երիտասարդը ձկնորսական ցանցը ծովից դուրս էր բերում: Ձկնորսական նավակը մոտ 130 կմ (70 մղոն) հեռավորության վրա է գտնվել Գրուտ-Այլենդ կղզուց: Երբ այն ափ է հասել, տղան […]

̰
Ինտերպոլի նախագահը գտնվել է. ԶԼՄ-ներ

18:31 05.10.2018

Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյը, որն անհետացել էր Ֆրանսիայից Չինաստան ճամփորդությունից հետո, գտնվում է Չինաստանում կալանքի տակ, այս մասին տեղեկացնում է South China Morning Post-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները 64-ամյա Հունվեյին տարել են հարցաքննության այն բանից հետո, երբ նա վերադարձել է Ֆրանսիայից նախորդ շաբաթ, սակայն, թե ինչ գործ է քննվում իրավապահ մարմինների կողմից և որտեղ է […]

̰
Սահակ Կարապետյանի մահվան կապակցությամբ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազին

18:11 05.10.2018

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: «ՀՀ գլխավոր դատախազությունը խորը կսկիծով տեղեկացավ սիրելի գործընկերոջ՝ Սահակ Կարապետյանի անժամանակ մահվան մասին: Այն մեծ կորուստ է բոլորիս համար, ուստի ցանկանում ենք մեր խորին վշտակցությունը հայտնել բոլորի կողմից հարգված […]

̰
Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին դարձյալ հայերեն գրառումներ է արել

18:04 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերենով նոր գրառում է կատարել թվիթերյան իր էջում, որտեղ խոսել է շանսոնյե Շառլ Ազնավուրի ու հայերի կողմից իր երկրի պատմության մեջ ու մշակութային կյանքում թողած կարևոր հետքի մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցել է Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը: Շառլ Ազնավուրի միջոցով, […]

̰
Ֆրանսիացիները սգում են Շառլ Ազնավուրի մահը

17:02 05.10.2018

Ֆրանսիայում ազգային հարգանքի տուրք են մատուցել շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, արարողությունը տեղի է ունեցել Ռազմական պալատում: Պալատի շրջակայքում հավաքված ֆրանսիացիները տեղադրված մեծ էկրանով հետևել են արարողության ընթացքին: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը լուսանկարներ է հրապարակել արարողությունից:    

̰
Ազնավուրը պատրաստվում էր նոր ալբոմ թողարկել

17:01 05.10.2018

70 տարվա կարիերայից հետո` 94 տարեկանում Շառլ Ազնավուրը պատրաստ չէր լքել բեմը: Le Figaro-ն մեջբերել է Ազնավուրի ընկերոջ` Ժերար Դավուի խոսքերը: Վերջինս պատմել է, որ սիրված շանսոնյեն պատրաստվում էր հաջորդ տարի թողարկել իր 52-րդ ալբոմը: «Նա գրեթե ավարտել էր այն և ցանկանում էր ալբոմը ներկայացնել հաջորդ տարի: Նա, սովորականի պես, ալբոմում ներառել էր 20-25 երգ, որպեսզի […]

̰
Մակրոնը հանդիմանել է գանգատվող տիկնոջը

16:57 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թոշակի նվազեցման հարցերով անհանգստացած տիկնոջը խորհուրդ է տվել չբողոքել: Այս մասին հայտնում է Politico-ն: Հաղորդվում է, որ դրանից հետո Ֆրանսիայի նախագահը որոշել է փաստագրական բնույթի խոսակցություն ունենալ այդ կնոջ հետ: Նա ասել է, որ գեներալ Շառլ դը Գոլի թոռը պատմել է իրեն, որ նա ապրել է՝ «Կարող եք ասել՝ ինչ ուզում […]

̰
Ճապոնիայում դարձյալ երկրաշարժ է տեղի ունեցել

16:56 05.10.2018

Ճապոնիայի Հոկայդո կղզում  5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է АР-ը: Երկրաշարժը տեղի է ունեցել կղզու հյուսիսային հատվածում, որտեղ նախորդ ամիս տեղի ունեցած երկրաշարժը բերել էր սողանքների և զոհերի: Գիտնականները տարածաշրջանի բնակիչներին տեղեկացրել են հնարավոր հետցնցումների մասին: Զոհերի կամ նյութական վնասի մասին տեղեկատվություն դեռևս չկա:  

̰
ՄԱԳԱՏԷ-ն չի հաստատել Իսրայելի մեղադրանքներն Իրանի հասցեին

16:48 05.10.2018

ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը՝ ՄԱԳԱՏԷ-ն, հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանում արած հայտարարությունը, թե Իրանում մինչև այժմ կան ռազմական նշանակության միջուկային պահեստներ: Այդ մասին տեղեկացնում է ամերիկյան The Wall street journal պարբերականը: Նեթանյահուն Նյու Յորքում հայտարարել էր. «Դեռևս 2018-ի ապրիլին իսրայելական հատուկ ծառայությունները ձեռք են բերել հազարավոր փաստաթղթեր և ապացույցներ, […]

̰
Հավատարիմ մնալով իր արմատներին` նա մեզ ցույց տվեց իր ֆրանսիական հոգու մեջ օտարազգու փոքրիկ մասնիկը. Ֆրանսիայի նախագահ

16:38 05.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին նախագահներ` Նիկոլա Սարկոզին և […]

̰
Անոմալ ծիածանը հիացրել է օգտատերերին

16:34 05.10.2018

Նյու Ջերսիում ամերիկացի լուսանկարիչ Ջոն Էնթվիսլիի կողմից նկարահանված անոմալ ծիածանի լուսանկարը հիացրել է համացանցի օգտատերերին: Նա նկարը տեղադրել է Instagram-ի էջում: «Ես զարմացած եմ լուսանկարի հանդեպ արձագանքից, որը վերջերս եմ հրապարակել: Ծիածանի նկարը հազարավոր անգամներ վերահրապարակվել է, մի քանի լրատվամիջոցներ գրել են այդ մասին, իսկ այսօր լուսանկարն արժանացել է NASA-ի մրցույթի մրցանակին: Շնորհակալություն»,- լուսանկարչի խոսքերը մեջբերում է […]

̰
Ազնավուրի հիշատակի արարողությանը ֆրանսիացի երգիչը հայերեն է երգել

16:26 05.10.2018

Ֆրանսիայում այսօր սգո արարողություն էր` ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ». ֆրանսիացի երգչի շուրթերից արարողության ընթացքում հայերեն երգ հնչեց:

̰
Աշխարհի աչքի առաջ ուզում եմ հանդիսավոր կերպով Ձեզ խոստանալ, որ իրականություն կդարձնենք Ձեր պատգամը. վարչապետը՝ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը

16:24 05.10.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, տիկին Նունե Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ ներկա են գտնվել աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը, որը տեղի է ունեցել Փարիզի Ինվալիդների պալատում (Hotel des Invalides): Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, տիկին Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախկին […]

̰
Մերձմոսկվայում կործանիչ է վթարի ենթարկվել

15:40 05.10.2018

Կործանիչ «ՄիԳ 29»-ը վթարի է ենթարկվել Մերձմոսկվայում, տեղեկացնում է ТАСС-ը: «Կործանիչ «ՄիԳ 29»-ը վթարի է ենթարկվել, իսկ օդաչուները կատապուլտ են արել»,- նշել է աղբյուրը: Ըստ նախնական տվյալների՝ կործանիչը ընկել է ոչ բնակելի օբյեկտների վրա: Նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան: Գրոմովի անվան հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչը նշել է, որ կործանիչը ընկել է ինստիտուտից 50 կմ հեռավորության վրա: […]

̰
Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգեր գնելու պայմանագիրը

14:36 05.10.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հնդկաստան այցելության շրջանակում այսօր ստորագրվել է Հնդկաստանին ռուսական արտադրության նորագույն Ս-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգեր վաճառելու մասին պայմանագիրը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հնդկական մամուլի տեղեկություններով՝ խոսքը համակարգի 4 գնդային համակազմի մասին է, ինչի համար Հնդկաստանը վճարելու է 4 միլիարդ ամերիկյան դոլար։ Այս համակարգի գնման վերաբերյալ […]

̰
Ինտերպոլի նախագահն անհետացել է

14:35 05.10.2018

Ֆրանսիայի իշխանությունները սկսել են հետաքննությունը Ինտերպոլի նախագահ Մեն Հունվեյի անհետացման գործով: Հիշեցնենք, որ վերջինս սեպրեմբերի 29-ին մեկնել էր Չինաստան: Այս մասին հայտնում է Europe1 պարբերականը: Նշվում է, որ Ֆրանսիայից Չինաստան մեկնելուց հետո չի հաջողվում Ինտերպոլի նախագահի հետ կապ հաստատել: Նրա անհետացման մասին ոստիկանությանը հայտնել է նրա կինը: Մեն Հունվեյը Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նախագահ […]

̰
Ֆրանսիական «Սեզար»-ի 44-րդ մրցանակաբաշխությունը նվիրված կլինի Ազնավուրին

14:24 05.10.2018

Ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության 44-րդ արարողությունը նվիրված է լինելու սիրված ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրին: Այս մասին, ինչպես հաղորդում է Le Figaro-ն, հայտնել են «Սեզար» կինոակադեմիայից: Կինոմրցանակաբաշխությունը կկայանա 2019 թվականի փետրվարին: Պարբերականը նշում է, որ Ազնավուրը, ում «ֆրանսիական Ֆրենկ Սինատրա» են անվանում, նաև հայտնի դերասան էր: Նա նկարահանվել է 60 ֆիլմերում: Նշենք, որ 1997թ. Շառլ Ազնավուրը պատվավոր «Սեզար» […]

̰
Արմատների նկատմամբ նրա հավատարմությունը մեզ զգացնել տվեց այն նվիրումը, որ կա Ֆրանսիայում ապրող օտարերկրացու մեջ. Մակրոնը՝ Ազնավուրի մասին

13:36 05.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հանդես եկավ հրաժեշտի խոսքով՝ իր սերն ու հարգանքն արտահայտելով շանսոնյեի հանդեպ: Մակրոնի խոսքերով՝ տարիքը երբեք Շառլ Ազնավուրին չէր խոչընդոտում երգելու և ժպտալու համար: «Գրեթե մեկ դար նա էր, որ մեզ տվեց կյանք, մեր զգացմունքներին ուժ տվեց, տասնամյակներով մեր կյանքն ավելի քաղցր, մեր ուրախությունն ավելի […]

̰
Ազնավուրն այն մարդն է, ով ապրել է պատմական հայրենիքի և իր ժողովրդի հոգսերով ու երազանքներով. Փաշինյանի հրաժեշտի խոսքը Ֆրանսիայում

13:23 05.10.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ հայ ժողովրդի սերն ու նվիրումն արտահայտեց սիրված երգչին: Վարչապետը նշեց` 8 տասնամյակ այս անունը ժպիտ է փորագրել միլիոնավոր դեմքերի վրա, արագացրել են կամ դանդաղեցրել տասնյակ միլիոնավոր մարդկանց շնչառությունը, փայլ է ներարկել հարյուր միլիոնավոր աչքերի մեջ, և այս անունը 2018 թ. հոկտեմբերի 1-ին մի […]

̰
Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել են 15 տարվա ազատազրկման

13:06 05.10.2018

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բակը, որը գլխավորել է երկիրը 2008-2013թթ., 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, քանի որ վատնել է երկրի բյուջեն, տեղեկացնում է Yonhap-ը: Բացի ազատազրկումից՝ նա պետք է վճարի 13 միլիարդ վոն (11,5 մլն դոլար) տուգանք: Դատարանը բացահայտել է, որ 76 տարեկան Լի Մյոնը DAS ընկերությունը գրանցել է իր եղբոր անունով, բացի դրանից՝ նա մեղավոր […]

̰
Այսօր Ուսուցչի օրն է. ի՞նչ գիտենք տոնի մասին

12:54 05.10.2018

Այսօր նշվում է Ուսուցչի տոնը, 1994 թվականից այն նշում են աշխարհի 100 երկրներում: Այս օրը արժևորվում և գնահատվում են այն բոլոր ուսուցիչները, որոնք իրենց ներդրումն են ունենում կրթության զարգացման ոլորտում: Տոնի պատմական նախադրյալն է հանդիսացել Փարիզում 1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում տեղի ունեցած միջկառավարական հանձնաժողովը, որը վերաբերում էր ուսուցիչների կարգավիճակին, որի արդյունքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպության […]

̰
Ազնավուրի հիշատակը հավերժացնող արարողության ժամանակ դուդուկ հնչեց

12:34 05.10.2018

Les Invalides կոչվող համալիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 15 րոպե տևողությամբ ելույթով հանդես կգա, որի ընթացքում  հարգանքի տուրք կմատուցի ամբողջ աշխարհում ֆրանսերենի դեսպանի հիշատակին: Այս մասին հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները: Մակրոնը կընդգծի, որ Ազնավուրն այն մարդն էր, ով ֆրանսերենի հետ աշխատում էր վիրաբուժական ճշգրտությամբ: Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կնշի, որ Շառլ Ազնավուրը ֆրանսիացի էր, սակայն […]

̰
Հիվանդության պատճառով Ֆիլիպինների նախագահը կարող է հրաժարական տալ

12:17 05.10.2018

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պատմել է վատ ինքնազգացողության մասին և խոստացել լքել իր պաշտոնը, եթե իր մոտ հայտնաբերեն լուրջ հիվանդություն, տեղեկացնում է Bloomberg-ը: «Ես դեռ չգիտեմ, թե ինչպիսին է իմ առողջական վիճակը, ես պետք է սպասեմ արդյունքներին»,- ասել է 73-ամյա նախագահը: Նախագահը պատմել է, որ որոշ ժամանակ առաջ հոսպիտալացվել էր Բարեթի ախտանշանի (կերակրափողի նախաքաղցկեղային հիվանդություն) սրացման […]

̰
BACK_TO_TOP