17:16 18.09.2018
Բրիտանացի ջրասուզորդ Վերնոն Անսվորթը, որը մասնակցել է Թայլանդում քարանձավից երեխաների փրկարարական աշխատանքներին, դատական հայց է ներկայացրել Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի դեմ: Այս մասին հայտնում է CNBC-ն: Փրկարարը գործարարին մեղադրել է զրպարտության մեջ և պահանջել 75 հազար դոլար բարոյական վնասի փոխհատուցում այն բանի համար, Մասկը նրան անվանել է մանկապիղծ: Հիշեցնենք, որ հունիսին Թաիլանդի քարանձավներից մեկում 12 […]
17:00 18.09.2018
Ռուսական այլախոհական «Վոյնա» արտ-խմբի անդամ, Pussy Riot փանք ռոք խմբի ոչ պաշտոնական խոսնակ Պյոտր Վերզիլովը, որն այս պահին բուժվում է Բեռլինում, ամենայն հավանականությամբ թունավորվել է: Այս մասին հայտնել է Պյոտրի բժիշկը Reuters լրատվական գործակալության հետ զրույցում: Ըստ բժշկի՝ Պյոտր Վերզիլովի դեմ կիրառվել է նյարդային համակարգի վրա ազդող նյութ: Բժիշկը հավելել է, որ երիտասարդի կյանքին այլևս […]
16:09 18.09.2018
Միջերկրական ծովում ՌԴ ՊՆ-ի իրականացրած որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ռուսական «Իլ-20»-ի անձնակազմի անդամների մարմնի մասերը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: «Ռուսական նավեր են բարձրացվել անձնակազմի անդամների մարմնի մասերը, անձնական իրեր, ինչպես նաև ինքնաթիռի բեկորներ»,- հաղորդել են նախարարությունից: Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռուս զինվորականները գտել են ինքնաթիռի կործանման վայրը՝ […]
16:07 18.09.2018
Աֆղանստանի հատուկ ծառայություններն ազգային տոներից մեկի նախաշեմին ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 26 գրոհայինի: Ձերբակալություններն իրականացվել են վերջին 3 օրերի ընթացքում: Ձերբակալվածների թվում է նաև «Իսլամական պետություն» խմբավորման տեղի առաջնորդը: Ըստ աֆղանական լրատվամիջոցների՝ գրոհայինները ծրագրել էին ահաբեկչություններ իրականացնել տոնակատարությունների ժամանակ: Տոնին, որը կոչվում է «Աշուրի օր», շիաները հիշում են իրենց սրբերին և զոհերին:
15:21 18.09.2018
Ավստրիայի հարավարևելյան հատվածում գտնվող Գրաց քաղաքում միմյանց են բախվել գնացքը և ավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է 1 և վիրավորվել՝ 11 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը՝ հղում անելով Շտիրիյա շրջանի ոստիկանությանը: Համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության՝ դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 08.00-ին: Գնացքը և ավտոբուսը իրար են բախվել Գրաց քաղաքի երկաթուղային […]
15:07 18.09.2018
Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ կազմից դուրս գալու պայմանների շուրջ պայմանավորվածություններ դեռևս չկան: Այս մասին նշվել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի պաշտոնական նամակում, որը հրապարակվել է ավստրիական Զալցբուրգում տեղի ունենալիք ԵՄ հերթական գագաթնաժողովից առաջ: «Ցավոք, առանց պայմանավորվածությունների սցենարը դեռ հնարավոր է, բայց եթե մենք գործենք պատասխանատվությամբ, ապա կարծում եմ՝ աղետից կխուսափենք»,- նշել է Տուսկը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին […]
14:58 18.09.2018
Հանրահայտ Reuters գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսում հայկական համայնքի պատմությանն ու այնտեղ հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում այստեղ հայերի ունեցած պատմության մասին: Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները գրեթե ավարտված կարելի է համարել, քանի որ գերեզմանների արձաններն ու կիսանդրիներն արդեն մաքրված ու ամրացված են: […]
14:09 18.09.2018
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:
14:02 18.09.2018
Բրիտանական Thorpe Park’s Vortex զբոսայգու այցելուներից մեկը պատահաբար նկարահանել է այն պահը, թե ինչպես է ընթացքի ժամանակ ատրակցիոններից մեկից պոկվում մի մեծ մասնիկ: Մասնիկը պոկվում է 19 մետր բարձրությունից և անկման պահին, բարեբախտաբար, չի դիպչում ատրակցիոնի աթոռներին նստած մարդկանց: Ականատեսների խոսքերով՝ պոկված մարմինը հենակներից մեկի մի հատվածն է, և ատրակցիոնի այդ մասն անսարք վիճակում է […]
13:51 18.09.2018
Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայից ոչ հեռու բռնություն գործադրելու կասկածանքով 400 մարդ է ձերբակալվել, նրանցից 200-ը հետագայում նաև կալանավորվել է: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հաղորդագրությանը: Աղբյուրը հայտնում է, որ տեղի էթնիկ՝ Օրոմո կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել: Անկարգությունները սկսվել էին դեռևս օրեր առաջ մեկնարկած զանգվածային […]
13:34 18.09.2018
Արգենտինացի դատավոր Կլաուդիո Բոնադիոն երկուշաբթի կալանավորելու հրաման է տվել երկրի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին, որի դեմ կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել: Ինչպես նշում է Todo Noticia հեռուստաընկերությունը, հրամանը հնարավոր չէ կատարել, քանի որ Կիրշները հանդես է գալիս որպես գործող սենատոր, որն ունի դատական անձեռնմխելիություն: Հիմա խորհրդարանը պետք է որոշի՝ արդյո՞ք պետք է զրկել կասկածյալին անձեռնմխելիությունից: Կիրշներին […]
13:26 18.09.2018
Անհայտ ցանցահենները ներթափանցել են ԱՄՆ պետդեպարտամենտի էլեկտրոնային փոստի չվերահսկվող մասը և այդտեղից մատչում ստացել մի շարք աշխատակիցների անձնական տվյալներին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը: Նշվում է, որ չարագործներին հաջողվել է մատչում ունենալ էլեկտրոնային նամակների ընդամենը 1%-ին: ԱՄՆ Պետդեպարտամենտն էլ ընդգծել է, որ ցանցահեններին չի հաջողվել հասնել գաղտնի տեղեկատվությանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը […]
13:20 18.09.2018
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն ու Հարավային Կորեայի ղեկավար Մուն Չժե Ինը Փհենյանում սկսել են պաշտոնական բանակցությունները: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հանդիպմանը Հարավային Կորեայի պատվիրակությունից ներկա են եղել երկրի հետախուզական ծառայության, ինչպես նաև ազգային անվտանգության ղեկավարները, իսկ Հյուսիսային Կորեայից հանդիպմանը մասնակցել են Կիմ Չեն Ինի քույրը, Կորեայի աշխատավորական […]
13:19 18.09.2018
Չինաստանը պատասխան քայլեր կձեռնարկի ընդդեմ ԱՄՆ-ի կողմից չինական ապրանքների ներկրման մաքսատուրքերը ավելացնելու որոշման: Լրացուցիչ 10% մաքսատուրք է սահմանվել չինական արտադրության՝ ընդհանուր ծավալով 200 միլիարդ դոլարի ապրանքների վրա: Չինական կողմը նշել է, որ խորապես մտահոգված է ԱՄՆ-ի իշխանությունների այս որոշմամբ և ստիպված է պատասխան քայլերի դիմել: Ամերիկյան նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 24-ից:
13:03 18.09.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունն իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Իսրայելի զինված ուժերի՝ Սիրիայում իրականացրած գործողություններին: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ՝ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը: Հիշեցնենք, որ ռուսական «Իլ-20»-ը ռադարների տեսադաշտից անհետացել էր իսրայելական օդուժի կողմից Լաթաքիայում սիրիական հենակետերը գնդակոծելու ժամանակ: ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ ինքնաթիռը կործանել է սիրիական ՀՕՊ համակարգը: Անհետացման […]
13:00 18.09.2018
Թբիլիսիի Լիլո ավանում գտնվող Վրաստանի եկամուտների ծառայության գրասենյակի հարակից տարածքում մեծ բեռնատարների վարորդների բողոքի ցույցը շարունակվել է ամբողջ գիշեր: Այդ ընթացքում տարածքում մոբիլիզացված են եղել ոստիկանական ուժեր։ Այս մասին հաղորդում է aliq.ge-ն: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները չեն պատրաստվում լքել տարածքը՝ ֆինանսների նախարարից պահանջելով չեղարկել ավտոճանապարհներով ցորենի տեղափոխման վերաբերյալ արգելքը: Հայտարարում են՝ սա իրենց եկամտի միակ աղբյուրն […]
12:50 18.09.2018
Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]
12:23 18.09.2018
ABC հեռուստաընկերության թղթակից Ջուլի Ուիլսոնն ընդհատել է ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումը՝ վիրավոր շանը փրկելու համար: Հեռարձակումն իրականացնելիս կինը գտնվել է Հյուսիսային Կարոլինայի Նյու-Բերն քաղաքում, որտեղ «Ֆլորենս» փոթորկի հետևանքով հեղեղումներ են սկսվել: Ուիլսոնը գտնվել է իրադարձությունների հենց կենտրոնում. տեղացիները շարունակել են փրկել մարդկանց ու տներից դուրս բերել իրերը: Հենց այդ ընթացքում Ուիլսոնը հանդիպել է տեղացի մի բնակչուհու, […]
12:14 18.09.2018
Միացյալ Նահանգները ողջունում է Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին գրում է iz.ru-ն՝ հղում անելով ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչին: «Ռուսաստանը և Թուրքիան քայլեր են ձեռնարկում Բաշար Ասադի կառավարության ու Իդլիբում նրա համակիրների կողմից ռազմական գործողությունների կանխարգելման ուղղությամբ: Ողջունում ենք ցանկացած անկեղծ գործադրվող ջանք Սիրիայում բռնությունները նվազեցնելու ուղղությամբ»,- անանուն պաշտոնյայի խոսքերն […]
12:04 18.09.2018
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական «Իլ-20» ինքնաթիռը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության ուժերի С-200 համալիրի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նախարարությունը, սակայն, մեղավոր է համարում Իսրայելին: Նշվում է, որ վտանգավոր իրավիճակը կանխամտածված ստեղծել են Իսրայելի ինքնաթիռները Լաթաքիայի շրջանում, ինչի պատճառով էլ ՀՕՊ հրթիռն ուղղվել է ռուսական ինքնաթիռի կողմը: Այս մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ […]
11:49 18.09.2018
Ֆրանսիացի զինվորականները հերքում են ռուսական «Իլ-20»-ի անհետացման հարցում իրենց մասնակցությունը: Այս մասին հայտնում է France Soir-ը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական ինքնաթիռի անձնակազմը դադարել է կապի դուրս գալ Սիրիայի Հմեյմիմ ավիաբազայի շրջանում։ ՌԴ ՊՆ տվյալներով` ինքնաթիռում եղել է 14 մարդ: Նրանց ճակատագիրը դեռ հայտնի չէ: Ռուսական ավիաբազայի հրամանատարությունը որոնողափրկարարական աշխատանքներ է իրականացնում։ ՌԴ ՊՆ-ից ավելի […]
11:04 18.09.2018
Հյուսիսային Կորեան շարունակում է զարգացնել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով պաշտոնակատար Ռոզմարի դի Կարլոն: Նա ընդգծել է, որ չնայած որոշակի դրական փոփոխությունների, «կան նշաններ, որ Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացնում է իր միջուկային զենքը և բալիստիկ հրթիռները»: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ չնայած ապամիջուկայնացման ուղղությամբ կատարած […]
09:39 18.09.2018
ԱՄՆ-ում «Ֆլորենս» արևադարձային ցիկլոնի զոհերի թիվն ավելացել է առնվազն 10-ով՝ հասնելով 31-ի։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Գործակալության հաղորդմամբ՝ ամենից շատ տուժել են Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչները, որտեղ զոհվել է 24 մարդ։ Ներկայում նահանգում առանց լույսի է մնացել մոտ 600 հազար բնակիչ, իսկ հարևան Հարավային Կարոլինայում՝ ավելի քան 60 հազար։ Արևելյան ափի մի շարք […]
08:11 18.09.2018
Ստոկհոլմում փոփ մշակույթի Comic Con ամենամյա ցուցահանդեսի հարյուրավոր այցելուներ հագել են Սարդ-մարդու կոստյումներ՝ այդ կերպ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Նոր ռեկորդի սահմանման համար 547 անձինք վերափոխվել են Marvel-ի կոմիքսների հերոսի։ Այս մասին հայտնում է Game Informer-ը։ Ակցիան կազմակերպել էին Marvel և Sony ընկերությունները՝ Marvelʼs Spider-Man համակարգչային խաղի թողարկման պատվին։ Just experienced the #GuinessWorldRecord @GWR for most […]
07:59 18.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ Չինաստանից ներկրվող ապրանքների համար հավելյալ մաքսատուրքերի սահմանման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ նոր մաքսատուրքերի չափը կազմում է 10 տոկոս, իսկ գումարային համարժեքով՝ 200 մլրդ դոլար։ «Մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի սեպտեմբերի 24-ին և կմնան 10 տոկոսի մակարդակի վրա մինչև տարեվերջ»,- […]
07:48 18.09.2018
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը ժամանել է Փհենյան։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը։ Նրան օդանավակայանում դիմավորել է անձամբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Նրան դիմավորել են նաև Փհենյանի մեծաթիվ բնակիչներ՝ Կորեական թերակղզու միավորումը խորհրդանշող դրոշակներով։ Մուն Չժե Ինի այցը կտևի 3 օր։ Հարավկորեացի նախագահը Կիմ Չեն Ինի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, Կորեական […]
07:40 18.09.2018
Ռուսական հետախուզական «Իլ-20» ինքնաթիռն անհետացել է Սիրիայում։ Ինքնաթիռում գտնվել են 14 զինծառայողներ։ Նրանց ճակատագիրն անհայտ է։ Ինքնաթիռն անհետացել է Միջերկրական ծովի օդային տարածքից՝ Սիրիային ուղղված իսրայելական ավիացիայի հարվածների և ֆրանսիական «Auvergne» հածանավից հրթիռների արձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին՝ Մոսկվայի ժամանակով մոտ 23։00-ին՝ Սիրիայի ափից […]
07:26 18.09.2018
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ընթացքում իրենք որոշում են ընդունել սիրիական Իդլիբ նահանգի շփման գծի երկայնքով 15-20 կմ խորությամբ ապառազմականացված գոտու ստեղծման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ապառազմականացված գոտում վերահսկողություն կիրականացնեն թուրք պարեկներն ու ռուսական ռազմական ավիացիան։ Պուտինը նշել է, որ այն ծրագրվում է […]
07:12 18.09.2018
Աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկը, ով կուղևորվի Լուսնի ուղեծիր SpaceX-ի կողմից մշակվող տրանսպորտային BFR համակարգի օգնությամբ, կլինի ճապոնացի միլիարդատեր, արվեստի գործերի հավաքորդ Յուսակու Մաեձավան։ Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Իլոն Մասկը, հայտնում է «Իզվեստիա»-ն։ Նրա խոսքով՝ դեպի Լուսին և հակառակ ուղղությամբ նորագույն կայանի թռիչքը կտևի 4-5 օր։ Դեռևս սեպտեմբերի 14-ին SpaceX-ը հայտնել էր, որ ստորագրել […]
00:58 18.09.2018
Ամերիկյան Նյու Բերն քաղաքի շատ թաղամասեր հեղեղվել են Florence փոթորկի հետևանքով։ Մի ընտանիք կարողացել է փրկվել՝ սոցցանցում գրառման շնորհիվ, տեղեկացնում է Fox 31-ը: Տեղի բնակչուհի Բրիանա Պերրին պատմել է լրագրողներին, որ իմացել է հեղեղի մասին տանը հեռուստացույց դիտելիս, կինը ցանկացել է վեր կենալ և խոսել մոր հետ, սակայն ոտքերի տակ ջուր է զգացել: Պերրին անջատել է […]