TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+14.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ադրբեջանամետ լրագրող Մաքսիմ Շևչենկոն հեռացվել է ՌԴ նախագահին կից միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդի կազմից

20:47 12.07.2018

Ռուս լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ՌԴ նախկին փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպինը հեռացվել են Ռուսաստանի նախագահին կից միջազգային հարաբերությունների խորհրդի կազմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով: ՌԴ նախագահի համապատասան հրամանագիրը հրապարակվել է Իրավական տեղեկատվության պորտալում: Հիշեցնենք՝ Մաքսիմ Շևչենկոն հայտնի է իր ադրբեջանամետ ու հակահայկական տեսակետներով ու հայտարարություններով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջերս Ադրբեջանում կազմակերպված «Ռուսաստանի միակ դաշնակիցը տարածաշրջանում […]

̰
Հալեպում հայ զինծառայող չի զոհվել. հալեպահայ լրագրող Գևորգ Ալմասյան

20:26 12.07.2018

«Հալեպում վերջերս հայ զինծառայող չի զոհվել»,-  SHANTNEWS.AM-ի հետ զրույցում այսօր տեղեկացրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը, որի թվիթերյան գրառումն էին մեջբերել հայկական լրատվամիջոցները՝ նշելով, թե Սիրիայում կառավարական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Մեզ հետ զրույցում Գևորգ Ալմասյանը նշեց, որ թվիթերյան իր գրառման առիթը եղել է այն, որ վերջին օրերին Twitter-ի մի շարք էջերում ԱՄՆ-ում բնակվող […]

̰
Բրիտանացիները սիրում են ինձ. Թրամփ

19:36 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ասել է, որ իրեն չեն վախեցնում Մեծ Բրիտանիայում իր այցով պայմանավորված  հնարավոր բողոքի ակցիաները և կարծում է, որ բրիտանացիներն իրեն սիրում են, հաղորդում է BBC-ն: Ավելի վաղ՝ հուլիսի 12-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ելույթ ունենալիս Թրամփը Մեծ Բրիտանիան անվանել էր «շատ թեժ կետ»: «Կարծում եմ՝ Մեծ Բրիտանիայում ինձ շատ են սիրում: Կարծում եմ՝ […]

̰
Պուտինը երկարաձգել է պատասխան պատժամիջոցները

19:15 12.07.2018

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև 2019 թվականի վերջ վավերացրել է Արևմուտքի դեմ պատասխան պատժամիջոցները երկարաձգելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: «Երկարաձգել 2019 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը առանձին հատուկ տնտեսական միջոցառումները, որ նախատեսված են Ռուսաստանի նախագահի  2014թ. օգոստոսի 6-ի հրամանագրով»,- ասված է փաստաթղթում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ […]

̰
Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987-ին. New York Magazine

17:06 12.07.2018

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Մոսկվան «հավաքագրել» է դեռևս 1987թ. ԽՍՀՄ կատարած այցի ժամանակ, հաղորդում է New York Magazine-ը: Ըստ պարբերականի՝ Թրամփի քաղաքական կարիերայի սկիզբը կապվում է Մոսկվա կատարած այցի հետ, որի նպատակն էր  քննարկել հյուրանոցի կառուցման հարցը: Հատկանշական է, որ դրանից մեկ տարի առաջ Թրամփը Նյու Յորքում հանդիպել էր ԽՍՀՄ դեսպան Յուրի Դուբինինի հետ: Աղբյուրի […]

̰
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 200-ի

16:24 12.07.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածներին պատուհասած տեղատարափ անձրևներից ու սողանքներից զոհերի թիվը հասել է 200-ի: Մի քանի տասնյակ մարդ դեռ համարվում է անհետ կորած: Տարերային աղետը բազմաթիվ շինություններ գետնին է հավասարեցրել, հազարավոր մարդիկ տարհանվել են: Հեղեղների պատճառով Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն մեկնել է հեղեղներից տուժած շրջաններ և առաջիկա օրերին կրկին կայցելի տարերային աղետից տուժածներին: Նշենք, որ […]

̰
Ռուսաստանում հայ գործարարի են առևանգել

16:17 12.07.2018

Ռուսաստանում առևանգել են «Օրլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի ղեկավար Սերգեյ Բուդագովին: Այս մասին տեղեկացնում է MK.ru-ն: Գործարարը մեկ անգամ չէ, որ ահազանգել է կազմակերպությունը գրավելու փորձերի մասին: Օրլովյան շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խոշոր գործարարի առևանգման փաստով: Նախօրեին կազմակերպության մոտակայքում անհայտ անձինք կայանել են Lexus LX 570 ավտոմեքենա: Մեքենայի սրահում այդ պահին եղել են գործարարն […]

̰
Նիկոլ Փաշինյանը չի հանդիպելու Թրամփի հետ և կարող է շուտ վերադառնալ Հայաստան

16:04 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։ Վարչապետը նաև հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսի հետ։ Վարչապետի Բրյուսել այցի օրակարգը որոշակի փոփոխությունների է ենթարկվել և նա կարող է ժամանակից շուտ վերադառնալ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ. գուցե ձեռքսեղմում […]

̰
Նավթի համաշխարհային գները նվազել են ավելի քան 5 դոլարով

15:57 12.07.2018

Նավթի համաշխարհային գները զգալիորեն նվազել են չորեքշաբթի օրը Լոնդոնի և Նյու Յորքի առևտրային բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով: Այս մասին տեղեկացնում է inform.kz-ն: Առևտրի արդյունքներով՝ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի սեպտեմբերի մատակարարումների ֆյուչերսների արժեքը նվազել է 5.46 դոլարով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 73․4 դոլարի: Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI ապրանքանիշի նավթի օգոստոսյան մատակարարումների ֆյուչերսային գործարքների […]

̰
Աֆղանստանի արևելքում ջուրը 300 տուն է ոչնչացրել. ամբարտակը ճեղքվել է

15:49 12.07.2018

Աֆղանստանի արևելքում ամբարտակի ճեղվածքի հետևանքով առաջացած հեղեղումից անվազն 10 մարդ է զոհվել, շատերն անհայտ կորած են համարվում, տեղեկացնում է Ariana հեռուստաալիքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի լույս 12-ի գիշերը՝ Փանջշերի նահանգի լեռնահովտում: Ջուրն իր տակ է առել մի քանի գյուղեր՝ ոչնչացնելով առնվազն 300 տուն: Չի բացառվում, որ զոհերի թիվը կարող է աճել: Ջուրը շարունակում […]

̰
Թաիլանդցի երեխաների փրկարարական գործողության տեսանյութը. իրական կադրերին շուտով ֆիլմ կհաջորդի

15:17 12.07.2018

Իսկ երկու ֆիլմարտադրող ընկերություն արդեն մտադրություն են հայտնել ֆիլմ նկարել, որը կներկայացնի փրկարարական աշխատանքի պատմությունը:

̰
Այսօր ՆԱՏՕ-ի երկրները կկենտրոնանան Աֆղանստանի վրա

15:03 12.07.2018

Հուլիսի 11-ին՝ գագաթաժողովի առաջին օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին հորդորել էր իրենց տարեկան ՀՆԱ-ի 4 %-ը տրամադրել ռազմական ծախսերին՝ 2%-ի փոխարեն:

̰
Թերեզա Մեյը ողջունել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպումը

14:59 12.07.2018

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկայում սպասվող հանդիպումը: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Մեյը նման հայտարարություն արել է Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավաորումը հանդիսանում է Բրիտանիայի առաջիկա նպատակներից մեկը: «Ողջունում եմ Թրամփի և Պուտինի առաջիակյում […]

̰
Նիկոլ Փաշինյանը այցը Բրյուսել՝ լուսանկարներով

14:23 12.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Աշխատանքային այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է ԵՄ կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: ՀՀ կառավարության կայքը ներկայացրել է բրյուսելյան հանդիպումները ֆոտոշարքի տեսքով:      

̰
Պուտինը բանակցություններ է անցկացրել Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

13:47 12.07.2018

Իրանի հոգևոր գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Ակբար Վելայաթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման համար ժամանել է Նովո-Օգարյովո: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն: Նովո-Օգարյովոյում՝ նախագահական նստավայրում, կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի՝ միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայաթիի հանդիպումը: Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է նաև ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]

̰
Facebook-ը կտուգանվի 500 հազար ֆունտ ստերլինգի չափով

13:16 12.07.2018

Բրիտանական տեղեկատվական ոլորտը վերահսկող կառավարական մարմինը ռեկորդային 500 000 ֆունտ ստերլինգով մտադիր է Facebook-ին տուգանել։ Սա կապված է Cambridge Analytica վերլուծական ընկերության  սկանդալի հետ: Այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը։ Սա հնարավոր խոշորագույն տուգանքն է, որը կարող է սահմանել բրիտանական կառույցը։ Ըստ վերահսկող կառույցի՝ սոցիալական ցանցը խախտել է օրենքը՝ չկարողանալով պաշտպանել միլիոնավոր օգտատերերի անձնական […]

̰
Փրկարարները կոյուղու խողովակից 3 դպրոցական տղաների են դուրս բերել

13:08 12.07.2018

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են փրկարարները կոյուղու խողովակներից դուրս բերում 3 դպրոցական տղաների։ Դեպքը տեղի է ունեցել անգլիական Նորթհեմփթոն քաղաքում։ Դեռահասները,  ուսումնասիրելով ստորգետնյա կոյուղու խողովակները, կորել էին։ Փրկարարներից մի քանի ժամ է պահանջվել, որպեսզի պարզեն տղաների գտնվելու ստույգ վայրը։ Դիտահորից դուրս գալուց հետո տղաներին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։

̰
Օդաչուն նկարել է «Ամբրիմ» ակտիվ հրաբխային համալիրի լավայի լիճը

12:51 12.07.2018

Օդաչու Էնդի Մարտինը Վանուատուում ուղղաթիռից նկարահանել է «Ամբրիմ» ակտիվ հրաբխային համալիրի լավայի լիճը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Տեղեկացնենք, որ «Ամբրիմ» հրաբխային համալիրի մեջ են մտնում 10-ից ավելի գործող հրաբուխներ, որոնցից մեկի կոնի վրայից էլ նկարահանվել է այս տեսանյութը: Նշենք, որ չնայած այն  հանգամանքին, որ այս հրաբուխը շատ զբոսաշրջիկների է գրավում, այնուամենայնիվ, խնդիր է […]

̰
Ղազախստանում ուժի մեջ է մտել Նազարբաևի՝ ԱԽ-ն ցմահ գլխավորելու իրավունքի մասին օրենքը

11:00 12.07.2018

Ղազախստանում ուժի մեջ է մտել «Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» օրենքը, որտեղ ամրագրվում է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի իրավունքը՝ ցմահ գլխավորելու երկրի Անվտանգության խորհուրդը։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նման իրավունք է շնորհվում՝ Նազարբաևի պատմական առաքելության շնորհիվ: Ղազախստանի Սահմանադրական դատարանը հունիսի 28-ին, քննարկելով Նազարբաևի դիմումը «Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի մասին» օրենքի՝ երկրի Սահմանդարության համապատասխանության […]

̰
Իսրայելը հարվածել է սիրիական բանակին

08:35 12.07.2018

Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Կունեյտրա նահանգում սիրիական բանակի օբյեկտներին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Թշնամական Իսրայելի ինքնաթիռները մի քանի հրթիռ են արձակել Կունեյտրա նահանգի Հադեր և Թել-Կրում Ջեբբա բնակավայրերի շրջանում բանակի մի շարք օբյեկտների ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հարվածները։

̰
Լուկաշենկոն «Միսս Բելառուսին» աշխատանք է առաջարկել կոլտնտեսությունում

08:01 12.07.2018

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Միսս Բելառուս-2018»-ի տիտղոսակիր Մարիա Վասիլևիչին առաջարկել է աշխատել կոլտնտեսությունում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։ Լուկաշենկոն նման առաջարկ է արել Մոգիլևի մարզի կոլտնտեսություն այցի ժամանակ։Նա աղջկան առաջարկել է կոլտնտեսության նախագահի պաշտոնը՝ ենթադրություն արտահայտելով, որ նա կարող է ղեկավարել այն։ 20-ամյա Վասիլևիչը հայտարարել է, որ պատրաստ է աշխատանքի անցնել մոդելային երկամյա պամանագրի […]

̰
ԱՄՆ-ը պատժամիջոցներով է սպառնացել «Հյուսիսային հոսք-2»-ի մասնակիցներին

07:48 12.07.2018

ԱՄՆ-ը դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» նախագծին։ Պետդեպում կարծում են, որ գազատարը կխաթարի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ու կայունությունը։ «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի շինարարության նախագծին մասնակցող ընկերություններին պատժամիջոցներ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը։ «Մենք հստակ հասկացնել ենք տվել, որ ռուսական խողովակաշարերի արտահանման ոլորտում աշխատող ընկերություններն զբաղվում են բիզնեսով, որն իր մեջ պատժամիջոցների ռիսկ […]

̰
Թրամփը քննադատել է Եվրոպային՝ ՌԴ ուղղվող «խողովակաշարային դոլարների» համար

07:25 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ «խողովակաշարային դոլարների» հոսքը Եվրոպայից Ռուսաստան անընդունելի է։ Թրամփը նշել է, որ եվրոպական «թույլ» սահմանները  չեն կարող  կանգնեցնել դոլարային հոսքը։ «Եվրոպայի սահմանները վատն են։ Դեպի Ռուսաստան խողովակաշարային դոլարներն անընդունելի են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անցած տարի իր այցի պահից  […]

̰
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

01:05 12.07.2018

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]

̰
Forbes-ը կազմել է ամենահարուստ ամերիկացի գործարար կանանց վարկանշային աղյուսակը

00:48 12.07.2018

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկյան բիզնեսում 60 ամենահարուստ կանանց ցուցակը։ Այն գլխավորել է Դիանա Հենդրիքսը՝ ԱՄՆ-ում շինանյութի խոշորագույն դիստրիբյուտորներից մեկի տիրուհին։ 71-ամյա ամերիկուհու կարողությունը գնահատվում է 4․9 մլրդ դոլար։ Ցուցակում են հայտնվել նաև «Little Ceasars» պիցցերիաների ցանցի սեփականատիրուհի Մարիան Իլիթչը ($4,3 մլրդ), «Epic Systems» ՏՏ ընկերության ղեկավար Ջուդի Ֆոլկները ($3,5 մլրդ), «eBay»-ի գլխավոր տնօրեն […]

̰
ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ՌԴ-ի կողմից նոր սպառնալիքների մասին

00:29 12.07.2018

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին։ Հռչակագրում ասվում է, որ Ռուսաստանը խախտում է միջազգային օրենսդրությունը և անցկացնում սադրիչ ռազմական միջոցառումներ։ Համաձայն փաստաթղթի՝ Մոսկվային քննադատում են Ուկրաինայում իրադրության ապակայունացման, Կալինինգրադում հրթիռների տեղակայման, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի խախտման, այլ երկրների գործերին միջամտելու փորձի և կիբերհարձակումների ու ապատեղեկատվության տարածման մեջ։ Դաշինքը կոչ է արել Ռուսաստանին […]

̰
ՆԱՏՕ-ն Մակեդոնիային հրավիրել է անդամակցության բանակցություններ սկսելու

23:52 11.07.2018

ՆԱՏՕ-ն Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունների։ Այդուհանդերձ, զգուշացում է արվել, որ դրանք չեն ավարտվի, քանի դեռ չի լուծվել երկրի անվանափոխության հարցը։ Մակեդոնիան և Հունաստանն անցած ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա, որպեսզի շփոթություն չառաջանա Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ։ Դրա դիմաց Աթենքը խոստացել է չխոչընդոտել հարևանի […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

23:05 11.07.2018

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում է․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային […]

̰
Մերկելը պատասխանել է Թրամփի մեղադրանքին՝ Գերմանիան կախման մեջ է Ռուսաստանից

21:22 11.07.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, թե Գերմանիան կախում ունի Ռուսաստանից, տեղեկացնում է Reuters-ը: Մերկելի խոսքով` Գերմանիան անկախ քաղաքականություն է վարում և անկախ որոշումներ ընդունում: Կանցլերը հիշեցրել է այն ժամանակների մասին, երբ Գերմանիայի մի մասը ԽՍՀՄ-ի տիրապետության տակ է եղել: «Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր միավորված և ազատ Գերմանական Ֆեդերատիվ […]

̰
Աշակերտներին արգելել են պարել «Fortnite» խաղի հայտնի պարը

21:10 11.07.2018

Անգլիայի Իլֆրակոմբա  քաղաքում գտնվող տարրական դպրոցներից մեկում արգելվել է ճանաչված «Fortnite« խաղի պարը, հաղորդում է Daily Mail- ը: Դպրոցի տնօրինությունն իր ուսումնական հաստատության պատերի ներսում արգելել է պարել «floss» կոչվող պարը: Նման դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ պարը քարոզում է բռնություն,  բացի այդ, վախեցնում է մյուս դպրոցականներին: Բանն այն է, որ «Fortnite»–ը սարսափելի […]

̰
BACK_TO_TOP