20:58 13.07.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է երկիրը վերածել «նորմալ երկրի»: Այս մասին հայտնում է Ռենհափ գործակալությունը՝ մեջբերելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին: Նա կորեական ճգնաժամի բոլոր կողմերին կոչ է արել ձգտել Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը: «Ես Կիմ Չեն Ընին հանդիպել եմ երկու անգամ: Կիմն իսկապես ցանկանում է վերջ տալ գաղափարական առճակատմանը և Հյուսիսային Կորեան վերածել նորմալ […]
20:44 13.07.2018
Հանքարդյունաբերության մասնագետները նախազգուշացրել են, որ աշխարհի ոսկու պաշարները կարող են շուտով սպառվել: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Մասնագետները կանխատեսել են, որ 2019 թվականին կհասնենք մի կետի, երբ ոսկու նոր պաշարների հայտնագործման տեմպերը կսկսեն արագ նվազել ու այլևս հայտնագործելու բան չի լինի: Ըստ տեղեկությունների՝ ոլորտի խոշորագույն ներկայացուցիչներից «Goldcorp» ընկերությունը տևական ժամանակ արձանագրում է ոսկու արդյունահանման […]
20:22 13.07.2018
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կհարցնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի՝ 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին, հաղորդում է CNN- ը: «Ես գիտեմ, որ դուք կհարցնեք. «Խոսե՞լ եք միջամտության մասին»: Եվ ես մտադիր եմ բարձրացնել այդ թեման»,- ասել է Թրամփը: Նրա կարծիքով, Պուտինը հազիվ թե խոստովանի, որ միջամտություն տեղի ունեցել է: […]
20:14 13.07.2018
Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հորդանանի սահմանային Դերաա նահանգում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ այն գրեթե ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից, ընդ որում՝ նվազագույն զոհերով: «Ներկա դրությամբ՝ Դերաա նահանգը գրեթե ամբողջությամբ ազատագրված է: Ավելի քան 7 տարի շարունակ զինված խմբավորումների վերահսկողության տակ […]
20:06 13.07.2018
The Sun-ին տված հարցազրույցում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Մեծ Բրիտանիայի խոշոր քաղաքական ֆիգուրների, այդ թվում՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մասին: ԱՄՆ նախագահը հիացմունքով է արտահայտվել Մեծ Բրիտանիայի թագուհու մասին: Թրամփի խոսքով՝ բրիտանական միապետն արդեն երկար տարիներ է շատ լավ ներկայացնում է իր պետությունը, և խոստովանել է, որ անհամբեր սպասում է նրա հետ հանդիպմանը: […]
18:31 13.07.2018
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերին նկատել են ոչ հավասարակշռված քայլելիս: Այս մասին հայտնում է The Sun-ը: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես են աստիճաններն իջնելու պահին նրա ձեռքից բռնում ու օգնում իջնել: Նշվում է, որ Եվրահանձնաժողովի նախագահը, կորցնելով հավասարակշռությունը, քիչ է մնացել՝ ընկնի Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի վրա: Ենթադրվում է, որ Յունկերը կարող […]
17:50 13.07.2018
Միջազգային կոալիցիայի կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զորի արևելյան շրջաններին: Օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական կայքը: Ըստ Սիրիայի պետական տեղեկատվական գործակալության՝ ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարվածներ է հասցրել նաև Ալբու-Քամալ քաղաքի մոտակայքում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում:
17:26 13.07.2018
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գանձակ (Գյանջա) քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն անվանել է Ադրբեջանի «պետականության դեմ ուղղված ահաբեկչություն»: Այս մասին հաղորդում է minval.az-ը: Ալիևը նշել է, որ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնել ու վախ տարածել: «Այդ ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Հենց նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առաջ»,- ասել է Ալիևն ուժային […]
17:04 13.07.2018
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Վահան Հարությունյանը, հուլիսի 12-ին Վարշավայում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին, տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը: «Այս տարին հոբելյանական է շատ երկրների համար: Ինչպես մենք Հայաստանում, այնպես էլ Լեհաստանի […]
17:03 13.07.2018
Գերմանիան Եվրախմբի 19 երկրների՝ ֆինանսների նախարարների խորհրդակցության ժամանակ որոշում է կայացրել արգելափակել Հունաստանին վճարվելիք 15 միլիարդ եվրոյի չափով վերջին տրանշի վճարումը: Պատճառը եղել է Աթենքի որոշումը՝ առանց եվրոպական վարկատուների համաձայնության, երկարաձգել է հարկային մեղմացումների ռեժիմը 5 կղզիների (Լեսբոս, Խիոս, Սամոս, Լերոս, Կոս) տարածքում, տեղեկացնում է Ekathimerini-ն: Պորտուգալիայի ֆինանսների նախարար Մարիա Սենտենուն, որը Եվրախմբի ղեկավարն է, […]
16:36 13.07.2018
Կանադայում թեթևշարժիչային օդանավի վթարի հետևանքով զոհվել է օդաչուն, հայտնում է CTV-ն: Ոստիկանությունից հայտնել են, որ օդանավում միայն մեկ մարդ է եղել: Պատահարը տեղի է ունեցել Տորոնտոյից 30 կմ հեռավորությամբ գտնվող Մերկհեմ քաղաքի օդանավակայանի մոտ: Դեպքի առթիվ քննություն է կատարվում:
16:13 13.07.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Հուլիսի 14-ին նախագահ Սարգսյանը Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտին նվիրված համաշխարհային օպերային աստղերի գալա համերգին: Հուլիսի 15-ին Հանրապետության նախագահը «Լուժնիկի» մարզադաշտում կհետևի Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանը, ապա՝ եզրափակիչ խաղին:
15:53 13.07.2018
Մեքսիկայի մայրաքաղաքում քանդվել է նորակառույց առևտրի կենտրոնը։ Բարեբախտաբար, դեպքի պահին առևտրի կենտրոնում մարդ չի եղել։ Ըստ նախնական տվյալների` փլուզման պատճառը շինարարական սխալն է եղել։ Նշենք, որ առևտրի կենտրոնը բացվել էր այս տարվա մարտին, սակայն որոշ հատվածներում դեռ ընթանում էին շինարարական աշխատանքներ։
15:23 13.07.2018
ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի ու եվրոպական բոլոր այն երկրների համար, որոնք կշարունակեն նավթ գնել Իրանից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հայտնում է РИА Новости-ն: Օրենսդիրների այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն մասին, որ Չինաստանը ներկա պահին ԱՄՆ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ գտնվելով՝ իրենց դեմ գործողություններ է իրականացնում՝ լինելով Իրանից ամենամեծ […]
14:37 13.07.2018
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ՆԱՏՕ-ի ընթրիքից առաջ մի քանի անգամ կորցրել է հավասարակշռությունը, գրում է բրիտանական Daily Mail-ը: Լրատվամիջոցի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է Յունկերն երերալով քայլում և մի կերպ պահում հավասարակշռությունը: 63-ամյա պաշտոնյային չընկնելու համար օգնում են Ֆինլադնիայի, Ուկրաինայի նախագահներն ու մյուս ներկաները: Daily Mail-ի փոխանցմամբ՝ Յունկերը նախկինում ասել, է որ […]
13:52 13.07.2018
Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիա ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայրաքաղաք Լոնդոնում վայրէջք կատարելուց հետո խոստովանել է, որ «իրեն անկոչ հյուր է զգում»: Daily Mail պարբերականի դիտարկումներով՝ պատճառը մանուկ Թրամփի տեսքով ահռելի փուչիկն է, որն ԱՄՆ նախագահի այցին ընդառաջ օդ է բարձրացվել: «Ես սիրում էի Լոնդոնը, որտեղ երկար ժամանակ չէի եղել: Բայց եթե նրանք ստիպում են ինձ զգալ […]
13:32 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանյա Թրամփը քառօրյա այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում: Զույգին պաշտոնական ընդունելությամբ դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Ի դեպ, սա նախագահությունը ստանձնելուց հետո Թրամփի առաջին այցն է Մեծ Բրիտանիա: Պաշտոնական ճաշից առաջ Մեյը մեջբերել է Ուինսթոն Չերչիլի խոսքերը, որը ժամանակին նշել էր, որ ԱՄՆ-ի՝ Մեծ Բրիտանիայի կողքին […]
11:47 13.07.2018
Ադրբեջանի իրավապահ մարմինները վնասազերծել են միլիցիայի գնդապետների դաժան հաշվեհարդարի մասնակիցներից մեկին: Այս մասին հայտնում է «Ապա» գործակալությունը: Ռաշադ Բեյուքիշիևը վնասազերծվել է այս գիշեր իրավապահ մարմինների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում: Նա զինված դիմադրություն է ցույց տվել և արդյունքում սպանվել է: Բեյուքիշիևը նախկինում դատապարտվել է սպանության և ավազակության համար: Նա պատիժ է կրել հարազատ մոր սպանության համար: Հանցագործությունը […]
10:51 13.07.2018
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ դատարանը սկանդալային որոշում է կայացրել։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Տրապիզոնի ժանդարմերիայի նախկին հրամանատար Ալի Օզին և Տրապիզոնի ժանդարմերիայի հետախուզության նախկին պետ Մեթին Յըլդըզին։ Դատարանն այս որոշումը կայացնելուց հետո հայտնել է, որ […]
10:23 13.07.2018
Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Չինաստանի Սիչուան պրեֆեկտուրայի քիմիական գործարանում: Պայթյունից 19 մարդ է զոհվել, իսկ 12 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։
09:57 13.07.2018
Հուլիսի 13-ին տեղի է ունեցել արևի մասնակի խավարում։ Այն տեսանելի է եղել Ավստրալիայի և Անտարկտիդայի բնակիչների համար։Լուսինը ծածկել է Արեգակի սկավառակի մոտ 1/3-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Արևի մասնակի խավարումն սկսվել է Երևանի ժամանակով ժամը 05:48-ին՝ Հնդկական օվկիանոսի հարավարևմտյան մասում։ Խավարումը տեղի է ունեցել գերլուսնի ժամանակ: Սա 2018 թվականին արևի երկրորդ մասնակի խավարումն է։ Արևի հաջորդ […]
08:23 13.07.2018
Հնդկաստանի ոստիկանությունը փորձում է կրճատել ճանապարհներին վթարների թիվը՝ օրինախախտներին վախեցնելով մահվան Յամարաջա աստծով։ Աստվածության հատուկ ուշադրության տակ են հայտնվել առանց սաղավարտի երթևեկող մոտոցիկլիստները, գրում է The Times of India-ն։ Նման օրինախախտներին է մոտենում Յամարաջայի կոստյումով մարդ, նրան ծաղիկ մեկնում և հաստատակամորեն խնդրում պահպանել անվտանգության կանոնները։ «Թույլ մի՛ տուր մահվան աստծուն գալ քո հետևից, սաղավա՛րտ հագիր»,- […]
08:14 13.07.2018
Սոցցանցերի օգտատերերը բուռն քննարկում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի արարքը, որը Բելգիայի վարչապետ Շառլ Միշելի քաղաքացիական կնոջը ողջունել է ավելի շուտ, քան հենց քաղաքական գործչին։ Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդների ընթրիքի ժամանակ։ Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Թրյուդոն հանդիպման ժամանակ ձեռքը մեկնում Միշելին, սակայն «մտափոխվելով», ուղղվում դեպի նրա կինն […]
08:05 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան էջում հետևորդների թիվը խիստ նվազել է կասկածելի օգտահաշիվների ջնջման Twitter-ի արշավի արդյունքում։ Միայն Թրամփի բաժանորդների թիվը կրճատվել է 300 հազարով՝ 53․4 մլն-ից դառնալով 53․1 մլն։ Twitter-ի վարչակազմըհուլիսի 12-ին հայտարարել էր կասկածելի օգտահաշիվների ջնջման արշավի մեկնարկի մասին։ Թրամփից բացի, հետևորդներ են կորցրել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման, Ջասթին Բիբերը, Քեթի Փերին, […]
07:58 13.07.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյին, որ, եթե Մեծ Բրիտանիան սահուն դուրս գա ԵՄ-ից, Լոնդոնի և Վաշինգտոնի միջև առևտրային համաձայնագիրը անհնարին կդառնա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ Մեյն անտեսել է Brexit-ի սցենարների նախապատրաստման Թրամփի խորհուրդները։ «Եթե նրանք (բրիտանական իշխանությունները-խմբ.) գնան նման գործարքի, մենք կհամագործակցենք ԵՄ-ի հետ, այլ ոչ թե […]
07:45 13.07.2018
Լոնդոնի կենտրոնում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության, որն աշխատանքային այցով հուլիսի 12-ին ժամանել է Մեծ Բրիտանիա։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Հանրահավաքն անցկացվել է Լոնդոնում՝ ԱՄՆ դեսպանի կեցավայրի և Բլենհեյմյան պալատի մուտքի մոտ։ Հավաքվածներն աղմուկ են ստեղծել տարբեր առարկաների օգնությամբ, հնչել են նաև սուլոցներ։ Նրանց մոտ ցուցանակներ են […]
07:36 13.07.2018
Կահիրեի միջազգային օդանավակայանի մերձակայքում վառելիքի ամբարի պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ։ Այս մասին հայտնում է եգիպտական պետական MENA գործակալությունը։ Պայթյունը տեղի է ունեցել գիշերը՝«Գելիոպոլիս» նավթաքիմիական ընկերության վառելիքի ամբարում։ Պատճառ է հանդիսացել սաստիկ շոգը։ Պայթյունին հաջորդել է հրդեհը։ Հրշեջների ջանքերով կրակը տեղայնացվել է։ Երկրի քաղավիացիայի նախարարության տվյալներով՝ տեղի ունեցածը չի ազդել օդանավակայանի աշխատանքի վրա։
07:24 13.07.2018
Բրիտանական Ուիլթշիր կոմսության ոստիկանությունը հայտնել է Սոլսբերիի «Zizzi» ռեստորանում 30-ամյա տղամարդու հետ տեղի ունեցած միջադեպի մասին։ Հենց այդ նույն ռեստորանում են մարտին եղել կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլյան։ Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են մասնագետները, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Միջադեպից մանրամասներ չեն հաղորդվում։ Հիշեցնենք, որ մարտին նախկին ռուս հետախույզ Սերգեյ […]
07:12 13.07.2018
ԱՄՆ առաջնորդը Twitter-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայից ստացած ուղերձը և անվանել այն երկու երկրների միջև իրական առաջընթացի մասին ապացույց։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նամակում բարձր է գնահատել երկու կողմերի ջանքերը՝ ուղղված Սինգապուրում հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը։ «Շատ լավ գրություն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմից։ Ձեռք է բերվել մեծ առաջընթաց»,- ուղերձը մեկնաբանել է […]
21:40 12.07.2018
«Կոմերսանտ» թերթի և հրատարակչատան գլխավոր խմբագիր Սերգեյ Յակովլևը մոտ ժամանակներս կլքի զբաղեցրած պաշտոնը: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են իր աղբյուրները: Գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար կարող է դառնալ «Կոմերսանտ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Ժելոնկինը: Նման որոշման մասին պաշտոնական հայտարություն կարող է արվել արդեն այսօր: Յակովլևը 1999 թվականից եղել է հրատարակչության մաս կազմող «Деньги» ամսագրի գլխավոր խմբագիրը, 2014 […]