TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թրամփը քննադատել է Եվրոպային՝ ՌԴ ուղղվող «խողովակաշարային դոլարների» համար

07:25 12.07.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ «խողովակաշարային դոլարների» հոսքը Եվրոպայից Ռուսաստան անընդունելի է։ Թրամփը նշել է, որ եվրոպական «թույլ» սահմանները  չեն կարող  կանգնեցնել դոլարային հոսքը։ «Եվրոպայի սահմանները վատն են։ Դեպի Ռուսաստան խողովակաշարային դոլարներն անընդունելի են»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անցած տարի իր այցի պահից  […]

̰
Սիրիայում հայազգի զինվոր է զոհվել

01:05 12.07.2018

Սիրիայում ահաբեկիչների դեմ ռազմական գործողության ընթացքում հայազգի զինվոր է զոհվել` սիրիական բանակի զինծառայող Հայկ Օկարդիշյանը: Այս մասին Twitter-ում գրել է սիրիահայ լրագրող Գևորգ Ալմասյանը: «Շատ հայեր են նահատակվել սիրիական բանակի շարքերում, այդ թվում՝ իմ ընկերը»,- գրել է նա՝ նշելով, որ Հայկը պաշտպանել է Սիրիան և Սիրիայի հայ համայնքն ահաբեկիչներից: I'm posting the funeral of #SyrianArmy soldier, […]

̰
Forbes-ը կազմել է ամենահարուստ ամերիկացի գործարար կանանց վարկանշային աղյուսակը

00:48 12.07.2018

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է ամերիկյան բիզնեսում 60 ամենահարուստ կանանց ցուցակը։ Այն գլխավորել է Դիանա Հենդրիքսը՝ ԱՄՆ-ում շինանյութի խոշորագույն դիստրիբյուտորներից մեկի տիրուհին։ 71-ամյա ամերիկուհու կարողությունը գնահատվում է 4․9 մլրդ դոլար։ Ցուցակում են հայտնվել նաև «Little Ceasars» պիցցերիաների ցանցի սեփականատիրուհի Մարիան Իլիթչը ($4,3 մլրդ), «Epic Systems» ՏՏ ընկերության ղեկավար Ջուդի Ֆոլկները ($3,5 մլրդ), «eBay»-ի գլխավոր տնօրեն […]

̰
ՆԱՏՕ-ում նախազգուշացրել են ՌԴ-ի կողմից նոր սպառնալիքների մասին

00:29 12.07.2018

ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդները հայտարարել են Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի մասին։ Հռչակագրում ասվում է, որ Ռուսաստանը խախտում է միջազգային օրենսդրությունը և անցկացնում սադրիչ ռազմական միջոցառումներ։ Համաձայն փաստաթղթի՝ Մոսկվային քննադատում են Ուկրաինայում իրադրության ապակայունացման, Կալինինգրադում հրթիռների տեղակայման, ՆԱՏՕ-ի երկրների տարածքի խախտման, այլ երկրների գործերին միջամտելու փորձի և կիբերհարձակումների ու ապատեղեկատվության տարածման մեջ։ Դաշինքը կոչ է արել Ռուսաստանին […]

̰
ՆԱՏՕ-ն Մակեդոնիային հրավիրել է անդամակցության բանակցություններ սկսելու

23:52 11.07.2018

ՆԱՏՕ-ն Մակեդոնիային պաշտոնապես հրավիրել է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ անդամակցության վերաբերյալ բանակցությունների։ Այդուհանդերձ, զգուշացում է արվել, որ դրանք չեն ավարտվի, քանի դեռ չի լուծվել երկրի անվանափոխության հարցը։ Մակեդոնիան և Հունաստանն անցած ամիս համաձայնագիր էին ստորագրել, համաձայն որի՝ Մակեդոնիան վերանվանվելու է Հյուսիսային Մակեդոնիա, որպեսզի շփոթություն չառաջանա Հունաստանի Մակեդոնիա շրջանի հետ։ Դրա դիմաց Աթենքը խոստացել է չխոչընդոտել հարևանի […]

̰
ՆԱՏՕ-ն կոչ է անում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով

23:05 11.07.2018

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը հուլիսի 11-ին ամփոփիչ հռչակագիր է ընդունել, որում կոչ է արվում Հարավային Կովկասում հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով: ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների՝ արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցում անկախ ու ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին։ Հռչակագրում, մասնավորապես, ասվում է․ «Կոչ ենք անում բոլոր կողմերին լինել կառուցողական և առավել մեծ քաղաքական կամք դրսևորել առկա բանակցային […]

̰
Մերկելը պատասխանել է Թրամփի մեղադրանքին՝ Գերմանիան կախման մեջ է Ռուսաստանից

21:22 11.07.2018

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատասխանել է Դոնալդ Թրամփի այն դիտարկմանը, թե Գերմանիան կախում ունի Ռուսաստանից, տեղեկացնում է Reuters-ը: Մերկելի խոսքով` Գերմանիան անկախ քաղաքականություն է վարում և անկախ որոշումներ ընդունում: Կանցլերը հիշեցրել է այն ժամանակների մասին, երբ Գերմանիայի մի մասը ԽՍՀՄ-ի տիրապետության տակ է եղել: «Ես շատ ուրախ եմ, որ մենք այսօր միավորված և ազատ Գերմանական Ֆեդերատիվ […]

̰
Աշակերտներին արգելել են պարել «Fortnite» խաղի հայտնի պարը

21:10 11.07.2018

Անգլիայի Իլֆրակոմբա  քաղաքում գտնվող տարրական դպրոցներից մեկում արգելվել է ճանաչված «Fortnite« խաղի պարը, հաղորդում է Daily Mail- ը: Դպրոցի տնօրինությունն իր ուսումնական հաստատության պատերի ներսում արգելել է պարել «floss» կոչվող պարը: Նման դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ պարը քարոզում է բռնություն,  բացի այդ, վախեցնում է մյուս դպրոցականներին: Բանն այն է, որ «Fortnite»–ը սարսափելի […]

̰
Մայքլ Ջեքսոնի հորը մեղադրում են որդու ամորձատման մեջ

21:01 11.07.2018

Մայքլ Ջեքսոնի նախկին բժիշկ Կոնրադ Մյուրեյը հայտարարել է, որ փոփ երգչի հայր Ջոզեֆ Ջեքսոնը Մայքլին ենթարկել է քիմիական ամորձատման, որպեսզի տղան պահպանի բարձր ձայնը։ Այս մասին հայտնել է Lenta.ru –ն։ Ըստ Մյուրեյի՝ Ջոզեֆը շատ դաժան է վարվել իր երեխաների հետ։ Նա պատմության մեջ ամենավատ հայրերից մեկն է։ Ավելի վաղ Մյուրեյը հայտարարել էր, որ Մայքլի հայրը […]

̰
ՖԻՖԱ-ի նախագահի աղջկան Սանկտ Պետերբուրգում շտապ վիրահատել են

20:40 11.07.2018

ՖԻՖԱ-ի նախագահի 7-ամյա դուստրը շտապ վիրահատվել է Սանկտ Պետերբուրգի բժիշկների կողմից: Ինչպես հաղորդում է «Հինգերորդ ալիք»-ն, աղջիկը հոսպիտալացվել է կույր աղիքի բորբոքման կասկածով: Նա տեղափոխվել է բժշկական համալսարանի մանկական կլինիկական հիվանդանոց: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրահատությունը դժվարներից է եղել, բայց հաջող է անցել: Աղջկա կյանքին վտանգ չի սպառնում: Վիրահատական ​​միջամտությունը կատարվել է հուլիսի 8-ին: Ինքը՝ Ջանի […]

̰
Եթե ՆԱՏՕ-ն մեզ ընդառաջ գնար, մենք «S-400»-ները Ռուսաստանից չէինք գնի. Չավուշօղլու

19:46 11.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Թուրքիայի  արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» զենիթահրթիռային համակարգերի մասին։ Նա ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանագիր են ստորագրել այդ համակարգերի գնման վերաբերյալ։ Չավուշօղլուն պնդել է, որ թեև առկա է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դժգոհությունը, բայց Թուրքիան գնելու է այդ […]

̰
Հունաստանը փորձում է խուսափել Ռուսաստանի հետ դիվանագիտական սկանդալից

19:25 11.07.2018

Հունաստանի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել ազգությամբ ռուս երկու դիվանագետների՝ «անօրինական ձևով երկրի ներքին գործերին միջամտելու համար», ևս երկու ռուս դիվանագետի արգելվել է այցելել Հունաստան: Այս մասին հայտնում է «Katimerini» պարբերականը: «Դիվանագետների դեմ Աթենքի ներկայացրած հայցը վերաբերում է ինֆորմացիայի հավաքմանն ու տարածմանը , ինչպես նաև հույն պաշտոնյաներին կաշառելուն»,- ասված է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ աղբյուրը […]

̰
21st Century Fox ընկերությունը պատրաստվում է գնել Sky-ը

19:06 11.07.2018

21st Century Fox ընկերությունը հայտնել է, որ համաձայնության է եկել և պատրաստվում է գնել բրիտանական Sky-ը: Գործարքի արժեքը կազմել է 32.5 մլրդ դոլար: Հայտնի է, որ ընկերությունների միջև նախնական  բանակցությունները մեկնարկել էին դեռևս 2016-ից:

̰
Անկարայում ուսանողներին ձերբակալել են Էրդողանին ծաղրող պաստառների համար

17:43 11.07.2018

Անկարայի «Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի» (ODTÜ) չորս ուսանողներ կալանավորվել են երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով, հայտնում է Ermenihaber-ը: Ուսանողները հուլիսի 6-ին համալսարանում տեղի ունեցած ավարտական արարողության ժամանակ Էրդողանին ծաղրող պաստառ են ցուցադրել։ Իսկ անմիջապես հաջորդ օրը ձերբակալված ուսանողները դատարանի որոշմամբ կալանավորվել են և մեղադրվել Թուրքիայի նախագահին վիրավորելու մեջ: Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվել էին նաև […]

̰
Քարանձավից դուրս բերված տղաների վիճակը լավ է. Թաիլանդը շարունակում է տոնել փրկարարական գործողության հաջողությունը

16:38 11.07.2018

Երեկվանից Թաիլանդը տոնում է քարանձավում արգելափակված 12 պատանիների և նրանց մարզչի տարհանման առաքելության հաջողությունը: Երեք օր տևող տարհանման աշխատանքներից հետո հուլիսի 10-ի երեկոյան ջրասուզորդները քարանձավից հանել են վերջին 4 տղաներին և նրանց մարզչին: Բժիշկները հայտարարել են, որ տղաները ֆիզիկական և հոգեկան լավ վիճակում են, սակայն առայժմ խումբը կարանտինում կմնա: Առավոտյան հիվանդանոցի առջև հարյուրավոր դպրոցականներ են […]

̰
Գերմանիան Ռուսաստանի գերին է. Թրամփը Բրյուսելում քննադատել է Բեռլինին

15:30 11.07.2018

Ստոլտենբերգը նշել է, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին ՆԱՏՕ-ի երկրները Ռուսաստանի հետ առևտուր էին իրականացնում:

̰
«Գահերի խաղը» հեռուստասերիալի ամփոփիչ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են

13:50 11.07.2018

«Գահերի խաղը» հեռուստասերիալի ամփոփիչ եթերաշրջանի նկարահանումներն ավարտվել են, այս մասին տեղեկացնում է դերասան Քիթ Հարինգթոնի երկրպագուների ինստագրամյան էջը: «Գահերի խաղն» ընդմիշտ ավարտեց նկարահանումները»,- ասված է գրառման մեջ: Քիթ Հարինգթոնը, որը մարմնավորում է սերիալի գլխավոր կերպարներից մեկին՝ Ջոն Սնոուին, խոստացել է սերիալի ավարտից հետո կտրել իր գանգուր մազերը:     Game of Thrones has officially finished […]

̰
Գլոբալ պարտքն աճել է մինչև համաշխարհին ՀՆԱ-ի 318%-ը

13:46 11.07.2018

Համաշխարհային պարտքի ծավալը այս տարվա հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում աճել է 8 տրիլիոն դոլարով՝ մինչև 247 տրիլիոն դոլար, ինչը կազմում է համաշխարհային ՀՆԱ-ի 318%-ը, ասվում է Institute of International Finance (IIF)-ի հաշվարկներում: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում պարտքը կազմել է 222․6 տրիլիոն դոլար: Ինչպես հայտնի է դարձել, կորպորատիվ  ոլորտի պարտքերն առավելագույնին են հասել Ֆրանսիայում, Կանադայում և Շվեյցարիայում: […]

̰
ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարներին արգելել են բջջային հեռախոսներ օգտագործել հանդիպումների սրահներում

13:30 11.07.2018

Այսօր Բրյուսելում կայանալու է ՆԱՏՕ-ի անդամ 29-ը երկրների երկօրյա գագաթնաժողովը։ Մասնակից երկրների ղեկավարներին, անվտանգության նկատառումներից ելենելով, արգելվում է օգտագործել բջջային հեռախոսներ հանդիպումների սրահում։ Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական կայքը։ Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդիպման հիմնական թեմաները կլինեն ազգային անվտանգության հետ կապված ծախսերը և Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև դաշինքին Մակեդոնիայի միանալու […]

̰
Վիննի Թուխի գրքի քարտեզը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով

13:12 11.07.2018

Վիննի Թուխի գրքի կախարդական անտառի քարտեզի բնօրինակը վաճառվել է ռեկորդային գնով, այս մասին հաղորդում է RT-ն: Այն վաճառվել է բրիտանական Sothebyʼs աճուրդի տան կողմից 430 հազար ֆունտ ստերլինգով. սա ռեկորդային գին է երբևէ վաճառված գրքային պատկերազարդման համար: Քարտեզը 1926-ին նկարել է Էռնեստ Շեպարդը: Դրա վրա պատկերված է երևակայական աշխարհը, որտեղ ապրում են Վիննի Թուխը և նրա ընկերները: […]

̰
Հյուսիսային Կորեան մարդասիրական օգնության կարիք ունի. ՄԱԿ

13:06 11.07.2018

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարդասիրական գծով հարցերի տեղակալ Մարկ Լոուկոկը Հյուսիսային Կորեա այցից հետո ասել է, որ երկիրը մարդասիրական օգնության կարիք ունի: Նրա խոսքերով՝ Հյուսիսային Կորեայի երեխաների 20%-ը բավարար սնունդ չի ստանում: «Գյուղական համայնքում, տարբեր վայրերում, որտեղ մենք եղանք, երեխաների կեսից ավելին չունի մաքուր խմելու ջրի հասանելիություն»,- ասել է Մարկ Լոուկոկը: Նա ընդգծել է ֆինանսական հոսքերի […]

̰
Կիմ Չեն Ինը չի հանդիպել Պոմպեոյի հետ, փոխարենն այցելել է կարտոֆիլի ֆերմա

12:37 11.07.2018

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման փոխարեն իր ժամանակն անցկացրել է  կարտոֆիլի ֆերմայում։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը։ Տեղեկացնենք, որ հուլիսի 6-7-ին Պոմպեոն այցելել էր Հյուսիսային Կորեա։ Նա մտադիր էր հանդիպել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ, բայց հանդիպումը չի կայացել։ Հեռուստաալիքի […]

̰
Հունաստանն արտաքսել է 2 ռուս դիվանագետի

12:34 11.07.2018

Հունական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Աթենքը որոշել է հետ ուղարկել 2 ռուս  դիվանագետի և ևս 2-ի համար մուտքի արգելք սահմանել։ Ռուս պաշտոնյաներին մեղադրում են Հունաստանի ներքին գործերին և ազգային անվտանգության խնդիրներին միջամտելու մեջ։ Հունական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ռուս դիվանագետներին նաև մեղադրում են տեղեկատվության հավաքման և տարածման, պետական աշխատողներին կաշառելու, ինչպես նաև Հունաստանի և նախկին Հարավսլավիայի մաս […]

̰
Հրապարակվել է Ջորջ Քլունիի վթարի տեսանյութը

12:20 11.07.2018

Իտալիայի Սարդինիա կղզում սկուտեր քշող Ջորջ Քլունին բախվել է «Mercedes» մակնիշի մեքենային: Դեպքը տեղի է ունեցել երեկ, Կոստա-Կարալինա գյուղում: Այսօր արդեն հրապարակվել է վթարի տեսանյութը: https://www.youtube.com/watch?time_1=&v=qlM_g5ymgio

̰
Չինաստանը պատասխանել է նոր մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ սպառնալիքներին

11:45 11.07.2018

Չինաստանը հայտարարել է, որ ցնցված է ԱՄՆ նոր մաքսատուրքերից:

̰
«Պուտինի հետ հանդիպումն ամենահեշտն է». ԱՄՆ նախագահը մեկնել է Բրյուսել

10:37 11.07.2018

ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ԱՄՆ ղեկավարը կմեկնի Մեծ Բրիտանիա, այնուհետև Ֆինլանդիա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման:

̰
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 180-ի

10:05 11.07.2018

Ճապոնիայի կենտրոնական և հարավարևմտյան հատվածներին պատուհասած տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումներն ու հողազանգվածի փլուզումները 179 մարդու մահվան պատճառ են դարձել։ Եվս 50 մարդ անհետ կորած է համարվում։ Տարերային աղետը բազմաթիվ շինություններ է գետնին հավասարեցրել։ Բազմաթիվ մեքենաներ լողում են գետերի վերածված փողոցներում։ Իշխանությունների հաղորդմամբ՝ փրկարարական գործողությանը մասնակցում է 75 հազար մարդ, հայտնում է TASS գործակալությունը։ Արդեն 5 օր […]

̰
Երեխաների փրկությունից հետո Թաիլանդի քարանձավը կվերածվի զբոսաշրջային օբյեկտի

08:19 11.07.2018

Թաիլանդի իշխանությունները մտադիր են Թհամ Լուանգ քարանձավը վերածել զբոսաշրջային օբյեկտի։ Այնտեղ հեղեղումների պատճառով հունիսի 23-ից արգելափակված էին մնացել 12 պատանի ֆուտբոլիստներն ու նրանց մարզիչը։ Այս մասին հայտնել է Թաիլանդի ազգային պարկերի փոխտնօրենը, փոխանցում է TASS գործակալությունը։ «Այսօր՝ այս ճգնաժամային իրավիճակում, ես չեմ ցանկանում խոսել այդ մասին, սակայն ես կարծում եմ, որ կունենանք համաշխարհային մակարդակի զբոսաշրջային […]

̰
ԱՄՆ-ը մեղադրել է Իրանին՝ դեսպանատներն ահաբեկչության պլանավորման համար օգտագործելու մեջ

07:54 11.07.2018

ԱՄՆ Պետդեպում հայտարարել են, որ Իրանն օգտագործում է իր դեսպանատներն ահաբեկչություններ ծրագրելու համար։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Մենք քննարկել ենք (Սաուդյան Արաբիայում-խմբ.), թե ինչպես է Իրանն օգտագործում դեսպանատները որպես ապաստան՝ ահաբեկչական հարձակումների ծրագրման համար։ Ամենավերջին օրինակը դավադրությունն է, որը բացահայտել են բելգիացիները»,- RIA Novosti-ն մեջբերում է Պետդեպի ներկայացուցչի խոսքերը։ Դրա հետ […]

̰
Տուսկը կոչ է արել ԱՄՆ-ին գնահատել իր սակավաթիվ դաշնակիցներին

07:37 11.07.2018

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր սակավաթիվ դաշնակիցներին հարգելու կոչով։ «Հարգելի՛ նախագահ Թրամփ։ Ամերիկան չունի և երբեք էլ չի ունենա ավելի լավ դաշնակից, քան Եվրոպան է։ ․․․Հարգելի՛ Ամերիկա, գնահատի՛ր քո դաշնակիցներին, վերջիվերջո, նրանք արդեն այդքան էլ շատ չեն»,-Տուսկի խոսքերն է մեջբերում NBC հեռուստաալիքը։ Դրանից հետո նա անդրադարձել է Եվրոպայի պաշտպանական […]

̰
BACK_TO_TOP