TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հայտնի է Brexit-ի հարցով ԵՄ գագաթնաժողովի անցկացման օրը

08:19 04.10.2018

Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները հոկտեմբերի 17-ին կհավաքվեն Brexit-ի հարցով համաձայնագրի նախագիծը Մեծ Բրիտանիայի հետ քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Հանդիպումը կկայանա Բրյուսելում։ ԵՄ առաջնորդները կփորձեն պայմանավորվել Մեծ Բրիտանիայի հետ ԵՄ-ից երկրի դուրս գալուց հետո առևտրային հարաբերությունների պայմանների շուրջ։ Սպասվում է, որ ԵՄ առաջնորդներին կհաջողվի համաձայնեցնել վերջնական գործարքն ու ստանալ Մեծ Բրիտանիայի վարչապետ […]

̰
96 տարեկանում Նոբելյան դափնեկիր է մահացել

08:01 04.10.2018

96 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի ֆիզիկոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեոն Լեդերմանը։ Նա մահացել է ԱՄՆ-ի Այդայո նահանգի Ռեքսբերգ քաղաքում։ Նրա մահվան տեղեկությունը The New York Times-ի հետ զրույցում հաստատել է պրոֆեսորի կինը, ինչպես նաև Էնրիկո Ֆերմիի անվան ազգային լաբորտորիան։ Լեդերմանը լաբորատորիան ղեկավարել է 1978-89 թթ․։ Լեդերմանը ծնվել է 1922 թվականին, Նյու Յորքում՝ ԽՍՀՄ-ից գաղթած […]

̰
Պենտագոնը Սիրիային ռուսական Ս-300-ների մատակարարումը համարում է անպատասխանատու

07:22 04.10.2018

Սիրիային ռուսական Ս-300 զենիթահրթիռային համալիրների փոխանցումը անպատասխանատու քայլ է։ Այս մասին ասվում է Պենտագոնի հայտարարությունում։ «Սիրիական ռեժիմին նման պաշտպանական համակարգեր մատակարարելը, անկեղծ ասած, անպատասխանատու է»,- հայտարարությունից մեջբերում է անում CNN-ը։ Պենտագոնում  կարծում են, որ համալիրների փոխանցումն ուղղված է Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի «ստոր գործողությունների հետագա քողարկմանը»։ Համալիրների՝ սիրիական կողմին փոխանցելու մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել էր […]

̰
Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջատար են սելֆիի պահին մահվան դեպքերի թվով

07:11 04.10.2018

2011-2017 թվականներին սելֆի անելու պահին աշխարհում մահացել է 259 մարդ, իսկ առաջատարները Հնդկաստանը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով համապատասխան հետազոտությանը։ Սելֆիի ժամանակ մահվան դեպքերի թվով (159) Հնդկաստանը զգալիորեն առաջ է մյուս երկրներից։ Հետազոտության հեղինակներն այդ հանգամանքը կապում են այն բանի հետ, որ հենց այդ երկրում են ապրում 30-ից ցածր […]

̰
Կատալոնիայի ղեկավարը վերջնագիր է ներկայացրել Իսպանիայի վարչապետին

01:12 04.10.2018

Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորան Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսից պահանջել է մեկ ամսվա ընթացքում համաձայնեցնել մարզի ինքնավարությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Տորայի պահանջը չկատարվի, ապա նա կդադարեցնի Իսպանիայի խորհրդարանում Սանչեսին ցուցաբերվող աջակցությունը: «Եթե համակարգը չհամաձայնեցվի մինչև նոյեմբեր, ապա անկախության կողմնակից խմբակցությունները  խորհրդարանում այլևս չեն աջակցի Պեդրո Սանչեսին»,- ասել է նա: Նա հայտարարել […]

̰
Փարիզում բացվել է աշխարհի ամենահետաքրքիր մեքենաների ցուցադրությունը

00:54 04.10.2018

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անց է կացվել ամենամյա,  ամենահին ավտոմոբիլային շոուն՝ Mondial de l’Automobile-ը, որը համարվում է աշխարհի ամենահայտնի շոուներից մեկը: Հոկտեմբերի 2-ին ցուցադրությունը բացվել է նաև ԶԼՄ-ների համար: Ներկայացնում ենք ավտոմոբիլային աշխարհի ամենահետաքրքիր նորությունները՝  լուսանկարներով:

̰
Ավստրիայում կարգելեն ցուցադրել «Գորշ գայլեր»-ի նշանը

00:28 04.10.2018

Ավստրիայում իսլամի ու ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում՝ մի քանի տարբերանշանների օգտագործումը կարգելվի, այդ թվում՝  թուրք ազգայնականների կողմից օգտագործվող «Գորշ գայլեր»-ի ու իսլամական «Ռաբիա»-ի նշանները: Հայտնի է, որ արգելքը ուժի մեջ կմտնի 2019 թվականի մարտից, և, նոր օրենքի համաձայն, հրապարակային վայրերում ծայրահեղական տարբերանշանների ցուցադրությունը  կարգելվի: Ըստ մի շարք տվյալների՝ Ավստրիայում թուրքական «Գորշ գայլեր»-ի գաղափարախոսության հետևորդների ավելի […]

̰
ՌԴ-ն կապ չունի Ղարաբաղյան հիմնախնդրի հետ, իսկ պատերազմի հրահրումը կարող է բացասաբար ազդել Ադրբեջանի վրա. Զատուլին

00:00 04.10.2018

ԱՊՀ-ի և Եվրասիական ինտեգրացիայի հարցերով ՌԴ Պետդումայի մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը մեկնաբանել է ադրբեջանցի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևի խոսքեր՝ Ռուսաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Այս մասին հայտնել է rusarminfo.ru-ն: «Ադրբեջանի քաղաքականության ու պատգամավորի ցանկության միջև մեծ տարբերություն կա: Իհարկե, խորհրդարանում կան որոշ անկեղծ պատգամավորներ, որոնք ցանկանում են իրերն իրենց անուններով կոչել: Այդպիսի մարդիկ, իմ կարծիքով, […]

̰
Instagram-ի աշխատանքում խափանում է եղել

22:04 03.10.2018

Instagram-ի համաշխարհային ցանցում հոկտեմբերի 3-ին խափանում է եղել: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը: Հաղորդվում է, որ սոցիալական ցանց մուտք գործելու փորձի դեպքում փոքր սպիտակ պատուհան է հայտնվում, որտեղ նշված է, որ ծառայությունն անհասանելի է։ Նշվում է, որ խափանումներ են եղել աշխարհի մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Լեհաստանում, Իտալիայում, Շվեդիայում, ու այլ […]

̰
Վլադիմիր Պուտինը լրտեսությունը համեմատել է մարմնավաճառության հետ

19:58 03.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե լրտեսությունը, ինչպես և մարմնավաճառությունը, աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկն է: Այս մասին Պուտինն ասել է «Ռուսական տնտեսական շաբաթ» համաժողովի ընթացքում: Ավելի վաղ ՌԴ նախագահը մեկնաբանել էր Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը՝ հայտարարելով, թե զարմացած է դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներից: «Իսկ հատուկ ծառայությունների աղմուկը, դա ի՞նչ է, նո՞ր բան է: […]

̰
Թերեզա Մեյը պարել է ABBA խմբի հայտնի երգի տակ

19:51 03.10.2018

Բիրմինգհեմում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պարել է շվեդական ABBA խմբի հայտնի Dancing Queen կատարման ներքո: Մեյը պարելով դուրս է եկել բեմ, որտեղ պետք է ելույթ ունենար Պահպանողական կուսակցության նիստում: Կուսակիցները ողջունել են վարչապետին ծափահարություններով և վանկարկումներով: Մեյի նման պահվածքը նոր չէ: Աֆրիկա դիվանագիտական այցելությունների ժամանակ նա մի քանի անգամ նույն կերպ է վարվել ու […]

̰
ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

18:08 03.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից: Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ […]

̰
Նախագահն այցելել է Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

17:30 03.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ Նունե Սարգսյանի հետ այցելել է Նյու Յորքի հանրահայտ «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված՝ հայկական մշակութային ժառանգությանը և ավանդույթներին նվիրված «Արմենիա» խորագրով ցուցահանդես: Նրանք շրջել են ցուցասրահներով, դիտել աշխարհով մեկ սփռված հայկական համայնքներից հավաքված, 4-րդից մինչև 17-րդ դարերն ընդգրկող մշակութային ժառանգության ավելի քան 140 եզակի գլուխգործոցները, որոնց թվում են պատկերազարդ ձեռագրեր, խաչքարեր, տպագիր […]

̰
Պուտինը Թրամփին խորհուրդ է տվել հայելու մեջ նայել

17:22 03.10.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խորհուրդ կտար հայելու մեջ նայել՝ գտնելու  նավթի գների բարձրացման մեղավորին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: «Մենք ԱՄՆ նախագահի հետ Հելսինկիում շատ լավ հանդիպում ենք ունեցել, բայց եթե մենք նրա հետ անդրադառնայինք թեմային, որն այժմ քննարկում ենք, ես նրան կասեի, որ եթե ուզում ես […]

̰
Պուտինը Սկրիպալին անվանել է «տականք» ու «դավաճան»

16:59 03.10.2018

«Նա պարզապես լրտես է, հայրենիքի դավաճան։ Հասկանո՞ւմ եք՝ այդպիսի հասկացություն կա՝ հայրենիքի դավաճան», –  այս բառերով Ռուսաստանի նախագահը բնորոշել է ռուս նախկին գաղտնի գործակալ, հետագայում Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված Սերգեյ Սկրիպալին, որին վերջերս փորձել էին թունավորել։ Վլադիմիր Պուտինը նշել, որ Սկրիպալի և նրա դստեր թունավորման հետ կապված աղմուկն արհեստականորեն մեծացվում է, ու որքան շուտ […]

̰
Ճապոնացի պատգամավորին վռնդել են խորհրդարանից՝ բերանում պահած դեղահաբի պատճառով

16:45 03.10.2018

Ճապոնիայում Կումամոտա քաղաքի պատգամավոր Յուկա Օգատոյին վռնդել են տեղի խորհրդարանի լսումների սենյակից ՝  դեղահաբի պատճառով, որը նա բերում էր պահել ընդդեմ հազի: Այս մասին գրում է The Guardian-ը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Օգատոն օրենսդիր ժողովում ամբիոնից ելույթ էր ունենում: Նախագահը նկատել է, որ կինը խոսում բերանում ինչ-որ բան պահած: Օգատոն պարզաբանել է, որ […]

̰
Ուկրաինայում  հայկական տառերի հուշարձան է բացվել

16:03 03.10.2018

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում՝ հայկական եկեղեցու հարևանությամբ, հայերեն տառերի հուշարձան է բացվել: Այս մասին հայտնում է ուկրաինական 061.ua կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ հուշարձանի ստեղծման համար կես տարի ժամանակ է պահանջվել: Աշխատանքներում ներգրավված են եղել հայեր, ուկրաինացիներ և վրացիներ: Նշվում է, որ գրանիտից պատրաստված յուրաքանչյուր տառի բարձրությունը 1,5 մետր է:  

̰
Երբ պատվիրված պիցցան տեղ է հասցնում վարորդ չունեցող մեքենան. Լաս Վեգասի բնակչի տեսանյութը

15:47 03.10.2018

Լաս Վեգասի բնակիչ Դարեկ Հոսկինսն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է՝ պատվիրված պիցցան տեղ է հասցնում վարորդ չունեցող մեքենան: Առանց առաքիչի առաքումը կազմակերպում է Domino’s Pizza-ն: Վերջինս նման տեխնոլոգիան մշակել է Ford-ի հետ: Տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է Domino’s Pizza-ի մեքենան մոտենում այն տղամարդու տանը, ով ընկերոջ հետ պիցցա էր պատվիրել: […]

̰
Բրազիլիայում ոստիկանությունը գնդակահարել է բանտից փախուստի դիմած բանտարկյալներին

15:46 03.10.2018

Բրազիլիայում ոստիկանությունը գնդակահարել է առնվազն 9 բանտարկյալի, ովքեր փախուստի են դիմել Տոկանտինս նահանգի բանտից: Այս մասին հաղորդում է Folha de Sao Paulo թերթը: Նշվում է, որ ուղղիչ հիմնարկից փախուստի էր դիմել 28 բանտարկյալ: Նրանք հափշտակել են հսկիչների զենքերը և վիրավորել 3 աշխատակցի: Փախուստի դիմած բանտարկյալները նաև 2 հոգու պատանդ են վերցրել: Ինչպես նշվում է, փախուստից հետո […]

̰
Եգիպտոսը և ԵԱՏՄ-ն բանակցություններ կսկսեն ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ

15:26 03.10.2018

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը և Ռուսաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Իհաբ Նասրը քննարկում են ունեցել  Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի և զարգացման գոտի ստեղծելու բանակցությունները սկսելու ժամկետների վերաբերյալ: «Մեր 5 երկրները պատրաստակամություն են հայտնել սկսել ձեզ հետ այդ բանակցային գործընթացը: Դա ավելի քան կարևոր է, քանի որ մենք Եգիպտոսի […]

̰
Ֆրանսիայում կալանավորվել է բանտից ուղղաթիռով փախուստի դիմած գանգստերը

15:20 03.10.2018

Ֆրանսիայում կալանավորվել է բանտից ուղղաթիռով փախուստի դիմած Ռեդուան Ֆաիդը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել նրա ձերբակալությունից: Նա փախուստի մեջ էր այս տարվա հուլիսից: Սա նրա փախուստի երկրորդ փորձն էր: Տղամարդն ազատության մեջ է անցկացրել 3 ամիս: 2013-ին նա դարձյալ փախուստի էր դիմել՝ պատանդ վերցնելով 4 բանտապահների և պայթեցնելով մի քանի դուռ: Նա ձերբակալվել էր 6 շաբաթ անց: […]

̰
Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել

15:05 03.10.2018

Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում հոկտեմբերի 3-ին ժայթքել է Սոպուտան հրաբուխը: Այս մասին հաղորդում է AP-ն: Հրաբուխը ժայթքել է այսօր առավոտյան: Օդ է արտանետվել 6 մ բարձրությամբ մոխրի սյուն: Ինդոնեզիայի իշխանությունները տեղացիներն արգելել են մոտենալ Սոպուտանին:  

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1407-ի

15:01 03.10.2018

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 1407-ի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ արդեն իսկ 519 մարդու են հուղարկավորել: Դեռևս սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու ափամերձ շրջանում՝ Պալու քաղաքից ոչ հեռու, տեղի Է ունեցել 6,1 մագնիտուդ երկրաշարժ: Շատ չանցած նույն շրջանում գրանցվել  7,5 մագնիտուդ ուժգնությամբ […]

̰
Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները

14:47 03.10.2018

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան հայտարարել է 2018 թվականին քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներին: Այն շնորհվում է ամերիկացի գիտնական և ինժեներ Ֆրենսիս Առնոլդին, ամերիկացի քիմիկոս Ջորջ Սմիթին և բրիտանացի կենսաքիմիկոս, Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Գրեգորի Վինտերին՝ «լուծույթում բիոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրման համար կրիո-էլեկտրոնային մանրադիտակի զարգացման համար»: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկրի անունը կհայտարարվի հոկտեմբերի 5-ին: Մրցանակների հանձնման արարողությունն ավանդաբար […]

̰
Շառլ Ազնավուրի հրաժեշտի արարողությանը նախատեսված է Էմանուել Մակրոնի ելույթը

12:32 03.10.2018

Ֆրանսիան ազգային հարգանքի տուրք կմատուցի՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «France 24»-ը ՝  հղում կատարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակին: Ազգային հարգանքի արարողությունը տեղի կունենա Փարիզում՝ հոկտեմբերի 5-ին: Նախատեսված է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը: Ավելի վաղ հայտնել էինք, որ 94 տարեկանում մահացել է ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը:

̰
ՀԱՊԿ երկրները շարունակում են գլխավոր քարտուղարի փոխարինման վերաբերյալ խորհրդակցությունները. Ղազախստանի արտգործնախար

11:42 03.10.2018

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման հետ կապված ինտենսիվ խորհրդակցությունները՝ ընդգծելով, որ լուծումը պետք է ընդունելի լինի բոլորի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը  հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրատ Աբդրահմանովը: «Այս հարցի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են,  ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի մշտական խորհրդի […]

̰
Թրամփը ժառանգություն է ստացել անօրինական ճանապարհով․ NYT

09:56 03.10.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժառանգություն է ստացել հորից անօրինական ճանապարհով, գրում է The New York Times-ը։ Պարբերականը հաստատում է, որ ԱՄՆ նախագահը ստացել է ներկայիս գնով առնվազն 413 մլն դոլար՝ հարկերից խուսափելու ճանապարհով՝ մասնակցելով 1990-ականների խարդախ սխեմաներին։ Նշվում է, որ Թրամփը խարդախություններն իրականացրել է իր ստեղծած կեղծ ընկերության միջոցով։ Սպիտակ տունը հերքել է պարբերականի հրապարակումը։  

̰
Թունավոր նյութով լցված ծրարներ են ուղարկել Թրամփին և Պենտագոնի աշխատակիցներին

08:07 03.10.2018

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն իր տրամադրության տակ է վերցրել գաղտնի ծրար, որն ուղարկվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը։ Մասնագետները կանխել են կասկածելի ծրարի հայտնվելը Սպիտակ տանը։ Հատուկ ծառայություններում մանրամասն մեկնաբանություններից հրաժարվել են։ Հոկտեբերի 2-ին ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, որ գերատեսչությունում կասկածելի պարունակությամբ մի քանի ծրարներ են […]

̰
Արգենտինայում 30 կամավորների հաջողվել է փրկել սապատավոր կետին

07:46 03.10.2018

Արգենտինայում երեք տասնյակ կամավորներ և առափնյա պահպանության ծառայությունը երկօրյա ջանքերի արդյունքում կարողացել են ափ նետված սապատավոր հսկա կետին ծով վերադարձնել։ Կենդանին խրվել էր առափնյա ծանծաղուտի մեջ։ Փրկարարական աշխատանքներից տեսանյութ է հրապարակել CGTN հեռուստաալիքը։ Կետին տեղից փոքր-ինչ բարձրացնելու համար անհրաժեշտ է եղել վերամբարձ կռունկի օգնությունը։ Կենդանուն ծանծաղուտից դուրս բերելուց հետո նավակի օգնությամբ ծովն են վերադարձրել։

̰
Իրաքում նոր նախագահ են ընտրել

07:33 03.10.2018

Իրաքում խորհրդարանական ընտրությունների անցկացումից 5 ամիս անց պատգամավորները երկրի նոր նախագահ են ընտրել։ Նա Բարհամ Սալեհն է «Քրդստանի հայրենասիրական միությունից»։ Ավանդաբար, Իրաքի նախագահի պաշտոնն զբաղեցնում է քուրդ քաղաքական գործիչ։ Նախագահը, որն Իրաքում իրականացնում է ներկայացուցչական գործառույթ, միանգամից նշանակել է նոր վարչապետ։ Վերջինս շիա քաղաքական գործիչ Ադիլ Աբդուլ-Մահդին է։ Նշվում է, որ Սալեհի օգտին է քվեարկել […]

̰
BACK_TO_TOP