TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Քանյե Ուեսթը փոխել է անունը

19:46 30.09.2018

Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իր համար նոր անուն է մտածել՝ YE։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ «Դուք բոլորդ ինձ գիտեիք որպես Քանյե Ուեսթ։ Ես YE-ն է»,-գրել է ռեփերը։ Նոր անունը կազմված է նրա իրական անվան վերջին երկու տառից։ Ուեսթը նման հայտարարություն է արել Saturday Night Live […]

̰
Ճապոնացիները ռեկորդ են սահմանել՝ բրնձի կրեկերներով վերարտադրելով «Մոնա Լիզան»

18:42 30.09.2018

Ճապոնական Սայտամա պրեֆեկտուրայի Սոկա քաղաքում մոտ 200 բնակիչներ համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ բրնձի կրեկերներից հավաքելով Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարի հսկա վերարտադրությունը։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ 13 մետր բարձրությամբ և մոտ 9 մետր լայնությամբ նկարի ստեղծումը պահանջել է 2 օր և տարբեր գույների մոտ 24 հազար կրեկեր։ Նման արտասովոր կերպով Սոկա քաղաքի բնակիչները ցանկացել […]

̰
Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի առաջնորդին որսորդական 2 շուն է նվիրել

17:29 30.09.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանում սեպտեմբերի 18-20-ն անցկացված միջկորեական գագաթնողովի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին է նվիրել փհունսան տեսակի որսորդական 2 շուն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի առաջնորդի վարչակազմին։ Շներն անցել են Հարավային Կորեա մուտք գործելու համար նախատեսված անհրաժեշտ ստուգում, որից հետո տեղափոխվել նախագահական պալատ։ Մուն Չժե […]

̰
Դոնեցկում ականի պայթյունից 3 երեխա է զոհվել

16:52 30.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության Գորլովկա քաղաքում ականի պայթյունից 3 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Իվան Պրիխոդկոն Telegram-ի ալիքում։ Եվս մեկ երեխա ծանր վիրավորվել է։ ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13․15-ին՝ անտառային գոտում։ Պայթել է հակահետևակային ական։ Գորլովկան գտնվում է շփման գծի մոտ՝ Դոնեցկ քաղաքից 40 կմ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 100 բանտարկյալ փախուստի է դիմել

16:38 30.09.2018

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]

̰
Մերկելը բացատրել է ՌԴ-ի հետ երկխոսության անհրաժեշտությունը

15:00 30.09.2018

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրը փորձում է հարաբերություններ շաղկապել Ռուսաստանի հետ և պահպանել դրանք։ Նման հայտարարությամբ է կանցլերը հանդես եկել Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի և բալթյան 3 երկրների վարչապետերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք փորձում ենք վերադարձնել հաղորդակցության ուղիները, և մենք իրականում բաց ենք՝ չնայած այն բանին, որ ԵՄ-ի […]

̰
Կալիֆորնիայում շնաձուկը հարձակվել է դեռահասի վրա

14:44 30.09.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Էնսինիթաս քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է 13-ամյա պատանու վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեռահասին փրկել են 3 ձկնորսներ, ովքեր հարձակման պահին մոտ են գտնվել տղային։ Պատանին իրանի վերևի հատվածում վնասվածքներ է ստացել։ Տուժածին հոսպիտալացրել են։ Շնաձկան հարձակումից հետո հարակից լողափերը 48 ժամով փակվել են։

̰
Մակեդոնիայում անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե

13:24 30.09.2018

Մակեդոնիայում այսօր անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովին։ Հանրաքվեին մասնակցել կարող է մոտ 1․8 մլն մարդ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7.00 –ին և կփակվեն 19․00-ին։ Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին՝ մոտ 903 հազար մարդ։ Քաղաքացիներին ուղղվում է հետևյալ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Կանադացի զինվորականներին թույլատրել են մորուք պահել՝ մարտական ոգին բարձրացնելու համար

11:16 30.09.2018

Կանադայի պաշտպանության նախարարությունը հրաման է արձակել, որը թույլ է տալիս զինծառայողներին մորուք պահել։ Ինչպես հայտնում է CBC հեռուստաալիքը, օրինագիծը պարունակում է մորուքի խնամքին առնչվող հրահանգներ։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներով զինվորականներին կարող են հրամայել սափրվել։ Զինվորականի մորուքը չի կարող լինել 2 սմ-ից երկար։ Նավատորմի ծառայողներին թույլատրվում է մորուք պահել միայն ցամաքում։ Սպասվում է, որ նորարարությունը […]

̰
Հոլիվուդյան աստղը Մոսկվայում ապտակի է արժանացել

10:49 30.09.2018

Հոլիվուդյան աստղ Լինդսի Լոհանը Մոսկվայում ապտակ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանուհին սկսել է տեսանկարահանել երկու երեխա ունեցող սիրիացի ընտանիքին։ Նա մեղադրել է ծնողներին այն բանում, որ նրանք երեխաներին բերել են ապօրինաբար։ Այս մասին հայտնում է ամերիկյան TMZ պորտալը։ «Նրանք ապօրինաբար են բերում իրենց երեխաներին, ես չեմ հեռանա, քանի դեռ չեմ […]

̰
Բարսելոնում ոստիկանության հետ բախումների ընթացքում առնվազն 24 մարդ է տուժել

10:21 30.09.2018

Առնվազն 24 մարդ է տուժել Բարսելոնում՝ անկախության կողմնակիցների և իրավապահների բախումների ընթացքում։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Այս մասին հայտնում է Կատալոնիայի ոստիկանությունը։ Բժիշկների հաղորդմամբ՝ 19 ցուցարարի օգնություն է ցուցաբերվել տեղում, 5-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ոստիկանական միավորումը երթ էր կազմակերպել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի […]

̰
Գերմանիայում 14 հազար մարդ դուրս է եկել ռասիզմի դեմ ցույցի

10:11 30.09.2018

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ռասիզմի դեմ ցույցի է դուրս եկել մոտ 14 հազար մարդ։ Ակցիային աջակցել է ավելի քան 450 կազմակերպություն, որոնք դուրս են եկել փողոց՝ «Միասին ընդդեմ ռասիզմի» կարգախոսի ներքո։ Կազմակերպիչներն ի սկզբանե հայտնել էին, որ ակցիային կմասնակցի մոտ 30 հազար ցուցարար։ Ցուցարարները կոչ են արել իշխանություններին հրաժարվել երկրից ներգաղթյալներին արտաքսելուց և աջակցություն հայտնել մարդկանց […]

̰
Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ում իր ելույթից հետո ԱՄՆ-ի հանդեպ հարգանքի վերադարձի մասին

09:54 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները կրկին սկսել են հարգել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթից հետո։ Այս մասին նա հայտարարել է Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ «Ես նոր եմ վերադարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից։ Եվ հավատացե՛ք, նրանք մեզ կրկին հարգում են»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս մասին փոխանցում […]

̰
Թրամփը կատակով հայտարարել է Կիմ Չեն Ինին սիրահարված լինելու մասին

09:40 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու ընթացքում հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նկատելիորեն բարելավվել են, ինչպես նաև կատակով հայտարարել Կիմ Չեն Ինի և իր «սիրահարվածության» մասին։ Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի են, չնայած այն բանին, […]

̰
Երկրին է մոտենում «Բիգ Բեն»-ի մեծության երկնաքար․ NASA

00:32 30.09.2018

NASA-ն տեղեկացրել է, որ SP1 խոշոր չափի երկնաքար է մոտենում Երկրին: Daily Express-ի հաղորդմամբ՝ երկնաքարի հստակ չափերը հայտնի չեն, սակայն, ըստ NASA-ի, երկնային մարմնի երկարությունը 70-160 մետր է, այն իր չափերով կարող է գերազանցել լոնդոնյան «Բիգ Բեն»-ի կամ «Սատանայի անիվ»-ի բարձրությունը: SP1 երկնաքարը շարժվում է շուրջ 36 700 մղոն արագությամբ: Երկրի և ասուպի միջև նվազագույն […]

̰
F-35B կործանիչի վթարի վայրից տեսանյութ է հրապարակվել

23:54 29.09.2018

Հյուսիսային Կարոլինա նահանգում նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչի վթարի ենթադրյալ վայրից տեսանյութ է հրապարակվել։ Այն հրապարակվել է Breaking Aviation News-ի թվիթերյան էջում․ ջրամբարի հակառակ ափից երևում է, թե ինչպես են ծխի քուլաները վեր բարձրանում։ Մեկնաբանություններում հաստատվում է, որ նկարահանումն արվել է վթարից մեկ ժամ անց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կարոլինա նահանգում F-35 կործանիչը վթարվել […]

̰
Ինչպես հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը «կոտրել» են

23:14 29.09.2018

Ինտերնետ պորտալ MarketsWatch -ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը հաքերային հարձակման է ենթարկվել: Աղբյուրի խոսքերով՝ եթե «Ֆեյսբուք»-ը համակարգից Ձեզ դուրս է գցում, ապա, հավանաբար, Ձեր ֆեյսբուքյան էջը փորձել են կոտրել: Նախորդ ամսվա ընթացքում հաքերային հարձակման  է ենթարկվել ավելի քան  50 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր, այն ժամանակ երբ փակ ծառայությամբ էջերի քանակը գնահատվում […]

̰
Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակութային արժեքներին

22:10 29.09.2018

Ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայկական պատմությանն ու մշակութային ավանդույթներին: Հոդվածագիրը տպավորիչ կերպով ներկայացնում է իր հիացական վերաբերմունքը հայկական արվեստի նմուշների, ազգային առանձնահատկությունների ու քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի մասին տեղեկություններն ու դրանցից ստացած տպավորությունները: «Չնայած Հայաստանի պատմությունը հարուստ է ավերածություններով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական […]

̰
BBC-ն անդրադարձել է ՀՀ սփյուռքի նախարարի՝ Եգիպտոս կատարած այցին

21:47 29.09.2018

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան գրառման մեջ անդրադարձել է հանրահայտ BBC լրատվական ծառայության՝ Եգիպտոսում հայկական համայնքի մասին հրապարակած հոդվածին: Դրան կից ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության պարբերականում հրապարակված հոդվածի հայերեն տարբերակը: Ներկայացնում ենք նախարարի գրառումն ամբողջությամբ. «BBC-ն ևս անդրադարձել է մեր պաշտոնական այցին: Ի տարբերություն եգիպտական մի շարք լրատվամիջոցների՝ բրիտանական լրատվական գործակալության արաբական ծառայությունը […]

̰
Այդ 1.5 րոպեի ընթացքում կարելի էր ավելի շատ բան պայմանավորվել, քան 1.5 ժամ տևող պաշտոնական հանդիպման ընթացքում. Korrespondent-ը՝ Փաշինյան-Ալիև կարճատև զրույցի մասին

21:40 29.09.2018

Korrespondent-ը ծավալուն հոդվածով անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձություններին՝ հատուկ շեշտ դնելով հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված դրվագներին:   «Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Միգուցե, նրանք դեռ այնքան էլ սովոր չեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց նա, կարծես թե, այդ շրջանում օտարի պես չէր»,- գրում է հոդվածագիրը:   Այնուհետև […]

̰
ՀՀ առողջապահության նախարարն այցելել է Լյուվենի համալսարանական կլինիկա

21:04 29.09.2018

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որտեղ հայտնում է Լյուվենի համալսարանական կլինիկա կատարած այցի ու այդ հաստատության հետ հայ գիտնականների համագործակցության մասին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Լյուվենի համալսարանական կլինիկայի միջուկային բժշկության բաժանմունք, որտեղ տեղադրված էին ՊԷՏ/ՀՏ և ՊԷՏ/ՄՌՏ սարքավորումներ։ Համալսարանի նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայի պրոֆեսոր Մարկ Վան Հյուլեն և Տիգրան Մահտեսյանը ներկայացրին […]

̰
Իրանում մոտ 300 մարդ թունավորվել է ալկոհոլից. կան նաև զոհեր

20:35 29.09.2018

Իրանում առնվազն 24 մարդ է մահացել ալկոհոլային թունավորումներից: Նշենք, որ Իրանում օրենքով արգելված է ալկոհոլի օգտագործումը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը հղում անելով՝ ISNA գործակալությանը: Գործակալության տվյալներով՝ թունավորումները եղել են Իրանի Կոխգիլույե և Բոյերահմեդ, Հյուսիսային Խորասան նահանգներում: «290 մարդ թունավորվել է, նրանցից 24-ը մահացել են, 3 մարդու մոտ էլ գրանցվել է ուղեղի […]

̰
Սոլսբերիում հայտարարել են ռեբրենդինգի անհրաժեշտության մասին

19:30 29.09.2018

Բրիտանական Սոլսբերի քաղաքի իշխանությունները վարձել են խորհրդատուների, որոնք պետք է փորձեն ռեբրենդինգ իրականացնել քաղաքում ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլյայի թունավորման դեպքից հետո, տեղեկացնում է The Guardian-ը: Մասնագետներին կխնդրեն առաջարկել մարդկանց կողմից քաղաքի ընկալման փոփոխման մեթոդներ, որպեսզի կանխեն քաղաք եկողների թվի նվազումը: Նախորդ տարվա համեմատ Սոլսբերիում զբոսաշրջիկների թիվը 14%-ով նվազել է: «Սոլսբերին համաշխարհային ճանաչում […]

̰
Այսուհետ Լոս Անջելեսի օդանավակայանում կարելի է պայուսակի մեջ մարիխուանա ունենալ

19:20 29.09.2018

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում այսուհետ թույլատրվում է 21 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց իրենց մոտ մարիխուանա ունենալ, սակայն ուղևորները չեն կարող այն իրենց հետ օդանավ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը: Իրավապահները մանրամասնել են, որ եթե ուղևորներից որևէ մեկը փորձի մարիխուանան իր հետ ինքնաթիռ տանել, ապա պատասխան կտա օրենքի առաջ: Իսկ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության […]

̰
ՄԱԿ-ը վերափոխումների կարիք ունի. Իռլանդիայի փոխվարչապետ

19:07 29.09.2018

Որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխանի ժամանակի հրամայականին, այնտեղ պետք է վերափոխումներ կատարվեն ու պետք է ընդլայնվի կառույցում ներգրավված երկրների շրջանակը: Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովում այս մասին ասել է Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Քովենին: Աղբյուրի փոխանցմամբ՝ Քովենին հայտարարել է, որ ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ դեռևս պատշաճ կերպով ներկայացված չեն կառույցում: «ՄԱԿ-ի բարեփոխումը պետք է […]

̰
Պայթյուն Դոնեցկի Կոմկուսի համագումարի շենքում, կան վիրավորներ

18:58 29.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել եռահարկ շենքում, որտեղ անցկացվում էր  Կոմունիստական կուսակցության համագումարը: Պայթյունի  հետևանքով 4 մարդ է տուժել: Իրավապահ պարմինները շրջափակել են շենքը, դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները: Ինչպես հաղորդում է RIA Novosti լրատվական գործակալությունը, Դոնեցկի ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարածքում կանգնեցնում և ստուգում են բոլոր […]

̰
Սերբիայի նախագահը հրահանգել է բարձր մարտական պատրաստվածության բերել զինված ուժերը

18:51 29.09.2018

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրահանգել է բարձր մարտական պատրաստվածության բերել զինված ուժերը կոսովցի հատուկ ջոկատայինների գործողությունների պատճառով: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Հրահանգը փոխանցվել է Սերբիայի բանակի գլխավոր շտաբի պետին»,- հաղորդում է գործակալությունը: Մարտական պատրաստվածության են բերվել նաև ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները: Հայտնի է, որ ավելի վաղ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության ներքին […]

̰
Այսօր Սրտի միջազգային օրն է. ինչպե՞ս լինել առողջ. խորհուրդներ սրտաբանից

18:38 29.09.2018

Այսօր Սրտի միջազգային օրն է, տոնը նշվում է 1999 թվականից Սրտաբանների համաշխարհային ֆեդերացիայի առաջարկությամբ: Այս ակցիան ողջունել են բազմաթիվ առողջապահական կազմակերպություններ և բազմաթիվ հայտնի կազմակերպություններ: Ի սկզբանե, տոնը նշվում էր սեպտեմբերի վերջին կիրակի օրը, իսկ 2011թ. այն սկսել է նշվել սեպտեմբերի 29-ին: Տոնը նշելու նպատակը հասարակության գիտակցության բարձրացումն է, քանի որ, ըստ առողջապահական միջազգային կազմակերպության […]

̰
Էրդողանի դեմ բողոքի ցույցերը շարունակվում են նաև Քյոլնում

18:21 29.09.2018

Գերմանիայում շարունակվում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մեկնարկած բողոքի ակցիաները: Այս անգամ Էրդողանի ժամանմանն ընդառաջ բողոքի ակցիաներ են սկսվել Գերմանիայի Քյոլն քաղաքում, հայտնում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ ցույցերին ավելի քան 1000 մարդ է մասնակցում: Ակցիան իրականացվում է քաղաքի կենտրոնում: Տեղի ոստիկանության հաղորդած տեղեկություններով՝ ցույցն ընթանում է խաղաղ և որևէ լուրջ միջադեպ […]

̰
BACK_TO_TOP