14:31 30.08.2018
Մահացել է խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը, հաղորդում է NTV-ն: Աղբյուրը նշում է, որ տեղեկությունը հաստատել է Կոբզոնի բարեկամուհին:
14:11 30.08.2018
Իսպանիայի Բունյոլ քաղաքում մեկնարկել է ավանդական La Tomatina փառատոնը: Միմյանց վրա հասուն լոլիկներ նետելուն մասնակցել է 40 հազար մարդ, որի վրա ծախսվել է 40 տոննա լոլիկ (մոտ 150 հազար հատ): «Լոլիկամարտից» հետո, որն առավոտյան 10-ից 11-ն է տևել, իշխանություններն անցել են քաղաքային փողոցների մաքրման աշխատանքներին, իսկ մասնակիցներն էլ հասարակական ցնցուղների տակ մաքրվել են «մարտի» հետքերից: […]
13:35 30.08.2018
Իրանը դուրս կգա միջուկային գործարքից, եթե այն չհամապատասխանի երկրի ազգային շահերին, հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Այաթոլլա Խամենեին, մասնավորապես, ընդգծել է, որ դեմ չէ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակելուն, սակայն Իրանի կառավարությունը չպետք է հույսը դնի Եվրոպայի վրա միջուկային համաձայնագրի պահպանման կամ տնտեսությանն առնչվող հարցերում: «Միջուկային […]
10:32 30.08.2018
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կոչ է արել վերացնել հակառուսական պատժամիջոցները։ Նախագահը նման հայտարարությամբ է հանդես եկել չեխ դեսպանների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Նա այն կարծիքին է, որ ԵՄ-ն չպետք է երկարաձգեր պատժամիջոցների գործողության ժամկետը։«Հակառուսական պատժամիջոցներից տուժում են երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Արևմուտքը)»,- ընդգծել է նախագահը։ Զեմանը նշել է, որ դա վերաբերում […]
10:21 30.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Չինաստանը ճնշում է գործադրում ԿԺԴՀ-ի վրա՝ Վաշինգտոնի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: «Նախագահ Թրամփը վստահ է, որ Հյուսիսային Կորեան սաստիկ ճնշման է ենթարկվում Չինաստանի կողմից, ինչը պայմանավորված է Չինաստանի կառավարության հետ մեր ունեցած խոշոր առևտրային տարաձայնություններով»,- ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարությունում, […]
10:08 30.08.2018
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի արևմտյան արվարձաններից մեկում գտնվող քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է ABC news-ը: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 140 հրշեջ և մոտ 30 հրշեջ մեքենա: Համացանցում հրապարակված տեսանյութերում ու լուսանկարներում երևում է ծխի հսկայական սև սյունը, որը ձգվում է մի քանի կիլոմետր՝ թունավորելով օդը: Նշվում […]
09:52 30.08.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դուստրերը՝ Եվգենյան և Ալեքսանդրան, չեն ընդունվել ուկրաինական բուհերից ոչ մեկը, հայտնում են ուկրաինական ԶԼՄ-ները։ Երկվորյակները, ովքեր 18 տարեկան են, ավարտել են Անգլիայի «Կոնկորդ» քոլեջը, որից հետո Ուկրաինա չեն վերադարձել: Լրագրողները փորձել են աղջիկների անունները գտնել կրթական հարցերով Միասնական պետական էլեկտրոնային բազայում, սակայն նրանց ազգանունները չեն գտել։ Ավելի վաղ Պորոշենկոյի կնոջ մամուլի […]
08:24 30.08.2018
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը որոշում է ընդունել վերանվանելու քաղաքի փողոցներից մեկն ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի պատվին։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Էրիկ Գարչետին։ «Քաղաքային խորհուրդը կողմ է քվեարկել Ռոդեոյի փողոցն Օբամայի անվան ճեմուղի վերանվանելուն։ Ուրախ ենք, որ այն կդառնա Լոս Անջելեսի հյուրերի համար հիշեցում` նախագահ Բարաք Օբամայի ժառանգության մասին»,- գրել է քաղաքապետը Twitter-ում։ Ճեմուղին […]
08:07 30.08.2018
Վաշինգտոնն անհանգստացած է ռուսական սպառազինության, այդ թվում` զենիթահրթիռային «С-400» համալիրների ձեռքբերման Նյու Դելիի պլաններից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով օգնական Ռենդալ Շրիվերը։ «Մենք շատ լրջորեն կանհանգստանանք, եթե Հնդկաստանը ձեռք բերի նոր խոշոր համակարգեր։ Չեմ կարող ասել, թե դրանք չեն հայտնվի պատժամիջոցների գործողության տակ»,-ասել է Պենտագոնի ներկայացուցիչը, փոխանցում է RIA Novosti-ն։ Շրիվերը […]
07:28 30.08.2018
Բելառուսում լրագրողներից մեկը խանութում նկատել է և լուսանկարել գլոբուսներ, որոնցում Ղրիմի թերակղզին նշված է նույն գույնով, ինչ Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է Корреспондент-ը։ Լրագրող Եվգենի Գլուշկովն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ գլոբուսները նկատել է Մոգիլյով քաղաքի հանրախանութներից մեկում։ Նրա խոսքով՝ Բելառուսը պետական մակարդակով չի ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք։ Հիշեցնենք, որ […]
07:13 30.08.2018
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի հայցը, ըստ որի՝ կազմակերպությունը պետք է պատժամիջոցներ սահմաներ նավագնացությամբ զբաղվող ռուսական երկու ընկերությունների և դրա 6 նավերի նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ համագործակցության համար։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին։ Գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանին դրանում աջակցել է Հյուսիսային Կորեայի հիմնական առևտրային գործընկեր Չինաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր […]
01:00 30.08.2018
Չինաստանը գլխավորել է ալկոհոլային խմիչքների չարաշահումից մահացության ամենաբարձր ցուցանիշով երկրների համաշխարհային վարկանշային աղյուսակը։ Այս մասին գրում է Lancet բժշկական ամսագիրը։ 2016 թվականին ալկոհոլից երկրում մահացել է 59 հազար կին և 650 հազար տղամարդ։ Հարբեցողությունից մահացության հիմնական պատճառը գլխուղեղի արյունազեղումն է։ Դրան հաջորդում են իշեմիկ կաթվածը, հիպերտոնիան և էպիլեպսիան։ Ցուցակում երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Հնդկաստանը, որտեղ […]
00:42 30.08.2018
Սաուդյան Արաբիայի 5 կանայք Քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից լիցենզիաներ են ստացել։ Փաստաթուղթը նրանց իրավունք է տալիս ուղևորատար ինքնաթիռներ վարել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Կանայք ստացել են կոմերցիոն ավիացիայի օդաչուի լիցենզիաներ, նրանք կարող են աշխատել թագավորության մասնավոր ավիաընկերություններում։ Մինչ այդ, թագավորության կին քաղաքացիները կարող էին օդաչուի լիցենզիաներ ստանալ այլ պետություններում, սակայն իրավունք չունեին […]
23:13 29.08.2018
Գերմանիայի թվայնացման հարցերով պետնախարար Դորոթի Բերը Գերմանիայում «ԹՈՒՄՈ»-ի նման կենտրոն բացելու ցանկություն է հայտնել։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը՝ Բերը հայտնել է, որ կանի ամեն բան՝ իր երկրում նման կենտրոն հիմնելու համար։ Պետնախարարը նման ցանկություն է հայտնել կանցլեր Անգելա Մերկելի երևանյան այցը մեկնաբանելիս։ Հիշեցնենք, որ կանցլերն այցի ընթացքում եղել էր նաև «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն»-ում։ […]
19:37 29.08.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մոսկվայում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով ազգությամբ հայեր են վիրավորվել: SHANTNEWS.AM-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել մի կողմից՝ Ադրբեջանի երկու քաղաքացիների, իսկ մյուս կողմից՝ Չեչնիայի երկու բնակիչների միջև։ Բախման հետևանքով չեչենները հայտնվել են հիվանդանոցում՝ բազմաթիվ վնասվածքներով: Ընդ որում՝ վիրավորների ստացած վնասվածքները նաև դանակի հարվածների […]
19:27 29.08.2018
Անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության պաշտոնյաներին կարող է մեղադրանք առաջադրվել Ադրբեջանի պահանջով հարվածային անօդաչու թռչող սարքերը հայկական դիրքերի ուղղությամբ փորձարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է timesofisrael.com-ը: Նշվում է, որ Իսրայելի պետական դատախազությունը հայտարարել է, որ Բաքվում ընկերության արտադրանքի ցուցադրության ժամանակ Ադրբեջանի պահանջով ԱԹՍ-ները հայկական դիրքերի վրա փորձարկելու […]
19:24 29.08.2018
Արձանը հեռացնելու որոշում է կայացվել, քանի որ դրա անվտանգությունն այլևս հնարավոր չէր երաշխավորել:
18:35 29.08.2018
Վթարի մեղավորը կա՛մ մինչև 25 հազ ռուբլի տուգանք կվճարի, կա՛մ մինչև 2 տարով կզրկվի վարորդական իրավունքից:
17:17 29.08.2018
Ռեժիսոր Վուդի Ալենը մի քանի տասնամյակների աշխատանքային գործունեության ընթացքում առաջին անգամ մասնագիտական դադար է վերցնելու, հաղորդում է Page Six-ը: Մասնագետները դադարը բացատրում են ռեժիսորի խորթ աղջկա՝ Դիլան Ֆերոուի հայտարարությամբ. վերջինս նրան մեղադրել էր սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Այս խոսակցությունների հետևանքով՝ Amazon ընկերությունը ցանկանում է խզել ռեժիսորի հետ 2016-ին կնքած պայմանագիրը: Հավանաբար, Վուդի Ալենը հաջորդ նախագիծը կսկսի […]
17:15 29.08.2018
Եգիպտոսի ֆուտբոլի ֆեդերացիայի տնօրենների խորհրդի անդամ Հալիդ Լատիֆը սպառնացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Մոհամմեդ Սալահի մորը: Այս մասին հայտնում է Al Jazeera News-ը: «Մոհամմեդ Սալահին կցանկանայի ասել, որ նրա մայրը դեռևս Եգիպտոսում է գտնվում: Դու ինքդ հիմա արտերկրում ես ու կարող ես անել այն ամենը, ինչ ուզում ես: Իմացող մարդիկ կհասկանան, թե ինչ նկատի ունեմ»,- թվիթերյան […]
17:01 29.08.2018
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն հանձնաժողովի ՝ օգոստոսի 29-ին Ժնևում հրապարակված զեկույցում ներկայացվել են փաստեր՝ ըստ որոնց այսօր աշխարհում 4 միլիոն փախստական երեխա դպրոց չի հաճախում: Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում նրանց թիվը աճել է կես միլիոնով: Նշվում է, որ 19․9 մլն. փախստականներից 7․4 միլիոնը դպրոցահասակ երեխաներ են: «Կրթությունը այն միջոցն է, որը կօգնի […]
16:44 29.08.2018
Մահից առաջ ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը տվել է այն մարդկանց անունները, ովքեր պիտի տանեն դագաղը հոգեհանգստի օրը: Իսկ այն կայանալու է սեպտեմբերի 1-ին՝ Վաշինգտոնի Ազգային տաճարում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Քաղաքական գործիչը մահացել է գլխուղեղի քաղցկեղից: Դեռ մինչև մահանալը նա ինքը ծրագրել էր, թե ինչպես պետք է կատարվեր հուղարկավորությունը: Ջոն Մաքքեյնն ընտրել է […]
16:43 29.08.2018
Հազարավոր մեղուներ գրոհել են Նյու Յորքի կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված հովանոցը: Այս մասին հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ ոստիկանությունը ստիպված է եղել փակել հարակից փողոցները, որպեսզի մեղուները չհարձակվեին մարդկանց վրա: «Ի վերջո, մի մեղվապահ տարել է մեղուներին այդտեղից հեռու»,- նշված է հաղորդագրության մեջ:
16:26 29.08.2018
Լա Մանշ նեղուցում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանիսայի միջև, ֆրանսիացի ու բրիտանացի ձկնորսների միջև միջադեպ է տեղի ունեցել: Վիճաբանությունն այնքան է սրվել, որ կողմերն օգտագործել են ծխաբեր միջոցներ: Այս մասին հայտնում է «BBC»-ն: Նշվում է, որ Նորմանդիայից 12 կմ հեռավորության վրա բրիտանացիները օրինական կերպով ձուկ են որսացել: Սակայն այս հանգամանքը դուր չի եկել ֆրանսիացի ձկնորսներին: Նրանց […]
16:09 29.08.2018
Գերմանիայում պատրաստվում են վերականգնել Բեռլինի պատի մի հատվածը: Ծրագիրը մեկնարկելու է հոկտեմբերին, իրականացվելու է արտ ծրագրի շրջանակում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Ծրագրի իրականացման վայր մուտք գործելու համար այցելուները պետք է վճարեն 15 եվրո: Ընդ որում՝ նրանց կարգելվի օգտագործել բջջային հեռախոսներ: Այցելուներին կբաժանեն հատուկ սմարթֆոններ՝ անհատական զբոսուղիների քարտեզով: Ծրագրի հեղինակները հայտնել են, որ այցելուներին […]
14:22 29.08.2018
Խոզերի աֆրիկական ժանտախտ և թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ։ Այս մասին տեղեկանում ենք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքից: Մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս […]
11:51 29.08.2018
Հունաստանում ավելի քան 1000 մարդ է տարհանվել Eleftherios Venizelos նավից, երբ այնտեղ հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է հունական Proto Thema պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ANEK ընկերությանը պատկանող նավը Պիրեյոս քաղաքից ուղևորներ է տեղափոխելիս եղել դեպի Կրետե կղզի: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նավի՝ ափից հեռանալուց 40 րոպե անց: Մոտ 2 ժամ տևած տարհանման աշխատանքները […]
11:27 29.08.2018
Այսօր փոփի արքան կդառնար 60 տարեկան: Մայքլ Ջեքսոնը ծնվել է 1958 թվականի օգոստոսի 29-ին, ԱՄՆ-ի Ինդիանա նահանգի Գերի քաղաքում: Ամերիկացի հանրահայտ երաժիշտն արժանացել է «Սերնդի», «10-ամյակի», «Դարի լավագույն երգիչ», «Հազարամյակի մարդ» կոչումներին: Ջեքսոնը բոլոր ժամանակների, այսպես ասած, «ամենավաճառվող» արտիստն է (780 մլն սկավառակ), նրան են պատկանում աշխարհի ամենավաճառվող ալբոմը (Thriller ՝վերջին տեղեկություններով 175 մլն օրինակ), ամենավաճառվող ռեմիքս ալբոմը (Blood […]