19:57 19.09.2018
Ավստրալիայում փոքրիկ տղա է ձերբակալվել, որը, որպես կատակ, ելակի մեջ ասեղներ էր մտցրել, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ այժմ երեխայով զբաղվելու են երիտասարդների հարցերով զբաղվող սոցիալական ծառայության աշխատակիցները: Բայց նա միայն մեկն է նրանցից, որոնց պատճառով ողջ երկրում ելակի, բանանի և խնձորի մեջ ասեղներ են հայտնաբերվում: «Ասեղների պատճառով ավստրալացի ֆերմերներից հրաժարվում էին գնել պոտենցիալ վտանգավոր […]
19:45 19.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող վիճակը, հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ երկու կողմերը վերահաստատել են իրենց մտադրությունը՝ նպաստել Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կարգավորմանը, այդ թվում՝ նաև «նորմանդյան քառյակի» շրջանակում, բացի դրանից՝ ընդգծել են 2015 թվականի Մինսկի պայմանավորվածությունների իրականացման […]
19:00 19.09.2018
Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում ծառ է տնկել, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ Հարավային Կորեայի ղեկավարն այնտեղ Koelreuteria paniculata անվանումով ծառ է տնկել Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահի հետ: Կորեայի նախագահը տնկելուց հետո հայտնել է, որ այս ծառը ոսկեգույն ծաղիկներ է տալիս և բարգավաճում ու հարստություն է խորհրդանշում: Ծառը տնկելուց […]
18:44 19.09.2018
Եվրահանձնաժողովն առաջարկել է Ասիայի և Եվրոպայի միջև ավելի սերտ կապեր ստեղծել: «Եվրահանձնաժողովը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ընդունել են համատեղ հայտարարություն, որում շարադրված է ԵՄ-ն նոր և ընդգրկուն մարտավարության տեսլականը Եվրոպայի և Ասիայի միջև կապի բարելավման նպատակով»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ: ԵՄ որոշակի քայլեր կարող են միտված լինել տրանսպորտային, էներգետիկ կապերի ստեղծման, ասիական […]
18:13 19.09.2018
ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդլայնել է իր լիազորությունները, որպեսզի հակազդի այն ցանցահեններին, որոնք աշխատում են օտարերկրյա պետությունների համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Պենտագոնի կողմից մշակված նոր կիբերռազմավարությանը: Համաձայն դրա՝ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը կարող է «նախազգուշական» կիբերհարձակումներ իրականացնել: Պաշտպանական նոր ռազմավարությունը ենթադրում է «մահացու ուժեր» ցանցահենների ջոկատի ստեղծում, որը կկանխի ու կդադարեցնի կիբերհարձակումները: CNN-ի փոխանցմամբ՝ նոր ռազմավարչությունը ԱՄՆ […]
17:59 19.09.2018
Եվրոպական հանձնաժողովը մտադիր է հետ կանչել դատական հայցերը՝ ընդդեմ Իռլանդիայի այն բանից հետո, երբ Դուբլինը 14․3 միլիարդ եվրոյի չվճարված հարկեր և տոկոսներ է բռնագանձել ամերիկյան Apple ընկերությունից: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար Մարգրեթ Վեստագերը: «Այսօր Իռլանդիայի ֆինանսների նախարար Պասկալ Դոնոխյուն հաստատել է հաստատել է Apple-ից հարկերի և տոկոսների բռնագանձումը: Այսպիսով, մենք […]
17:49 19.09.2018
Լոս Անջելեսում քաղաքային իշխանության անդամներ Պոլ Կորետզը, Բոբ Բումերֆիլդը և Միչ Օֆարելը միաձայն քվեարկել են բնական մորթով հագուստ կրելու մասին արգելքի օգտին, տեղեկացնում է Metro-ն: «Մենք այլևս չենք մասնակցի մորթու տհաճ և անմարդկային անվերահսկելի առևտրին, որը կատարվում էր տարիներ շարունակ: Մենք օրինակ կծառայենք ողջ նահանգին և ողջ երկրին»,- նշել են նրանք: Աղբյուրի փոխանցմամբ` նման որոշման […]
17:31 19.09.2018
Օրեր առաջ աֆրոամերիկացի հանրահայտ ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ պատրաստվում է ընտանիքի հետ Չիկագո տեղափոխվել ու այնտեղ բնակվել: Այս մասին հայտնում է spletnik-ը: Այս հայտարարությունից հետո երկրպագուներն ու լրատվամիջոցները փորձել են պարզել, թե արդյո՞ք Չիկագոյում արդեն կա մի վայր, որտեղ Քանյե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի ու երեք երեխաների հետ պատրաստվում է տեղափոխվել: Նշվում […]
17:28 19.09.2018
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արմեն Մինասյանն ընդունել է իրանական «Նաղշ Սազան Փարս» ինժեներա-խորհրդատվական ընկերության ղեկավար խորհրդին՝ նախագահ Ջալալ Սալեքի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ֆեյսբուքյան էջի գրառումից: Ընկերությունը Իրանում մոտ երեք միլիոն քմ նախագծեր է իրականացրել և հետաքրքրված է Հայաստանում գործունեություն ծավալելու հեռանկարով: Իրանական ընկերության միջոցով Հայաստանում նախագծերի մշակման առաջարկին ի […]
17:23 19.09.2018
ՌԴ ոստիկանության լեյտենանտ Իվան Մարտիրոսյանն իր գործընկերների հետ օգնել է Ալթայի շրջանի Կոսիխա գյուղի 56-ամյա բնակչին փրկվել տանը բռնկված հրդեհից: Աշխատանքային հերթափոխից տուն վերադարձող ոստիկանները թաղամասի փողոցներից մեկում ծուխ են նկատել: Նրանք այդ մասին անմիջապես տեղեկացրել են հրդեհային բաժանմունքին, այնուհետև շտապել այնտեղ և սկսել հանգցնել կրակը: Իրավապահներն արթնացրել են տանը քնած կնոջը և օգնել նրան […]
16:32 19.09.2018
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Աֆրիկայից միգրացիոն հոսքը դադարեցնել Սահարա անապատում պատի կառուցման միջոցով: Այս մասին ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը, հաղորդում է Europa Press-ը: Նախարարի խոսքերով` Թրամփը հասկանում է, որ այս մեթոդը լիովին չի լուծում ներգաղթյալների խնդիրը, սակայն առաջիկա 20 տարիների ընթացքում Աֆրիկայի բնակչության հնարավոր կրկնապատկումը ստիպում է այդպես գործել: Որպես օրինակ՝ Միացյալ […]
16:30 19.09.2018
Զուեցերիոյ թեմի առաջնորդական տեղապահ Տ. Գուսան ծ. վրդ. Ալճանեանեան իր մասնակցութիւնը բերած է հրեաներու «Եոմ քիբուր»-ի առթիւ տեղի ունեցած տօնախմբութեան։ Այս մասին SHANTNEWS.AM-ը տեղեկութիւն ստացաւ Ժընեւէն։ Նշենք, որ Հոգշ. Գուսան վարդապետը իր կրօնական ուսմունքը եւ վարդապետական աստիճանը ստացած է Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց միաբանութենէն ներս եւ նախքան Ժընեւի մէջ առաքելութեան կոչուիլը, ան որպէս մէկ անդամը Երուսաղէմի Սրբոց […]
15:48 19.09.2018
Առնվազն 3 մարդ է տուժել Լոնդոնում գտնվող իսլամական կենտրոնի մոտակայքում մեքենայի՝ մարդկանց խմբի մեջ մխրճվելու հետևանքով: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն: Վրաերթից տուժածները հոսպիտալացվել են: Հաղորդվում է, որ մեքենայի մեջ եղել են մոտ 20 տարեկան 3 տղամարդ և 1 կին: Երիտասարդները հակաիսլամական կոչեր են հնչեցրել: Նշվում է, որ նախքան մեքենայի`ամբոխի մեջ մխրճվելը, երիտասարդները վեճի են […]
15:36 19.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների և Հայաստանի գործարար համայնքի միջև: Քննարկվել են մաքսային կանոնակարգման, հարկային վարչարարության, ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի խոչընդոտների վերացման, ծառայությունների միասնական շուկայի ձևավորման խնդիրներ: Ի՞նչ տնտեսական ցուցանիշներ է գրանցել Հայաստանը ԵԱՏՄ միասնական տարածքում և ի՞նչ հիմնական խոչընդոտների են շարունակում բախվել հայ գործարարները: […]
15:10 19.09.2018
Սեպտեմբերի 20-ին Դուշանբեում կայանալիք ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի 28-րդ նիստին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ամենամյա նիստի ընթացքում անդամ-երկրների դատախազությունները կփոխանակվեն գործունեության տարբեր ոլորտներում ունեցած դրական դինամիկայի իրենց փորձով, կանդրադառնան անդամ երկրներում հանցավորության, մինչդատական վարույթի […]
15:06 19.09.2018
Վորոնեժի M-4 «Դոն» ավտոմայրուղում երկու ավտոբուսներ են բախվել միմյանց: Դրանցից մեկում ազգությամբ հայ է եղել: Այս մասին հայտնում է 5-րդ հեռուստաալիքը: «Հարվածը շատ ուժեղ էր: Շատերը քնած էին, ես էլ էի քնած: Լավ է, որ շտապօգնությունը բավականին շուտ եկավ»,- պատմել է Լևոն Ղազարյանը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին՝ ժ. 21:00-ի սահմաններում: Պատահարի […]
13:16 19.09.2018
Մադուրոն նշել է, որ ցանկանում է գնալ Նյու Յորք, սակայն պետք է հոգ տանի իր անվտանգության մասին:
12:56 19.09.2018
Սեպտեմբերի 10-16-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվեց Միջազգային սեյսմոլոգիական 13-րդ ամենամյա մրցույթը, որի աշխատանքներին մասնակցեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական Հրաչյա Պետրոսյանը (թիմի ավագ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գլխավոր մասնագետ Աննա Բայրամյանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Մեր մասնագետները մասնակցել են հարց ու պատասխաններին, քննարկումներին, բանավեճերին, ամրապնդել արդեն եղած կապերը […]
11:44 19.09.2018
Հյուսիսային Կորեան պատրաստ է տարածք մուտք գործելու հնարավորություն տալ արտասահմանցի դիտորդներին:
08:10 19.09.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային նկատել են երգիչ Պրոխոր Շալյապինի ընկերակցությամբ։ Ականատեսները նրանց լուսանկարել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակից դուրս գալիս։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն՝ չբացառելով նրանց միջև սիրավեպի առկայությունը։ Նրանց՝ համատեղ ժամանակ անցկացնելու մասին հայտնի էր դարձել դեռևս օգոստոսին։ Նրանց նկատել էին միասին տնից դուրս գալիս, գնումներ […]
08:00 19.09.2018
Հայտնի երգիչ Դիմա Բիլանը Մոսկվայի արևմուտքում դարձել է ավտովթարի մասնակից։ РЕН ТВ-ն հրապարակել է վթարից րոպեներ առաջ արված տեսանյութ երգչի մեքենայի սրահից։ Կադրերում երևում է, որ Դիման երգում է ու մեքենա վարում։ Լենինյան պողոտայում տեղի ունեցած վթարի մեղավորը Դիման է։ Նրա Ford Mustang մեքենան հարվածել է առջևից ընթացող Hyundai մակնիշի մեքենային։ ՃՏՊ-ի հետևանքով ոչ ոք […]
07:49 19.09.2018
Ֆրանսիական Ռեն քաղաքի Gaumont կինոթատրոնում դանակով զինված անհայտ տղամարդը հարձակվել է այցելուների վրա։ Տուժել է 2 մարդ։ Ինչպես հայտնում է OuestFrance պարբերականը, հարձակման պատճառը կարող էր լինել կենցաղային կոնֆլիկտը։ Ներկաները փորձել են հարձակվողին արգելափակել կինոսրահում։ Ոստիկանությունը շուտ է հասել դեպքի վայր և արցունքաբեր գազ կիրառել։ Տուժած տղամարդիկ թեթև վնասվածքներ են ստացել, նրանք հոսպիտալացվել են։ Այլ […]
07:39 19.09.2018
ՄԱԿ-ի նյույորքյան կենտրոնակայանում մեկնարկում է Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի թեման հետևյալն է․ «Դարձնենք ՄԱԿ-ը բոլոր մարդկանց շահերին ավելի մոտ. Գլոբալ առաջնորդությունն ու խաղաղ, արդար ու կայուն հասարակությունների աջակցման համընդհանուր պատասխանատվությունը»։ Նստաշրջանի հիմնական առաջնահերթությունների թվում է ՄԱԿ-ի հետագա բարեփոխումը, հակամարտությունների կանխումն ու մարդու իրավունքների ապահովումը։ Օրակարգում ծրագրվում է ընդգրկել ավելի քան 175 հարց այնպիսի ոլորտներում, […]
07:25 19.09.2018
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան իր երկրում ամերիկյան ռազմական ներկայությունը համարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ իր երկրի անվտանգության միակ երաշխիքը։ Լեհաստանը նպատակահարմար է համարում իր տարածքում ԱՄՆ-ի մշտական ռազմաբազայի տեղակայումը։ Այս մասին Դուդան հայտարարել է Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, փոխանցում է Deutsche Welle-ն։ Դուդայի խոսքով՝ Ռուսաստանը տարիներ շարունակ մեծացրել է իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Նա նշել […]
07:13 19.09.2018
Կորեաների պաշտպանության նախարարներ Նո Գվան Չհոլը (Հյուսիս) և Սոն Յոն Մուն (Հարավ) Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են ռազմական ոլորտին առնչվող համապարփակ համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Փաստաթուղթը, մասնավորապես, իր մեջ ներառում է դրույթ՝ կողմերի աշխատանքի մասին, որը պետք է ուղղվի […]