Տղան Նիկոլ անունով 246 աղջկա նամակ է գրել, որպեսզի գտնի իր երազանքի Նիկոլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Տղան Նիկոլ անունով 246 աղջկա նամակ է գրել, որպեսզի գտնի իր երազանքի Նիկոլին

00:07 18.09.2018

Կառլոս Զենիտան իր երազանքների կնոջը հանդիպել է երեկույթի ժամանակ, սակայն երեկույթից հետո հասկացել է, որ կինն իրեն սխալ հեռախոսահամար է տվել: Կառլոսն իմացել է անծանոթուհու անունը՝ Նիկոլ, և այն, որ նա սովորում է Կալգարիի համալսարանում:

Տղան որոշել է ամեն գնով գտնել աղջկան և համացանցում բոլոր Նիկոլ անունով աղջիկներին հաղորդագրություն է ուղարկել:

Արդյունքում՝ Կառլոսի ցուցակում 246 աղջիկ է ընդգրկվել, և նրանք բոլորն էլ ստացել են  նույն  հաղորդագրությունը.

«Ողջույն, սա զանգվածային հաղորդագորություն է բոլոր Նիկոլ անունով աղջիկներին: Եթե Դուք չեք համապատասխանում նշված տարբերակներին, ապա ուղղակի կարող եք արհամարհել այս հաղորդագրությունը, իսկ եթե համապատասխանում եք, բայց չեք ցանկանում շփվել ինձ հետ, ապա դա նույնպես նորմալ կհամարեմ»:

Նա հաղորդագրության մեջ նաև նշել է, որ փնտրում է հոլանդացի Նիկոլի, որը Նիցշեին ընկճված փիլիսոփա է անվանում: Ապահովության համար տղան նամակներ է ուղարկել նաև Նիկոլետտա և Նիկի անուններով աղջիկներին:

Այս ամենի արդյունքում, Կառլոսի նամակի հասցեատեր աղջիկներն սկսել են միմյանց հետ կապ հաստատել և միասնական խումբ են բացել՝ «Նախորդ գիշերվա Նիկոլը» անունով: Սակայն իսկական Նիկոլը այդ խմբում չի գտնվել:

Ի վերջո, Կառլոսին հաջողվել է գտնել իր երազանքների կնոջը՝ Նիկոլին: Աղջիկն իմանալով, որ Կառոլսը բոլորին գրում է և իրեն փնտրում, անձամբ է կապվել տղայի հետ: Պարզվել է, որ Նիկոլը վերջերս տեղափոխվել է Կանադա: Առաջիկայում նրանք ծրագրում են հանդիպել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP