TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+15.09 oC

ԱՇԽԱՐՀ

Facebook-ը մեղադրել է BlackBerry-ին ձայնային հաղորդագրությունների տեխնոլոգիան գողանալու մեջ

12:29 05.09.2018

Facebook-ը դատի է տվել BlackBerry ընկերությանը՝ մեղադրելով ձայնային հաղորդագրությունների տեխնոլոգիան գողանալու մեջ, տեղեկացնում է Bloomberg-ը: Բողոքը բաղկացած է 118 էջից: Այն վերաբերում է ձայնային հաղորդագրություններին առնչվող 6 արտոնագրի: Ընկերությունը մեղադրել է BlackBerry-ին նաև հեղինակային իրավունքների խախտման մեջ: Խախտումները նկատվել են աուդիո, վիդեո, գրաֆիկ կոնտենտի տեխնոլոգիաների ոլորտում: Մարտին ևս մեկ բողոք էլ դատարան էր ուղարկվել հաղորդագրությունների փոխանցման տեխնոլոգիայի անօրինական […]

̰
Թրամփը կնախագահի Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը

12:09 05.09.2018

Հեյլիի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է այնպես անի, որ Իրանը գործի՝ համաձայն միջազգային կարգի

̰
Ֆիլիպիններում աղջիկն ամուսնացել է դիակի հետ

11:59 05.09.2018

Ֆիլիպիններում աղջիկը հարսանեկան զգեստով եկել է իր սիրած տղայի թաղման արարողությանը, տեղեկացնում է Coconuts պորտալը: 19-ամյա Զարինը չի կարողացել հաղթահարել սիրած տղայի՝ Ջեյք Էնթոնի Մակադանգդանգայի մահվան վիշտը: Նշվում է, որ աղջիկը թաղման արարողությանը եկել է հարսի զգեստով, արտասանել հարսանեկան երդման արարողության համար նախատեսված տեքստը և մահացածի հետ ամուսնական մատանիներով փոխանակվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ «ամուսնությունը» տեղի է ունեցել […]

̰
Բրազիլիայի ազգային թանգարանի շենքի լուսանկարները` հրդեհից հետո

11:40 05.09.2018

Ռիո դե Ժանեյրոյում Բրազիլիայի ազգային թանգարանում հրդեհն սկսվել էր սեպտեմբերի 2-ին։ Արդեն այսօր հրապարակվել են լուսանկարներ, որոնք ցուցադրում են թանգարանի շենքի մնացորդները՝ հրդեհից հետո։

̰
Բուռն լսումներ ԱՄՆ Կոնգրեսում. Թրամփի առաջադրած թեկնածուի դեմ ցույցեր են կազմակերպվել

11:14 05.09.2018

Ոստիկանները շուրջ 2 տասնյակ մարդու են ձերբակալել:

̰
Ճապոնիայում գրանցվել է ամենաերկարատև ամուսնության ռեկորդը

08:59 05.09.2018

Ճապոնացի ամուսիններ Մասաո և Միյակո Մացումոտոները ներառվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ աշխարհում ամենաերկարատև ամուսնության համար։ Այս մասին հայտնում է ТСН-ը։ Ամուսինների տարիքային համագումարը կազմում է 208։ Նրանք միասին են ապրում արդեն ութ տասնամյակ։ Նրանք իրենց ամուսնությունը գրանցել են 1937 թվականին։ Զույգը դաստիարակել է 5 դուստրերի։ Ամուսինները ներկայում ունեն 13 թոռ և 25 ծոռ։ Միյակոն պատմել […]

̰
Թրամփը հրամայել էր ոչնչացնել Ասադին․ The Washington Post

08:09 05.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2017 թվականին պահանջել է Պենտագոնից ոչնչացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։ Այս մասին իր գրքում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը, որի գրքից հատվածներ է հրապարակել The Washington Post-ը։ Վուդվորդի խոսքով՝ Թրամփը ցասում է ապրել սիրիական Դումայում քիմիական հարձակման մասին հաղորդագրությունների պատճառով և պահանջել պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսից «պարզապես սպանել» Ասադին։ Նշվում […]

̰
Մակքեյնին փոխարինող է գտնվել

07:59 05.09.2018

Օնկոլոգիական հիվանդության պատճառով օրերս կյանքից հեռացած Ջոն Մակքեյնը, ով սենատոր էր ԱՄՆ Արիզոնա նահանգից, փոխարինող ունի։Այս մասին հայտնում է АР գործակալությունը։ Կյանքից հեռացած քաղաքական գործչի աթոռը կզբաղեցնի Արիզոնայից նախկին սենատոր, 76-ամյա հանրապետական Ջոն Քայլը, ով խոստացել է կատարել պարտականություններն առնվազն մինչև տարեվերջ։ Նշվում է, որ Արիզոնայի նահանգապետ Դագ Դյուսին կապ է հաստատել նախկին սենատորի հետ […]

̰
Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել Սիրիային. SANA

07:43 05.09.2018

Իսրայելական ինքնաթիռները հարձակման են ենթարկել սիրիական Համա նահանգի շրջաններից մեկը։ Հաղորդվում է 1 զոհի և 4 վիրավորի մասին։ Սիրիայի պետական SANA գործակալությունը՝ հղում անելով իր ռազմական աղբյուրին, հայտնում է, որ Իսրայելի ավիացիան հրթիռակոծել է Սիրիայի տարածքի մի շարք օբյեկտներ։ Նշվում է, որ ինքնաթիռները թռել են Բեյրութի կողմից, ցածր բարձրության վրա ներխուժել են սիրիական օդային տարածք […]

̰
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի զոհ է դարձել 8 մարդ

07:23 05.09.2018

Ճապոնիայի արևմտյան հատվածին պատուհասած «Ջեբի» թայֆունի պատճառով զոհվել է առնվազն 8 մարդ։ Հաղորդվում է ավելի քան 200 տուժածի մասին։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Ամենից շատ վնաս է հասցվել Օսակա, Կիոտո և Հյոգո պրեֆեկտուրաներին, որտեղ գրանցվել են զանգվածային հեղեղումներ։ Ավելի քան 1․6 մլն տուն մնացել է առանց լույսի։ Երկաթուղային երթևեկությունը դադարեցվել է, արագընթաց մայրուղիները […]

̰
Էրդողանը կարևորել է Իդլիբի հարցով Թուրքիա-Ռուսաստան համագործակցությունը

07:11 05.09.2018

Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցությունը շատ կարևոր է՝ Իդլիբ նահանգում սիրիական բանակի հնարավոր ռազմական գործողության լույսի ներքո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Այնտեղ կա 3․5 մլն մարդ։ Եթե Իդլիբում հրթիռներ թռչեն, ապա բազմաթիվ մարդիկ կզոհվեն, և առաջին տեղը, որ կուղղվի փախստականների հոսքը, Թուրքիան է։ Ներկա պահին շատ կարևոր է Ռուսաստանի հետ համագործակցությունը»,- […]

̰
Facebook-ը պատրաստ է դիմակայել առաջիկա ընտրություններին հնարավոր օտարերկրյա միջամտությանը

00:44 05.09.2018

Facebook-ը հայտարարել է, որ պատրաստ է հնարավոր օտարերկրյա միջամտությանը առաջիկա ընտրություններին, այդ թվում` ԱՄՆ-ի ընթացիկ ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին, տեղեկացնում է NBC News-ը։ Մասնավորապես, ընկերությունը նշել է, որ մտադիր է օպերատիվ շտաբ ստեղծել, որը կկորդինացնի ռեակցիան իրական ժամանակի ռեժիմով՝ ընթացիկ ընտրությունների ընթացքում վնասակար ինտերնետ ակտիվության վրա։ Նշվում է, որ հանձնարարականը կատարվելու […]

̰
Iphone-ը չի ներառվել թոփ 10 հզոր սմարթֆոնների ցանկում

00:32 05.09.2018

Iphone-ը չի ներառվել թոփ 10 հզոր սմարթֆոնների ցանկում, տեղեկացնում է korrespondent.net-ը։ Ոչ այդքան հայտնի «AnTuTu» ընկերությունը կազմել է 2018թ.-ի օգոստոսի թոփ 10 հզոր Android սմարթֆոնների ցանկը։ Նշվում է, որ Iphone-ը չի մասնակցել ընտրության` ОС ընտրական սկզբունքի պատճառով, սակայն պարզվել է, որ  Apple-ի վերջին սարքը չէր ներառվի ցանկում նաև այն պատճառով, որ թույլ է 10-րդ հորիզոնականում գտնվող սմարթֆոնից։ […]

̰
Հնդկաստանն օգոստոսին 36 %-ով կրճատել է Իրանից նավթի ներկրումը

23:59 04.09.2018

Հնդկաստանն օգոստոսին 36 %-ով կրճատել է Իրանից նավթի ներկրումը՝ նախորդ ամսվա համեմատ հասնելով օրական մինչև 488 հազար բարել, տեղեկացնում է Bloomberg-ը։ Հուլիսին Իրանից նավթի արտահանման ծավալը կազմել է 768 հազար բարել։ Նախորդ ամիս իրանական նավթից հրաժարվել են «Reliance Industries», «Chennai Petroleum» ընկերությունները։ Ընդ որում` «Hindustan Petroleum» ընկերությունը շուրջ երկու ամիս նավթ չի ներկրել Իրանից ։ Նշվում […]

̰
Իսպանիան այլևս չի օգնի Սաուդյան Արաբիային եմենցիների ռմբակոծման հարցում

23:18 04.09.2018

Իսպանիայի իշխանությունները կասեցրել են Սաուդյան Արաբիային 400 ավիառումբերի մատակարարումը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Մադրիդն այդ քայլին է դիմում, քանի որ նախկինում ավիառումբերը կիրառվել են Եմենում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել։ Այս տարվա օգոստոսին ավիահարվածների զոհ է դարձել 51 խաղաղ բնակիչ, այդ թվում` 29 երեխա։ 2017 թվականի ընթացքում Մադրիդը սաուդցիներին զենքի վաճառքից 500 […]

̰
YouTube-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

21:00 04.09.2018

YouTube-ի աշխատանքում տեղի է ունեցել գլոբալ խափանում, տեղեկացնում է Downdetector-ը, որն զբաղվում է համացանցային հայտնի ռեսուրսների աշխատանքի ուսումնասիրմամբ։ Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել ժամը 16:00-ին։ Օգտատերերի մեծամասնությունը, որը խնդրի է բախվել, հայտնում է կայքի աշխատանքում խնդիրների մասին (60% բողոք), 28%-ը չի կարողացել գործարկել տեսանյութ, իսկ 12%-ը չի կարողացել մուտք գործել անձնական օգտահաշիվ: Նշվում է, որ ամենաշատը խնդրին […]

̰
Մոսկվայում թոշակառուի մումիա է հայտնաբերվել

20:55 04.09.2018

Մոսկվայի հարավարևմտյան թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել է թոշակառուի դի, որն այդ բնակարանում է գտնվել շուրջ 5 տարի: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն: Նշվում է, որ օրերս տեղի բնակիչները ոստիկանություն են կանչել՝ նշելով, որ իրենց հարևանությամբ գտնվող բնակարանում դի կա: «Նշված բնակարանում հայտնաբերվել է մումիայի վերածված 1946 թվականին ծնված քաղաքացու դի: Նշվում է, որ թոշակառուն մահացել […]

̰
Մոնիկա Լևինսկին ընդհատել է հարցազրույցը Բիլ Քլինթոնի մասին հարցի պատճառով

20:45 04.09.2018

Ամերիկուհի, Բիլ Քլինթոնի հետ սիրային կապով հայտնի դարձած Մոնիկա Լևինսկին ընդհատել է Երուսաղեմում երեկ տված հարցազրույցը և լքել բեմը, տեղեկացնում է The Mirror-ը։ Նշվում է, որ խնդիրը Channel 2 News-ի՝ հաղորդավարուհու հետ նախօրոք չհամաձայնեցրած հարցերն են, որոնք վերաբերել են Բիլ Քլինթոնին, ում հետ Լևինսկին սիրային կապ է ունեցել Սպիտակ տանն անցկացրած վերապատրաստման ժամանակ։ Հաղորդավարուհին հարցրել է, թե […]

̰
Որտե՞ղ է անհետացել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը

20:20 04.09.2018

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հանրության առջև չի երևացել արդեն 15 օր: Այս մասին հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը: Ինչպես նշվում է, ամռանը Հյուսիսային Կորեայի ԶԼՄ-ներն ակտիվորեն լուսաբանեցին ԿԺԴՀ առաջնորդի այցերը տարբեր գործարաններ և ձեռնարկություններ:  Օգոստոսի 21-ից, սակայն, Կիմ Չեն Ինի գործունեության մասին ոչ մի նոր տեղեկություն չի հրապարակվել: Գործակալությունը շեշտում է, որ պետության ղեկավարի բացակայությունը ուշադրություն է […]

̰
Սննդի ընդունման ժամանակացույցը չխախտելու դեպքում օրգանիզմը առողջ կլինի

20:11 04.09.2018

Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում: Մասնագետները նման եզրահանգման  […]

̰
Մեծ Բրիտանիայում կարող են ընդլայնել իրավապահների իրավունքների շրջանակը

19:57 04.09.2018

Մեծ Բրիտանիայում ցանկանում են ընդլայնել իրավապահների իրավունքները: Այս մասին հայտնում է Times պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկրի ներքին գործերի նախարարն այս գաղափարը բացատրում է նրանով, որ այդ դեպքում ոստիկանները հնարավորություն կունենան հարցաքննել ծծումբ տեղափոխելու մեջ կասկածվող յուրաքանչյուր անձի՝ չունենալով որևէ փաստարկ: Նշենք, որ նման գործողության դիմելու համար այժմ անհրաժեշտ է հստակ փաստարկներ ներկայացնել այն մասին, […]

̰
Հնդկաստանում կամուրջ է փլուզվել

19:43 04.09.2018

Հնդկաստանի Կալկաթա քաղաքի մոտակայքում կամուրջ է փլուզվել: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը: Հաղորդվում է, որ տեղի փրկարար ծառայության աշխատակիցները դեպքի վայր կարողացել են հասնել 17 ժամ անց միայն: Պատճառն այն է եղել, որ այստեղ ճանապարհներն այդ պահին աննախադեպ ծանրաբեռնված են եղել և մեքենաները հնարավորություն չեն ունեցել ժամանակին հասնելու: Նշվում է, որ փլուզված կամրջի փլատակների […]

̰
Չինաստանում սմարթֆոնով լուսանկարել են Ծիր կաթինը

19:24 04.09.2018

Չինական Weibo սոցիալական կայքում Ծիր կաթին համաստեղության լուսանկարներ են հայտնվել, որոնք արվել են սմարթֆոնի 24 մեգապիքսել հնարավորությամբ տեսախցիկով: Հաղորդվում է, որ լուսանկարներն արվել են գնորդներին դեռևս վերջերս ներկայացված Nubia Z18 սմարթֆոնով, չինական գիտատեխնոլոգիական ընկերության ավագ գիտաշխատող դոկտոր Դենգ Լիչայի կողմից: Սմարթֆոնը գնորդներին պաշտոնապես կներկայացվի մոտ ապագայում: Աղբյուրը հայտնում է, որ այն ունի երկու ֆոտոխցիկ՝ 24 […]

̰
Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

19:11 04.09.2018

Ճապոնիայում «Ջեբի» թայֆունի հետևանքով զոհվել է 6 մարդ: Ավելի քան 150 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը` հղում անելով ճապոնական լրատվամիջոցներին: Ըստ աղբյուրի՝ փողոցներում բազմաթիվ մեքենաներ կողաշրջվել են, իսկ ավտոմեքենաների աճուրդի ավտոկայանատեղիում էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է մոտ 100 մեքենա: Ինչպես ավելի […]

̰
Պորոշենկոն Ավստրիայի կանցլերին առաջարկել է հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը

19:08 04.09.2018

Պաշտոնական Կիևը դիմել է Ավստրիայի ղեկավարությանը՝ առաջարկելով հովանավորել Դոնբասում գտնվող բնակավայրերից մեկը: Այս մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ բանակցությունների արդյունքում: «Մենք Ավստրիայի ղեկավարությանը հնարավորություն ենք տալիս հովանավորել Դոնբասի բնակավայրերից մեկը: Մենք այսօր ուշադիր ուսումնասիրել ենք այդ դիրքերը»,- հայտնում է УНН լրատվական գործակալությունը: Բացի դրանից՝ Պորոշենկոն Սեբաստիան Կուրցի միջոցով […]

̰
Բանգլադեշի մայրաքաղաքի հայկական եկեղեցում հայկական հոգևոր երգեր կհնչեն

18:55 04.09.2018

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում գտնվող Սուրբ Հարության հայկական եկեղեցու ծխականները և այցելուները այսուհետ կկարողանան լսել հայկական հոգևոր երաժշտությունը: «Երբ հաջորդ անգամ կայցելեք Դաքքայի հայկական եկեղեցի, կարող եք հանգիստ մտորել հայկական հոգևոր երգերի հնչյունների ներքո»,- գրված է եկեղեցու ֆեյսբուքյան էջում: Նշվում է նաև, որ եկեղեցում տեղադրված նոր ձայնային համակարգի շնորհիվ հայկական հոգևոր երգերն ավելի լավ են հնչում: […]

̰
Թուրքիան զինտեխնիկա է տեղակայում Սիրիայի հետ սահմանային հատվածում

18:30 04.09.2018

Թուրքական զինված ուժերը ռազմական տեխնիկա են տեղակայում Սիրիայի հետ սահմանային շրջաններում: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ Քիլիսով, Էլբեյլի բնակավայրի ուղղությամբ տրանսպորտային 8 միջոց է շարժվել, որոնց միջոցով տեղափոխվել են տանկեր ու հաուբիցներ: Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ նման գործողությունները կատարվում են «անվտանգության նկատառումներից ելնելով»: M60 տանկերը սահման են տարվել՝ կանխելու փախստականների […]

̰
Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Իդլիբի ուղղությամբ

18:19 04.09.2018

Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը, ըստ ամենայնի, այս տարվա ամենամասշտաբային հարձակումն են գործել Իդլիբի նահանգում գտնվող ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Այս մասին հայտնում է Al Masder-ը: Հաղորդվում է, որ գործողություններին մասնակցում են «Սուխոյ» ինքնաթիռները: Ըստ որոշ տեղեկությունների՝ գործողությունների ընթացքում Իդլիբի հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, ընդհանուր առմամբ, 50 ավիահարված է հասցվել: Lenta-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գործողությունների […]

̰
«Ավրորա» մրցանակի 1 մլն դոլարը կօգնի 375 հազար ռոհինջա փախստականի

18:08 04.09.2018

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացրել է, թե 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Չո Լա Աունի ընտրած երեք միջազգային կազմակերպություններն ինչպես են նախատեսում օգտագործել «Ավրորա» մրցանակի 1 միլիոն դոլար դրամաշնորհը։ Այս ձեռնարկումից շահելու է 375.000 ռոհինջա փախստական։ Մյանմացի իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան Չո Լա Աունը, որն իր ծավալած խաղաղ գործունեության պատճառով բազմիցս ենթարկվել է բանտարկության, մրցանակի կողմից […]

̰
Արիֆ Ալվին դարձավ Պակիստանի նոր նախագահը

17:54 04.09.2018

Պակիստանի իշխող «Տեխրիկ-է-Ինսաֆ» կուսակցության թեկնածու Արիֆ Ալվին հաղթել է երկրում տեղի ունեցող նախագահական ընտրություններում: Նա դարձել է Պակիստանի 13-րդ նախագահը: Այս մասին հայտնել է Ria Novosti լրատվական գործակալությունը հղում անելով ՝ Geo TV-ի հրապարակած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներին: Ընտրությունները տեղի են ունեցել խորհրդարանում և 4 նահանգային օրենսդիր մարմիններում ժամը 10:00-ից մինչև 16:00-ն: Սպասվում է, որ […]

̰
BACK_TO_TOP