18:07 01.10.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում: «Ֆրանսիացի, որը հոգեպես անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, ում ճանաչում էր ողջ աշխարհը, Շառլ Ազնավուրը երեք սերնդի է ուղեկցել ուրախության և տխրության պահերին: Նրա գլուխգործոցները, նրա ձայնը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար կապրեն: Ես նրան հրավիրել էի […]
17:58 01.10.2018
Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Դեսպանատունը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և մերձավորներին և նշել, որ այսօրվանից միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին […]
17:52 01.10.2018
Սլովակիայում 27-ամյա երիտասարդ հետաքննող լրագրող Յան Կուցիակին սպանելու համար սպանության պատվիրատուն 70 հազար եվրո է վճարել մարդասպանին: Դրանից 50 հազարը վճարվել է կանխիկ, մնացած մասը՝ որպես պարտքի մարում: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության դատախազներից մեկը, որը խնդրել է իր անունը չհրապարակել ու չլուսանկարահանել իրեն, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, […]
17:22 01.10.2018
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»: […]
17:10 01.10.2018
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։ Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա:
16:13 01.10.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում ցավոտ շրջանն անցյալում է: «Վստահ եմ, որ իմ պետական այցը Գերմանիա կնպաստի մեր երկու երկրների ավանդական, բարեկամական կապերի ամրապնդմանը, իսկ ցավոտ շրջանն արդեն հաղթահարված է»,- գրել է Էրդողանը Twitter-ում: Նա հատուկ ընդգծել է, որ Սիրիայի հարցում Գերմանիայի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են, իսկ տնտեսական կապերը երկու […]
15:40 01.10.2018
ԱՄՆ-ում որսորդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել իր սպանած արջի անշնչացած մարմինը: Այս մասին հայտնում է KTUU-ն: Աղբյուրը հայտնում է, որ 28-ամյա Ուիլիամ Մակքորմիկը և 19-ամյա Զաքերի Թենիսոնը որսորդությամբ են զբաղվել Մուս-Փաս անվանումը կրող բնակավայրի մոտակայքում: Տեսնելով արջին ժայռի վրա՝ նրանք սպանել են կենդանուն և չեն հաշվարկել նրա […]
15:03 01.10.2018
Ինդոնեզիայում գրանցված հզոր երկրաշարժից ու ցունամիից հետո տեղի 3 բանտերից ավելի քան 1200 բանտարկյալ է փախել: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Շրի Պուտու Ուտամին: Նախարարը հայտարարել է, որ բանտարկյալները փախուստի դիմելով իրենց կյանքն են փրկել: «Համոզված եմ, որ նրանք փախուստի են դիմել, քանի որ վախեցել են տուժել երկրաշարժի պատճառով: Դա, ամենայն […]
14:32 01.10.2018
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ստորև ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր […]
14:09 01.10.2018
Սա Լոնդոնում անցկացվող ամենամյա արարողություն է, որի արմատները գնում են մինչև 12-րդ դար:
13:51 01.10.2018
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը փորձարկում են նոր՝ քողարկիչ հանդերձանք (կոմուֆլյաժ), որը կօգնի զինծառայողներին թաքնվել անօդաչուներից: Այս մասին հաղորդում է Military.com-ը: Նոր հանդերձանքի համար օգտագործվում է այն նույն նյութը, որի օգնությամբ քողարկվում են նաև զինատեսակներն ու տրանսպորտային միջոցները: Հանդերձանքի քաշը կազմում է 2.7 կիլոգրամ: Անօդաչուներից պաշտպանող նոր տիպի հանդերձանքը մասնագետները շատ կարևոր են համարում, քանի որ հիմա ռազմական […]
13:26 01.10.2018
Ամերիկյան Ալմաստների խառնարան կոչվող զբոսայգում, որն աշխարհում հայտնի միակ վայրն է, որտեղ այցելուները կարող են ազատորեն փնտրել ու գտնել թանկարժեք քարեր, «հաջողությունն» այս անգամ ժպտացել է մի թոշակառու կնոջ: Ամերիկուհին, որը գերադասել է անհայտ մնալ, 10 րոպեանոց զբոսանքի արդյունքում գտել է 2.63 կարատանոց ադամանդ: Այդ մասին հաղորդում է 5news-ը: Դեպքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Արկանզաս […]
13:09 01.10.2018
Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել […]
12:31 01.10.2018
Բրիտանական Գրեյթ-Միսսենդեն գյուղում յուրօրինակ արձան է կանգնեցվել: Այն կրկնօրինակում է բարկացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով գոռում է աղջնակի վրա: Այս մասին հայտնում է The Bailiwick Express-ը: Թրամփի ու աղջնակի քանդակները տեղադրվել են բրիտանացի գրող Ռոալդ Դալյայի վեպի տպագրության 30-ամյակի կապակցությամբ, ով երկար տարիներ ապրել և աշխատել է գյուղում: Պատմությունը Մաթիլդա անունով մի աղջկա մասին է, […]
12:10 01.10.2018
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կոչ է արել ԵՄ-ին «ԽՍՀՄ-ի նման» չվերածվել բանտի: «Ի՞նչ պատահեց ինքնավստահության ու իդեալների եվրոպական երազանքների հետ: ԵՄ-ն ստեղծվում էր, որպեսզի պաշտպանի ազատությունը: Այդ Խորհրդային միությունն էր մարդկանց արգելում հեռանալ»,- ասել է Հանթը կիրակի օրը՝ Պահպանողական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ: Նա քննադատել է ԵՄ-ի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ Brexit-ի […]
12:00 01.10.2018
Խիրոնա քաղաքում ավելի քան 5 հազար ցուցարարներ իսպանական ոստիկանությունից պահանջել են հեռանալ Կատալոնիայից:
11:51 01.10.2018
Առնվազն 2 մարդ է զոհվել Ճապոնիային պատուհասած «Տրամի» թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը: 19 պրեֆեկտուրաներում տուժածների թիվը հասնում է 127-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 100 մարդ։ SHANTNEWS.am-ն օրերս հայտնել էր, որ Ճապոնիայի Օկինավա բնակավայրի 98 տուն առանց էլեկտրականության է մնացել՝ այնտեղ հասած «Տրամի» թայֆունի պատճառած ավերածությունների պատճառով: […]
10:10 01.10.2018
Մակեդոնիայի հանրաքվեն կարող է չկայացած համարվել․ մասնակցությունը կազմել է պահանջվող նվազագույն 50%-ից պակաս՝ 36․36 տոկոս։ Արդյունքների մասին հայտնել է Մակեդոնիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 592 հազար մարդ։ Նրանց 91․41 տոկոսը կողմ է արտահայտվել երկրի անվանափոխությանը, դեմ է հանդես եկել 5․7 տոկոսը։ Ներկա պահին հաշվարկվել են ընտրատեղամասերի 91․03 տոկոսից ստացված տվյալները, հայտնում […]
09:43 01.10.2018
ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան առևտրային նոր համաձայնագրի շուրջ պայմանավորվածության են հասցել։ Այն կկոչվի USMCA։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Խրիստիա Ֆրիլանդի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։ «Այսօր ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան պայմանավորվել են նոր՝ XXI դարի արդիականացված առևտրային համաձայնագրի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։ […]
08:58 01.10.2018
Ամերիկացի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 մլն դոլար է ծախսել գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու վրա։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Գեյթսը 14․5 հազար ակր հող է գնել Հարավային Վաշինգտոնում։ Գործարքն իրականացվել է մի քանի միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Land Report պարբերականը, որը մասնագիտացած է հողատարածքներին առնչվող գործարքների լուսաբանման մեջ, հայտնում է, […]
08:48 01.10.2018
ԱՄՆ-ում առաջին անգամ Կալիֆոռնիա նահանգի իշխանություններն ընդունել են օրենք, որը սահմանում է կորպորացիների տնօրենների խորհրդում կանանց պարտադիր առկայություն։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ Նահանգապետ Էդմունդ Բրաունն ստորագրել է նահանգային սենատի ընդունած թիվ 826 օրենքը։ Համաձայն նոր կանոնների՝ 4 հոգանոց կառավարման խորհրդում պետք է լինի գոնե 1 կին, իսկ 5 և ավելիի դեպքում՝ 2-3 կին։
08:17 01.10.2018
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]
08:03 01.10.2018
Վաշինգտոնը ողջունում է Մակեդոնիայում երկրի անվանափոխության և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարցով երեկ անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ ժողովրդական քվեարկության արդյունքները թույլ կտան երկրին զբաղեցնել իր օրինական տեղը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում և ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարգավաճման հարցում։ Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության անվանափոխելու հարցով […]
07:49 01.10.2018
Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մուհամմադն առաջարկել է երկրում կենսաթոշակային տարիքը հասցնել 95 տարեկանի։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հայրենակիցների հետ Լոնդոնում հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է այդ պաշտոնում աշխատել մինչև թոշակի անցնելը, սակայն նշել, որ չի պատրաստվում հրաժարական տալ 95 տարեկանից շուտ։ Նա կատակել է՝ ասելով, որ կարելի է կենսաթոշակային տարիքը հասցնել […]
23:20 30.09.2018
Հրապարակվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության տեսանյութը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:
22:53 30.09.2018
Հարավային Կորեան մեկ միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրելու Ինդոնեզիային, որտեղ հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5 մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի […]
22:27 30.09.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցության խոսքեր է հղել Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտած Մեսութ Օզիլին։ Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։ Թուրքական ծագմամբ 29-ամյա գերմանացին որոշել է 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո լքել Գերմանիայի ազգային հավաքականը։ Բանն այն է, որ Էրդողանի հետ լուսանկարվելուց հետո հավաքականի անդամներն ու երկրպագուները փոխել են վերաբերմունքն Օզիլի նկատմամբ։ «Ռասսիզմին պետք է […]
21:32 30.09.2018
Հունաստանում «Ռուբիկոն» կազմակերպության անարխիստները հարձակվել են երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի նստավայրի վրա: Նրանք մոտոցիկլետներով մոտեցել են նստավայրին, թռուցիկներ նետել և հեռացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ջեֆրի Պայետը Հունաստանում նշանակվելուց առաջ զբաղեցրել է Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ «Ռուբիկոնը» հայտարարել է, որ դեմ է Մերձավոր Արևելքի նոր ռազմական առանցքում Հունաստանի ներգրավմանը: Կազմակերպությունը նաև զորակցություն է […]
20:12 30.09.2018
Քյոլնի կենտրոնում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մասնակցել է Գերմանիայի ամենամեծ մզկիթի բացմանը, շարունակվել են «Erdogan not Welcome» կարգախոսով ցույցերը։ Ակցիայի հազարավոր քուրդ մասնակիցներ վանկարկել են՝ «Էրդողանն ահաբեկիչ է», «Էրդողանը բռնակալ է»։ «Ցանկացած կազմակերպություն, որը մասնակից է ահաբեկչական գործունեության, բռնության, որևէ առնչություն չունի իսլամի հետ։ Ահաբեկչությունը մշտապես հանդիսանում է հանցագործություն՝ անկախ այն բանից, […]