18:08 03.10.2018
ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ […]
17:30 03.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]
17:22 03.10.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես […]
16:59 03.10.2018
«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», – այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։ Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ […]
16:45 03.10.2018
Ճապոնիայում Կումամոտա քաղաքի պատգամավոր Յուկա Օգատոյին վռնդել են տեղի խորհրդարանի լսումների սենյակից ՝ դեղահաբի պատճառով, որը նա բերում էր պահել ընդդեմ հազի: Այս մասին գրում է The Guardian-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օգատոն օրենսդիր ժողովում ամբիոնից ելույթ էր ունենում: Նախագահը նկատել է, որ կինը խոսում բերանում ինչ-որ բան պահած: Օգատոն պարզաբանել է, որ […]
16:03 03.10.2018
Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում՝ հայկական եկեղեցու հարևանությամբ, հայերեն տառերի հուշարձան է բացվել: Այս մասին հայտնում է ուկրաինական 061.ua կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հուշարձանի ստեղծման համար կես տարի ժամանակ է պահանջվել: Աշխատանքներում ներգրավված են եղել հայեր, ուկրաինացիներ և վրացիներ: Նշվում է, որ գրանիտից պատրաստված յուրաքանչյուր տառի բարձրությունը 1,5 մետր է:
15:47 03.10.2018
Լաս Վեգասի բնակիչ Դարեկ Հոսկինսն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է՝ պատվիրված պիցցան տեղ է հասցնում վարորդ չունեցող մեքենան: Առանց առաքիչի առաքումը կազմակերպում է Domino’s Pizza-ն: Վերջինս նման տեխնոլոգիան մշակել է Ford-ի հետ: Տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է Domino’s Pizza-ի մեքենան մոտենում այն տղամարդու տանը, ով ընկերոջ հետ պիցցա էր պատվիրել: […]
15:46 03.10.2018
Բրազիլիայում ոստիկանությունը գնդակահարել է առնվազն 9 բանտարկյալի, ովքեր փախուստի են դիմել Տոկանտինս նահանգի բանտից: Այս մասին հաղորդում է Folha de Sao Paulo թերթը: Նշվում է, որ ուղղիչ հիմնարկից փախուստի էր դիմել 28 բանտարկյալ: Նրանք հափշտակել են հսկիչների զենքերը և վիրավորել 3 աշխատակցի: Փախուստի դիմած բանտարկյալները նաև 2 հոգու պատանդ են վերցրել: Ինչպես նշվում է, փախուստից հետո […]
15:26 03.10.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը քննարկում են ունեցել Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի […]
15:20 03.10.2018
Ֆրանսիայում կալանավորվել է բանտից ուղղաթիռով փախուստի դիմած Ռեդուան Ֆաիդը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել նրա ձերբակալությունից: Նա փախուստի մեջ էր այս տարվա հուլիսից: Սա նրա փախուստի երկրորդ փորձն էր: Տղամարդն ազատության մեջ է անցկացրել 3 ամիս: 2013-ին նա դարձյալ փախուստի էր դիմել՝ պատանդ վերցնելով 4 բանտապահների և պայթեցնելով մի քանի դուռ: Նա ձերբակալվել էր 6 շաբաթ անց: […]
15:05 03.10.2018
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ին ժայթքել է Սոպուտան հրաբուխը: Այս մասին հաղորդում է AP-ն: Հրաբուխը ժայթքել է այսօր առավոտյան: Օդ է արտանետվել 6 մ բարձրությամբ մոխրի սյուն: Ինդոնեզիայի իշխանությունները տեղացիներն արգելել են մոտենալ Սոպուտանին:
15:01 03.10.2018
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 1407-ի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն իսկ 519 մարդու են հուղարկավորել: Դեռևս սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդ երկրաշարժ: Շատ չանցած նույն շրջանում գրանցվել 7,5 մագնիտուդ ուժգնությամբ […]
14:47 03.10.2018
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2018 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այն շնորհվում է ամերիկացի գիտնական և ինժեներ Ֆրենսիս Առնոլդին, ամերիկացի քիմիկոս Ջորջ Սմիթին և բրիտանացի կենսաքիմիկոս, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Վինտերին՝ «լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրման համար կրիո-էլեկտրոնային մանրադիտակի զարգացման համար»: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակների հանձնման արարողությունն ավանդաբար […]
12:32 03.10.2018
Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝ հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:
11:42 03.10.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի […]
09:56 03.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժառանգություն է ստացել հորից անօրինական ճանապարհով, գրում է The New York Times-ը։ Պարբերականը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը ստացել է ներկայիս գնով առնվազն 413 մլն դոլար՝ հարկերից խուսափելու ճանապարհով՝ մասնակցելով 1990-ականների խարդախ սխեմաներին։ Նշվում է, որ Թրամփը խարդախություններն իրականացրել է իր ստեղծած կեղծ ընկերության միջոցով։ Սպիտակ տունը հերքել է պարբերականի հրապարակումը։
08:07 03.10.2018
ԱՄՆ Գաղտնի ծառայությունն իր տրամադրության տակ է վերցրել գաղտնի ծրար, որն ուղարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մասնագետները կանխել են կասկածելի ծրարի հայտնվելը Սպիտակ տանը։ Հատուկ ծառայություններում մանրամասն մեկնաբանություններից հրաժարվել են։ Հոկտեբերի 2-ին ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ գերատեսչությունում կասկածելի պարունակությամբ մի քանի ծրարներ են […]
07:46 03.10.2018
Արգենտինայում երեք տասնյակ կամավորներ և առափնյա պահպանության ծառայությունը երկօրյա ջանքերի արդյունքում կարողացել են ափ նետված սապատավոր հսկա կետին ծով վերադարձնել։ Կենդանին խրվել էր առափնյա ծանծաղուտի մեջ։ Փրկարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել CGTN հեռուստաալիքը։ Կետին տեղից փոքր-ինչ բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկի օգնությունը։ Կենդանուն ծանծաղուտից դուրս բերելուց հետո նավակի օգնությամբ ծովն են վերադարձրել։
07:33 03.10.2018
Իրաքում խորհրդարանական ընտրությունների անցկացումից 5 ամիս անց պատգամավորները երկրի նոր նախագահ են ընտրել։ Նա Բարհամ Սալեհն է «Քրդստանի հայրենասիրական միությունից»։ Ավանդաբար, Իրաքի նախագահի պաշտոնն զբաղեցնում է քուրդ քաղաքական գործիչ։ Նախագահը, որն Իրաքում իրականացնում է ներկայացուցչական գործառույթ, միանգամից նշանակել է նոր վարչապետ։ Վերջինս շիա քաղաքական գործիչ Ադիլ Աբդուլ-Մահդին է։ Նշվում է, որ Սալեհի օգտին է քվեարկել […]
02:38 03.10.2018
Ֆրանսիական Շանտիյի քաղաքում ձին անսպասելի ներխուժել է սրճարան, տեղեկացնում է korrespondent.net-ը: Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ձին փախել է տեղական մարզադաշտից։ Կենդանին ներխուժել է սրճարան և վախեցրել հաճախորդներին: Սկզբից կենդանին մի կողմ է վազել՝ վայր գցելով աթոռները, ապա հետ գնացել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
02:36 03.10.2018
Չինաստանի հարավ-արևմուտքում ապակե կամրջի վրա հատուկ էֆեկտներ են փորձարկել, տեղեկացնում է PressTV-ն: Կամուրջը կառուցվել է դեռևս 3 տարի առաջ՝ երկրից 718 մետր հեռավորության վրա: Ապակե տարածքը, որի վրա թույլ են տալիս քայլել զբոսաշրջիկներին, գտնվում է անդունդից 26 մետր բարձրության վրա: Այժմ կամրջի վրա կարելի է ոչ միայն վայելել տեսարանը, այլև նայել լողացող ձկներին, հետևել ծաղիկներին […]
02:11 03.10.2018
Xiaomi Mi A1 սմարթֆոնը պայթել է քնած տիրոջ կողքին: Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ սարքը լիցքավորման է դրված եղել։ Տղամարդը վնասվածքներ չի ստացել, տեղեկացնում է Gizmochina-ն: Նշվում է, որ սմարթֆոնի պատյանի շնորհիվ է, որ տիրոջը ոչինչ չի պատահել: Նաև հայտնի է, որ հեռախոսը դեպքից առաջ օգտագործվել է 8 ամիս: Տղամարդն ամեն գիշեր այն լիցքավորման […]
00:34 03.10.2018
Իտալիայի հարավում գտնվող Ռիաչե քաղաքի քաղաքապետը ձերբակալվել է անօրինական ներգաղթին նպաստելու համար, տեղեկացնում է korrespondent-ը: 60-ամյա քաղաքապետը տեղափոխվել է մեկուսարան: Դոմենիկո Լուկանոյին նաև մեղադրում են աղբի վերամշակման վերաբերյալ պայմանագրերի վերաբաշխման ժամանակ խախտումներ կատարելու մեջ, նրա սիրուհուն հանձնարարվել է լքել երկիրը: Լուկանոն, ով 2004թ․-ից քաղաքապետ է՝ հայտնի է Իտալիայում որպես փախստականների և ներգաղթյալների իրավունքների պաշտպան: Նրա […]
22:52 02.10.2018
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ: «Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա […]
18:35 02.10.2018
Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները հագել են կարմիր և կանաչ հագուստ՝ այդկերպ իրենց անհնազանդությունը հայտնելով նոր կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Նրանք պահանջում են ավելի լավ փոխհատուցում: Նշենք, որ ըստ այս բարեփոխումների՝ կենսաթոշակային տարիքը կլինի 65-67-ը: Նմանատիպ երթեր կկազմակերպվեն նաև […]
18:10 02.10.2018
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կարծում է, որ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից: «Մենք խորին ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն լեգենդար էր, ամբողջ աշխարհում ընդունված արտիստ, այլև ՅՈՒՍԵՍԿՕ-ի մեծ բարեկամն էր: Նրա ստեղծագործական աշխատանքը այնքան հրաշալի է, որ այն հայտնի է մի քանի սերունդների, […]
17:30 02.10.2018
Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում ցավակցություն է արտահայտել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Այլևս մեզ հետ չէ մեծագույն երգիչ և մեծագույն հայրենասեր Շառլ Ազնավուրը… Մաեստրո Ազնավուրը և նրա երգերը կմնան մեզ հետ ընդմիշտ: Կարծում եմ՝ այսօր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում լսում են նրա երգերը և հիշում լեգենդար շանսոնյեին: Ես նույնպես լսեցի իմ […]
16:01 02.10.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլ, և դա իր առանձնահատկություններից մեկն է: «Ես չխմող մարդ եմ: Ազնվորեն ասում եմ՝ ես կյանքում նույնիսկ մեկ անգամ չեմ խմել գարեջուր: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես խմեի, ինչ սարսափելի կլինեի»,- ասել է Թրամփը: Դոնալդ Թրամփը նման հայտարարություն է արել՝ մեկնաբանելով ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի իր […]
15:54 02.10.2018
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]
15:49 02.10.2018
Այս ամառ Ճապոնիայում ջերմային հարվածներով հոսպիտալացվել է ավելի քան 95 հազար մարդ: Այս մասին հաղորդում է երկրի հակահրդեհային հարցերով դեպարտամենտը: Երկրի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հաստատվել էր ռեկորդային՝ 41 աստիճանի նշագծի վրա: Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռեկորդային թվով՝ 160 մարդ է մահացել շոգից: Մահացածների մեծ մասը մեծահասակներ են եղել: Օգոստոսի 1-ին Մելբուրնում գտնվող Մոնաշի համալսարանի փորձագետները […]