18:20 03.09.2018
Աբբասն իսրայելցի օրենսդիրներին ասել է, որ կմերժի այս ծրագիրը, եթե Իսրայելը առաջակվող համադաշնության մաս չկազմի:
17:34 03.09.2018
Իսպանիայի կառավարությունն առաջարկել է կրկնակի հանրաքվե անցկացնել թագավորության հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար համայնքի կարգավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, հաղորդում է Regnum գործակալությունը: «Անկախությունը չէ, որ վտանգված է, հարցը համակեցության խնդիրն է: Անկախ այն բանից, թե ինչ է ասում ազգային կառավարության ղեկավարը, իսպանական կառավարությունը բանակցային սեղանը չի լքի»,- ասել է Իսպանիայի վարչապետը: […]
17:30 03.09.2018
Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներից մեկում ծնված ամենափոքր երեխան այժմ միանգամայն առողջ է, այնինչ ընդամենը կես տարի առաջ բժիշկները հույս չէին տալիս նրա ծնողներին: Այս մասին հայտնում է News.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեխան ծնվելու պահին կշռել է ընդամենը 340 գրամ: Հաղորդվում է, որ այդ ժամանակ բժիշկները երեխայի 24-ամյա մորն ասել են, որ երեխան երկար կյանք չի ունենա: Փոքրիկը […]
16:43 03.09.2018
Դոնեցկի Ինքնահռչակ Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն սպանվել էր Դոնեցկի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:
16:26 03.09.2018
Հրաձգությունը տեղի է ունեցել Սան Բերնանդինո քաղաքի բնակարանային համալիրներից մեկում:
16:15 03.09.2018
Ավստրալիայի Դարվին քաղաքի գիտնականների համար մեծ գլուխկոտրուկ են դարձել Կազուարինի ափերին հայտնաբերված հսկայական լեզուները, հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ կենդանական մնացորդները հայտնաբերվել են իրարից 200 մետր հեռավորության վրա: «Եթե դրանց ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ լեզուների կտրված հատվածում արյունատար անոթները դեռ թարմ են: Հանելուկն այն է, թե ինչ է պատահել այս կենդանիների հետ»,- […]
16:12 03.09.2018
Միջազգային հարաբերությունների համակարգը քաոսի ժամանակաշրջան է ապրում, հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Աշխարհը քաոսի ժամանակաշրջան է ապրում: Հարցը հետևյալն է՝ արդյո՞ք դա ժամանակավոր երևույթ է, թե՞ երկարաժամկետ միտում»,- ասել է նա ԵՄ-ի երկրների դեսպանների խորհրդաժողովում: Մոգերինիի խոսքերով՝ ԵՄ-ի խնդիրը կոլեկտիվ համագործակցության պրակտիկայի աջակցությունն է, ինչպես […]
15:54 03.09.2018
Չինաստանը 60 մլրդ դոլար կհատկացնի Աֆրիկային՝ որպես ֆինանսական օգնություն: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով սեպտեմբերի 3-ին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը հայտարարությանը: «Չինաստանը պատրաստ է որպես աջակցություն 60 մլրդ դոլար տրամադրել Աֆրիկային պետական օգնության, ֆինանսական ինստիտուտների ու ձեռնարկությունների ներդրումների տեսքով»,- ասել է Ցզինպինը՝ ելույթ ունենալով «Չինաստան-Աֆրիկա» համագործակցության ֆորումի գագաթնաժողովի բացմանը: Մասնավորապես, այդ […]
15:25 03.09.2018
«Союз МС-09» տիեզերանավի վրա հայտնված ճաքերը տիեզերական հրթիռներ արտադրող «Էներգիա» ընկերության աշխատակցի անփութության հետևանք են: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: Այդ միկրոճեղքերի հետևանքով տիեզերանավից օդի արտահոսք է եղել: Նույն գործակալության տվյալներով՝ թերությունը բացահայտվել էր դեռ թռիչքից առաջ, ճշտվել էր, թե ում մեղքով է դա տեղի ունեցել: Մասնագետը փորձել էր այն փակել սոսնձով, արդյունքում այդ միկրոճեղքերը […]
14:23 03.09.2018
Քուվեյթում ձկնավաճառը բիզնեսում հաջողություն գրանցելու համար որոշել է դիմել խարդախության: Նա իր հին ձկները վաճառելու համար դրանց վրա արհեստական աչքեր է ամրացրել, որպեսզի տպավորություն լինի, որ ձուկը թարմ է: Այս մասին հաղորդվում է Al Bayan-ի թվիթերյան էջում: Աղբյուրի փոխանցմամբ՝ խարդախությունը բացահայտվել է այն ժամանակ, երբ տնային տնտեսուհիներից մեկը տանը ձկները լվանալիս տեսել է, որ աչքը […]
14:15 03.09.2018
Ամբոխը ողջ-ողջ այրել է երկու տղամարդու, որոնք կասկածվում են երեխաների առևանգման մեջ: Սկզբում մեքսիկական Ակատլան դե Օսորիո քաղաքի բնակիչները տղամարդուն հանձնել են ոստիկանությանը: Բայց կարճ ժամանակ անց ոստիկանության բաժնի առջև հավաքվել է 150 մարդ: Այս մասին հաղորդում է «The Sun»-ը: Տեղի բնակիչները կոտրել են ոստիկանության բաժանմունքի դռները, կապել են կասկածյալներին և տարել փողոց: Այնուհետև նրանց […]
14:08 03.09.2018
ԱՄՆ Միչիգան նահանգում պտտահողմ է մոլեգնել: Սև ամպերի ընթացքին հետևել են բնակիչները: Նրանք տեսանկարահանել են բնության տարերքը: Երկինքը միանգամից ծածկվել է սև ամպերով, ուժգին քամի է բարձրացել: Այն տևել է 2 րոպե և անցել մոտ 800 մ տարածություն: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ այդպիսի մոլեգին քամին կարող է առատ տեղումների պատճառ դառնալ: Պտտահողմը […]
13:44 03.09.2018
Հոկտեմբերին Ռուսաստանում հացի գները կարող են բարձրանալ 10%-ով: Նման կանխատեսում են արել ռուսաստանցի հացարտադրողները, հայտնում է «Իզվեստիան»: «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից լրատվամիջոցին հայտնել են, որ ցորենի գինը բարձրանում է, քանի որ արժույթի փոխարժեքն անփոփոխ է մնացել: Այսպես, ներկայումս երրորդ կարգի ցորենի 1 կգ արժեքը 12 ռուբլի է, իսկ օգոստոսի սկզբին այն 10 ռուբլի էր: Նշվում է, որ […]
13:20 03.09.2018
ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է, որ Սոչիում վթարված ինքնաթիռի քրեական գործը փոխանցեն Քննչական կոմիտեին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի տարածած մամուլի հաղորդագրությանը: «Բաստրիկինը հանձնարարել է փոխանցել քրեական գործը հետագա քննության համար: Հետաքննության շրջանակներում կքննարկվեն դեպքի բոլոր հանգամանքները»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ քննիչները հարցաքննել […]
12:59 03.09.2018
Ղրղըզստանում անցկացվող թուրքախոս երկրների գործակցության խորհրդի նախագահների 6-րդ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ-ում բնակվող իսլամական ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հարցին: Նա թուրքախոս երկրներին կոչ է արել պայքարել ընդդեմ գյուլենականների: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: «FETÖ-ն (խմբ.-գյուլենական համայնք) ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Թուրքիայում, իր գործունեությունը կազմակերպել է կրթական հաստատությունների միջոցով»,-ասել է […]
12:56 03.09.2018
Սալվադորում տասնյակ տեղացիներ և զբոսաշրջիկներ կրակե գնդերով կռիվ են կազմակերպել: Այս մասին հայտնում է ТСН-ն: Մարդիկ փողոցներում իրար վրա նետել են գնդաձև վառվող լաթեր: Ձեռքերը չայրելու նպատակով տոնի մասնակիցներն օգտագործել են հատուկ ձեռնոցներ:
12:54 03.09.2018
Հակառակ երկրին մէջ գլուխ բարձրացուցած տնտեսական դժուարութիւններուն Պէյրութի մէջ հայկական նոր վարժարան մը պիտի բանայ իր դռները։ Այս մասին SHANTNEWS.am-ը տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրներէն։ Նշենք, որ վարժարանը մաս պիտի կազմէ աշխարհով մէկ տարածուած Մխիթարեան վարժարաններու ցանցին եւ պիտի գործէ Վատիկանի կողմէ նշանակուած Գերպ. Լեւոն արք. Զէիքեանի անմիջական նեցուկովը, որ կը համարուի Մխիթարեան գլխաւոր պատասխանատուն: Վարժարանը […]
12:21 03.09.2018
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը մեկնաբանել է Եվրամիության և Միացյալ նահանգների հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նրա խոսքով՝ ամերիկյան պատժամիջոցների պարագայում Եվրամիությունը չպետք է դրսևորի իրեն ինչպես «ճագարը վիշապօձի առջև»: Մաասն ընդգծել է, որ Եվրամիությունը պետք է հրաժարվի միաձայն որոշումներ կայացնելու սկզբունքից:
11:58 03.09.2018
Փեսացուի խոսքով՝ «Խուճուճիկ» անունով կովը հարսնացուի ամենասիրելի կովն էր ամբողջ հոտի մեջ:
11:53 03.09.2018
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում բախումների ընթացքում բանտից ավելի քան 400 բանտարկյալ է փախել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Նշվում է, որ բանտում խռովություն է սկսել, որին բանտապահները չեն միջամտել՝ զգուշանալով իրենց կյանքի համար: Ուղղիչ հիմնարկում պահվում էին քրեական հանցագործներ, ինչպես նաև Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի կողմնակիցները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում արտակարգ իրավիճակ է […]
11:45 03.09.2018
Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Դամասկոս՝ բանակցելու Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Սիրիայի ԱԳՆ-ն: «Մոհամմադ Ջավադ Զարիֆը քաղաքական պատվիրակության կազմում ժամանել է Դամասկոս Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմի հրավերով՝ իր գործընկերոջ, ինչպես նաև Սիրիայի նախագահի և Սիրիայի վարչապետ Իմադ Համիսի հետ խորհրդատվությունների նպատակով»,- ասվում է Իրանի […]
11:37 03.09.2018
2018թ.-ի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած ներգաղթյալների և փախստականների թիվը գերազանցել է 60 հազարը:
09:37 03.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «երազում է Եվրամիության փլուզման մասին»։ Նման կարծիք է արտահայտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հարգում է իր ռուս գործընկերոջը։ «Ես հարգում եմ Վլադիմիր Պուտինին, և ես այն մարդկանցից մեկն եմ, ով կարծում է, որ մենք պետք է Ռուսաստանի հետ անվտանգության հարցում նոր մոտեցումներ ստեղծենք, մեզ անհրաժեշտ են քննարկումներ […]
08:56 03.09.2018
Վրաստանի «Սենակի» զորավարժարանում սեպտեմբերի 2-ին մեկնարկել են «Agile Spirit-2018» միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների 237 զինծառայող: Հրամանատարաշտաբային զորավարժությանը մասնակցում են Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի, Հունաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և Չեխիայի զինծառայողները: Վարժանքները կտևեն 10 օր։ «Agile Spirit» ամենամյա զորավարժություններն անցկացվում են Վրաստանում 2011 թվականից: Զորավարժություններն ուղղված են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման […]
08:45 03.09.2018
Եմենի նախագահ Աբդ Ռոբբո Մանսուր Հադին ուղևորվում է ԱՄՆ՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով բուժում ստանալու։ Reuters գործակալության տվյալներով՝ նա սեպտեմբերի 3-ին կժամանի ԱՄՆ և կմնա երկրում մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի մեկնարկը՝ սեպտեմբերի 18-ը։ 2014 թվականից Եմենը գտնվում է քաղաքացիական պատերազմի վիճակում։ Մի կողմից դրան մասնակցում են շիայական «Անսար Ալլա» շարժման հութի ապստամբները, […]
08:32 03.09.2018
2018 թվականին գրանցվել է Միջերկրական ծովում ներգաղթյալների և փախստականների մահվան դեպքերի ռեկորդային թիվ։ Զոհվածների կամ անհետ կորածների թիվն արդեն գերազանցել է 1600-ը։ Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գործակալության զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ 2018 թվականին Եվրոպա ժամանած փախստականների թիվը նվազել է 42 տոկոսով, սակայն նրանց շարքերում մահացության մակարդակը կտրուկ աճել է։Անցած տարի Միջերկրական ծովում զոհվել […]
07:52 03.09.2018
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը հայտարարել է Սիրիայի քաղաքացիական պատերազմում նախագահ Բաշար Ասադի հաղթանակի մասին։ «Ասադը հաղթել է պատերազմը։ Մենք պետք է ճանաչենք դա»,- ընդգծել է նախարարը՝ նշելով, որ սիրիացի առաջնորդը չկարողացավ երկրում խաղաղություն պահպանել։ Դիվանագետի կարծիքով՝ այդ նպատակին հասնելու համար Դամասկոսին անհրաժեշտ է «քաղաքական որոշում՝ միջազգային միջնորդների մասնակցությամբ»։ Ինչպես հայտնում է Sputnik International-ը, Լե […]
07:41 03.09.2018
Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն արտակարգ դրություն է հայտարարել Տրիպոլիում և մայրաքաղաքի մատույցներում։ Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։ Նման որոշման պատճառ են դարձել ապստամբերի զինված խմբերի միջև կատաղի դարձած բախումները, որոնք շարունակվում են արդեն 1 շաբաթ։ Իշխանությունները հայտարարել են անցած շաբաթվա սկզբին ձեռք բերված հրադադարը պահպանելու անհրաժեշտության մասին, ինչի հետ կապված հակամարտող կողմերին կոչ […]
07:26 03.09.2018
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում սաստիկ հրդեհը լիովին ոչնչացրել է Ազգային թանգարանի շենքը, որտեղ պահվել է ավելի քան 20 մլն ցուցանմուշ։ Այս մասին հայտնում է Globo-ն։ Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Հրդեհի բռնկման պատճառը հայտնի չէ։ «Ոչնչացան 200 տարվա աշխատանքը, հետազոտությունները և գիտելիքները»,-գրել է Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը […]