TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ ռուսական հետք է տեսնում

00:30 18.09.2018

ՄԱԿ-ի ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է , որ Ռուսաստանի անվտանգության ծառայություններն օգնել են Հյուսիսային Կորեային՝ Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործում, հաղորդում է ТАСС գործակալությունը: «Հյուսիսային Կորեան իրականացրել է Կիմ Չեն Նամի սպանությունը Ռուսաստանի օգնությամբ, որը կենսաբանական նյութեր էր փոխանցում Հյուսիսային Կորեային»,- ասել է Հեյլին՝ Փհենյանի դեմ պատժամիջոցների […]

̰
Coca-Cola-ն մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք կարտադրի

00:20 18.09.2018

Coca-Cola ամերիկյան հայտնի ընկերությունը մտադիր է ընդլայնել տեսականին: Այսպիսով, ընկերության ղեկավարությունը լրջորեն մտածում է մարիխուանայի հիմքով գազավորված ըմպելիք արտադրելու մասին, գրում է pravda.ru-ն: Չհաստատված տեղեկություններ կան, որ Coca-Cola-ն արդեն բանակցում է մարիխուանա արտադրող կանադական խոշոր ընկերության հետ: Այնուամենայնիվ, կողմերը դեռևս որևէ կոնկրետ որոշում չեն կայացրել: Ինչպես տեղեկացնում են ընկերությունից, խմիչքների արտադրության մեջ օգտագործվելու է կանաբիդիոլ, […]

̰
Տղան Նիկոլ անունով 246 աղջկա նամակ է գրել, որպեսզի գտնի իր երազանքի Նիկոլին

00:07 18.09.2018

Կառլոս Զենիտան իր երազանքների կնոջը հանդիպել է երեկույթի ժամանակ, սակայն երեկույթից հետո հասկացել է, որ կինն իրեն սխալ հեռախոսահամար է տվել: Կառլոսն իմացել է անծանոթուհու անունը՝ Նիկոլ, և այն, որ նա սովորում է Կալգարիի համալսարանում: Տղան որոշել է ամեն գնով գտնել աղջկան և համացանցում բոլոր Նիկոլ անունով աղջիկներին հաղորդագրություն է ուղարկել: Արդյունքում՝ Կառլոսի ցուցակում 246 […]

̰
Կարո Փայլանն անդրադարձել է Ստամբուլի օդանավակայանի բանվորների ձերբակալությանը

23:14 17.09.2018

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման աշխատանքներին մասնակցող բանվորների ձերբակալությանը: «Ինչո՞ւ են մարդկանց տների դռները կոտրում և ձերբակալում: Ինչո՞ւ են դժգոհության ամեն մի փոքր արտահայտություն ճնշում: Ճնշում են, քանի որ վախենում են: Ավազակները վախենում են, ուրեմն պետք է շարունակել նրանց վախեցնել»,- գրել է Փայլանը: Հիշեցնենք, որ […]

̰
Բելգիայում խոզի ժանտախտի պատճառով մարդկանց արգելել են անտառ գնալ

22:59 17.09.2018

Բելգիական Վալոնիա տարածաշրջանի իշխանությունները մեկ ամսով արգելել են այցելել քաղաքի հարավում գտնվող անտառներն ու տարածքները: Հայտնում են, որ օրեր առաջ այնտեղ հայտնաբերել են 5 վարազների, որոնք սատկել են աֆրիկյան ժանտախտի պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Վալոնիան Բելգիայի հյուսիսում գտնվող ֆրանսալեզու շրջան է, որը իր տարածքում ներառում է նաև 5 նահանգներ: «Անտառ գնալ թույլատրվում […]

̰
Երանելի Մխիթարը եղաւ հայ ազգի հաւատքի ըմբռնումին կառուցողը. Ֆրանչիսկոս Պապի ուղերձը նուիրուած Մխիթարեան Միաբանութեան  

18:45 17.09.2018

Վենետիկի Մխիթարեան միաբանութեան Սուրբ Ղազար մայրավանքի եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ միաբանութեան Մայր տունի հիմնադրութեան 300 ամեակին նուիրուած տօնախմբութիւններուն  փակման սուրբ պատարագը, որուն ներկայ գտնուեցաւ նաեւ Արեւելեան Եկեղեցիներու Ժողովի կառավարիչը՝ Կարդինալ Լէոնարտօ Սանտրի որ աւարտ  պատարագին , ընթերցեց Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին այս առթիւ Միաբանութեան Քահանայապետական պատուիրակին յղած շնորհաւորական պատգամը։ Նորին Սրբութիւնը սրտանց շնորհաւորելով միաբանութեան՝ Վենետիկի Մայր […]

̰
Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը

18:38 17.09.2018

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագիրը խզելու մասին: Այս մասին հաղորդում է RT-ն: Համապատասխան փաստաթուղթն արդեն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: «Գործողության մեջ դնել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի 2018թ. սեպտեմբերի 6-ի «Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և գործընկերության մասին» որոշումը»,- ասված է հրամանագրում: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային […]

̰
Ժերար Դեպարդիեն մտադիր է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ

18:30 17.09.2018

Ֆրանսիացի հանրահայտ դերասան Ժերար Դեպարդիեն մտադիր է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ: Այս մասին հայտնում է թուրքական Aydinlik պարբերականը: Հաղորդվում է, որ դերասանն այս ընթացքում գտնվել է Փհենյանում` Ֆրանսիայի և Հյուսիսային Կորեայի բարեկանության միության հետ միասին: Հարցին, թե արդյոք նա պատրաստվում է Ռուսաստանից բացի մեկ այլ երկրի քաղաքացիություն էլ ձեռք բերել, Դեպարդիեն դրական պատասխան է տվել: «Իհարկե, […]

̰
Վիետնամում 7 մարդ է մահացել երաժշտական փառատոն այցելելուց հետո

17:59 17.09.2018

Վիետնամում Vietnam Electronic Weekend փառատոնի յոթ այցելուներ մահացել են թմրանյութի չարաշահման  պատճառով: Ըստ տարածված տեղեկությունների՝ հիվանդանոցներ այդ խնդրով շատ ավելի մարդիկ են դիմել, որոնք բոլորն էլ մասնակցել են: Ոստիկանությունը դեռ չի  կարողանում զոհերի հստակ թիվը նշել: Միևնույն ժամանակ, իրավիճակը համարվում է «չափազանց լուրջ»: Որևէ այլ բան չի հաղորդվում: Հայտնի է, որ Vietnam Electronic Weekend փառատոնն ամենամեծ էլեկտրոնային երաժշտության […]

̰
Երևանն այլևս չի ունենալու ընտրակաշառքով ընտրված ավագանի և քաղաքապետ. «Հայկական Վերածնունդ»

17:25 17.09.2018

«Հայկական Վերածնունդ» սփյուռքահայ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որով Երևանի քաղաքացիներին կոչ է արել մասնակցել սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին ու իր աջակցությունն է հայտնել հեղափոխական ուժերին: «Երկար տարիների պայքարից հետո վերջապես հնարավորություն է ընձեռվել ունենալ ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Սա թավշյա հեղափոխության առաջին պտուղներից է, և միևնույն ժամանակ առաջին հնարավորությունը՝ ամրագրել ժողովրդի քվեն […]

̰
Զիմբաբվեում խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք է արձանագրվել

17:15 17.09.2018

Զիմբաբվեում խոլերան 28 մարդու կյանք է խլել: Երկրում գրանցվել է խոլերայով հիվանդացության ավելի քան 5000 դեպք: Այս մասին հայտնում է The Standard-ը: «Առնվազն 28 մարդ է մահացել, հիմնականում երկրի մայրաքաղաք Հարարեում, որտեղ սեպտեմբերի 6-ին արձանագրվել էին խոլերայով վարակման առաջին դեպքերը»,- ասված է հրապարակման մեջ: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ վերահսկում են իրավիճակը: Միևնույն ժամանակ այստեղ […]

̰
Չինաստանը խոստացել է արձագանքել ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերին

16:54 17.09.2018

Չինաստանը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն կիրառի նոր մաքսատուրքեր Չինաստանի ներկրման վրա: Այսպես է Չինաստանի արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Գեն Շուանը մեկնաբանել The Wall Street Journal ամերիկյան թերթում հրապարակված հոդվածը: Սեպտեմբերի 17-ին պարբերականը գրել էր, որ Պեկինը կարող է հրաժարվել ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցությունների նոր փուլից Վաշինգտոնի՝ շաբաթվա սկզբին նոր տուրքեր կիրառելու սպառնալիքի պատճառով: […]

̰
ՀՀ և ՌԴ Կենտրոնական բանկերը ստորագրել են համակարգչային գրոհներին հակազդելու վերաբերյալ համաձայնագիր

16:20 17.09.2018

ՀՀ Կենտրոնական բանկում գումարվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի 17-րդ նիստը, հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի, ԵԱՏՄ ֆինանսական կենտրոնի կարգավորման ազգային մարմնի խնդիրների և լիազորությունների, միության անդամ պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակի, իրականացվող դրամավարկային քաղաքականության, […]

̰
Մոսկվայում Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձան կտեղադրվի

15:47 17.09.2018

Մոսկվայի քաղաքային դումայի հանձնաժողովը հավանություն է տվել ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը Մոսկվայի հյուսիսում տեղադրելու առաջարկին: Այս մասին հաղորդում է mskagency.ru-ն: «Մոնումենտալ արվեստի հարցերով հանձնաժողովը 2017 թ. հոկտեմբերի 12-ի նիստում քննարկել է ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման հարցը: Առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան […]

̰
Մակրոնը քննադատության է արժանացել այգեգործին տված խորհրդի համար

15:40 17.09.2018

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատության է արժանացել աշխատանք փնտրող երիտասարդին խորհուրդ տալու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի 40-ամյա նախագահն այգեգործ երիտասարդին ասել է, որ նա կարող է լավ աշխատանք գտնել, եթե փորձի այն փնտրել առավել մեծ պահանջարկ ունեցող ոլորտներում՝ նշելով ռեստորանային, հյուրանոցային ու շինարարական ոլորտները: Նշվում է, որ նման […]

̰
Հունաստանում Իրանի դեսպանատունը վանդալիզմի թիրախ է դարձել

14:43 17.09.2018

Խմբի անդամները ներկեր են նետել շենքի ճակատային հատվածին, կոտրել են պահակակետի լուսամուտները և փախուստի դիմել:

̰
Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել

14:33 17.09.2018

Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակները:

̰
Մեյն ընտրության առաջ է կանգնեցրել բրիտանական խորհրդարանի անդամներին

14:13 17.09.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը BBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ այդ երկրի պատգամավորները հնարավորություն ունեն ընտրելու ԵՄ-ի հետ նախատեսվող գործարքի և Brexit-ի վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չբերելու միջև: Այս մասին հայտնում է korrespondent-ը: «Կարծում եմ, որ մենք ձեռնտու գործարք կկնքենք ԵՄ-ի հետ բանակցությունների արդյունքում»,- ասել է Մեյը: Միևնույն ժամանակ նա իր անհամաձայնությունն է հայտնել […]

̰
Երևանը հայտնվել է աշնանն ամենաշատ այցելվող ԱՊՀ քաղաքների ցանկում

13:42 17.09.2018

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մինսկը (Բելառուս):

̰
ԱՄՆ-ն պատժամիջոցների ցանկում գտնվող ռուսական որոշ ընկերությունների համար բացառություններ է արել

13:32 17.09.2018

Պատժամիջոցների ցուցակում չընդգրկվելու համար Դերիպասկայի գործընկերները պետք է գերատեսչությանը ներկայացնեն որոշ փաստաթղթեր:

̰
Բրյուսելում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանի վրա

13:21 17.09.2018

Անհայտ անձը, զինված դանակով, Բրյուսելի հյուսիսում գտնվող այգիներից մեկում հարձակվել է ոստիկանի վրա: Չարագործին ձերբակալելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ուժ կիրառել, հայտնել է մայրաքաղաքային Իքսել շրջանի մամուլի ծառայությունը: «Դեպքը տեղի է ունեցել Մաքսիմիլիան այգու մերձակայքում: Ոստիկանության աշխատակիցը թեթև վիրավորում է ստացել: Նրա գործընկերները գործի են դրել մահակներ և գազային բալոններ՝ հարձակվողին չեզոքացնելու համար, իսկ […]

̰
Deutsche Bank-ը Brexit-ի պատճառով 450 մլրդ եվրոյի ակտիվներ դուրս կբերի Լոնդոնից

13:06 17.09.2018

Գերմանական Deutsche Bank-ը նախատեսում է Լոնդոնից 450 մլրդ եվրո արժողությամբ ակտիվներ տեղափոխել Ֆրանկֆուրտ: Այս մասին գրում է Financial Times թերթը: Հրապարակման մեջ նշվում է, որ Deutsche Bank-ը գտնվում է Եվրոպայի կենտրոնական բանկի ճնշման տակ, որը կապված է Մեծ Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու հետ: Ինչպես հայտնի է, ԵԿԲ-ն պնդում է, որ գերմանական բանկը նվազեցնում է կապիտալը Մեծ Բրիտանիայում՝ երրորդ երկրներում […]

̰
Մադրիդի մետրոյում պայթյունի հետևանքով 6 մարդ է տուժել

12:33 17.09.2018

Մադրիդի մետրոպոլիտենում նութբուքի պայթյունի հետևանքով 6 մարդ է վիրավորվել: Այս մասին հայտնում է El Mundo պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել այդ քաղաքի Proncipe de Vergara մետրոկայարանում: Հաղորդվում է, որ սարքը գտնվել է ուղևորուհիներից մեկի պայուսակում: Տուժածներից մեկը հենց նա է: Պայթյունից հետո մետրոյում խուճապ է սկսվել, քանի որ ուղևորների մեծ մասը կարծել է, թե ահաբեկչություն […]

̰
Սիրահարները 60 տարի անց գտել են իրար սոցցանցի միջոցով և ամուսնացել

12:09 17.09.2018

5 տարի առաջ Էրիկն ու Էլեյնը միմյանց գտել են Facebook սոցցանցում:

̰
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի զոհերի թիվը հասել է 18-ի

10:44 17.09.2018

Վտանգի բարձր աստիճանը պահպանվում է, քանի որ գետերը կարող են դուրս գալ հունից և ավելի մեծ հեղեղումներ առաջացնել:

̰
Չինաստանում թայֆունը 4 զոհի պատճառ է դարձել

10:21 17.09.2018

Թայֆունի ազդեցության գոտուց ավելի քան 2.5 մլն մարդ է տարհանվել:

̰
Սոլսբերիում կրկին մարդիկ են թունավորվել. «Նովիչոկի» կիրառման փաստեր չկան

10:11 17.09.2018

Ռեստորանը շղթայել են, իսկ այցելուներին ուղարկել են Սոլսբերիի հիվանդանոց՝ արյան անալիզ հանձնելու:

̰
Պաղեստինցի դեռահասը սպանել է ԱՄՆ քաղաքացիություն ունեցող իսրայելցի տղամարդու

08:20 17.09.2018

Հորդանան գետի արևմտյան ափին դանակով զինված պաղեստինցին սպանել է ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող իսրայելցի տղամարդու։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Դեպքը տեղի է ունեցել Երուսաղեմից հարավ գտնվող Էցիո բնակավայրի առևտրի կենտրոնի մոտ։ Զինված անձի զոհն է դարձել 45-ամյա փաստաբան Արի Ֆուլդը։ Մահացու վնասվածք ստացած Ֆուլդը հասցրել է կրակել հարձակվողի վրա, ով եղել է Յաթթա […]

̰
Հոնկոնգում թայֆունից տուժածների թիվը գերազանցել է 350-ը

08:03 17.09.2018

Հոնկոնգում մոլեգնող «Մանգխուտ» թայֆունից տուժածների թիվը հասել է 362-ի։ Այս մասին հայտնում է RTHK հեռուստառադիոընկերությունը։ Թայֆունը մեգապոլսին հարվածել է կիրակի՝ տեղի ժամանակով 17․00-ին։ Օդերևութաբանները հորդորել են բնակիչներին պատրաստ լինել արտակարգ իրավիճակի և օպերատիվորեն վերացնել հնարավոր աղետի հետևանքները։ Մի քանի շրջաններում բացվել են 48 ժամանակավոր ապաստարաններ, որտեղ արդեն դիմել է 1219 մարդ։ Տապալված ծառերի մասին ստացվել […]

̰
Գերմանիայում իրականացրել են ջրածնային վառելիքով գնացքի փորձնական ուղերթ

07:50 17.09.2018

Աշխարհում ջրածնային վառելիքով առաջին գնացքը կիրակի իրականացրել է առաջին փորձնական ուղերթը Բրեմերֆերդում (Ներքին Սաքսոնիա)։ Coradia iLint-ի տանիքին տեղադրված է ջրածնով ցիստեռն։ Ջրածնի էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի։ Արդեն այսօր գնացքը դուրս կգա ստանդարտ երթուղի և կկապի այդ քաղաքը Կուկսխաֆենի, Բրեմերխաֆենի և Բուքստեխուդեի հետ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Գնացքը կարող է զարգացնել մինչև 140 […]

̰
BACK_TO_TOP