21:54 23.08.2018
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Մոնտերեյ քաղաքում մեկնարկել է Մոնտերեյի ավտոմեքենաների ցուցադրության շաբաթը, այնտեղ նաև զուգահեռ ընթանում է ավտոմեքենաների աճուրդը: Ավտոսիրահարների համար չափազանց սպասված ցուցադրություն է: Ներկայացվել են հին ավտոմեքենաների մի քանի մոդելներ: Կան նույնիսկ այնպիսիք, ինչպիսիք շատերին ծանոթ են ֆիլմերից:
1986 թվականի կուլտային դասական «Ferrari 250 GT»-ն մինչ այս մի քանի ցուցադրություններում է ներկայացվել և մի շարք աճուրդներում է հասցրել լինել:
Միջոցառման կազմակերպիչը, խոսելով մեքենայի մասին, շեշտել է, որ այն բազմիցս օգտագործվել է ֆիլմերում.
«Նման միջոցառումներով մենք գովազդում ենք այս մեքենաները, հետագայում դրանք օգտագործվում են հայտնի հոլիվուդյան ֆիլմերում: Ներկա պահին «Ferrari 250 GT»-ն այս ցուցադրությունից հետո կարող է արժենալ 50 մլն դոլար»:
Ցուցադրության հաջորդ լեգենդար ավտոմեքենան 1935 թվականի «Duesenberg SSJ»-ն է: Այն պատկանել է ամերիկացի դերասան Գարի Քուփերին: Այս մեքենան արտադրվել է հատուկ պատվերով, և կա ընդամենը երկու մոդել, որոնցից մեկը եղել է Գարի Քուփերինը, իսկ մյուսը ձեռք է բերել Քուփերի հոլիվուդյան գործընկեր Կլարկ Գեյբլին:
Ավտոմեքենան աճուրդի հանած ընկերության տնօրեն Թայլեր Գեգնոնը ներկայացրել է ավտոմեքենայի առանձնահատկությունները:
«Այն ունի կարճ շասսի և համարվել է 1935 թվականի ամենաարագընթաց ավտոմեքենան»:
Ներկա պահին ավտոմեքենան աճուրդում է և վաճառքի մեկնարկային գինը 10 մլն դոլար է:
Հաջորդ շքեղ ավտոմեքենան 1963 թվականի արտադրության «Aston Martin DP215»-ն է: Աճուրդում մեկնարկային գինը 18 մլն դոլար է, և ավտոսիրողները միաձայն նշում են, որ այն անկրկնելի է, ունի յուրահատուկ դիզայն:
««Aston Martin DP215»-ն սովորական մեքենա չէ: Այն համարվել է ամենաարագընթաց ավտոմեքենան և Լե Մանի ավտոմրցարշավում ռեկորդ է գրանցել՝ հաղթահարելով մեկ ժամում 200 մղոն: Ժամանակին դա համարվում էր ռեկորդային արագություն»,- պատմել է Sotheby աճուրդի մարքեթինգի գծով տնօրեն Իան Քելլեհերը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...