17:44 04.09.2018
Իտալիայում զբոսաշրջիկների աչքի առաջ փլուզվել է Հռոմի ֆորումի պատի մի մասը Մոնտե Տարպեո փողոցի մերձակայքում։ Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Նշվում է, որ զբոսաշրջիկներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի վայրում աշխատում են կարաբիներները, որոնք պարզում են միջադեպի հանգամանքները։
17:40 04.09.2018
Սեպտեմբերի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների` Թեհրանի կենտրոնի ղեկավար խորհրդի 4-րդ նիստի ընթացքում Հայաստանն ընտրվեց կենտրոնի ղեկավար խորհրդի (Governing Council) կազմի անդամ` 2018-2022 թթ. համար: Հայաստանի հետ կենտրոնի ղեկավար խորհրդի կազմի անդամ ընտրվեց նաև Լիբանանը։ Ղեկավար խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ոչ նյութական մշակութային ժառանգության 3 […]
17:21 04.09.2018
Վաշինգտոնը զենք է մատակարարում ահաբեկիչներին երրորդ երկրների օգնությամբ: Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության քարտուղար Ալաա Դին Խամդանը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti գործակալությունը: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները մեծ քանակությամբ զենք են մատակարարում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը՝ երրորդ երկրների, այդ թվում՝ Բալկանների, Ուկրաինայի միջոցով»,- ասել է նա: […]
17:13 04.09.2018
Կահիրեում անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Հաղորդվում է, որ սարքն ընկել է դեսպանատնից ոչ մեծ հեռավորության վրա, ինչից անմիջապես հետո պայթյուն է որոտացել: Միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան: Կասկածյալը ձերբակալվել է: ԱՄՆ դեսպանատունն իր թվիթերյան էջում դիմել է այդ քաղաքում գտնվող ԱՄՆ […]
16:35 04.09.2018
Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում ծնված տղային թույլ չեն տալիս դուրս գալ տանից՝ իր իսկ անվտանգության նկատառումներով: Այս մասին հայտնում է ANI News-ը: Հաղորդվում է, որ երեխան ֆիզիկական մուտացիայի արդյունքում ունի ոտքերի ու ձեռքերի վեցական մատեր: Երեխային տանը փակելով՝ նրա ծնողները նպատակ ունեն պաշտպանելու նրան տեղի գուրուներից, որոնք շարունակ ասում են, որ երեխային զոհաբերելու դեպքում […]
16:00 04.09.2018
Apple կորպորացիան խոտան է հայտնաբերել իր կողմից արտադրված iPhone 8 սմարթֆոնների ոչ մեծ մասում և պատրաստ է անվճար վերացնել այն: Այս մասին գրված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ: Խոսքն այդ մոդելի այն սմարթֆոնների մասին է, որոնք 2017 թվականի սեպտեմբերից մինչև ընթացիկ տարվա մարտն ընկած ժամանակաշրջանում վաճառվել են Ավստրալիայում, Հնդկաստանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Նոր Զելանդիայում և […]
13:42 04.09.2018
Լոնդոնի արևելյան շրջանում գտնվող Դագենհեմ դպրոցում հրդեհ է բռնկվել: Այս մասին գրված է Լոնդոնի հրշեջ ծառայության թվիթերյան միկրոբլոգում: Վիրավորների մասին չկան տեղեկություններ: Դեպքի վայր են անմիջապես գնացել ավելի քան 12 հրշեջ մեքենա: Ըստ տեղեկությունների՝ հրշեջներին հաջողվել է մարել կրակի մեծ մասը: Նշվում է, որ դպրոցը լավագույններից մեկն է Բրիտանիայում, որտեղ դասերը պետք է սկսեին չորեքշաբթի: […]
13:07 04.09.2018
Մեծ Բրիտանիայում վիրաբուժության ոլորտում նոր հայտնագործություն են ներկայացրել: Խոսքը վիրաբույժ ռոբոտի մասին է: Համակարգը թույլ կտա անցկացնել ներքին օրգանների փակ վիրահատություններ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Վիրաբուժական գործիքները փոքր են ու հարմարավետ, հնարավորություն են տալիս կարճ ժամանակահատվածում բարդ գործողություններ իրականացնել: Բրիտանական բուժհաստատություններում ռոբոտացված համակարգը կհայտնվի 2019 թվականին:
12:58 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարազատներին պատկանող շինարարական ընկերությունը Նյու Յորքի իշխանություններին պարտք է ավելի քան 500 հազար դոլար: Խոսքը Թրամփի փեսայի ընտանիքին և նրա գլխավոր խորհրդական Ջարերդ Քուշներին պատկանող ընկերության մասին է: Այս մասին հայտնել է Օttawa Citizen-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս մեծ գումարը Kushner Companies-ը կուտակել է տարբեր խախտումների չվճարված քաղաքային տուգանքների պատճառով, այդ թվում […]
12:30 04.09.2018
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովը, որը նվիրված էր հայության ներկա հիմնահարցերին: Այս մասին SHANTNEWS.AM-ը տեղեկություն ստացավ Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) համակարգող Կարո Հակոբյանից։ Հակոբյան նաև փոխանցեց, որ խորհրդաժողովին մասնակցում էին պատվիրակություններ և հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից […]
12:13 04.09.2018
Google ընկերությունը նշում է հիմնադրման 20-ամյակը, գրում է ТАСС-ը: Ընկերությունը, որպես մասնավոր սեփականություն, պաշտոնապես գրանցվել է 1998թ.-ի սեպտեմբերի 4-ին: Այդ ընթացքում ընկերությունը հասցրել է երկար ճանապարհ անցնել, սակայն Google-ի պաշտոնական ծննդյան օրվա առթիվ մինչև օրս վեճեր կան: 1996 թվականին էր, երբ Սթենդֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը թողարկեցին գիտահետազոտական նախագիծ: Ի սկզբանե այն կոչվել է […]
11:43 04.09.2018
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Հարավաֆրիկյան Հանրապետությունում հանգստացող զբոսաշրջիկը Կրյուգեր ազգային պարկում փրկում ցեխաջրով լի փոսն ընկած այծքաղին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Կենդանին հոտի հետ վազելիս է եղել, երբ ընկել է փոսը: Անօգնական այծքաղը փորձել է ինքնուրույն դուրս գալ, սակայն նրան չի հաջողվել: Մեքենայով շրջող տղամարդը նկատել […]
10:52 04.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանն ու Իրանը կարող են «լուրջ սխալ» գործել, եթե աջակցեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ Իդլիբ նահանգի վրա հարձակմանը: Թրամփի խոսքով՝ Ասադը չպետք է «անմտորեն» հարձակվի Իդլիբի վրա: Այս կերպ ԱՄՆ նախագահն արձագանքել է Իդլիբն ազատագրելու Դամասկոսի ծրագրերին: «Ռուսներն ու իրանցիները լուրջ հումանիտար սխալ կգործեն, եթե մասնակցեն այդ պոտենցիալ մարդկային ողբերգությանը: […]
08:35 04.09.2018
Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածում ավելի քան 600 ավիաչվերթ է չեղարկվել մոտեցող «Ջեբի» թայֆունի պատճառով։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Դադարեցվել է նաև նավագնացությունն ու ճեպընթացների երթևեկությունը։ Քամու արագությունը հասնում է վայրկյանում 60 մետրի։ Սպասվում է, որ մեկ օրում կթափվի 500 մմ տեղում։ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են տարհանել ավելի քան 300 հազար մարդու։ Ըստ […]
08:25 04.09.2018
Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։ Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է […]
08:11 04.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 3-ին հյուրընկալվել է ֆրանսիական Լավալ քաղաքի Ժյուլ Ռենարի քոլեջի 6-րդ դասարանցիներին։ Նախագահը շփվել է աշակերտների հետ և նրանց պատմել պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի մասին։ Ինչպես հայտնում է Le Figaro-ն, Մակրոնը հայտարարել է, որ իր պաշտոնը չի համարում մասնագիտություն։ «Այնքան էլ վստահ չեմ, թե դա մասնագիտություն է։ Նախագահն այն մարդն […]
07:55 04.09.2018
Ամերիկյան Չիկագո քաղաքում ձերբակալվել են 12 ցուցարարներ, ովքեր փորձել են փակել Օ՝Հարա միջազգային օդանավակայան տանող մայրուղին։ Ցուցարարներն այդ կերպ իրենց բողոքն են արտահայտել տեղի իշխանությունների քաղաքականության դեմ։ Նրանք դեմ են հանդես եկել ռասիզմին և անհավասարությանը, ինչպես նաև պահանջել են ավելի ակտիվ գործողություններ՝ հասարակական վայրերում հրաձգության դեպքերի վերացման նպատակով։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հաղորդվում […]
07:42 04.09.2018
Մեծ Բրիտանիայի ոստիկանությունն իրականացրել է նարնջագույն միկրոավտոբուսի վերահսկվող պայթյուն։ Այն կայանված է եղել Լոնդոնում՝ հեռուստառադիոհեռարձակող BBC կորպորացիայի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Պայթյունն իրականացվել է կասկածելի առարկաների որոնման ընթացքում՝ ինքնագնաց ռոբոտի օգնությամբ, որը նախատեսված է պայթուցիկ սարքերի որոնման ու վնասազերծման համար։ Ոստիկանության տվյալներով՝ դրանից առաջ ահազանգ էր ստացվել Փորթլենդ-Փլեյսում կասկածելի տրանսպորտային միջոցի […]
07:31 04.09.2018
Հարավաֆրիկյան Քեյփթաունից ոչ հեռու գտնվող զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 8 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով հրշեջներին ու փրկարարներին։ Պայթյունը որոտացել է Սամերսեթ-Ուեսթ քաղաքում՝ զինամթերքի արտադրությամբ զբաղվող «Rheinmetall Denel Munition» (RDM) կոնցեռնի գործարանում։ Կոնցեռնը պատկանում է զենքի պետական արտադրող «Denel»-ին և գերմանական «Rheinmetall Defense» ձեռնարկությանը։ Պայթյունի […]
07:11 04.09.2018
Հայ-ռուսական բարձր մակարդակի բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Մոսկվայում: Այս մասին հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Իզվեստիա»-ն։ Նշվում է, որ սա վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի երրորդ հանդիպումն է ՌԴ նախագահի հետ: Առաջին անգամ Պուտինն ու Փաշինյանը հանդիպել են մայիսի 14-ին, Սոչիում՝ ԵԱՏՄ […]
01:00 04.09.2018
Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ խաբելը լավ է ազդում ուղեղի վրա, տեղեկացնում է Medical Xpress-ը: Ըստ գիտնականների` որքան շուտ երեխան սկսի ստել, այնքան ավելի լավ: Այն երեխաները, որոնք ստում են, կոգնիտիվ զարգացման առումով իրենց տարեկիցների հանդեպ առավելություն ունեն: Հետազոտությունը կատարել է բժիշկ Կանգ Լին Չինաստանի, ԱՄՆ-ի, Սինգապուրի իր գործընկերների հետ: Ուսումնասիրությանը մասնակցել է 3,5 […]
00:45 04.09.2018
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրիմինգերը սեպտեմբերի 4-ին Երևան կժամանի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն: Այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: "#Armenia–#Japan bilateral agenda has greatly developed over past 26 years & we intend to further develop it. I want to […]
00:15 04.09.2018
Մահացել է «Nick Cave and the Bad Seeds» խմբի ստեղնահար Քոնվեյ Սևեջը, տեղեկացնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ 58 տարեկան Սևեջը շուրջ 30 տարի ելույթ է ունեցել Նիք Քեյվի հետ: «Քոնվեյը անարխիայի թել էր, որը ձգվում էր խմբի միջով: Նրան սիրում էին բոլորը՝ երկրպագուները, երաժիշտները: Նա բարի էր, սենտիմենտալ, բարյացակամ, արդար: Քոնվեյը ոսկե ձայն ուներ»,- […]
21:25 03.09.2018
Ուրալում կինը ոստիկանական մեքենա է առևանգել: Այս մասին հաղորդում է Life.ru-ն: Իրավապահ մարմինները նշել են, որ դեռ հայտնի չէ՝ կինը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, թե ոչ: Դեպքը տեղի է ունեցել Եկատերինբուրգում: Մեքենան գտել են առևանգումից կես ժամ անց, առևանգողը ևս հայտնաբերվել է: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ առևանգողը […]
20:40 03.09.2018
Փարիզի տրանսպորտի օպերատորներից մեկը նոր ծառայություն է թողարկել, որը նախատեսված է մետրոպոլիտենում կամ մերձքաղաքային գնացքներում գրպանահատների զոհ դարձած զբոսաշրջիկների համար, տեղեկացնում է Евро Пульс-ը: Վեց կայարաններում հայտնվել են կենտրոններ, որտեղ տուժածները կարող են գողության մասին հեշտացված կարգով դիմում գրել նաև անգլերեն լեզվով: Նշվում է, որ նախկինում միակ ձևը ոստիկանություն դիմելն էր, բայց դա շատ ժամանակատար էր, […]
20:12 03.09.2018
Ցիկլոնն իր հետ բերում է փոթորկալի քամիներ, տեղատարափ անձրևներ, ջրհեղեղներ, բարձր ալիքներ և սողանքներ:
20:06 03.09.2018
Հարավային Չինաստանի ավելի քան 1 միլիոն բնակիչ անձրևների պատճառով մնացել է առանց էլեկտրականության, տեղեկացնում է РИА Новости-ն: Ամենաշատը տուժել է Գուանդուն նահանգը, մինչ այդ հաղորդվել էր, որ ջրհեղեղի պատճառով, որը առաջացել էր հորդառատ անձրևների հետևանքով, ավելի քան 100 հազար մարդ էր տարհանվել: Նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 800 հազար մարդ, իսկ Յունյան նահանգում՝ 155 […]
19:29 03.09.2018
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը սեպտեմբերի 3-ին առաջարկել է հանրաքվե անցկացնել Կատալոնիային ավելի լայն ինքնավարություն տալու հարցով: Politico-ն հաղորդում է, որ, այնուամենայնիվ, Սանչեսը բացառել է անկախության համար քվեարկելու հնարավորությունը: Լրագրողների հետ զրույցում Իսպանիայի վարչապետը նշել է, որ Մադրիդի և Կատալոնիայի միջև երկխոսությունը, որն ինքը խրախուսում է, պետք է հանգեցնի տարածաշրջանի ինքնավարության ամրապնդման համար իրականացվող քվեարկությանը: «Սա ինքնավարության […]
18:54 03.09.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը՝ շեշտելով, որ տեղի ունեցածը կասկածի տակ չի դնում Մինսկի համաձայնության շրջանակներում երկու կողմերի ստանձնած պարտավորությունները, հաղորդում է RIA Novosti-ն: Ըստ նրա՝ Ֆրանսիայում չեն կարծում, որ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող զարգացումները ինչ-որ կերպ կասկածի տակ են դնում Մինսկի համաձայնագրերի շրջանակներում երկու կողմերի […]
18:46 03.09.2018
ԵՄ դիվանագետները որոշել են վեց ամսով երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի այն քաղաքական գործիչների և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Դոնբասում և Ղրիմում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «Ազատություն ռադիոկայան»-ի թղթակից Ռիկարդ Յոզվիակը: eu diplomats have today decided to prolong the visa ban and asset freezes by another six months of politicians […]