TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ֆրանսիայում ձին անսպասելի ներխուժել է սրճարան

02:38 03.10.2018

Ֆրանսիական Շանտիյի քաղաքում ձին անսպասելի ներխուժել է սրճարան, տեղեկացնում է korrespondent.net-ը: Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ձին փախել է տեղական մարզադաշտից։ Կենդանին ներխուժել է սրճարան և վախեցրել հաճախորդներին: Սկզբից կենդանին մի կողմ է վազել՝ վայր գցելով աթոռները, ապա հետ գնացել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:  

̰
Չինաստանում ապակե կամրջի վրա հատուկ էֆեկտներ են փորձարկել

02:36 03.10.2018

Չինաստանի հարավ-արևմուտքում ապակե կամրջի վրա հատուկ էֆեկտներ են փորձարկել, տեղեկացնում է  PressTV-ն: Կամուրջը կառուցվել է դեռևս 3 տարի առաջ՝ երկրից 718 մետր հեռավորության վրա: Ապակե տարածքը, որի վրա թույլ են տալիս քայլել զբոսաշրջիկներին, գտնվում է անդունդից 26 մետր բարձրության վրա: Այժմ կամրջի վրա կարելի է ոչ միայն վայելել տեսարանը, այլև նայել լողացող ձկներին, հետևել ծաղիկներին […]

̰
Xiaomi սմարթֆոնը պայթել է քնած տիրոջ կողքին

02:11 03.10.2018

Xiaomi Mi A1 սմարթֆոնը պայթել է քնած տիրոջ կողքին: Դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ սարքը լիցքավորման է դրված եղել։ Տղամարդը վնասվածքներ չի ստացել, տեղեկացնում է Gizmochina-ն: Նշվում է, որ սմարթֆոնի պատյանի շնորհիվ է, որ տիրոջը ոչինչ չի պատահել: Նաև հայտնի է, որ հեռախոսը դեպքից առաջ օգտագործվել է 8 ամիս: Տղամարդն ամեն գիշեր այն լիցքավորման […]

̰
Իտալիայում քաղաքապետ է ձերբակալվել

00:34 03.10.2018

Իտալիայի հարավում գտնվող Ռիաչե քաղաքի քաղաքապետը ձերբակալվել է անօրինական ներգաղթին նպաստելու համար, տեղեկացնում է korrespondent-ը: 60-ամյա քաղաքապետը տեղափոխվել է մեկուսարան: Դոմենիկո Լուկանոյին նաև մեղադրում են աղբի վերամշակման վերաբերյալ պայմանագրերի վերաբաշխման ժամանակ խախտումներ կատարելու մեջ, նրա սիրուհուն հանձնարարվել է լքել երկիրը: Լուկանոն, ով 2004թ․-ից քաղաքապետ է՝ հայտնի է Իտալիայում որպես փախստականների և ներգաղթյալների իրավունքների պաշտպան: Նրա […]

̰
Չնայած Ազնավուրը բեմում հանել էր անվան հայկական մասնիկը՝ այն փոխանցում էր իր երաժշտության միջոցով. միջազգային ԶԼՄ-ները՝ Շառլ Ազնավուրի մասին

22:52 02.10.2018

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրը վայրկենապես ցնցեց ինչպես նրա ներկայացրած մշակույթի միլիոնավոր երկրպագուներին, այնպես էլ մեծ արձագանք գտավ համաշխարհային լրատվադաշտում: Մեծ շանսոնյեի մահվանն անդրադարձել են այնպիսի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Reuters-ը, CNN-ը, The Sun-ը, ֆրանսիական Le Monde-ը, The Guardian-ը, Al Arabiya-ն, Daily Mail-ը, ռուսական մի շարք լրատվամիջոցներ: «Շառլ Ազնավուրը Ֆրանսիան էր: Նա […]

̰
Բրյուսելում հազարավոր ցուցարարներ բողոքում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ

18:35 02.10.2018

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ` իրենց բողոքն արտահայտելու կառավարության առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները հագել են կարմիր և կանաչ հագուստ՝ այդկերպ իրենց անհնազանդությունը հայտնելով նոր կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Նրանք պահանջում են ավելի լավ փոխհատուցում: Նշենք, որ ըստ այս բարեփոխումների՝ կենսաթոշակային տարիքը կլինի 65-67-ը: Նմանատիպ երթեր կկազմակերպվեն նաև […]

̰
Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից. ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն

18:10 02.10.2018

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն կարծում է, որ ֆրանսիական շանսոնյե Շառլ Ազնավուրի հիանալի ստեղծագործական աշխատանքը վեր է ժամանակից և սահմաններից: «Մենք խորին ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն լեգենդար էր, ամբողջ աշխարհում ընդունված արտիստ, այլև ՅՈՒՍԵՍԿՕ-ի մեծ բարեկամն էր: Նրա ստեղծագործական աշխատանքը այնքան հրաշալի է, որ այն հայտնի է մի քանի սերունդների, […]

̰
Մաեստրո Ազնավուրը և նրա երգերը կմնան մեզ հետ ընդմիշտ. Գարիկ Մարտիրոսյան

17:30 02.10.2018

Comedy Club-ի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում ցավակցություն է արտահայտել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: «Այլևս մեզ հետ չէ մեծագույն երգիչ և մեծագույն հայրենասեր Շառլ Ազնավուրը… Մաեստրո Ազնավուրը և նրա երգերը կմնան մեզ հետ ընդմիշտ: Կարծում եմ՝ այսօր միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում լսում են նրա երգերը և հիշում լեգենդար շանսոնյեին: Ես նույնպես լսեցի իմ […]

̰
Երբևէ չեմ համտեսել գարեջուր. Թրամփ

16:01 02.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդհանրապես չի օգտագործում ալկոհոլ, և  դա իր առանձնահատկություններից մեկն է: «Ես չխմող մարդ եմ: Ազնվորեն ասում եմ՝ ես կյանքում նույնիսկ մեկ անգամ չեմ խմել գարեջուր: Պատկերացնո՞ւմ եք, եթե ես խմեի, ինչ սարսափելի կլինեի»,- ասել է Թրամփը: Դոնալդ Թրամփը նման հայտարարություն է արել՝  մեկնաբանելով  ԱՄՆ գերագույն դատարանի դատավորի իր […]

̰
Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունները համեմատել է «Առաջին 50 համբույր» ֆիլմի հետ

15:54 02.10.2018

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու հավանականությունը, նա ընդգծել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները հիշեցնում են «Առաջին 50 համբույր» ֆիլմի սցենարը: «Մենք ապրում ենք հնարավորությունների աշխարհում, հնարավոր է ամեն ինչ»,- ասել է Զարիֆը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին The New Yorker-ին տված հարցազրույցում: «Առաջին հերթին՝ մենք բարկացած չենք: Հիմա, […]

̰
Մայիս-սեպտեմբեր ամիսներին Ճապոնիայում շոգը 160 մարդու կյանք է խլել

15:49 02.10.2018

Այս ամառ  Ճապոնիայում ջերմային հարվածներով հոսպիտալացվել է ավելի քան 95 հազար մարդ: Այս մասին հաղորդում է երկրի հակահրդեհային հարցերով դեպարտամենտը: Երկրի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը հաստատվել էր ռեկորդային՝ 41 աստիճանի նշագծի վրա: Մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ռեկորդային թվով՝  160 մարդ է մահացել շոգից: Մահացածների մեծ մասը մեծահասակներ են եղել: Օգոստոսի 1-ին Մելբուրնում գտնվող Մոնաշի համալսարանի փորձագետները […]

̰
Ստալինի կիսանդրին՝ Ջերեմի Քլարքսոնի ավտոմեքենայի վրա

15:13 02.10.2018

Ավտոմեքենայի վրա, որով բրիտանացի հայտնի հաղորդավար Ջերեմի Քլարքսոնը հաղորդավարների հետ միասին ուղևորվել է  Խուրվալեթի, տեղադրված է Իոսիֆ Ստալինի կիսանդրին: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն: Ջերեմի Քլարքսոնը Ռիչարդ Համոնդի և Ջեյմս Մեյսի հետ միասին նախատեսում է այցելել վրացական օկուպացված գոտի: Ջերեմի Քլարքսոնը հայտնել է, որ երեկ եղել է Բաթումում և Գորիում: Մասնավորապես, Քլարքսոնը գտնվում էր Գորիիի՝ […]

̰
Իսպանիայի՝ շուրջ 2 տասնյակ բանտում ԻՊ-ին աջակցող խմբեր են հայտնաբերվել

14:58 02.10.2018

Իսպանիայի 17 բանտում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների հետ համագործակցություն ծավալող խմբեր են հայտնաբերվել: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի ներքին գործերի նախարարությունը: «Քրեակատարողական հիմնարկների գլխավոր քարտուղարության կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր թվով, 17 բանտում արմատականացման գործընթացի մեջ ներգրավված 25 բանտարկյալ է հայտնաբերվել»,- ասված է կառույցի տարածած հայտարարության մեջ: Աղբյուրը հայտնում է, […]

̰
Հավերժությունը ոչ բոլորին է տրված, բայց Ազնավուրն արդեն այնտեղ է. Տիգրան Սարգսյան

14:54 02.10.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել` ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն երգչի` Շառլ Ազնավուրի: «Շառլ Ազնավուրն իր մեջ ամփոփել է մի ամբողջ դարաշրջան` ողբերգությունների, պատերազմների, տառապանքների… Բայց նաև հումանիզմի, ամրության ու սիրո: Այդ դարաշրջանն անցել է նրա զարմանալի էության, նրա հոգու տարածքի միջով: Կան արվեստի գործեր, որոնք մինչև հոգուդ խորքը թափանցելու […]

̰
Հարութ Փամբուկչյանը Հոլիվուդում արտասվել է Շառլ Ազնավուրի աստղի մոտ

14:51 02.10.2018

Հոլիվուդի «Փառքի ճեմուղում» Հարութ Փամբուկչյանն արտասվում է Ազնավուրի աստղի մոտ:

̰
Սկրիպալը փորձել է Մեծ Բրիտանիային կոմպրոմատ տալ Պուտինի մերձավորի դեմ. NYT

14:46 02.10.2018

Ռուսաստանի նախկին գործակալ, վերջերս սպանության փորձի ենթարկված Սերգեյ Սկրիպալը փորձել է բրիտանական հետախուզությանը կոմպրոմատային գաղտնի տեղեկություններ տրամադրել Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության այն ժամանակվա ղեկավար, ներկայումս ՌԴ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար ու Վլադիմիր Պուտինի մերձավոր Նիկոլայ Պատրուշևի վերաբերյալ (լուսանկարում՝ ձախից առաջինը)։ Այս մասին գրում է New York Times պարբերականը՝ Սկրիպալի վերաբերյալ այսօր լույս տեսնող գրքին հղումով։ […]

̰
Խաչատուրյան քույրերի պաշտպանները խնդրել են, որ աղջիկները կարողանան լրագրողների հետ շփվել

14:45 02.10.2018

Իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանը դատարանից թույլտվություն է խնդրում, որպեսզի աղջիկները կարողանան լրագրողների հետ շփվել, զանգել հարազատներին ու փաստաբաններին: Այս մասին Ria.ru-ին փոխանցել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը: Ավելի վաղ Մոսկվայի Բասմանի դատարանը երեք քույրերին ազատ էր արձակել քննչական մեկուսարանից: Ըստ դատարանի որոշման՝ աղջիկներին արգելված է լքել բնակության տարածքը, քննիչներից ու հարազատներից բացի, […]

̰
ՌԴ-ում և Վրաստանում Հայաստանի դեսպանատներն Ազնավուրի մահվան ցավակցությունների սգո մատյան են բացել

14:35 02.10.2018

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը սգո մատյան կբացեն Ազնավուրի մահվան ցավակցությունների կապակցությամբ: Այս մասին հաղորդում է դեսպանատան տեղեկատվական կենտրոնը: «Վաղվանից դեսպանատանը ցավակցությունների գիրք կբացվի»,- գրված է դեսպանատան տարածած հայտարարությունում: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Վրաստանում ՀՀ դեսպանատունը: «Հոկտեմբերի 3, 4, 5-ին՝ ժամը 14։00-17։00 Վրաստանում ՀՀ դեսպանությունում կբացվի սգո մատյան՝ ի հիշատակ Հայ ժողովրդի մեծագույն զավակ, աշխարհահռչակ շանսոնյե […]

̰
Ֆրանսիայի նախագահը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել

14:18 02.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ում Շառլ Ազնավուրի մասին հայերեն գրառումներ է արել: Նա նշել է, որ Ազնավուրին հրավիրել էր Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Նրան հրարավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը։https://t.co/mJFsYycWsJ — Emmanuel Macron (@EmmanuelMacron) October 2, 2018 Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված […]

̰
Թերեզա Մեյն արձագանքել է Եվրամիությանը ԽՍՀՄ-ի հետ համեմատությանը

13:38 02.10.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մեկնաբանել է Եվրամիությանը (ԵՄ) Խորհրդային միության հետ համեմատելու մասին հայտարարությանը: Բրիտանական կառավարության ղեկավարի խոսքերով՝ երկու միավորումները միմյանց նման չեն: Այս մասին նա ասել է հոկտեմբերի 2-ին, հայտնում է RTE-ն: Անցած շաբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը համեմատել էր Եվրամիությունն ու ԽՍՀՄ-ը և Բրյուսելին մեղադրել անդամ պետություններին գրավելու համար: […]

̰
Ճապոնիայում նոր կառավարություն է ձևավորվել

13:33 02.10.2018

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիխիդե Սուգան ներկայացրել է կառավարության նոր կազմը: Տեղի NHK հեռուստաալիքի ուղիղ եթերում նա հայտարարել է երկրի նոր նախարարների անունները: Իրենց պաշտոններն են պահպանել 6 առանցքային նախարարներ: Կառավարության նոր ներկայացուցիչները 12-ն են: Կառավարության միակ կին անդամը Սացուկի Կատայաման է, որը կզբաղվի տարածաշրջանային զարգացման հարցերով: Տակէսի Իվայան նշանակվել է պաշտպանության նախարար: Երեկոյան կառավարության […]

̰
Սոֆին և ես պաշտում ենք Ազնավուրի երաժշտությունը. Կանադայի վարչապետի գրառումը

13:17 02.10.2018

«Մեծ տաղանդով օժտված մարդ է մահացել. Մոնրեալի պատվավոր քաղաքացին, որը մեզ ստիպում էր ճանապարհորդել իր երաժշտության ու պոեզիայի հնչյունների միջով». ֆրանսահայ մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ այսպիսի մեկնաբանությամբ է հանդես եկել Քվեբեկի քաղաքապետ Վալերի Պլանտեն: Ազնավուրի մահվան լուրը տխրեցրել է նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: «Սոֆին և ես պաշտում ենք Ազնավուրի երաժշտությունը, և նրա […]

̰
Շառլն իմ խորհրդատուն էր, իմ ընկերը, իմ սերը… . Լայզա Մինելիի վշտահար գրառումը

12:25 02.10.2018

Ամերիկացի աշխարհահռչակ դերասանուհի և երգչուհի Լայզա Մինելին  ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Այս մասին Մինելլին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Շառլն իմ խորհրդատուն էր, իմ ընկերը, իմ սերը… Ես ընդմիշտ կկարոտեմ նրան… Սիրով, Լայզա»,- գրել է դերասանուհին: https://www.facebook.com/OfficialLiza/photos/a.10151898653049765/10156484161604765/?type=3&theater

̰
Շանսոնյեին կհուղարկավորեն Փարիզից ոչ հեռու՝ XII դարի վանքում. ԶԼՄ-ներ

12:07 02.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին կհուղարկավորեն Մոնֆոր Լամորի կոմունայի XII դարի վանքի տարածքում, որը գտնվում է Փարիզից ոչ հեռու: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Հուղարկավորման օրը դեռևս հայտնի չէ: Նշվում է, որ Ազնավուրն ինքն է այդպես ցանկացել: Հենց Մոնֆոր Լամորիում է գտնվում Ազնավուրի տներից մեկը, որտեղ նա շատ ժամանակ էր անցկացնում ընտանիքի հետ: Ելիսեյան պալատը դիտարկում է […]

̰
Մոմավառություն Հոլիվուդի փառքի ծառուղում` ի հիշատակ Շառլ Ազնավուրի

11:46 02.10.2018

Հոլիվուդի փառքի ծառուղում Շառլ Ազնավուրի աստղի մոտ մեծանուն շանսոնյեի երկրպագուները մոմովառություն են կազմակերպել: Այս մասին մենք տեղեկացանք ֆեյսբուքյան օգտատերերի էջերից: Հիշեցնենք, որ 2017 թվականին Հոլիվուդի փառքի ծառուղում մեծ շուքով բացվեց Շառլ Ազնավուրի անվանական աստղը: Ազնավուրն իր ստեղծագործական կյանքի ընթացքում խաղացել է շուրջ 6 տասնյակ ֆիլմերում և արժանացել բազում մրցանակների, այդ թվում՝ ֆրանսիական կինոյի պատվավոր «Սեզար» […]

̰
Ֆրանկոֆոնիան սգում է. միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ցավակցական ուղերձ է հղել

11:20 02.10.2018

Աշխարհի այս հայը եղավ  ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երևանում երկրների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել […]

̰
Նյու Յորքի միջազգային օդանավակայանում ինքնաթիռը բռնկվել է

10:35 02.10.2018

Երեկոյան Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում Delta ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է  New York Post-ը: Դա տեղի է ունեցել թռիչքուղի դուրս գալու պահին՝ արգելակների գերտաքացումից: Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են հրշեջները մարում կրակը: Արտակարգ պատահարի հետևանքով տուժածներ չկան: Փրկարարները տարհանել են օդանավի անձնակազմի 8 […]

̰
Ինդոնեզիայում ցունամիից հետո տաճարի փլատակների տակ 34 երեխայի մարմին է հայտնաբերվել

08:30 02.10.2018

Երկրաշարժից ու ցունամիից հետո ինդոնեզական Սուլավեսի կղզու հեռավոր հյուսիսային շրջանի տաճարներից մեկի փլատակների տակ առնվազն 34 երեխայի դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի մամուլի քարտուղար Ալիա Արիանին։ Տարերային աղետի ժամանակ նրանք գտնվել են քրիստոնյաների համար բացված ճամբարում։ Ինչպես նշում է The Guardian-ը, զոհերի թիվը կարող է աճել, քանի որ ճամբարում 86 երեխա […]

̰
Քուվեյթը 1992 թվականից ի վեր առաջին անգամ դադարեցրել է նավթի մատակարարումն ԱՄՆ-ին․ Bloomberg

08:20 02.10.2018

Քուվեյթը սեպտեմբերին զրոյական ցուցանիշի է հասցրել դեպի ԱՄՆ նավթի մատակարարումները։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Դա տեղի է ունեցել 1992 թվականից ի վեր առաջին անգամ, երբ Քուվեյթը դադարեցրել էր նավթի արտահանումն Իրաքի հետ զինված հակամարտության պատճառով։ Գործակալության փոխանցմամբ՝ Քուվեյթը պարզապես մատակարարումները կուղղի Ասիա, ինչը ցույց է տալիս նավթի բարձր պահանջարկը։ «Իրանի դեմ պատժամիջոցները հնարավորություն […]

̰
Շվեդիայում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը

08:10 02.10.2018

Հոկտեմբերի 31-ին Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաք Մալմյոյում կբացվի նողկալի սննդի՝ աշխարհում առաջին թանգարանը։ Այս մասին գրում է Independent-ը՝ հղում անելով թանգարանի ստեղծող Սեմյուել Վեսթին։ Թանգարանում կներկայացվեն նողկալի մթերքներ և ուտեստներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Իսլանդիայում դելիկատես համարվող շնաձկան փտած մսից, սարդինիական թրթուրավոր պանրից մինչև հարավասիական դուրիան միրգ, որը Սինգապուրում նույնիսկ արգելված է հանրային տրանսպորտով տեղափոխել։ Ցուցանմուշների […]

̰
BACK_TO_TOP