Կինոաստղերը հրաժարվել են փառատոնի մասնակցել՝ Թրամփի նախկին խորհրդականի պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+28.09 oC

Կինոաստղերը հրաժարվել են փառատոնի մասնակցել՝ Թրամփի նախկին խորհրդականի պատճառով

08:25 04.09.2018

Դերասան Ջիմ Քերին, ռեժիսոր և պրոդյուսեր Ջադ Ափաթոուն և այլ կինոաստղեր հրաժարվել են մասնակցել The New Yorker Festival-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բենոնի պատճառով։ Միջոցառմանը նրա մասնակցության մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 3-ին։

Բենոնի մասնակցության մասին փառատոնի կազմակերպչի՝ The New Yorker պարբերականի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել ընթերցողների շրջանում։ Այս մասին հայտնում է Mediaite պորտալը։

Քերին, մասնավորապես, հայտարարել է, որ երբեք չի հայտնվի նույն միջոցառմանը Թրամփի նախկին խորհրդականի հետ, ով աջ հայացքների տեր է։

Բենոնը զբաղեցրել է Սպիտակ տան ռազմավարական հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին։ Նախագահը հրապարակավ վիճել էր Բենոնի հետ՝ հայտարարելով, որ նա «թռցրել է խելքը»։

Սկանդալի պատճառով Բենոնին բացառել են փառատոնի ծրագրից։ Համապատասխան որոշումն ընդունել է պարբերականի գլխավոր խմբագիր Դևիդ Ռեմնիկը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

17:26 24.06.2025

ՏԿԵ նախարարը դիտարկել է Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ դիտարկել է դեպի Ճամբարակ-Աղբերք ճանապարհի սողանքային փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները։ Այս հատվածի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն կայացել է, առաջիկա օրերին շինարարական աշխատանքները կմեկնարկեն։ Այնուհետև նրանք այցելել են Տավուշի մարզ։ Նախարարը մարզպետ Հայկ Ղալումյանի […] ...

ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում

17:16 24.06.2025

ԳԴՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրիի մաքսակետում

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 20-ին Մեղրիի մաքսակետում հայտնաբերվել և ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 33-ամյա մի տղամարդ: Նա Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի շարք հանցագործությունների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

16:57 24.06.2025

Մրցույթ՝ Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեի հայաստանյան տաղավարը ներկայացնելու համար

2026 թ. մարտի 11-ից մայիսի 29-ը կայանալու է Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեն, որը կրում է CLEAN/CLEAR/CUT (ՄԱՔՈՒՐ/ՊԱՐԶ/ԿՏՐՎԱԾ) խորագիրը: Համակարգող է ընտրվել Ռոզա Մարտինեսը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է մրցույթ Հայաստանի մասնակցությունը նշյալ բիենալեին ապահովելու և հայաստանյան տաղավարը ներկայացնելու նպատակով: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները և ազգությամբ […] ...

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

16:46 24.06.2025

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի ծառահատում կատարած տղամարդուն

Հունիսի 19-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցում ապօրինի հատվել է 3 թեղի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ծառերն ապօրինի հատել է 71-ամյա տղամարդը։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին

16:36 24.06.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղատնտեսական մթերքներ ու ծաղիկ արտադրող, արտահանող տնտեսավարողներին

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին: Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին: Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների […] ...

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

16:26 24.06.2025

Հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա․ Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց […] ...

BACK_TO_TOP