TIME
Ամսաթիվ
26 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը դեմոկրատներին հանցագործներ է անվանել

08:01 02.10.2018

Դեմոկրատական կուսակցությունը ցանկանում է ԱՄՆ-ը վերածել Վենեսուելայի, դրա ներկայացուցիչները հանցագործներ են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։  «Նրանք ցանկանում են փոխարինել ազատությունը սոցիալիզմով։ Դեմոկրատները ցանկանում են Ամերիկան վերածել Վենեսուելայի»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Վաշինգտոնի և Կարակասի հարաբերությունները սրվել են մայիսին՝ հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններից հետո, որի արդյունքներով Մադուրոն վերընտրվեց նոր ժամկետում։

̰
Ազնավուրը ողջ աշխարհում Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին ու ձայնն էր․ Մեդվեդև

07:47 02.10.2018

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Կյանքից հեռացել է Շառլ Ազնավուրը՝ առաջադեմ կատարողներից մեկը, ով ողջ աշխարհի համար հանդիսացել է Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին ու ձայնը։ Նա երկար տարիներ մեր երկրում իր համերգների ժամանակ հավաքել է  լեփ-լեցուն դահլիճներ։ Խորին ցավակցություն եմ հայտնում երգչի մտերիմներին, ինչպես նաև ողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստանում նրա բազմաթիվ երկրպագուներին»: https://www.facebook.com/Dmitry.Medvedev/posts/10155514415386851?__xts__[0]=68.ARA8Jn1Dcj2-vYxTrU_R0j9THdFnNPpZvgaByM1XL2pjWRP2Gt-kkqhJ79PrYuIQdeP8ggstpJO4npaNAo9ohey4niLI5dEZmVwULkOMw7G5XA4zIOLakJ07QqzeCdYD9SnJ069FGXzOA37YAGtJFArddqEndUOF9PpvqjloPhMEuPSeb1i4By0&__tn__=-R

̰
Աշխատանքի հանդեպ Ձեր կիրքը միշտ օրինակ կլինի ինձ համար. Անդրեա Բոչելիի ցավակցական գրառումը

07:34 02.10.2018

Շառլ Ազնավուրի մահը սգում է նաև իտալացի հանրահայտ երգիչ Անդրեա Բոչելին։ Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել Ազնավուրի հետ նույն բեմից՝ կիսվելով օրեր առաջ իր  ծննդյան 60-ամյակին Շառլի ասած խոսքերով․ «Դու այնքան երիտասարդ ես, Անդրեա: Ես էլ եմ 60 տարեկան եղել, բայց դա 30, ավելի ճիշտ՝ 34 տարի առաջ էր»: «Իրականում Դուք բոլորիցս ամենաերիտասարդն էիք, […]

̰
Այժմ ողջ աշխարհն է սգում․ Սելին Դիոնի ցավակցական գրառումը

07:22 02.10.2018

Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել երգչուհի Սելին Դիոնը՝ ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով լուսանկար շանսոնյեի հետ։ «Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերեն սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ մինչ վերջերս բեմը նրա տունն է եղել: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են եղել, այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, […]

̰
Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի

07:11 02.10.2018

Էյֆելյան աշտարակը ոսկեգույն լուսավորում է ստացել՝ ի հիշատակ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի, ով կյանքից հեռացել է երեկ, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը։ Փարիզի կենտրոնում հնչել են շանսոնյեի երգերը։ Ավելի վաղ քաղաքապետ Անն Իդալգոն քաղաքային խորհրդին առաջարկել էր մեծ երգչի անունով կոչել Փարիզի փողոցներից, հրապարակներից մեկը։

̰
Նիգերիայում «ազգային աղետ» է․ 42 զոհ, ավելի քան 200 000 տուժած

01:05 02.10.2018

Նիգերիայում ջրհեղեղը շարունակվում է: Տուժել են մի քանի նահանգներ՝ Դոսոն, Ագադեսը, Մարադն ու Զինդերը: Ջրհեղեղի հետևանքով 42 մարդ է զոհվել, ավելի քան 200 հազարը տուժել են, հաղորդում է  Սինխուա գործակալությունը: Հունիսից հորդառատ անձրևները չեն դադարում, ջրհեղեղը  շարունակում է ավերել կենտրոնական, արևմտյան ու հյուսիսային շրջանները:  

̰
ԱՄՆ-ի բանկերը վրդովված են կիբերհարձակումների հաճախացումից

00:28 02.10.2018

Ամերիկյան խոշորագույն բանկերի մի մասը վերջին շաբաթների ընթացքում կիբերհարձակումների թիրախ է դարձել։ Դրանք կատարվում են ֆինանսական կառույցների անմիջապես համակարգչային ցանցերի վրա, փոխանցում է Wall Street Journal-ը։ Հարձակումներն ուղղված են եղել ֆինանսական հսկաների համակարգչային ցանցերում հնարավոր «թույլ կետերի» բացահայտմանը։ Հարձակումների թիրախում եղել են, մասնավորապես, հետևյալ խոշորագույն բանկերը․ Bank of America, Wells Fargo, JPMorgan Chase, Citigroup։ Նման […]

̰
Հույս ունեմ, որ ՌԴ-ի հետ հարաբերություններն էլ ավելի կջերմանան. Էրդողան

00:07 02.10.2018

Թուրքիան մտադիր է ամրապնդել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հատկապես պաշտպանության ոլորտում: Այդ հարաբերությունները փչացնելուն ուղղված բոլոր գործողությունները չեզոքացված են: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ արագ զարգանում են՝ սկսած Սիրիայից, զբոսաշրջությունից մինչև պաշտպանություն: Մենք իրագործում ենք փոխշահավետ ծրագրեր: Շատ սադրանքներ են եղել՝ ուղղված մեր […]

̰
Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր. Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Ազնավուրի մահվան կապակցությամբ

18:46 01.10.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Խոր ցավով տեղեկացա մեր մեծ հայրենակցի` աշխարհահռչակ երգիչ, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան մասին: Համաշխարհային էստրադային արվեստում նա մի ողջ դարաշրջան էր, որն այլևս միշտ կմնա մարդկության հետ, կմնա իր հեղինակած շուրջ ութ հարյուր երգերով, որոնցից […]

̰
Հանգչի՛ր խաղաղությամբ, իմ թանկագին ընկեր. Խուլիո Իգլեսիասը՝ Ազնավուրի մասին

18:39 01.10.2018

Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասը հրապարակել է լուսանկար, որում ֆրանսահայ սիրված երգիչ Շառլ Ազնավուրի հետ է: Լուսանկարին կից նա հետևյալ գրառումն է արել. «Հանգչի՛ր խաղաղությամբ, իմ թանկագին ընկեր»:

̰
Կյանքից հեռացել է իսկական լեգենդ, որը հատել է սահմաններն ու դարաշրջանները. Ֆրանսիայի մշակույթի նախարար

18:30 01.10.2018

Ֆրանսիան մեծ կորուստ է կրել, կյանքից հեռացել է մեծանուն երգահան Շառլ Ազնավուրը, իսկական լեգենդ, որը հատել է սահմաններն ու դարաշրջանները: Այս մասին Ֆրանսիայի Մշակույթի նախարարության Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարել Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազա Նիսենը: «Ֆրանսիացիները կորցրեցին Շառլ Ազնավուրին, անձնավորություն, որն ավելի քան 70 տարի գերել է իր անմոռանալի երգերով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Ֆրանսուազա Նիսենը: […]

̰
Մենք հայ ժողովրդի հետ կիսում ենք ֆրանսիացի ժողովրդի վիշտը. Մակրոնը` Ազնավուրի մասին

18:07 01.10.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել իր թվիթերյան էջում: «Ֆրանսիացի, որը հոգեպես անքակտելիորեն կապված էր իր հայկական արմատներին, ում ճանաչում էր ողջ աշխարհը, Շառլ Ազնավուրը երեք սերնդի է ուղեկցել ուրախության և տխրության պահերին: Նրա գլուխգործոցները, նրա ձայնը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար կապրեն: Ես նրան հրավիրել էի […]

̰
Յուրաքանչյուր ֆրանսիացու և հայի համար Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

17:58 01.10.2018

Ֆրանսիայի դեսպանատունն իր ցավակցությունն է հայտնել շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Դեսպանատունը ցավակցել է Ազնավուրի ընտանիքին և մերձավորներին և նշել, որ այսօրվանից միանում նրա հիշատակին մատուցվող հարգանքի տուրքին: «Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ցնցված է՝ ստանալով Շառլ Ազնավուրի մահվան գույժը: Յուրաքանչյուր ֆրանսիացու և յուրաքանչյուր հայի համար Շառլ Ազնավուրը մարմնավորում էր կապը մեր երկու երկրների միջև: Ամենածանր պահերին […]

̰
Սլովակիայում հետաքննող լրագրողին սպանելու համար 70 հազար եվրո էր վճարվել

17:52 01.10.2018

Սլովակիայում 27-ամյա երիտասարդ հետաքննող լրագրող Յան Կուցիակին սպանելու համար սպանության պատվիրատուն 70 հազար եվրո է վճարել մարդասպանին: Դրանից 50 հազարը վճարվել է կանխիկ, մնացած մասը՝ որպես պարտքի մարում: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության դատախազներից մեկը, որը խնդրել է իր անունը չհրապարակել ու չլուսանկարահանել իրեն, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես SHANTNEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, […]

̰
Շառլ Ազնավուրը դարձել էր ֆրանսիական երգի խորհրդանիշն ու Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում. Փարիզի քաղաքապետը ցավակցական ուղերձ է հղել

17:22 01.10.2018

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փարիզի քաղաքապետը Twitter-ի իր միկրոբլոգում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ ցավալի է լսել Շառլ Ազնավուրի մահվան լուրը, փարիզեցու, ով դարձել էր ֆրանսիական երգի իսկական խորհրդանիշ և Հայաստանի կրքոտ դեսպանն ամբողջ աշխարհում: Ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մտերիմներին»:   […]

̰
Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների համար. Ժոնաթան Լաքոթ

17:10 01.10.2018

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ ի հիշատակ ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի: «Կորցրեցինք Շառլ Ազնավուրին, մարդու, ով անձնավորում էր Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունները իրենց ողջ խորությամբ, հարստությամբ, մարդկությամբ։ Սա ահռելի մեծ կորուստ է մեր երկու երկրների և իր պոեզիայի բոլոր սիրահարների համար»,- գրել է նա:

̰
Թուրք-գերմանական հարաբերություններում ցավոտ շրջանն անցյալում է. Էրդողան

16:13 01.10.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրք-գերմանական հարաբերություններում ցավոտ շրջանն անցյալում է: «Վստահ եմ, որ իմ պետական այցը Գերմանիա կնպաստի մեր երկու երկրների ավանդական, բարեկամական կապերի ամրապնդմանը, իսկ ցավոտ շրջանն արդեն հաղթահարված է»,- գրել է Էրդողանը Twitter-ում: Նա հատուկ ընդգծել է, որ Սիրիայի հարցում Գերմանիայի և Թուրքիայի դիրքորոշումները համընկնում են, իսկ տնտեսական կապերը երկու […]

̰
ԱՄՆ-ում սպանված արջը «վրեժ» է լուծել որսորդից

15:40 01.10.2018

ԱՄՆ-ում որսորդը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ նրա վրա է ընկել իր սպանած արջի անշնչացած մարմինը: Այս մասին հայտնում է KTUU-ն: Աղբյուրը հայտնում է, որ 28-ամյա Ուիլիամ Մակքորմիկը և 19-ամյա Զաքերի Թենիսոնը որսորդությամբ են զբաղվել Մուս-Փաս անվանումը կրող բնակավայրի մոտակայքում: Տեսնելով արջին ժայռի վրա՝ նրանք սպանել են կենդանուն և չեն հաշվարկել նրա […]

̰
Ինդոնեզիայում 1200 բանտարկյալ փախուստի է դիմել

15:03 01.10.2018

Ինդոնեզիայում գրանցված հզոր երկրաշարժից ու ցունամիից հետո տեղի 3 բանտերից ավելի քան 1200 բանտարկյալ է փախել: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի Արդարադատության նախարար Շրի Պուտու Ուտամին: Նախարարը հայտարարել է, որ բանտարկյալները փախուստի դիմելով իրենց կյանքն են փրկել: «Համոզված եմ, որ նրանք փախուստի են դիմել, քանի որ վախեցել են տուժել երկրաշարժի պատճառով: Դա, ամենայն […]

̰
Բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է քաղցկեղի բուժման բնագավառում բացահայտումների հեղինակներին

14:41 01.10.2018

Հոկտեմբերի 1-ին Ստոկհոլմում և Օսլոյում սկսվել է «Նոբելյան շաբաթը»:

̰
Քաղցկեղով հիվանդացած երեխան մեղավոր չէ, որ չի ծնվել Շվեյցարիայում կամ ԱՄՆ-ում, որ չդատապարտվի մահվան. Աննա Հակոբյան

14:32 01.10.2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին: Համաժողովը տեղի է ունենում Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Ստորև ելույթն ամբողջությամբ. «Տիկնայք և պարոնայք, սիրելի ներկաներ, ինձ համար մեծ պատիվ է այսօր ելույթ ունենալ այսպիսի ականավոր մարդկանց առջև, և ես իսկապես հուզված եմ, որ այս բարձր ամբիոնից հնարավորություն ունեմ խոսելու այնպիսի կարևոր […]

̰
Լոնդոնի կամրջով ոչխարների հոտ է անցել

14:09 01.10.2018

Սա Լոնդոնում անցկացվող ամենամյա արարողություն է, որի արմատները գնում են մինչև 12-րդ դար:

̰
Ինչպես են ԱՄՆ-ի զինվորները պաշտպանվում անօդաչուներից

13:51 01.10.2018

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը փորձարկում են նոր՝ քողարկիչ հանդերձանք (կոմուֆլյաժ), որը կօգնի զինծառայողներին թաքնվել անօդաչուներից: Այս մասին հաղորդում է Military.com-ը: Նոր հանդերձանքի համար օգտագործվում է այն նույն նյութը, որի օգնությամբ քողարկվում են նաև զինատեսակներն ու տրանսպորտային միջոցները: Հանդերձանքի քաշը կազմում է 2.7 կիլոգրամ: Անօդաչուներից պաշտպանող նոր տիպի հանդերձանքը մասնագետները շատ կարևոր են համարում, քանի որ հիմա ռազմական […]

̰
Թոշակառուն 3 կարատանոց ադամանդ է գտել զբոսայգում

13:26 01.10.2018

Ամերիկյան Ալմաստների խառնարան կոչվող զբոսայգում, որն աշխարհում հայտնի միակ վայրն է, որտեղ այցելուները կարող են ազատորեն փնտրել ու գտնել թանկարժեք քարեր, «հաջողությունն» այս անգամ ժպտացել է մի թոշակառու կնոջ: Ամերիկուհին, որը գերադասել է անհայտ մնալ, 10 րոպեանոց զբոսանքի արդյունքում գտել է 2.63 կարատանոց ադամանդ: Այդ մասին հաղորդում է 5news-ը: Դեպքը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների Արկանզաս […]

̰
Իրանի հետ հաշվարկների համար նախատեսված ԵՄ մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրներին

13:09 01.10.2018

Իրանի հետ բիզնեսի վարման՝ Եվրամիության կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար։ Թեհրանը հույս ունի, որ մեխանիզմի աշխատանքը կգործարկվի նոյեմբերին։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ «հնգյակի» անդամ երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) և Իրանը ՄԱԿ-ի շրջանակում նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության մեջ հայտնել […]

̰
Բրիտանիայում կանգնեցրել են երեխայի վրա գոռացող Թրամփի արձանը

12:31 01.10.2018

Բրիտանական Գրեյթ-Միսսենդեն գյուղում յուրօրինակ արձան է կանգնեցվել: Այն կրկնօրինակում է բարկացած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով գոռում է աղջնակի վրա: Այս մասին հայտնում է The Bailiwick Express-ը: Թրամփի ու աղջնակի քանդակները տեղադրվել են բրիտանացի գրող Ռոալդ Դալյայի վեպի տպագրության 30-ամյակի կապակցությամբ, ով երկար տարիներ ապրել և աշխատել է գյուղում: Պատմությունը Մաթիլդա անունով մի աղջկա մասին է, […]

̰
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին չվերածվել «ԽՍՀՄ-ի նման» բանտի

12:10 01.10.2018

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջերեմի Հանթը կոչ է արել ԵՄ-ին «ԽՍՀՄ-ի նման» չվերածվել բանտի: «Ի՞նչ պատահեց ինքնավստահության ու իդեալների եվրոպական երազանքների հետ: ԵՄ-ն ստեղծվում էր, որպեսզի պաշտպանի ազատությունը: Այդ Խորհրդային միությունն էր մարդկանց արգելում հեռանալ»,- ասել է Հանթը կիրակի օրը՝ Պահպանողական կուսակցության համագումարում ունեցած ելույթի ժամանակ: Նա քննադատել է ԵՄ-ի քաղաքականությունը Մեծ Բրիտանիայի նկատմամբ Brexit-ի […]

̰
Կատալոնիայում անկախության հանրաքվեի 1-ամյակի առթիվ ցուցարարները փակել են ճանապարհները

12:00 01.10.2018

Խիրոնա քաղաքում ավելի քան 5 հազար ցուցարարներ իսպանական ոստիկանությունից պահանջել են հեռանալ Կատալոնիայից:

̰
Ճապոնիայում «Տրամի» թայֆունի զոհերի թիվը հասել է 2-ի, կա 127 տուժած

11:51 01.10.2018

Առնվազն 2 մարդ է զոհվել Ճապոնիային պատուհասած «Տրամի» թայֆունի հետևանքով: Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը: 19 պրեֆեկտուրաներում տուժածների թիվը հասնում է 127-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ աղետի հետևանքով զոհվել է 1, տուժել՝ 100 մարդ։ SHANTNEWS.am-ն օրերս հայտնել էր, որ Ճապոնիայի Օկինավա բնակավայրի 98 տուն առանց էլեկտրականության է մնացել՝ այնտեղ հասած «Տրամի» թայֆունի պատճառած ավերածությունների պատճառով: […]

̰
Մակեդոնիայի հանրաքվեն կարող է չկայացած համարվել․ մասնակցությունը 50%-ից պակաս է

10:10 01.10.2018

Մակեդոնիայի հանրաքվեն կարող է չկայացած համարվել․ մասնակցությունը կազմել է պահանջվող նվազագույն 50%-ից պակաս՝ 36․36 տոկոս։ Արդյունքների մասին հայտնել է Մակեդոնիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 592 հազար մարդ։ Նրանց 91․41 տոկոսը կողմ է արտահայտվել երկրի անվանափոխությանը, դեմ է հանդես եկել 5․7 տոկոսը։ Ներկա պահին հաշվարկվել են ընտրատեղամասերի 91․03 տոկոսից ստացված տվյալները, հայտնում […]

̰
BACK_TO_TOP