00:21 05.10.2018
Ամերիկյան Դենվեր քաղաքում, որը գտնվում է Կոլորադո նահանգում, կայացել է Սարդարապատի 100 ամյակի առթիվ անվանափոխված մայրուղու վրայի ճանպարհային նշանների բացումը, տեղեկացնում է Rusarminfo-ն:
«Սարդարապատ մայրուղու բացման արարողությանը ( Sardarapat Armenian Memorial Highway) մասնակցել են Կոլորադոյի նահանգի կոնգրեսականներ, Դենվեր քաղաքի պաշտոնական ներկայացուցիչներ, հայկական սփյուռքի և հոգևորականության ներկայացուցիչներ»,- տեղեկացնում է ԱՄՆ- ի հայկական կոմիտեի Կոլորադոյի բաժանմունքը:
Մայրուղին անվանափոխելու որոշումը կայացվել էր 2018 թ․-ի ապրիլին՝ (ANCA) ԱՄՆ- ի հայկական կոմիտեի Կոլորադոյի բաժանմունքի առաջարկով:
22:36 06.05.2025
Ինձ համար նա այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Ֆլիկը` Յամալի մասին«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին։ «Լամինը շատ խորամանկ ու խելացի խաղացող է։ Ինձ համար նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է այս պահին։ Ես հպարտ եմ նրա բոլոր նվաճումներով», – լրագրողների հետ զրույցում ասել է Ֆլիկը։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով 15 գոլի […] ...
22:24 06.05.2025
ՌԴ մեկնողների համար ի՞նչ նոր դժվարություն կառաջացնի հերթական փոփոխությունը միգրացիոն օրենսգրքում․ զրույց փորձագետ Տաթևիկ Բեժանյանի հետՌուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը։ Հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի քաղաքացիները ՌԴ մեկնելիս պետք է անցնեն գրանցման ընթացակարգ միասնական նույնականացման և վավերացման համակարգում՝ օգտագործելով միասնական պորտալի բջջային հավելվածը։ Եվ դա լինելու է ոչ ուշ, քան ՌԴ մուտքից 72 ժամ առաջ, իսկ արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ առաջ։ ՌԴ միգրացիոն օրենսդրությունում […] ...
22:16 06.05.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 06.05.2025
Խաղաղությունը ֆիսկալ կայունության ապահովման կարևորագույն երաշխիքն է. Վահե ՀովհաննիսյանՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Միլանում մասնակցել է Ասիական զարգացման բանկի 58-րդ տարեկան համաժողովին։ Միջոցառման շրջանակներում նախարարը, մասնավորապես, մասնակցել է ԱԶԲ Կառավարիչների պլենար նիստին, Ասիական զարգացման հիմնադրամի դոնորների նիստին` պայմանավորված այն հանգամանքով, որ այս տարի Հայաստանը համալրել է դոնորների շարքը, ինչպես նաև ԱԶԲ բիզնես նստաշրջանին։ Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: ԱԶԲ […] ...
21:48 06.05.2025
«Բարսելոնայի» հարձակվողը գովել է «Ռեալի» ֆուտբոլիստին«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան գովեստի խոսքեր է ասել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգոյի մասին, գրում է Madrid Universal-ը: «Ռոդրիգոն զարմանալի ֆուտբոլիստ է: Նա ֆենոմեն է: Նա լավագույններից մեկն է, որին երբևէ տեսել եմ: Նրան այնպես չեն գնահատում, ինչպես արժանի է: Կարծում եմ՝ դա անարդար է»,- ասել է բրազիլացին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոդրիգոն 50 խաղում դարձել է 13 գոլի […] ...