07:58 24.08.2018
ԱՄՆ-ում գրանցվել է McDonald’s-ի աղցաններից թունավորման ավելի քան 500 դեպք։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի որակի սանիտարական վերահսկման ամերիկյան վարչությունը։ Բոլոր դեպքերում հիվանդների մոտ ախտորոշվել է ցիկլոսպորոզ, որի հարուցիչ է հանդիսանում Cyclospora cayetanensis մակաբույծը։ Վարակի ախտանշաններ են համարվում փորլուծությունը, հոգնածությունը, ախորժակի կորուստը, ջերմությունը և սրտխառնոցը։ Թունավորման դեպքերն արձանագրվել են 16 նահանգներում։
07:50 24.08.2018
Իտալիայի փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն սպառնացել է դադարեցնել անդամավճարները ԵՄ բյուջեում, եթե Բրյուսելը հստակ որոշումներ չընդունի՝ կապված սուր իրավիճակի հետ, որն առաջացել է իտալական առափնյա պահպանության «Diciotti» նավի շուրջ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նշվում է, որ Diciotti-ի նավաստիներն օգոստոսի 15-ին տախտակամած են բարձրացրել 177 ներգաղթյալի, որոնց նավը վթարվել էր Միջերկրական ծովի Մալթայի տարածքային […]
07:39 24.08.2018
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալն առանց լիարժեք առևտրային համաձայնագրի կարժենա թագավորությանը 80 մլրդ ֆունտ սթեռլինգ։ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը համապատասխան ծանուցումն ուղարկել է խորհրդարանի գանձապետական կոմիտեի նախագահ Նիկի Մորգանին։ «Կառավարությունը կանխատեսում է աղետալի հարված տնտեսությանն ու մեր քաղաքացիների կենսամակարդակին՝ Brexit-ի վերաբերյալ գործարքի բացակայության դեպքում, վնասի չափը կկազմի 80 մլրդ ֆունտ (102,5 մլրդ դոլար)»,- […]
07:26 24.08.2018
Ջոն Լենոնին սպանած Մարկ Դևիդ Չեպմենին կրկին մերժել են պայմանական վաղաժամ ազատ արձակելու հարցում։ Այս մասին հայտնում է New York Daily News պարբերականը։ Վաղաժամ ազատ արձակման հարցերով հանձնաժողովի կարծիքով՝ Չեպմենին ազատ արձակելը կարժեզրկի հանցանքի լուրջ բնույթը և կխաթարի հարգանքն օրենքի նկատմամբ։ Նշվում է, որ Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, խնդրել էր հանձնաժողովին ազատ չարձակել Չեպմենին։ 1980 […]
07:12 24.08.2018
Հունական Սկիատոս կղզում թռիչքի պատրաստվող ինքնաթիռը 12-ամյա բրիտանացի դպրոցականին հիվանդանոց է «ուղարկել»։ Տղայի համար հոսպիտալացում է պահանջվել այն բանից հետո, երբ տուրբիններից առաջացած օդի վիթխարի հոսքը «քշել» է նրան։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, կղզու օդանավակայանում։ Airbus 320-ի թռիչքին մոտիկից հետևելու համար տղան հոր և այլ զբոսաշրջիկների հետ չափազանց շատ էր մոտեցել թռիչքավայրէջքային ուղուն։ […]
00:51 24.08.2018
ՌԴ քննչական կոմիտեն հրապարակել է մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում երկու ոստիկանների վրա կատարված հարձակման տեսանյութը։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում առանց ակնհայտ պատճառի կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով նրանցից մեկին։ Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպինների դեսպանատնից ոչ հեռու։ Հարձակվողը պատասխան կրակից վիրավորվել է։ Նշվում է, որ 31-ամյա հարձակվողը […]
00:42 24.08.2018
ԱՄՆ-ը չի բացառում ողջ աշխարհում պատժամիջոցների սահմանումը՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների գնման համար։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը։ «Մենք դեմ ենք ողջ աշխարհում մեր գործընկերների ու դաշնակիցների կողմից С-400-ների հնարավոր գնմանը»,- ասել է Նաուերթը ճեպազրույցի ժամանակ։ Նա նաև անհանգստություն է արտահայտել՝ կապված դեպի Թուրքիա С-400-ների մատակարարման հնարավոր արագացման հետ։ «Եթե դա […]
00:25 24.08.2018
Ամերիկյան Foreign Policy պարբերականը հոդված է հրապարակել թուրքական տնտեսության, մասնավորապես երկրի ազգային արժույթի՝ լիրայի խնդիրների մասին։ Հոդվածագիր Էսթեր Օուենսը նշում է, որ չնայած թուրքական արժույթի փոխարժեքի անկման օբյեկտիվ պատճառներին, նախագահ Էրդողանն ու նրա դաշնակիցները դրանում մեղադրում են ԱՄՆ-ին, Apple-ին, «կեղծ նորություններին» և առաջարկում բոյկոտել ամերիկյան ապրանքները։ Ինչ վերաբերում է iPhone սմարթֆոնների բոյկոտին, ապա, ըստ ամենայնի, […]
00:03 24.08.2018
ԱՄՆ Միչիգան նահանգի 57-ամյա բնակիչ Մոսես Լենհեմը հայտնի է դարձել իր արտասովոր ճկունության շնորհիվ։ Oddity Central պորտալի հաղորդմամբ՝ նա կարողանում է պտտել ծնկները 180 աստիճանով և հետընթաց քայլել: Նա ներկայում ամենից արագ հետընթաց քայլող մարդն է աշխարհում։ Այն, որ կարողանում է ծնկները պտտել, ամերիկացին բացահայտել է 14 տարեկանում։ Լենհեմին հաջողվում է դա առանց ցավի անել՝ […]
23:48 23.08.2018
Դերասան և կինոռեժիսոր Բեն Աֆլեքն ալկոհոլային կախվածությունից բուժվելուց մի քանի ամիս անց կրկին հայտնվել է վերականգնողական կենտրոնում։ Անանուն աղբյուրները People պորտալին հայտնել են, որ 46-ամյա աստղը սեփական ցանկությամբ է համաձայնել թերապիայի հերթական կուրսն անցնել Մալիբուի կլինիկայում, քանի որ գիտակցել է, որ իրեն օգնություն է հարկավոր։ Աֆլեքին նկատել են նրա նախկին կնոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Գարների մեքենայում՝ […]
23:20 23.08.2018
Անհայտ անձը Մոսկվայի կենտրոնում կրակ է բացել ոստիկանների ուղղությամբ՝ հրազենային վնասվածք պատճառելով նրանցից մեկին։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով ՆԳՆ մոսկովյան վարչությանը։ Հարձակվողը պատասխան կրակից վիրավորվել է։ Գերատեսչությունում հստակեցրել են, որ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20։00-ին՝ Ֆիլիպինների դեսպանատնից ոչ հեռու։ Ինչպես հայտնում են ՌԴ քննչական կոմիտեից, տղամարդն առանց ակնհայտ պատճառի սկսել […]
23:10 23.08.2018
Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն օգոստոսի 24-ին մեկնելու է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Արտգործնախարարների քննարկման հիմնական թեման սիրիական հարցն է և Իդլիբում վերջին զարգացումները, հայտնում է Ermenihaber-ը։ Դեռևս նախորդ շաբաթ Մոսկվա էին այցելել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին կողմերն […]
21:54 23.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից: 1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի […]
21:23 23.08.2018
Ավստրալացի սուզորդն արևելյան ափին իր աշակերտի հետ դայվինգի դասեր է անցկացրել, երբ շնաձկան երախում ցանցի կտոր է նկատել: Տղամարդը առանց վախի մտել է գիշատչի երախը և հանել ցանցը՝ փրկելով շնաձկանն անխուսափելի և դանդաղ մահից: Միջադեպի տեսանյութը հայտնվել է WDTN տեղեկատվական պորտալում:
21:11 23.08.2018
Չինաստանը դատական հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու կապակցությամբ, հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարության կայքը: Ինչպես նշվում է, Չինաստանը դատական հայց է ներկայացրել ընդհանուր առմամբ 16 միլիարդ դոլար արժողությամբ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված մաքսատուրքերի պատճառով:
21:00 23.08.2018
«Time» ամսագիրն իր շապիկին պատկերել է ջրասույզ եղած Սպիտակ տան Օվալաձև գրասենյակը, որտեղից փորձում է դուրս գալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պատկերում տեսանելի է միայն նախագահի մարմինը: Նա սև կոստյումով, սպիտակ վերնաշապիկով և կարմիր փողկապով է: Նկարի կենտրոնում գրված է` «խորքում»։ «Թրամփի համար օգոստոսյան իրադարձությունները նշանավորվել են նոր և վտանգավոր շրջափուլով»,- գրում է ամսագիրը: Դա կապված […]
20:21 23.08.2018
Ֆրանսիական «Air France» ավիաընկերությունը սեպտեմբերի 18-ից դադարեցնելու է Իրանի մայրաքաղաք Թեհրանի հետ օդային հաղորդակցությունը: Այդ մասին RIA Novosti-ի թղթակցին հայտնել է ընկերության ներկայացուցիչը: «Մենք դադարեցնում ենք դեպի Թեհրան թռիչքները տնտեսական նկատառումներով առաջնորդվելով»,- ասել է աղբյուրը: «Air France»-ն ստեղծվել է 1933 թվականի հոկտեմբերի 7-ին:
20:13 23.08.2018
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում օգոստոսի 22-ին քննարկվել է գազի փոխադրման ծառայությունների ընդհանուր սակագների մեթոդաբանության մշակման առաջարկը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, նիստում ներկա են գտնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի փոխնախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները: Սեպտեմբերին կողմերի առաջարկությունները կքննարկվեն էներգետիկայի նախարարների կողմից, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին: ԵԱՏՄ-ում գազի […]
19:53 23.08.2018
Facebook սոցցանցի օգտատերերի հաղորդագրությունները էջերից սկսել են անհետանալ դրանք տեղադրելու պահից սկսած, ինչի պատճառը տեխնիկական խափանումներն են, հաղորդում է The Independent-ը: Բազմաթիվ օգտատերեր հայտնում են, որ իրենք նորություններ են տեղադրում իրենց էջում, սակայն պարզվում է, որ դրանք անհետացել են հրապարակվելուն պես: Օգտատերերը պնդում են, որ իրենց հաղորդագրություններն անհետանում են դրանց տեղադրումից մի քանի րոպե անց, երբ […]
19:39 23.08.2018
Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սկսել էին փոխվել դեռևս մինչ Դոնալդ Թրամփի ու նրա սադրիչ թվիթների ի հայտ գալը: Գերմանիան ներկայիս տրանսատլանտյան հակակրանքը դիտարկում է որպես ԵՄ-ի դերը կանխորոշելու հնարավորություն, գրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը տեղի Handelsblatt. թերթերից մեկում տպագրված իր սյունակում: Նա առաջ է բերել միացյալ Եվրոպայի գաղափարը և առաջարկել գործողություններ իրականացնել հավասարակշռված համագործակցության հիման […]
18:30 23.08.2018
Սոլսբերիում թունավորման հետևանքով տուժած ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալի զարմուհին՝ Վիկտորիան, հայտնել է, որ հուլիսի վերջից սկսած՝ հայր և դուստր Սկրիպալների մասին որևէ լուր չունեն։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Յուլիա Սկրիպալը վերջին անգամ իր հարազատներին զանգահարել է հուլիսի վերջին՝ տատիկի ծննդյան կապակցությամբ։ Վիկտորիայի խոսքերով՝ հարազատները կասկածում են, որ Սկրիպալը ծանր վիճակում է կամ նույնիսկ մահացել […]
18:24 23.08.2018
Մոսկվայի ֆոնդային բորսայում դոլարի փոխարժեքը հասել է 69 ռուբլու: Սա 2016 թվականի ապրիլից ի վեր առավելագույն արժեքն է: Ռուբլու փոխարժեքը նվազում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպասումների և Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից արժութային գնումների վերսկսման ֆոնի վրա: ՌԴ Կենտրոնական բանկն արդեն հայտարարել է, որ օգոստոսի 23-ից դադարեցնում է արժույթների գնումը: Ռուբլու փոխարժեքը վերջին երկու օրերի ընթացքում […]
17:43 23.08.2018
Արտասահմանյան գործարարները 60 տարվա ընթացքում առաջն անգամ Կուբայում հնարավորություն կստանան կառավարելու երկաթուղիները, գրում է Granma թերթը: Համապատասխան որոշումները հրապարակվել են Gaceta Oficial-ում՝ երկրի արդարադատության նախարարության հրատարակությունում և ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին: 1959 թվականին հեղափոխության հաղթանակից հետո Կուբայում երկաթուղիներն ազգայնացվել էին: Այժմ դրանք կառավարում է պետական Երկաթուղիների միությունը: Կուբայի տրանսպորտի նախարարության իրավական հարցերի խորհրդական Էդմունդո Ռոնկիլիոն […]
17:30 23.08.2018
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը նշել է, որ մարդու կողմից լուսնի հետազոտությունը կարող է վերականգնվել արդեն 5 տարի հետո, տեղեկացնում է Reuters-ը: Մարդկանց կրկին լուսին ուղարկելու պատճառը լուսնի վրա սառույցի շերտի հայտնաբերումն է: Հայտնաբերված ջրի աղբյուրները կարող են մարդու համար որպես խմելու ջրի, կամ հրթիռային վառելիքի ռեսուրս լինել: 2020թ-ին կլինի փորձնական թռիչքը, իսկ 2023թ-ին՝ լիարժեք թռիչքը: […]
17:25 23.08.2018
Ռուսաստանի Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո Տ-34 տանկ է շրջվել; Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արևմտյան ռազմական օկրուգի շտաբին: «Օգոստոսի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 12։10-ի սահմաններում, Կուրսկ քաղաքում զորահանդեսից հետո՝ տանկի բեռնման ժամանակ Տ-34 տանկը ցած է ընկել պլատֆորմից և շրջվել»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պատահարից տանկի վարորդ-մեխանիկը […]
17:07 23.08.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի վերջին կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման մեղմացման մասին: Այս մասին նշել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ավելացնելով, որ դա հնարավոր կլինի, եթե Պուտինն այն անհրաժեշտ համարի: Տեղեկությունը հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Այսօր լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն՝ օգոստոսի 28-ին Պուտինը կարող է հայտարարել կենսաթոշակային բարենորոգման […]
16:34 23.08.2018
Օգոստոսի 23-ի գիշերը երկու գնացք է բախվել Բոսնիա և Հերցեգովինայում, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս մեկը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Վթարը Դոնյա-Յաբլանիցա երկաթուղային կայարանի մերձակայքում տեղի է ունեցել տեղի ժամանակով 23:00-ին (Երևանի ժամանակով՝ 01:00-ին): Երկու բեռնատար շարժակազմեր, որոնցից մեկը մեկնել էր Մոստարայից՝ 18 վագոնով, իսկ մյուսը՝ 36 վագոնով, շարժվելով […]
16:29 23.08.2018
Արամ Գաբրելյանովը հեռացել է News Media հոլդինգից, որի մաս է կազմում Life.ru պորտալը: Այս մասին ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Գաբրելյանովի նախկին տեղակալ Անատոլի Սուլեյմանովը, որն այս պահին զբաղեցնում է հոլդինգի գլխավոր տնօրենի պաշտոնը: Սուլեյմանովի խոսքերով՝ ինքը News Media հոլդինգի գլխավոր տնօրեն է դարձել մի քանի շաբաթ առաջ: Հարցին՝ ո՞ւր է գնացել հոլդինգի նախկին գլխավոր […]
16:25 23.08.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «A+» (5+) է գնահատել իր աշխատանքը նախագահի պաշտոնում: Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: Թրամփի խոսքերով՝ իրեն հաջողվել է հասնել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման և նպաստել Կորեական թերակղզում ճգնաժամի լուծմանը, ինչը մինչ իր նախագահությունը չէր հաջողվել ամերիկացի նախագահներին: Նա հիշեցրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն շնորհակալություն […]
16:17 23.08.2018
Փարիզի Թրափփ կոմունայում դանակով զինված անհայտ անձի հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել, ևս մեկը վիրավոր է, տեղեկացնում է ոստիկանության Twitter-ի էջը: Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակում կատարած անձը սպանվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեռևս չի հաջողվել պարզել հարձակվողի ինքնությունը: Դեպքի առթիվ ոստիկանությունը ծառայողական քննություն է իրականացնում: https://twitter.com/Prefet78/status/1032556977724026881 Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: