TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան պայմանավորվածություն են ձեռք բերել առևտրային նոր համաձայնագրի շուրջ

09:43 01.10.2018

ԱՄՆ-ը, Կանադան ու Մեքսիկան առևտրային նոր համաձայնագրի շուրջ պայմանավորվածության են հասցել։ Այն կկոչվի USMCA։ Այս մասին ասվում է Կանադայի ԱԳ նախարար Խրիստիա Ֆրիլանդի և ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։ «Այսօր ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան պայմանավորվել են նոր՝ XXI դարի արդիականացված առևտրային համաձայնագրի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։ […]

̰
Բիլ Գեյթսը 171 մլն դոլարով գյուղատնտեսական նշանակության հողատարածք է ձեռք բերել

08:58 01.10.2018

Ամերիկացի ձեռնարկատեր և հասարակական գործիչ, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը 171 մլն դոլար է ծախսել գյուղատնտեսական նշանակության հողատարածք գնելու վրա։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, Գեյթսը 14․5 հազար ակր հող է գնել Հարավային Վաշինգտոնում։ Գործարքն իրականացվել է մի քանի միջնորդ կազմակերպությունների միջոցով։ Land Report պարբերականը, որը մասնագիտացած է հողատարածքներին առնչվող գործարքների լուսաբանման մեջ, հայտնում է, […]

̰
Կալիֆոռնիայում կորպորացիաներին պարտավորեցրել են տնօրենների խորհրդում ներառել կանանց

08:48 01.10.2018

ԱՄՆ-ում առաջին անգամ Կալիֆոռնիա նահանգի իշխանություններն ընդունել են օրենք, որը սահմանում է կորպորացիների տնօրենների խորհրդում կանանց պարտադիր առկայություն։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ Նահանգապետ Էդմունդ Բրաունն ստորագրել է նահանգային սենատի ընդունած թիվ 826 օրենքը։ Համաձայն նոր կանոնների՝ 4 հոգանոց կառավարման խորհրդում պետք է լինի գոնե 1 կին, իսկ 5 և ավելիի դեպքում՝ 2-3 կին։

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1200-ի

08:17 01.10.2018

Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը։ Այս մասին հայտնում է The Straits Times-ը։ Նշվում է, որ զոհերի թիվը կարող է զգալիորեն աճել, երբ փրկարարներին հաջողվի հասնել ներկայում արգելափակված Դունգալա բնակավայր, որը մոտ է գտնվում երկրաշարժի էպիկենտրոնին։ ԵՄ-ն 1․5 մլն եվրո է հատկացրել Ինդոնեզիայում բնության տարերքի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու համար, հայտնում […]

̰
Մակեդոնացիների 91 տոկոսից ավելին կողմ է երկրի անվանափոխությանը․ Վաշինգտոնը ողջունել է հանրաքվեի արդյունքները

08:03 01.10.2018

Վաշինգտոնը ողջունում է Մակեդոնիայում երկրի անվանափոխության և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին անդամակցելու հարցով երեկ անցկացված հանրաքվեի արդյունքները։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը։ Նրա խոսքով՝ ժողովրդական քվեարկության արդյունքները թույլ կտան երկրին զբաղեցնել իր օրինական տեղը ՆԱՏՕ-ում և ԵՄ-ում և ներդրում կլինեն տարածաշրջանային կայունության, անվտանգության ու բարգավաճման հարցում։ Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետության անվանափոխելու հարցով […]

̰
Մալայզիայի վարչապետն առաջարկել է կենսաթոշակային տարիքը հասցնել 95-ի

07:49 01.10.2018

Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մուհամմադն առաջարկել է երկրում կենսաթոշակային տարիքը հասցնել 95 տարեկանի։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հայրենակիցների հետ Լոնդոնում հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ մտադիր է այդ պաշտոնում աշխատել մինչև թոշակի անցնելը, սակայն նշել, որ չի պատրաստվում հրաժարական տալ 95 տարեկանից շուտ։ Նա կատակել է՝ ասելով, որ կարելի է կենսաթոշակային տարիքը հասցնել […]

̰
Հրապարակվել է Դոնեցկի ղեկավարի սպանության տեսանյութը

23:20 30.09.2018

Հրապարակվել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարի՝ Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության տեսանյութը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն:

̰
Հարավային Կորեան 1 մլն դոլար հումանիտար օգնություն է տրամադրելու Ինդոնեզիային

22:53 30.09.2018

Հարավային Կորեան մեկ միլիոն դոլարի չափով հումանիտար օգնություն է տրամադրելու Ինդոնեզիային, որտեղ հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով հարյուրավոր մարդիկ են մահացել, հայտնում է Հարավային Կորեայի ԱԳՆ-ն։ Հիշեցնենք, որ Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու վրա արձանագրվել է 7․5  մագնիտուդով ուժեղ ցնցում, այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.AM-ը հայտնել էր, ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի […]

̰
Ռասսիզմին պետք է վերջ տրվի․ Էրդողանը՝ Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականից Օզիլի հեռանալու մասին

22:27 30.09.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աջակցության խոսքեր է հղել Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտած Մեսութ Օզիլին։ Այս մասին հայտնում է «Советский спорт»-ը։ Թուրքական ծագմամբ 29-ամյա գերմանացին որոշել է 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո լքել Գերմանիայի ազգային հավաքականը։ Բանն այն է, որ Էրդողանի հետ լուսանկարվելուց հետո հավաքականի անդամներն ու երկրպագուները փոխել են վերաբերմունքն Օզիլի նկատմամբ։ «Ռասսիզմին պետք է […]

̰
Հունաստանում անարխիստները հարձակվել են ԱՄՆ դեսպանի նստավայրի վրա

21:32 30.09.2018

Հունաստանում «Ռուբիկոն» կազմակերպության անարխիստները հարձակվել են երկրում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետի նստավայրի վրա: Նրանք մոտոցիկլետներով մոտեցել են նստավայրին, թռուցիկներ նետել և հեռացել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ջեֆրի Պայետը Հունաստանում նշանակվելուց առաջ զբաղեցրել է Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ «Ռուբիկոնը» հայտարարել է, որ դեմ է Մերձավոր Արևելքի նոր ռազմական առանցքում Հունաստանի ներգրավմանը: Կազմակերպությունը նաև զորակցություն է […]

̰
Չնայած բողոքի ակցիաներին՝ Էրդողանը Քյոլնում բացել է Գերմանիայի ամենամեծ մզկիթը

20:12 30.09.2018

Քյոլնի կենտրոնում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մասնակցել է Գերմանիայի ամենամեծ մզկիթի բացմանը, շարունակվել են «Erdogan not Welcome» կարգախոսով ցույցերը։ Ակցիայի հազարավոր քուրդ մասնակիցներ վանկարկել են՝ «Էրդողանն ահաբեկիչ է», «Էրդողանը բռնակալ է»։ «Ցանկացած կազմակերպություն, որը մասնակից է ահաբեկչական գործունեության, բռնության, որևէ առնչություն չունի իսլամի հետ։ Ահաբեկչությունը մշտապես հանդիսանում է հանցագործություն՝ անկախ այն բանից, […]

̰
Քանյե Ուեսթը փոխել է անունը

19:46 30.09.2018

Ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն իր համար նոր անուն է մտածել՝ YE։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ «Դուք բոլորդ ինձ գիտեիք որպես Քանյե Ուեսթ։ Ես YE-ն է»,-գրել է ռեփերը։ Նոր անունը կազմված է նրա իրական անվան վերջին երկու տառից։ Ուեսթը նման հայտարարություն է արել Saturday Night Live […]

̰
Ճապոնացիները ռեկորդ են սահմանել՝ բրնձի կրեկերներով վերարտադրելով «Մոնա Լիզան»

18:42 30.09.2018

Ճապոնական Սայտամա պրեֆեկտուրայի Սոկա քաղաքում մոտ 200 բնակիչներ համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ բրնձի կրեկերներից հավաքելով Լեոնարդո դա Վինչիի հայտնի «Մոնա Լիզա» նկարի հսկա վերարտադրությունը։ Kyodo գործակալության հաղորդմամբ՝ 13 մետր բարձրությամբ և մոտ 9 մետր լայնությամբ նկարի ստեղծումը պահանջել է 2 օր և տարբեր գույների մոտ 24 հազար կրեկեր։ Նման արտասովոր կերպով Սոկա քաղաքի բնակիչները ցանկացել […]

̰
Կիմ Չեն Ինը Հարավային Կորեայի առաջնորդին որսորդական 2 շուն է նվիրել

17:29 30.09.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը Փհենյանում սեպտեմբերի 18-20-ն անցկացված միջկորեական գագաթնողովի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին է նվիրել փհունսան տեսակի որսորդական 2 շուն։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեացի առաջնորդի վարչակազմին։ Շներն անցել են Հարավային Կորեա մուտք գործելու համար նախատեսված անհրաժեշտ ստուգում, որից հետո տեղափոխվել նախագահական պալատ։ Մուն Չժե […]

̰
Դոնեցկում ականի պայթյունից 3 երեխա է զոհվել

16:52 30.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության Գորլովկա քաղաքում ականի պայթյունից 3 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Իվան Պրիխոդկոն Telegram-ի ալիքում։ Եվս մեկ երեխա ծանր վիրավորվել է։ ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 13․15-ին՝ անտառային գոտում։ Պայթել է հակահետևակային ական։ Գորլովկան գտնվում է շփման գծի մոտ՝ Դոնեցկ քաղաքից 40 կմ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի պատճառով ավելի քան 100 բանտարկյալ փախուստի է դիմել

16:38 30.09.2018

Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում, որտեղ գրանցվել է 7․1 և 7․4 մագնիտուդով երկու հզոր երկրաշարժ, բանտից ավելի քան 100 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում է The Jakarta Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ զանգվածային փախուստը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին, սակայն այդ մասին հայտնի է դառնում միայն հիմա։ Երբ ստորգետնյա ցնցումները սկսվել են, մի քանի հարյուր բանտարկյալներ պահանջել […]

̰
Մերկելը բացատրել է ՌԴ-ի հետ երկխոսության անհրաժեշտությունը

15:00 30.09.2018

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկիրը փորձում է հարաբերություններ շաղկապել Ռուսաստանի հետ և պահպանել դրանք։ Նման հայտարարությամբ է կանցլերը հանդես եկել Վիլնյուսում՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի և բալթյան 3 երկրների վարչապետերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք փորձում ենք վերադարձնել հաղորդակցության ուղիները, և մենք իրականում բաց ենք՝ չնայած այն բանին, որ ԵՄ-ի […]

̰
Կալիֆորնիայում շնաձուկը հարձակվել է դեռահասի վրա

14:44 30.09.2018

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Էնսինիթաս քաղաքի լողափերից մեկում շնաձուկը հարձակվել է 13-ամյա պատանու վրա։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Դեռահասին փրկել են 3 ձկնորսներ, ովքեր հարձակման պահին մոտ են գտնվել տղային։ Պատանին իրանի վերևի հատվածում վնասվածքներ է ստացել։ Տուժածին հոսպիտալացրել են։ Շնաձկան հարձակումից հետո հարակից լողափերը 48 ժամով փակվել են։

̰
Մակեդոնիայում անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե

13:24 30.09.2018

Մակեդոնիայում այսօր անցկացվում է երկրի անվանափոխության հարցով հանրաքվե։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մակեդոնիայի պետական ընտրական հանձնաժողովին։ Հանրաքվեին մասնակցել կարող է մոտ 1․8 մլն մարդ։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 7.00 –ին և կփակվեն 19․00-ին։ Հանրաքվեն կայացած կհամարվի, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների կեսից ավելին՝ մոտ 903 հազար մարդ։ Քաղաքացիներին ուղղվում է հետևյալ […]

̰
Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Կանադացի զինվորականներին թույլատրել են մորուք պահել՝ մարտական ոգին բարձրացնելու համար

11:16 30.09.2018

Կանադայի պաշտպանության նախարարությունը հրաման է արձակել, որը թույլ է տալիս զինծառայողներին մորուք պահել։ Ինչպես հայտնում է CBC հեռուստաալիքը, օրինագիծը պարունակում է մորուքի խնամքին առնչվող հրահանգներ։ Նշվում է, որ անվտանգության նկատառումներով զինվորականներին կարող են հրամայել սափրվել։ Զինվորականի մորուքը չի կարող լինել 2 սմ-ից երկար։ Նավատորմի ծառայողներին թույլատրվում է մորուք պահել միայն ցամաքում։ Սպասվում է, որ նորարարությունը […]

̰
Հոլիվուդյան աստղը Մոսկվայում ապտակի է արժանացել

10:49 30.09.2018

Հոլիվուդյան աստղ Լինդսի Լոհանը Մոսկվայում ապտակ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դերասանուհին սկսել է տեսանկարահանել երկու երեխա ունեցող սիրիացի ընտանիքին։ Նա մեղադրել է ծնողներին այն բանում, որ նրանք երեխաներին բերել են ապօրինաբար։ Այս մասին հայտնում է ամերիկյան TMZ պորտալը։ «Նրանք ապօրինաբար են բերում իրենց երեխաներին, ես չեմ հեռանա, քանի դեռ չեմ […]

̰
Բարսելոնում ոստիկանության հետ բախումների ընթացքում առնվազն 24 մարդ է տուժել

10:21 30.09.2018

Առնվազն 24 մարդ է տուժել Բարսելոնում՝ անկախության կողմնակիցների և իրավապահների բախումների ընթացքում։ Հաղորդվում է 6 ձերբակալվածի մասին։ Այս մասին հայտնում է Կատալոնիայի ոստիկանությունը։ Բժիշկների հաղորդմամբ՝ 19 ցուցարարի օգնություն է ցուցաբերվել տեղում, 5-ը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, ոստիկանական միավորումը երթ էր կազմակերպել, որպեսզի հարգանքի տուրք մատուցի […]

̰
Գերմանիայում 14 հազար մարդ դուրս է եկել ռասիզմի դեմ ցույցի

10:11 30.09.2018

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ռասիզմի դեմ ցույցի է դուրս եկել մոտ 14 հազար մարդ։ Ակցիային աջակցել է ավելի քան 450 կազմակերպություն, որոնք դուրս են եկել փողոց՝ «Միասին ընդդեմ ռասիզմի» կարգախոսի ներքո։ Կազմակերպիչներն ի սկզբանե հայտնել էին, որ ակցիային կմասնակցի մոտ 30 հազար ցուցարար։ Ցուցարարները կոչ են արել իշխանություններին հրաժարվել երկրից ներգաղթյալներին արտաքսելուց և աջակցություն հայտնել մարդկանց […]

̰
Թրամփը հայտարարել է ՄԱԿ-ում իր ելույթից հետո ԱՄՆ-ի հանդեպ հարգանքի վերադարձի մասին

09:54 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները կրկին սկսել են հարգել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթից հետո։ Այս մասին նա հայտարարել է Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ։ «Ես նոր եմ վերադարձել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից։ Եվ հավատացե՛ք, նրանք մեզ կրկին հարգում են»,-ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Այս մասին փոխանցում […]

̰
Թրամփը կատակով հայտարարել է Կիմ Չեն Ինին սիրահարված լինելու մասին

09:40 30.09.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանության ղեկին իր գտնվելու ընթացքում հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ նկատելիորեն բարելավվել են, ինչպես նաև կատակով հայտարարել Կիմ Չեն Ինի և իր «սիրահարվածության» մասին։ Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ներկա պահին ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի են, չնայած այն բանին, […]

̰
Երկրին է մոտենում «Բիգ Բեն»-ի մեծության երկնաքար․ NASA

00:32 30.09.2018

NASA-ն տեղեկացրել է, որ SP1 խոշոր չափի երկնաքար է մոտենում Երկրին: Daily Express-ի հաղորդմամբ՝ երկնաքարի հստակ չափերը հայտնի չեն, սակայն, ըստ NASA-ի, երկնային մարմնի երկարությունը 70-160 մետր է, այն իր չափերով կարող է գերազանցել լոնդոնյան «Բիգ Բեն»-ի կամ «Սատանայի անիվ»-ի բարձրությունը: SP1 երկնաքարը շարժվում է շուրջ 36 700 մղոն արագությամբ: Երկրի և ասուպի միջև նվազագույն […]

̰
F-35B կործանիչի վթարի վայրից տեսանյութ է հրապարակվել

23:54 29.09.2018

Հյուսիսային Կարոլինա նահանգում նորագույն՝ 5-րդ սերնդի F-35 կործանիչի վթարի ենթադրյալ վայրից տեսանյութ է հրապարակվել։ Այն հրապարակվել է Breaking Aviation News-ի թվիթերյան էջում․ ջրամբարի հակառակ ափից երևում է, թե ինչպես են ծխի քուլաները վեր բարձրանում։ Մեկնաբանություններում հաստատվում է, որ նկարահանումն արվել է վթարից մեկ ժամ անց։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Հյուսիսային Կարոլինա նահանգում F-35 կործանիչը վթարվել […]

̰
Ինչպես հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը «կոտրել» են

23:14 29.09.2018

Ինտերնետ պորտալ MarketsWatch -ը ներկայացրել է, թե ինչպես կարելի է հասկանալ, որ Ձեր ֆեյսբուքյան էջը հաքերային հարձակման է ենթարկվել: Աղբյուրի խոսքերով՝ եթե «Ֆեյսբուք»-ը համակարգից Ձեզ դուրս է գցում, ապա, հավանաբար, Ձեր ֆեյսբուքյան էջը փորձել են կոտրել: Նախորդ ամսվա ընթացքում հաքերային հարձակման  է ենթարկվել ավելի քան  50 միլիոն ֆեյսբուքյան օգտատեր, այն ժամանակ երբ փակ ծառայությամբ էջերի քանակը գնահատվում […]

̰
Ամերիկյան The Wall Street Journal-ն անդրադարձել է հայոց պատմությանն ու մշակութային արժեքներին

22:10 29.09.2018

Ամերիկյան հանրահայտ The Wall Street Journal պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել հայկական պատմությանն ու մշակութային ավանդույթներին: Հոդվածագիրը տպավորիչ կերպով ներկայացնում է իր հիացական վերաբերմունքը հայկական արվեստի նմուշների, ազգային առանձնահատկությունների ու քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի մասին տեղեկություններն ու դրանցից ստացած տպավորությունները: «Չնայած Հայաստանի պատմությունը հարուստ է ավերածություններով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական […]

̰
BACK_TO_TOP