TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+21.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բարսելոնում անկախության կողմնակիցները բախվել են իրավապահների հետ

17:56 29.09.2018

Բարսելոնում Կատալոնիայի անկախության կողմնակիցների երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել,  տեղեկացնում է La Vanguardia-ն:  Ոստիկանական միավորումը երթ էր կազմակերպել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի ազգային ոստիկանությանը և քաղաքացիական գվարդիային մեկ տարի առաջ տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերում կատարած աշխատանքի համար: Իր հերթին, Կատալոնիայի անկախության կողմնակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել: Տեղական խորհուրդը ստիպել էր 2 ակցիաների […]

̰
Տալլինի Ազատության հրապարակի լույսերը կվառվեն Հայաստանի դրոշի գույներով

17:41 29.09.2018

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի Ազատության (Վադաբուզե) հրապարակի լույսերը սեպտեմբերի 29-ի առավոտից մինչև կեսգիշեր կվառվեն Հայաստանի դրոշի գույներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ այդպիսով Էստոնիայի մայրաքաղաքում կնշեն Հայաստանի մայրաքաղաքի Երևանի 2800-ամյակը:  

̰
Ճապոնիան հրաժարվել է անցում կատարել ամառային ժամային գոտու

16:51 29.09.2018

Ճապոնիան հրաժարվել է անցում կատարել ամառային ժամային գոտու մինչև 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկը: Այս մասին հայտնում է Asahi Shimbu-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամային գոտու փոփոխությանը դեմ էր արտահայտվել այդ երկրի բնակիչների մեծամասնությունը: Որպես նման որոշման պատճառ նրանք նշել են այն, որ դրա հետևանքով կարող են առողջական խնդիրներ ծագել: Նրանց պնդմամբ՝ այդ որոշմամբ հնարավոր են […]

̰
Apple-ը դատական գործով արդարացվել է ու ազատվել ահռելի տուգանքից

16:33 29.09.2018

Apple-ը արդարացվել է արտոնագրային իրավունքների գործով ու ազատվել 234 միլիոն տուգանքից: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրը հայտնում է, որ ընկերությանը 2015 թվականին մեղադրել էին Վիսկոնսինի համալսարանի արտոնագրային իրավունքների խախտման մեջ՝ պարտավորեցնելով դրա համար 234 միլիոն դոլար վճարել: Հետաքննության մեջ նշված է եղել, որ iPhone 5s, 6 և 6 Plus Apple սմարթֆոնների ստեղծման համար օգտագործվել […]

̰
Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իդլիբի հարցը

15:49 29.09.2018

Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Իրանի իր պաշտոնակցի՝ Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ քննարկել է Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին համաձայնագիրն ու Սիրայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման Աստանայի գործընթացը: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Հանդիպման ժամանակ խոսվել է Աստանայի գործընթացում երաշխավոր երկրների վերջին բանակցությունների, Սոչիի համաձայնությունները կյանքի կոչելու և սահմանադրական հանձնաժողովի մասին: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք […]

̰
Ճապոնիայում թայֆունի հետևանքով հարյուրավոր տներ մնացել են առանց էլեկտրականության

15:10 29.09.2018

Ճապոնիայի Օկինավա բնակավայրի 98 տուն առանց էլեկտրականության է մնացել՝ այնտեղ հասած «Թրամի» թայֆունի հասցրած ավերածությունների պատճառով: NHK հեռուստաալիքի հաղորդած տվյալներով՝ թայֆունի կենտրոնը հարավից շարժվում է դեպի երկրի հյուսիսարևելյան հատված և գտնվում է Նահի քաղաքից մոտ 140 կմ հեռավորության վրա: Քամու արագությունը, ըստ աղբյուրի, հասնում է վայրկյանում 45 մ-ի: Հաղորդվում է, որ քամու ուժգնության հետևանքով 4 […]

̰
Թրամփը ռազմական բյուջեի մեջ ներառել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը

14:50 29.09.2018

ԱՄՆ նախագահն այսօր ստորագրել է երկրի ռազմական բյուջեի մասին օրենքը, որով, Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, ռազմական կարիքների բավարարմանն ուղղվելու է ռեկորդային 716 միլիարդ դոլար (համեմատելու համար՝ Հայաստանի հաջորդ տարվա ռազմական ծախսերը նախատեսված են 637 միլիոն դոլարի սահմաններում)։ Դոնալդ Թրամփի անունից գրված հաղորդագրության մեջ հանդիսավորությամբ նշվում է որոշ զինատեսակների գնումների մասին ու շեշտվում է, որ դրանք […]

̰
Երկրաշարժի ու ցունամիի հետևանքով Ինդոնեզիայում զոհերի թիվը հասել է 384-ի

13:00 29.09.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 384-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ինդոնեզական պետական մարմիններին: Տուժածների մասին տեղեկությունները դեռ  չեն ճշգրտվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից ու ցունամիից 356 մարդ է տուժել: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել:    

̰
Արցախի փողոց Գլենդելի կենտրոնում

12:39 29.09.2018

Հաղորդավար Արա Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել այն մասին, որ Գլենդելի կենտրոնում փոխել են Մերիլենդ փողոցի ցուցանակները, որն այսուհետ կոչվելու է Արցախի փողոց: «Այսօր Գլենդելի կենտրոնում քաղաքապետարանի աշխատակիցները փոխում էին Մերիլենդ փողոցի ցուցանակները, որն այսուհետ կլինի Արցախի փողոց: Ադրբեջանցիների բողոքները, վատ մարդկանց չարախոսությունները փչվեցին: Արցախի փողոց՝ Գլենդելի կենտրոնում»,- գրել է նա:  

̰
Երեխան հրաշքով ողջ է մնացել ավտոմեքենայի տակ հայտնվելուց հետո

12:21 29.09.2018

Օրեր առաջ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է թե ինչպես է 7 ամյա տղան հրաշքով ողջ մնում ավտոմեքենայի տակ հայտնվելուց հետո: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Երեխան կռանում է, որպեսզի կապի կոշիկի քուղերը, երբ մեքենան չնկատելով նրան վրաերթի է ենթարկում: Բարեբախտաբար, տղան ողջ է մնում […]

̰
Մեծ Բրիտանիայի ակումբներից մեկում անհայտ նյութ են տարածել. կան տուժածներ

11:59 29.09.2018

Մեծ Բրիտանիայի Բորնմուտ քաղաքի գիշերային ակումբներից մեկում անհայտ նյութ են տարածել, որի հետևանքով տուժել է առնվազն 40 այցելու: Մարդիկ բողոքել են շնչառական խնդիրներից, հազից և աչքերի ցավից: Դեպքի վայր են ժամանել բուժաշխատողներ: Իրավապահ մարմիները կարծում են, որ ակումբում տարածել են CS թունավոր գազը: Ակումբի բոլոր այցելուներին անմիջապես տարհանել են: Հայտնի չէ այդ ժամանակ ակումբում գտնվողների […]

̰
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մոնղոլիայի արտաքին գործերի նախարար Դամդին Ցոգթբաաթարի հետ

11:12 29.09.2018

Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց իր մոնղոլ գործընկերոջ՝ Դամդին Ցոգթբաաթարի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգի շարժիչ ուժ համարվող նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ նախարար Մնացականյանը կարևորեց տվյալ ուղղություններով համագործակցությունը և համատեղ ծրագրերի իրականացումը: […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 50 մարդ է զոհվել

11:00 29.09.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու Պալու քաղաքում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. դրան հաջորդել է ցունամի: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ երկրաշարժի հետևանքով  բազմաթիվ տներ և այլ շինություններ են ավերվել. առնվազն 50  զոհ կա:

̰
Գազայի հատվածում 7 պաղեստինցի է զոհվել

10:48 29.09.2018

Գազայի հատվածում իսրայելական զինուժի հետ բախումների հետևանքով 7 պաղեստինցի է զոհվել: Իսրայելի բանակը պնդում է, որ գնդակոծությունն ու ավիահարվածները սկսել է այն բանից հետո, երբ իսրայելցի զինվորների ուղղությամբ պայթուցիկներ և քարեր են նետվել: Պաղեստինյան կողմը հայտնել է, որ բախումների հետևանքով ավելի քան 500 մարդ է վիրավորվել:

̰
«Տրամի» թայֆունի պատճառով Ճապոնիայում 386 չվերթ է հետաձգվել

08:43 29.09.2018

Ճապոնիայի ուղղությամբ շարժվող«Տրամի» թայֆունի պատճառով 386 չվերթ է հետաձգվել։ Այս մասին  հայտնում է  NHK հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ թայֆունը շարժվում է Խաղաղ օվկիանոսով՝ Ճապոնիայի հարավային Օկինավա պերֆեկտուրայի ուղղությամբ: Ճապոնիայում 98 000 տուն հոսանքազրկվել է։ Ըստ կանխատեսումների՝ «Տրամի»-ն Ճապոնիայի ափերին պետք է հասներ սեպտեմբերի 29-ի առավոտյան: Թայֆունի կենտրոնը Նախա քաղաքից 140 կմ հեռավորության վրա է գտնվում։

̰
Չինաստանի ամենամեծ ջրվեժը կրկնակի մեծացել է

00:45 29.09.2018

Չինաստանի ամենամեծ Հուանգոշու ջրվեժը կրկնակի մեծացել է՝ հասնելով հսկայական չափերի: Այս մասին հայտնում է TCN-ը: Հաղորդվում է, որ «հսկա վիշապ» անվանումը ստացած ջրվեժը կրկնակի մեծացել է շարունակական անձրևների հետևանքով: Ջրվեժի բարձրությունը 80 մետր է։ Նշվում է, որ առատ անձրևների հետևանքով առաջացած ջրի հսկա ու աներևակայելի գեղեցիկ շիթերը մեծ հետաքրքրություն են առաջացրել նաև զբոսաշրջիկների շրջանում:  

̰
Կոնֆուցիոսի մտորումների հիմնական նպատակը ներդաշնակ հասարակություն ունենալու բանալին գտնելն է. Արման Ղարագուլյան

23:58 28.09.2018

Այսօր Չինաստանում նշվում է Կոնֆուցիոսի ծննդյան օրը՝ ազգային ուսուցչի օրը: Կոնֆուցիոսը մեծ ազդեցություն է թողել չինական հասարակության աշխարհայացքի զարգացման վրա: Կոնֆուցիոսի փիլիսոփայությունը ենթադրում է ինքնադաստիարակություն: Ծնվել է Լու թագավորությունում, արիստոկրատ աստիճանավորի ընտանիքում, զբաղվել է մանկավարժական և քաղաքական գործունեությամբ։ Նրա հիմնած դպրոցում սովորում էին տասնյակ աշակերտներ, ովքեր գրի էին առնում ուսուցիչ Կունի մտքերն ու դատողությունները։ Կոնֆուցիոսի […]

̰
Ցանցահենները «կոտրել» են շուրջ 50 մլն օգտատերերի ֆեյսբուքյան էջեր

23:15 28.09.2018

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։ Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի օրը, որից հետո դիմել է ոստիկանություն։ Ուրբաթ օրը տեղեկացրել են հարձակման պոտենցիալ զոհերին՝ առաջարկելով կրկին գրանցվել։ «Ֆեյսբուք»-ի անվտանգության պետ Գայ Ռոզենը հայտնել է, որ ներկայումս խնդիրը վերացված է։

̰
ԶԼՄ-ներն իմացել են Սկրիպալի՝ ՆԱՏՕ-ի 4 երկրների հատուկ ծառայություններում աշխատելու մասին

22:55 28.09.2018

Ռուս նախկին լրտես Սկրիպալը մինչ 2017թ․-ը աշխատել է ՆԱՏՕ-ի 4 երկրների հետախուզական ծառայություններում, տեղեկացնում է Focus-ը: 2012թ․-ին Սկրիպալը գնացել էր Պրահա բրիտանական հետախուզության MI6-ի աշխատակիցների ուղեկցությամբ, որպեսզի  տեղեկացնի պետական անվտանգության  տեղական ծառայություններին ռուսական հետախուզական ցանցի ակտիվության մասին: 2016 թ․-ին նմանատիպ տեղեկություններ Սկրիպալը հաղորդել է էստոնական հատուկ ծառայություններին, ինչի շնորհիվ իբրև թե բացահայտվել էր ռուսական 3 լրտեսի գործունեություն: […]

̰
ՏՄՊՊՀ նախագահը Թբիլիսիում ներկայացրել է ՀՀ-ում մրցակցության զարգացման ոլորտում կատարված քայլերը

20:31 28.09.2018

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մեկնարկել է մրցակցության միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած մրցակցային մարմինների ղեկավարներ, տնտեսական մրցակցության ոլորտի միջազգային փորձագետներ և այլ պաշտոնյաներ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: Հաղորդվում է, որ Թբիլիսի է մեկնել նաև ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարն իր ելույթում ընդգծել է նման միջոցառումների […]

̰
Շվեյցարացին կարող է բանտարկվել աղբը ճիշտ ձևով չթափելու համար

20:17 28.09.2018

Շվեյցարիայում քաղաքացուն կբանտարկեն այն բանի համար, որ նա աղբը ճիշտ ձևով չի թափել: Այս մասին հայտնում է 20 minutes-ը: Ըստ աղբյուրի՝ տղամարդն այս խախտումը կատարել է 2017 թվականի նոյեմբերին: Նա աղբը լցրել է դրա համար չնախատեսված պարկի մեջ ու այն փողոցում դրել ոչ ճիշտ օրը: Սպասարկման աշխատակիցներին հաջողվել է պարզել այդ անձի ինքնությունն ու նրան […]

̰
Ղազախստանում պատրաստված խորովածը Գինեսի ռեկորդների գրքում է գրանցվել

19:47 28.09.2018

Ղազախստանում ռեկորդային երկարության խորոված է պատրաստվել: Այս մասին հայտնում է Aitaz KZ-ն: Հաղորդվում է, որ 223 մետրանոց ուտեստն արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Իրադարձությունն արձանագրել են անձամբ Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: Խորովածը պատրաստվել է 420 կգ թռչնամսից, իսկ խոհարարները «Մակինսկի» թռչնաֆաբրիկայի 220 աշխատակիցներ են եղել: Մոտավոր հաշվարկներով՝ ամենաերկար խորովածը 3 հազարից ավելի մարդ կկարողանա […]

̰
Հիլարի Քլինթոնը նկարահանվել է կատակերգական սերիալում

18:30 28.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ վերջին նախագահական ընտրություններին նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը նկարահանվել է ամերիկյան «Մեֆի Բրաուն» հեռուստասերիալի դրվագներից մեկում: Նա մարմնավորել է սեփական նմանակին, գրում է  Variety-ին: Սյուժեի համաձայն՝ Քլինթոնի հերոսուհին գալիս է հեռուստաալիք, որպեսզի ընդունվի քարտուղարի աշխատանքին: Կինը բողոքում է, որ իրեն անընդհատ շփոթում են հայտնի Հիլարի Քլինթոնի (Hillary Clinton-ամերիկյան գրությունը) հետ, սակայն իր անունը մեկ […]

̰
Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել

17:57 28.09.2018

Իտալիայի նախկին վարչապետ, ֆուտբոլային «Միլան» ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին մեծ սպորտ է վերադարձել: Այս մասին հայտնում է Sport express պարբերականը: Հաղորդվում է, որ վերջերս նա ձեռք է բերել Իտալիայի 3-րդ դիվիզիոնում հանդես եկող «Մոնցա» ակումբը: Հաղորդվում էր, որ գործարքը 2.5-3 մլն եվրո է արժեցել: Ավելի վաղ՝ սեպտեմբերի 23-ին, Բեռլուսկոնին հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մտադրության […]

̰
Անտառային համերգ ջրարջերի համար

17:31 28.09.2018

ԱՄՆ-ի Բրաշեր անտառում տեղացի մի տղամարդ համերգ է կազմակերպել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Երաժշտությունը գրավել է ջրարջերին: Տղամարդը ճանապարհին կանգնած ֆլեյտա է նվագել և ավելի քան 20 ջրարջ դուրս է եկել անտառից ու հավաքվել նրա շուրջ: Հայտնի է, որ տղամարդն ապրում է անտառին շատ մոտ և հաճախ է նվագում կենդանիների համար: https://www.youtube.com/watch?v=H3v1HpBFmOY  

̰
Դուշանբեն 2021թ. կդառնա ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը

17:20 28.09.2018

Տաջիկստանի մայրաքաղաքում ընթացող գագաթնաժողովի ժամանակ որոշվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը: Ինչպես հաղորդում է ASIA-Plus-ը, ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կարգավիճակը ստացել է Դուշանբեն: Տաջիկստանի մայրաքաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը կդառնա 2021 թվականին: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունները կօժանդակեն Դուշանբեում 2021թ. մշակութային մայրաքաղաքների անցկացման հարցում: Բացի այդ, Թուրքմենստանի առաջարկով 2021թ. ԱՊՀ-ում հայտարարվել է ճարտարապետության և քաղաքաշինության տարի: Ավելի վաղ հայտարարվել […]

̰
Միկրոնեզիայում ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել ջրի մեջ

17:17 28.09.2018

«Air Niugini» ավիաընկերության «Boeing 737-800» օդանավը վթարային վայրէջք է կատարել Միկրոնեզիայում, տեղեկացնում է Pacific Daily News-ը՝ հղում անելով օդանավակայանի լրատվական ծառայությանը: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան, երբ ինքնաթիռը, որը ուղևորվում էր Տրուկ կղզի, վայրէջք կատարելիս ջուրն է ընկել: Ինքնաթիռն այդ պահին գտնվել է օդանավակայանից 150 մետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվել է 36 մարդ, որից 11-ը՝ անձնակազմի […]

̰
Սինգապուրում իշխանությունները քաղաքացիներին կես միլիարդ դոլար կվճարեն

17:11 28.09.2018

Սինգապուրի բնակիչները կստանան 511 միլիոն դոլար՝ որպես երկրի զարգացման ներդրում, տեղեկացնում է երկրի Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ մեկանգամյա վճարումը քաղաքացիների համար նախատեսված է եղել 2018-ի բյուջեով: Դրա չափը կախված է եկամուտների մակարդակից: Եթե 2017-ին քաղաքացին աշխատել է ոչ ավելի քան 28 հազար սինգապուրյան դոլար, ապա նա կստանա 300 սինգապուրյան դոլար: Եթե նրա […]

̰
Գերմանիայում հարցվածների միայն 17 տոկոսն է հավանություն տալիս Մերկելի աշխատանքին

17:03 28.09.2018

Գերմանիայում բնակվող քաղաքացիների 1/5-ից քիչ մասն է միայն հավանություն տալիս կանցլեր Անգելա Մերկելի կատարած աշխատանքին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրում կատարված հարցման արդյունքները: Ըստ այդմ` հարցվածների միայն 17 տոկոսն է գոհ երկրի ղեկավարի կատարած աշխատանքի արդյունքից: Միևնույն ժամանակ հարցվածների 21 տոկոսը հայտնել է, որ դժգոհ է, 33 տոկոսը՝ շատ դժգոհ: Այսպիսով` […]

̰
Վենետիկի իշխանությունները պատրաստվում են «չոր օրենք» սահմանել

16:57 28.09.2018

Վենետիկում ծրագրում են արգելել երեկոյան և գիշերային ժամերին պայուսակներում ալկոհոլային խմիչքներ տեղափոխելը: Տեղական իշխանությունները նպատակ ունեն կրճատել քաղաքի փողոցներում հարբած շրջող մարդկանց թիվը: Այս մասին հայտնում է Daily Express-ը: Ժամը 7-ից հետո ալկոհոլային խմիչքների՝ պայուսակով տեղափոխելն արգելելու մասին օրենքը հնարավոր է՝ ընդունվի հոկտեմբերին: Վենետիկի իշխանություններն ավելի վաղ զբոսաշրջիկներին արգելել էին նստել կամ պառկել քաղաքի սալահատակին կամ […]

̰
BACK_TO_TOP